041.0676.250810
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 2010 թվականի N 676-Ա
Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության հրավերով 2010 թվականի սեպտեմբերի 12-16-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` կրթության ոլորտում համագործակցության հարցերի քննարկման համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Աշոտյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