Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐ ...

 

 

040.0998.170810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2010 թվականի N 998-Ն

 

i

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՄԱԿՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները և մակնիշները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 22-ի

N 998-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են զորահավաքային նախապատրաստության շրջանակներում` խաղաղ և ռազմական դրության ժամանակ պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների ներգրավման հետ կապված հարաբերությունները:

2. Խաղաղ ժամանակ տրանսպորտային միջոցները ներգրավվում են զորահավաքային նախապատրաստության շրջանակներում հետևյալ միջոցառումներն իրականացնելիս`

1) վարժական հավաքների ժամանակ.

2) հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների դեպքում.

3) զորավարժություններ (զորախաղեր) կազմակերպելիս:

3. Տրանսպորտային միջոցները ներգրավվում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների համաձայն կազմակերպվող` սույն կարգի 2-րդ կետում նշված միջոցառումների նպատակներին և խնդիրներին համապատասխան` ըստ յուրաքանչյուր միջոցառման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների տեսակների և քանակի: Իրականացվող միջոցառումների շրջանակներում տրանսպորտային միջոցները կարող են ներգրավվել դրանց ամբողջ տևողությամբ կամ ավելի կարճ ժամանակահատվածով: Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի նույն տրանսպորտային միջոցը յուրաքանչյուր տարվա համար կարող է ներգրավվել ոչ ավելի, քան 3 անգամ:

4. Համաձայն յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների` տարածքային զինվորական կոմիսարիատները, ըստ իրենց սպասարկման տարածքների, օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների հետ նախապես ճշտում են հաշվառված տրանսպորտային միջոցների առկայությունը, տեխնիկական վիճակը, ինչպես նաև համապատասխան ժամանակահատվածում տրանսպորտային միջոցի ներգրավման հնարավորությունը` ներգրավման ժամանակ հնարավոր խոչընդոտները բացառելու նպատակով:

5. Տրանսպորտային միջոցները ներգրավվում են ամփոփ կարգագրերի (N 1 ձև) և անհատական կարգագրերի (N 2 ձև) միջոցով, որոնք ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններ են ներկայացվում համապատասխան տարածքային զինկոմիսարիատների կողմից` տրանսպորտային միջոցների օգտագործման զորահավաքային առաջադրանքներին համապատասխան: Տրանսպորտային միջոցների ամփոփ կարգագրերը և անհատական կարգագրերը կազմվում են 2 օրինակից: Առաջին օրինակն ստորագրությամբ հանձնվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնին:

6. Ամփոփ կարգագիրը տրվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի անունով, և նշվում են վերջինիս մոտ առկա` ներգրավման ենթակա բոլոր տրանսպորտային միջոցների տեսակները և քանակը, ինչպես նաև զորահավաքի դեպքում դրանք ներկայացնելու ժամկետը և ընդունման-հանձնման կետը: Տրանսպորտային միջոցների օգտագործման զորահավաքային առաջադրանքների փոփոխության դեպքում ամփոփ կարգագրերը ենթակա են փոփոխման:

7. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններն անցկացվող միջոցառմանը տրանսպորտային միջոցների ներգրավման մասին տարածքային զինկոմիսարիատների կողմից ծանուցվում են անհատական կարգագրերով, որոնցում նշվում են տրանսպորտային միջոցի տեսակը, ներգրավման օրը և ժամը, ընդունման-հանձնման կետը: Տրանսպորտային միջոցն ընդունման-հանձնման կետ հասցվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ուժերով: Եթե տրանսպորտային միջոցի ներգրավման հետ միաժամանակ համապատասխան միջոցառմանն օրենքով սահմանված կարգով կանչվում է նաև տրանսպորտային միջոցը վարող քաղաքացին, ապա ընդունման-հանձնման կետում կազմվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին ակտ, որն ստորագրվում է տրանսպորտային միջոցը ներկայացնողի և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համապատասխան իրավասու պաշտոնատար անձի կողմից: Եթե անցկացվող միջոցառմանը ներգրավվում է միայն տրանսպորտային միջոցը, ապա ընդունման-հանձնման կետում, բացի տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին ակտից, կազմվում է նաև ընդունման-հանձնման ակտ, որն ստորագրվում է տրանսպորտային միջոցն ընդունման-հանձնման կետ ներկայացնողի և իրավասու պաշտոնատար անձի կողմից: Նշված դեպքում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինը ծանուցվում է տրանսպորտային միջոցը վերադարձնելու օրվա, ժամի և վայրի մասին: Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին և տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման ակտերի ձևերը սահմանվում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:

8. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում` օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավվում են անհատական կարգագրերի միջոցով` սույն կարգի 7-րդ կետում նշված ակտերի հիման վրա:

 

Ձև N 1

Տարածքային զինկոմիսարիատի

    անկյունադրոշմը      _______________________________________________

                         (ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող

                         մարմնի անվանումը, հասցեն (հաշվառման վայրը)

 

_______________________________________________

                                 (ղեկավարի ազգանունը, անունը)

 

ԱՄՓՈՓ ԿԱՐԳԱԳԻՐ

 

Դուք պարտավոր եք զորահավաք հայտարարվելու դեպքում և տարածքային զինվորական կոմիսարիատի անհատական կարգագրի հիման վրա ներկայացնել.

 

.__________________________________________________________________.

|NN |Տրանսպորտային|Տրանսպորտային|Ներկայացնելու |Ներկայացնելու վայրը|

|ը/կ|միջոցի տեսակը|միջոցի քանակը|ժամկետը (ժամվա|(ընդունման-հանձնման|

|   |և  մակնիշը   |             |ընթացքում)    |կետը)              |

|___|_____________|_____________|______________|___________________|

| 1 |      2      |      3      |      4       |          5        |

|___|_____________|_____________|______________|___________________|

|   |             |             |              |                   |

.__________________________________________________________________.

 

__________________________________________________________________

(զինվորական կոմիսար, կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

______ ________________ 20 թ.

 

Կարգագիրն ստացա

____________________________________________________________

(ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ղեկավար)

 

______ ________________ 20 թ.

 

Ձև N 2

Տարածքային զինկոմիսարիատի

    անկյունադրոշմը      _________________________________________________

                         (ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող

                         մարմնի անվանումը, հասցեն (հաշվառման վայրը)

 

_________________________________________________

                                  (ղեկավարի ազգանունը, անունը)

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԳԻՐ

 

Դուք պարտավոր եք ներկայացնել.

 

._________________________________________________________________.

|NN |Տրանսպորտային|Տրանսպորտային|Ներկայացնելու|Ներկայացնելու վայրը|

|ը/կ|միջոցի տեսակը|միջոցի քանակը|օրը, ժամը    |(ընդունման-հանձնման|

|   |և  մակնիշը   |             |             |կետը)              |

|___|_____________|_____________|_____________|___________________|

| 1 |      2      |      3      |      4      |         5         |

|___|_____________|_____________|_____________|___________________|

|   |             |             |             |                   |

._________________________________________________________________.

 

__________________________________________________________________

(զինվորական կոմիսար, կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

______ ________________ 20 թ.

 

Կարգագիրն ստացա

____________________________________________________________

(ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ղեկավար)

 

______ ________________ 20 թ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 22-ի

N 998-Ն որոշման

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱԿՆԻՇՆԵՐԸ

 

.___________________________________. ._______________________________.

|Ծառայողական նպատակներով օգտագործվող| |      դ. հատուկ թափքերով       |

|թեթև  մարդատար ավտոմեքենաներ       | |                               |

|___________________________________| |_______________________________|

|1. |«ՆԻՎԱ-2121»                    | |42.|Սառնաավտոներ               |

|   |                               | |   |(ռեֆրիժերատորներ)          |

|___|_______________________________| |___|___________________________|

|2. |ՈՒԱԶ-3151, 469 և               | |43.|Ավտոկրպակ                  |

|   |վերափոխությունը                | |   |                           |

|___|_______________________________| |___|___________________________|

|3. |Բարձր անցողության (4 x 4) այլ  | |44.|Ավտոհացատար                |

|   |մեքենաներ                      | |   |                           |

|___________________________________| |___|___________________________|

|      Բեռնատար ավտոմեքենաներ       | |45.|Բեռնատար ավտոմեքենայի      |

|                                   | |   |շասսիի վրա ֆուրգոններ      |

|___________________________________| |___|___________________________|

|            ա. կոդային             | |46.|Ավտոցիստեռն` ջրի և         |

|                                   | |   |սննդամթերքի համար          |

|___________________________________| |_______________________________|

|4. |ՈՒԱԶ-և  վերափոխությունը        | | Վառելիքացիստեռններ` շասսիի վրա|

|___|_______________________________| |_______________________________|

|5. |«ԳԱԶ-52» և  վերափոխությունը    | |47.|ՈՒՐԱԼ, ՄԱԶ, ԿամԱԶ, ԿրԱԶ    |

|___|_______________________________| |___|___________________________|

|6. |«ԳԱԶ-66»                       | |48.|ԶԻԼ                        |

|___|_______________________________| |___|___________________________|

|7. |ԶԻԼ-431410, 431510, 431610,130 | |49.|ԳԱԶ-53Ա, 53-12 և           |

|   |                               | |   |վերափոխությունը            |

|___|_______________________________| |___|___________________________|

|8. |«ԶԻԼ-4331» և  վերափոխությունը  | |50.|»ԳԱԶ-52» և  վերափոխությունը|

|___|_______________________________| |___|___________________________|

|9. |«ԶԻԼ-131» և  վերափոխությունը   | |51.|Վառելիքալցավորիչներ        |

|___|_______________________________| |___|___________________________|

|10.|«ԶԻԼ-157» և  վերափոխությունը   | |52.|Այլ հատուկ թափքով մեքենաներ|

|___|_______________________________| |_______________________________|

|11.|ՈՒՐԱԼ-375, 377 և               | |       Հատուկ ավտոմեքենաներ    |

|   |վերափոխությունը                | |                               |

|___|_______________________________| |_______________________________|

|12.|ՈՒՐԱԼ-4320, 4322, 5323 և       | |53.|Հրշեջ մեքենաներ            |

|   |վերափոխությունը                | |   |                           |

|___|_______________________________| |___|___________________________|

|13.|ՄԱԶ-5335, 5336, 500 և          | |54.|Ախտահանող ցնցուղային       |

|   |վերափոխությունը                | |   |հարմարանքներով             |

|___|_______________________________| |___|___________________________|

|14.|«ԿամԱԶ-5325»                   | |55.|Սանիտարական (բժշկական      |

|   |                               | |   |ծառայության և  շտապ        |

|   |                               | |   |օգնության մեքենաներ)       |

|___|_______________________________| |___|___________________________|

|15.|«ԿամԱԶ-4310» և  վերափոխությունը| |56.|Ջրող մեքենաներ             |

|___|_______________________________| |___|___________________________|

|16.|ԿրԱԶ-250, 257 և                | |57.|Շրջիկ կինոյի սարքավորված   |

|   |վերափոխությունը                | |   |ավտոմեքենա                 |

|___|_______________________________| |___|___________________________|

|17.|ԿրԱԶ-260, 255 և                | |58.|Ջրայուղալցավորիչներ        |

|   |վերափոխությունը                | |   |                           |

|___|_______________________________| |___|___________________________|

|18.|Այլ ինքնաթափ մեքենաներ         | |59.|Ավտոարհեստանոցներ          |

|___________________________________| |___|___________________________|

|       բ. լծաթմբիկավոր քարշակներ   | |60.|Հորատող մեքենաներ          |

|___________________________________| |_______________________________|

|19.|«Զիլ-130Վ»                     | |          Ամբարձիչներ          |

|___|_______________________________| |_______________________________|

|20.|«ԶԻԼ-4421» և  վերափոխությունը  | |61.|Ավտոամբարձիչներ            |

|___|_______________________________| |___|___________________________|

|21.|«ԶԻԼ-131Վ» և  վերափոխությունը  | |62.|Մինչև  6,3 տ տարողությամբ  |

|   |                               | |   |կռունկներ                  |

|___|_______________________________| |___|___________________________|

|22.|«ԶԻԼ-157Վ» և  վերափոխությունը  | |63.|10-16 տ տարողությամբ       |

|   |                               | |   |կռունկներ                  |

|___|_______________________________| |___|___________________________|

|23.|ՈՒՐԱԼ-375Ս, 377Ս 4420 և        | |64.|Այլ ավտոկռունկներ          |

|   |վերափոխությունը                | |   |                           |

|___|_______________________________| |_______________________________|

|24.|«ՄԱԶ-5433»                     | |           Ավտոբուսներ         |

|___|_______________________________| |_______________________________|

|25.|ԿամԱԶ-5425, 6410               | |65.|ՌԱՖ,ԳԱԶել                  |

|___|_______________________________| |___|___________________________|

|26.|«ԿամԱԶ-4410» և  վերափոխությունը| |66.|ՈՒԱԶ- և  վերափոխությունը   |

|___|_______________________________| |___|___________________________|

|27.|«ԿրԱԶ-6444»                    | |67.|ԿԱՎԶ- և  վերափոխությունը   |

|___|_______________________________| |___|___________________________|

|28.|Փայտակիր ավտոմեքենաներ` ՄԱԶ,   | |68.|ՊԱԶ- և  վերափոխությունը    |

|   |ԿրԱԶ շասսիի վրա                | |   |                           |

|___|_______________________________| |___|___________________________|

|29.|Այլ լծաթմբիկավոր քարշակներ     | |69.|ԼԱԶ- և  վերափոխությունը    |

|___________________________________| |___|___________________________|

| գ. ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ| |70.|Այլ ավտոբուսներ            |

|___________________________________| |_______________________________|

|30.|ԳԱԶ-ՍԱԶ-3507, 3508             | |  ճանապարհաշինարարական տեխնիկա |

|___|_______________________________| |_______________________________|

|31.|ԳԱԶ-ՍԱԶ-4509 (ավտոգնացք        | |71.|Կցասայլին ավտոուղեհարթիչ և |

|   |ԳԱԶ-6008)                      | |   |ուղեհարթիչ (գրեյդերներ)    |

|___|_______________________________| |___|___________________________|

|32.|ԶԻԼ-ՄՍԶ-554, 45022 և           | |72.|Բուլդոզերներ               |

|   |վերափոխությունը                | |   |                           |

|___|_______________________________| |___|___________________________|

|33.|ԶԻԼ-ՄՄՏ-4502, 45021 և          | |73.|Շարժիչային և  կցասայլային  |

|   |վերափոխությունը                | |   |ցլանիվ մեքենաներ           |

|___|_______________________________| |___|___________________________|

|34.|ԶԻԼ-ՄՄԶ-4505                   | |74.|Ձյուն մաքրող ավտոմեքենաներ |

|   |                               | |   |և  տրակտորներ              |

|___|_______________________________| |___|___________________________|

|35.|«ՄԱԶ-5551»                     | |75.|Ինքնագնաց և  կցասայլային   |

|   |                               | |   |սկեպերներ                  |

|___|_______________________________| |___|___________________________|

|36.|«ՈՒՐԱԼ-6508»                   | |76.|Քարաջարդ շարժական          |

|   |                               | |   |սարքավորումներ             |

|___|_______________________________| |___|___________________________|

|37.|«ԿամԱԶ-5511» և  վերափոխությունը| |77.|Շարժական բետոնաշաղախ       |

|   |                               | |   |(0,25-0,73 մ3)             |

|___|_______________________________| |___|___________________________|

|38.|«ԿամԱԶ-55102» և                | |78.|Ձյութապատող մեքենաներ      |

|   |վերափոխությունը                | |   |                           |

|___|_______________________________| |___|___________________________|

|39.|«ԿրԱԶ-256Բ» և  վերափոխությունը | |79.|Մեկ շերեփանի էքսկավատորներ |

|   |                               | |   |(0,25-0,75 մ3)             |

|___|_______________________________| |___|___________________________|

|40.|«ԿրԱԶ-6505» և  վերափոխությունը | |80.|Բազմաշերեփ էքսկավատորներ   |

|   |                               | |   |(խրամատափորներ)            |

|___|_______________________________| |___|___________________________|

|41.|Այլ ինքնաթափ մեքենաներ         | |81.|Կոմպրեսորային կայաններ`    |

|   |                               | |   |կցասայլերի վրա             |

.___________________________________. |___|___________________________|

|82.|ՈՒժային էլեկտրակայաններ`   |

|   |կցասայլերի վրա             |

._______________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2010
N 998-Ն
Որոշում