Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐ ...

 

 

041.0704.020910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 սեպտեմբերի 2010 թվականի N 704-Ա

 

ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 711-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետի և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Տ. Բարսեղյանին որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ մասնակցել ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի նստաշրջաններին և ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբերի նիստերի աշխատանքներին:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 24-ի «ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում և ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբերում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու և Տ. Բարսեղյանին Վիեննա գործուղելու մասին» N 711-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.09.2010
N 704-Ա
Որոշում