ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
17 հունիսի 2010 թվականի N 23
1. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի նիստի N 35 արձանագրային որոշման 25-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի 10-րդ կետի`
Հավանություն տալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի օրինակելի պայմաններին` օրինակելի պայմանագրի ձևով` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թ. հունիսի 17-ի նիստի
N 23 արձանագրային որոշման
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ք. Երևան «___» ______ 20 թ.
«_____________ «________________ ընկերությունը (այսուհետ` Կատարող)` ի դեմս _____________ ________________ -ի, որը գործում է կանոնադրության հիման վրա մի կողմից (պաշտոն, անուն, ազգանուն), և քաղաքացի ________________ -ը _______________________ (այսուհետ` Պատվիրատու) (անձնագիր _________________),
(անուն, ազգանուն)
մյուս կողմից (երկուսը միասին այսուհետ` Կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Պայմանագրով Կատարողը` Կատարողի անունից բժշկական ծառայություններ անմիջականորեն մատուցող բժշկի (ներ) ______________ միջոցով պարտավորվում է
________________________________________________________________________
(անուն(ներ), ազգանուն(ներ))
Պատվիրատուի առաջադրանքով, սեփական միջոցների հաշվին Պատվիրատուին անձամբ մատուցել պատշաճ որակով և բժշկական ցուցումների համաձայն անհրաժեշտ ծավալով ծառայությունները, իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների դիմաց:
1.2. Կատարողը Պատվիրատուին (իսկ այն դեպքում, երբ պայմանագիրը կնքվում է անձի օրինական ներկայացուցիչ կողմից, ապա նրա մատնանշած անձին) մատուցում է բժշկական օգնության և սպասարկման հետևյալ ծառայությունները.
._________________________________________________________________.
|N |Բժշկական օգնության և |Բժշկական օգնության և սպասարկման |
| |սպասարկման ծառայությունների|ծառայությունների գինը ըստ Կատարողի|
| |անվանումները |կողմից հաստատված գնացուցակի |
|__|___________________________|__________________________________|
|1.| | |
|__|___________________________|__________________________________|
|2.| | |
|__|___________________________|__________________________________|
|3.| | |
._________________________________________________________________.
1.3. Սույն պայմանագրի 1.2 կետում նշված ծառայությունների մեջ ներառվում է նաև.
ա. հիվանդասենյակի տրամադրումը,
բ. անհրաժեշտ դեղերով ապահովումը,
գ. անհրաժեշտ հարբժշկական և ոչ բուժական բնույթի հետևյալ ծառայությունների մատուցումը.
_______________________________________________________________________
__________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________:
1.4. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը սկսվում է «___» _________ 20 __ թ. և պետք է ավարտվի _________________ ժամկետում:
1.5. Սույնով հավաստվում է, որ Պատվիրատուն տեղեկացված է բժշկական միջամտության (պայմանագրի 1.2 կետով նախատեսված ծառայությունների մատուցման) արդյունքում հնարավոր բարդությունների մասին`
. բժշկական միջամտությունից հրաժարվելու դեպքում (_______________________
_______________________________________________________________________
____________________________________________________).
. բժշկական միջամտության ընթացքում (____________________________________
_______________________________________________________________________
____________________________________________________).
. բժշկական միջամտությանը հաջորդող ժամանակահատվածում (__________________
_______________________________________________________________________
____________________________________________________):
1.6. Սույնով Պատվիրատուն հավաստում է, որ ինքը համաձայն է սույն պայմանագրի 1.5 կետով նշված պայմաններով ծառայության մատուցմանը (բժշկական միջամտությանը):
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. Ծառայությունների մատուցման գինը, որն իր մեջ ներառում է Կատարողի վարձատրությունը և ծառայությունների (բժշկական օգնություն և սպասարկում, ախտորոշիչ հետազոտություններ, դեղեր) մատուցման հետ կապված ծախսերը, որոշվում է Կատարողի կողմից սահմանված մատուցվող ծառայությունների գնացուցակին (այսուհետ` Գնացուցակ) համաձայն, և կազմում է դրամ:
(Մինչև Պայմանագրի կնքումը պատվիրատուն ծանոթացվում է մատուցվող ծառայությունների գնացուցակին):
2.2. Պատվիրատուն կատարված աշխատանքների համար կատարողին վճարում է հետևյալ Կարգով:
2.3. Այն դեպքում, երբ Պայմանագրի 1.2 կետում սահմանված ծառայությունների մատուցման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում մատուցել նաև այլ ծառայություններ, դրանց մատուցման գինը որոշվում է Կողմերի լրացուցիչ համաձայնությամբ` հաշվի առնելով Գնացուցակում սահմանված գինը: Նշված համաձայնությունը ստանալու անհնարինության դեպքում, եթե պայմանագրով չնախատեսված լրացուցիչ ծառայության չմատուցումը կարող է վտանգ սպառնալ տվյալ Պատվիրատուի կյանքին կամ առողջությանը, ապա Կատարողը մատուցում է տվյալ ծառայությունը` առանց Պատվիրատուի նախնական համաձայնության` սույն պայմանագրի 2.1 և 2.2 կետերով սահմանված կարգով վարձատրություն ստանալու իրավունքով:
2.4. Կատարողի կողմից` առանց կողմերի լրացուցիչ համաձայնության` ծառայությունների սահմանված ծավալի և գնի գերազանցման հետ կապված ծախսերը կրում է Կատարողը, բացառությամբ Պայմանագրի 2.3 կետով նախատեսված դեպքերի:
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Պատվիրատուն իրավունք ունի.
