041.0706.030910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 2010 թվականի N 706-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման ընթացքն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի նիստի N 42 արձանագրության 56-րդ կետով ընդունված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրի կատարողականը և ներկայացնել առաջարկություններ` անդրադառնալով նաև մոնիթորինգի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար ծրագրում անհրաժեշտ փոփոխությունների կատարման խնդրին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի սեպտեմբերի 3-ի
N 706-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (աշխատանքային խմբի
ղեկավար)
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետի տեղակալ
Ա. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության
վարչության պետի տեղակալ
Ա. Հովսեփյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ՊՈԱԿ-ների
ֆինանսական կառավարման և մոնիթորինգի
մեթոդաբանության բաժնի պետ
Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
իրավական ակտերի փորձաքննության վարչության
պետաիրավական բաժնի պետ