Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀՀ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ...

 

 

041.0731.110910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2010 թվականի N 731-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի չորրորդ պարբերության`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Երևանի քաղաքապետի ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.12.11 թիվ 1286-Ն, 25.01.12 թիվ 43-Ն, 21.05.12 թիվ 440-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածի`

1) 1-ին կետով սահմանված նիշերով համարանիշերը ծառայողական ավտոմոբիլներին հատկացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված համապատասխան հայտի հիման վրա.

2) 2-րդ կետով սահմանված նիշերով համարանիշերը ծառայողական ավտոմոբիլներին հատկացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված համապատասխան հայտի հիման վրա.

3) 3-6-րդ կետերով սահմանված նիշերով համարանիշերը ծառայողական ավտոմոբիլներին հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից տրված համապատասխան հայտի հիման վրա:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշերի մասին» N 39 որոշումը:

(վերնագիրը փոփ. 29.12.11 թիվ 1286-Ն, 25.01.12 թիվ 43-Ն, 21.05.12 թիվ 440-Ն, 03.10.12 թիվ 976-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի սեպտեմբերի 11-ի

N 731-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Պետական կառավարչական հիմնարկը,        |Ծառայողական ավտոմոբիլների |

|ը/կ|պաշտոնատար անձը                       |համարանիշերի նիշերը       |

|___|______________________________________|__________________________|

|1. |Հայաստանի Հանրապետության Նախագահի     |001PA01-999 PA 01         |

|   |աշխատակազմ                            |                          |

|___|______________________________________|__________________________|

|2. |Հայաստանի Հանրապետության Ազգային      |     001HH01-999HH01      |

|   |ժողովի աշխատակազմ                     |                          |

|___|______________________________________|__________________________|

|3. |Հայաստանի Հանրապետության կառավարության|                          |

|   |աշխատակազմ                            |     001ԼԼ50-999ԼԼ50      |

|___|______________________________________|__________________________|

|4. |Հայաստանի Հանրապետության վարչապետ     |         001ԼԼ01          |

|___|______________________________________|__________________________|

|5. |Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, |                          |

|   |տարածքային կառավարման նախարար         |         050ՍՍ55          |

|___|______________________________________|__________________________|

|6. |Հայաստանի Հանրապետության կառավարության|      001ԼԼ55-999ԼԼ55     |

|   |անդամներ, Հայաստանի Հանրապետության    |                          |

|   |կառավարության աշխատակազմի ղեկավար,    |                          |

|   |Հայաստանի Հանրապետության              |                          |

|   |կառավարությանն առընթեր պետական        |                          |

|   |կառավարման մարմինների ղեկավարներ,     |                          |

|   |օրենքով ստեղծված պետական մարմինների,  |                          |

|   |Հայաստանի Հանրապետության              |                          |

|   |նախարարությունների կառավարման ոլորտում|                          |

|   |գործող պետական մարմինների ղեկավարներ  |                          |

|   |ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության  |                          |

|   |մարզպետներ, Հայաստանի Հանրապետության  |                          |

|   |գիտությունների ազգային ակադեմիայի     |                          |

|   |նախագահ, Երևանի  քաղաքապետ            |                          |

|   |ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական       |                          |

|   |ընկերության գլխավոր տնօրենի           |                          |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 29.12.11 թիվ 1286-Ն, 25.01.12 թիվ 43-Ն, 21.05.12 թիվ 440-Ն, 03.10.12 թիվ 976-Ն, 21.06.17 թիվ 615-Ա, 16.04.18 թիվ 386-Ն, 30.07.18 թիվ 1028-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.09.2010
N 731-Ն
Որոշում