. Անմիջապես կատարողից տեղեկատվություն ստանալ սեփական առողջության վիճակի, հետազոտության արդյունքների, բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկերի, բժշկական միջամտության հնարավոր ձևերի, դրանց հաջորդականության և արդյունավետության վերաբերյալ.
. Տալ համաձայնություն բժշկական միջամտության իրականացնելու համար: Այն դեպքերում, երբ պատվիրատուն ի վիճակի չէ արտահայտելու իր կամքը` կապված բժշկական միջամտության հետ, համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից` գրավոր ձևով: Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով հիվանդի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից, ինչի մասին պարտադիր գրառում է կատարվում Պատվիրատուի հիվանդության պատմության մեջ.
. Հրաժարվել սույն պայմանագրով սահմանված իր պարտավորությունները կատարելուց, եթե Կատարողի կողմից չեն մատուցվել Պայմանագրի 1.2 կետում նշված ծառայությունները կամ մատուցվել են անպատշաճ որակով, և պահանջել իր կրած վնասների հատուցում.
. Կատարողի կողմից մատուցված ծառայություններում հայտնաբերված թերությունները վերացնելուց հրաժարվելու կամ այդ թերությունները ոչ պատշաճ ձևով վերացնելու դեպքում իր ուժերով վերացնել դրանք և իր կրած ծախսերին համաչափ նվազեցնել Կատարողին վճարելիք գինը, եթե դեռևս ամբողջությամբ չի վճարվել, իսկ եթե վճարվել է ամբողջությամբ, ապա պահանջել հատուցելու հայտնաբերված թերությունները վերացնելու համար իր կատարած ծախսերը և կրած այլ վնասները.
. Ցանկացած պահի հրաժարվել Պայմանագրից` Կատարողին վճարելով արդեն իսկ մատուցված ծառայությունների համար գնացուցակի հիման վրա հաշվարկված գինը.
. Ստանալ տեղեկատվություն կատարողի կողմից մատուցվող ծառայությունների գների վերաբերյալ դրանց մատուցման ցանկացած փուլում.
. Ընտրել Կատարողի անունից իրեն անմիջականորեն ծառայություններ մատուցող բժշկին.
. Ծանոթանալ Կատարողի ներքին կարգապահական կանոններին.
. Տեղեկատվություն ստանալ իրեն անմիջականորեն ծառայություններ մատուցող բուժաշխատողների որակավորման մասին.
. Պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
. Անմիջապես Կատարողից ճշտել ծառայությունների մատուցման ընթացքը.
. Իրականացնել ՀՀ օրենսդրությամբ («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք և այլն) և Պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:
3.2. Պատվիրատուն պարտավոր է.
. Վճարել պատշաճ որակով և Պայմանագրին համապատասխան որակով մատուցված ծառայությունների դիմաց` Պայմանագրով սահմանված ժամկետում և չափով.
. Ծառայությունների մատուցման ընթացքի վերաբերյալ ճշտումներ իրականացնելիս չխոչընդոտել կատարողի կողմից իր պարտականությունների իրականացմանը.
. Հետևել բժշկի ցուցումներին.
. Կատարողին տրամադրել իրեն հայտնի տեղեկություններ իր առողջության վերաբերյալ.
. Կատարողին անհապաղ տեղյակ պահել իր առողջական վիճակի ցանկացած փոփոխության մասին.
. Ծառայությունների մատուցման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կատարել Կատարողի ցուցումները` կապված ծառայությունների արդյունքի պահպանման հետ` ներառյալ Կատարողին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.
. Փոխհատուցել իր կողմից կատարողի գույքին պատճառված վնասը.
. Պահպանել Կատարողի կողմից ընդունված իրավական ակտերով հաստատված ներքին կարգապահական կանոնները.
. Իրականացնել ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված այլ պարտականություններ:
3.3. Կատարողն իրավունք ունի.
