041.0603.231098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 603
Ռ. ՇԱՌՈՅԱՆԻ ԵՎ Ե. ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՈՒ Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՈՒՆԵՆԱԼԻՔ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանին և Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (համաձայնությամբ) Երվանդ Ղազանչյանին 1998 թվականի հոկտեմբերի 30-31-ը գործուղել Վրաստան` Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոն 140-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Շառոյանի և Ե. Ղազանչյանի Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1998 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 1-ը Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի Թբիլիսիում ունենալիք հյուրախաղերի հետ կապված ծախսերը` 1607040,0 (մեկ միլիոն վեց հարյուր յոթ հազար քառասուն) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: