041.0612.301098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 612
ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության` Ծաղկաձորի ամառանոցային տնտեսության Իջևանի ընդունելությունների տան շենքը հանձնել Տավուշի մարզպետարանի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչությանն ու Տավուշի մարզպետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները: