041.0614.031198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 1998 թվականի թիվ 614
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՆԻՇՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի և նրա հարակից մարզերի սահմանանիշների տեղադրման նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Երևանի քաղաքապետին` սահմանանիշների տեղադրման աշխատանքներն իրականացնել Երևանի հարակից մարզերի մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ:
3. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզպետներին`
ա) աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ստեղծել աշխատանքային խմբեր.
բ) համապատասխան ակտերով սահմանանիշներն ընդունել ի պահպանություն:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
նոյեմբերի 3-ի թիվ 614
որոշմամբ
ԿԱԶՄ
Երևան քաղաքի և նրա հարակից մարզերի սահմանանիշների
տեղադրման նպատակով ստեղծված հանձնաժողովի
Վ. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և
քարտեզագրության վարչության պետ (հանձնաժողովի
նախագահ)
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
- - Արագածոտնի մարզպետի տեղակալ
Լ. Ալեքսանյան - Արարատի մարզպետի տեղակալ
- - Արմավիրի մարզպետի տեղակալ
Ք. Մանուկյան - Կոտայքի մարզպետի տեղակալ
Գ. Ավետիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
«Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության
գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի
տնօրենի տեղակալ