. Պահանջել պատվիրատուից վճարել իր կողմից Պայմանագրով նախատեսված ծառայությունների պատշաճ մատուցման համար` սահմանված ձևով, չափով և ժամկետներում.
. Պատվիրատուի կողմից իր պարտավորությունների կատարումից անհիմն հրաժարվելու դեպքում, պահանջել իր կրած վնասների հատուցումը.
. Հրաժարվել Պատվիրատուին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը մատուցելուց, եթե Պատվիրատուն չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն պայմանագրով նախատեսված պարտականությունները, բացառությամբ Պատվիրատուի կյանքին վտանգ սպառնացող դեպքերի.
. Անհրաժեշտության դեպքում պատվիրատուի համաձայնությամբ ծառայությունների մատուցմանը ներգրավել բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող ենթակատարողների.
. Իրականացնել ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված այլ իրավունքներ:
3.4. Կատարողը պարտավոր է.
. Պայմանագրի 1.2 կետով սահմանված ծառայությունները պատվիրատուին մատուցել պատշաճ որակով և ժամանակին:
. Սույն պայմանագրի կնքման ժամանակ Պատվիրատուին հայերեն լեզվով (եթե Պատվիրատուն չի տիրապետում հայերեն լեզվին, ապա վերջինիս հասկանալի լեզվով) տրամադրել ստույգ տեղեկատվություն իր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն` ապահովելով Պատվիրատուի կողմից դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը:
. Պատվիրատուի պահանջով և վերջինիս կողմից սահմանված ժամկետում անհատույց վերացնել բուժման ընթացքում հայտնաբերված թերությունները.
. Պայմանագրով նախատեսված բոլոր ծառայությունները մատուցել իր միջոցներով և իր հաշվին.
. Պատվիրատուին ծանոթացնել բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս մարդու իրավունքների մասին.
. Ապահովել Պատվիրատուի կողմից բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
. Մատուցված ծառայությունների արդյունքի պահպանման վերաբերյալ Պատվիրատուին մատչելի ձևով տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն.
. Պատվիրատուին ծանոթացնել իր կողմից հաստատված ներքին կարգապահական կանոններին.
. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ընթացքի վերաբերյալ վարել համապատասխան բժշկական փաստաթղթեր.
. իրականացնել ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրում սահմանված այլ պարտականություններ:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Կատարողը պատասխանատվություն է կրում Պայմանագրի 1.2 կետում սահմանված ծառայությունները չմատուցելու կամ ոչ պատշաճ մատուցելու համար` օրենքով սահմանված կարգով:
4.2. Կատարողը պատասխանատվություն է կրում Պայմանագրի 1.2 կետում սահմանված ծառայությունների մատուցման ընթացքում Պատվիրատուին պատճառված վնասի համար` օրենքով սահմանված կարգով:
4.3. Կատարողը պատասխանատվությունից ազատվում է.
. եթե Պատվիրատուի առողջական վիճակի վատթարացումը տեղի է ունեցել վերջինիս կողմից բժշկի նշանակումները չկատարելու կամ առաջացած բարդությունների մասին Կատարողին ժամանակին տեղյակ չպահելու կամ սեփական առողջության մասին Կատարողին դիտավորությամբ բավարար տեղեկատվություն չտրամադրելու պատճառով.
. եթե Պատվիրատուն իր կամքով դադարեցրել է բուժումը/ծառայությունների ստացումը:
4.4. Սույն պայմանագրի 4.3 կետի 2-րդ ենթակետի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ Պատվիրատուն դադարեցրել է բուժումը/ծառայությունների ստացումը` ունենալով կասկածներ, որ իրեն մատուցվող բժշկական ծառայություններն իրականացվում են ոչ պատշաճ որակով կամ Կատարողի կողմից սխալ ընտրված բուժման մեթոդներով, որի հետևանքով պատվիրատուի առողջական վիճակը չի բարելավվում կամ վատթարանում է:
5. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5.1. Սույն պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրի կատարումն անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով անհնարին դառնալու դեպքում, Կատարողը համապատասխան միջոցներ է ձեռնարկում Պատվիրատուին համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու ուղղությամբ:
5.2. Սույն պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ. մի օրինակը տրվում է Պատվիրատուին, մյուսը` Կատարողին:
5.3. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև ________________:
6. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԿԱՏԱՐՈՂ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
«___________» ______________ ___________________________
Գտնվելու վայրը` _____________ անձնագրի N ________________
_____________________________ տրված «__» _____ _______ թ.
ՀՎՀՀ ________________________ _____ -ի կողմից
Բնակության վայր` ___________
սոցիալական քարտ` N _________
հեռ. ______________________
_____________
Տնօրեն`
______________ ________________ _______________________