Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՄՈՆՐԵԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՄՈՆՐԵԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0675.250810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2010 թվականի N 675-Ա

 

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՄՈՆՐԵԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2010 թվականի սեպտեմբերի 11-16-ը գործուղել Մոնրեալ (Կանադա)` Համաշխարհային էներգետիկ խորհրդի 21-րդ համաժողովին, ինչպես նաև դրա շրջանակներում ֆրանսախոս երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը և «Ներդրումների խթանում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում էլեկտրաէներգիայի արտադրության համար» խորագրով բարձր մակարդակով երկխոսությանը մասնակցելու համար:

2. Ա. Գալստյանի` Մոնրեալ գործուղման հետ կապված 4 գիշերավարձի ու օրապահիկի ծախսերը և ճանապարհածախսի մի մասը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի` Մոնրեալ գործուղման հետ կապված մեկ գիշերավարձի ծախսը և ճանապարհածախսի մի մասը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գալստյանի` Մոնրեալ մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոնրեալ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.08.2010
N 675-Ա
Որոշում