Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԿՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԿՈՒՄԱՅՐԻ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ...

 

 

040.1035.210810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 2010 թվականի N 1035-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԿՈՒՄԱՅՐԻ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հայ Կաթողիկե եկեղեցու կառուցման նպատակով Արքեպիսկոպոս Ադանայի Հայոց, Առաջնորդ Կաթողիկե Հայոց, Հայաստանի, Արցախի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայր Նշան Կարաքէհէեանի միջնորդությունը և ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի N 45 հասցեում գտնվող, պատմության և մշակույթի տեղական նշանակության հուշարձան հանդիսացող տան հատվածի` համաձայն N 1 հավելվածի, սահմանված կարգով տեղափոխումը Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող` Գյումրի քաղաքի Մայակովսկու N 86 և Աթարբեկյան N 80ա հասցեների տարածք` համաձայն N 2 հավելվածի, այն վերականգնելու նպատակով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 19-ի

N 1035-Ա որոշման

 

ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԿՈՒՄԱՅՐԻ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

----------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 19-ի

N 1035-Ա որոշման

 

ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԿՈՒՄԱՅՐԻ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 45 ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ

 

----------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.08.2010
N 1035-Ա
Որոշում