041.0609.301098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 609
Ս. ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻ ԱՐԳԵՆՏԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. 1998 թվականի նոյեմբերի 9-16-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Սարգիս Շահազիզյանին գործուղել Արգենտինա` ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի բարձրաստիճան կոմիտեի նախարարների և պաշտոնյաների երրորդ հանդիպմանն ու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 4-րդ նստաշրջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հավաքին մասնակցելու համար:
2. Ս. Շահազիզյանի Արգենտինա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Ս. Շահազիզյանի Արգենտինա մեկնելու հետ կապված հարցերը: