041.0611.301098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 611
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1998 թվականի նոյեմբերի 1-10-ը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի խորհրդի առաջին արտագնա նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ նախապատրաստել արտագնա նիստի անցկացման ծրագիրն ու ապահովել դրա կատարումը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հայտի համաձայն, արտասահմանյան մասնակիցներին սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի-ելքի անվճար արտոնագիր և հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել արտագնա նիստի աշխատանքը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` արտագնա նիստի անցկացման համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով գիտությանը նախատեսված միջոցներից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 8000000 (ութ միլիոն) դրամ` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած նախահաշվի: