Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2- ...

 

 

040.0859.080710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2010 թվականի N 859-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011-2013 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

(2-րդ մաս)

 

Կանխատեսում: Հաշվի առնելով, որ 2009 թվականին իրականացվել էր ընդլայնող դրամավարկային քաղաքականություն, արդեն 2010 թվականի շրջահայաց դրամավարկային քաղաքականության ներքո ակնկալվում է, որ դրամավարկային ցուցանիշներն առավել զուսպ աճի տեմպեր կունենան: 2010 թվականին փողի բազայի աճը կկազմի մոտ 6.2 տոկոս, իսկ փողի զանգվածի աճը` 10.8 տոկոս: Միջնաժամկետ հատվածում, արդեն տնտեսական զարգացումներին համահունչ կիրականացվի նշված ցուցանիշների մի փոքր բարձր աճ, մասնավորապես, 2011-2013 թվականների փողի բազայի և փողի զանգվածի միջին աճերը կկազմեն համապատասխանաբար 11.5 և 11.9 տոկոս` նախանշելով նաև տնտեսության փողայնացման ցուցանիշի աճի վարքագիծը:

 

Վճարային հաշվեկշիռ

Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության արդյունքում տեղի են ունենում տնտեսական հոսքեր դեպի հանրապետություն և հակառակ ուղղությամբ: Այդ հոսքերը արտացոլվում են երկրի վճարային հաշվեկշռում: Վճարային հաշվեկշիռը բաղկացած է երկու հիմնական բաժիններից.

. ընթացիկ հաշիվ (հիմնականում ցույց է տալիս արտահանման և ներմուծման հետ

կապված հոսքերը),

. կապիտալի և ֆինանսական հաշիվ (ցույց է տալիս կապիտալի ներհոսքն ու

արտահոսքը):

Տնտեսության արտաքին կայունության տեսանկյունից կարևոր ցուցանիշ է ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ: Միաժամանակ պետք է նշել, որ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում Հայաստանը համարվում է փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ տնտեսական հոսքերի շարժը դեպի երկիր և երկրից դուրս հնարավորինս ազատականացված է:

 

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները

2006-2008 թվականներին իրականացված տնտեսական և արժութային քաղաքականությունների արդյունքում ընթացիկ հաշվի հիմնական ցուցանիշների մասով տեղի է ունեցել զգալի բարելավում, եթե 2000 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 14.6 տոկոսը, ապա 2007 թվականին այն հասել է 6.4 տոկոսի: Սակայն, սկսած 2008 թվականի 4-րդ եռամսյակից, տնտեսությունը կրեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի անբարենպաստ դրսևորումները` կրճատվեցին Հայաստան ներհոսող տրանսֆերտները և գործոնային եկամուտները, ինչպես նաև հայաստանյան ապրանքների նկատմամբ արտաքին պահանջարկը: Աղյուսակ 7-ում ներկայացված են արտաքին հատվածի հիմնական ցուցանիշների միտումները և սպասումները (տես նաև Գծապատկեր 6-ը):

2009 թվականին ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 27.6 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տեղի է ունեցել արտահանման և ներմուծման ծավալների կրճատում. արտահանումը նվազել է 35 տոկոսով` կազմելով 722.3 մլն դոլար (4), իսկ ներմուծումը կազմել է 2817.2 մլն դոլար` նվազելով 25.4 տոկոսով: Ներմուծման նվազումը, որը տեղի է ունեցել առաջին անգամ վերջին 8 տարիների ընթացքում (2002 թվականից սկսած), հիմնականում պայմանավորված էր բնակչության տնօրինվող եկամուտների նվազմամբ, և մասամբ` 2009 թվականի մարտին տեղի ունեցած փոխարժեքի կտրուկ արժեզրկմամբ: 2009 թվականի ներմուծման նվազման ամենաբարձր` 7.5 տոկոսային կետը պայմանավորվել է «Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ», 4.5 տոկոսային կետը` «Թանկարժեք քարեր և մետաղներ» և 3.4 տոկոսային կետը` «Հանքահումքային արտադրանք» ապրանքախմբերի ներմուծման նվազմամբ, որոնք համապատասխանաբար կազմել են 57.8, 64.7 և 23 տոկոս:

2009 թվականի տարեկան արդյունքներով արտահանման նվազման ամենաբարձր` 10.9 տոկոսային կետը պայմանավորվել է «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման նվազմամբ, որը կազմել է 33.3 տոկոս: Արտահանման նվազման 6.4 տոկոսային կետը պայմանավորվել է «Պատրաստի սննդի արտադրանք», 6.4 տոկոսային կետը` «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» և 3.8 տոկոսային կետը` «Հանքահումքային արտադրանք» ապրանքախմբերի ծավալների անկմամբ, որոնք կազմել են համապատասխանաբար` 41.0, 39.3 և 23.4 տոկոս:

2009 թվականին ապրանքների գծով արտաքին առևտրի բացասական մնացորդը կազմել է 2094.9 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ կրճատվելով 569 մլն ԱՄՆ դոլարով կամ 21.3 տոկոսով և կազմելով ՀՆԱ-ի 24.5 տոկոսը` նախորդ տարվա 22.8 տոկոսի դիմաց:

Սակայն 2010 թվականին, պայմանավորված համաշխարհային, ինչպես նաև ՀՀ տնտեսության վերականգնմամբ, արտաքին առևտրի ցուցանիշները բարելավվել են և դրսևորել են աճի միտումներ: Այսպես` հունվար-ապրիլ ժամանակաշրջանում ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 30.9 տոկոսով, արտահանումը` 64.3 տոկոսով` կազմելով 289.8 մլն դոլար, իսկ ներմուծումը` 24.4 տոկոսով` կազմելով 1118.9 մլն. դոլար: Արտահանման ցուցանիշի բարելավման վրա դրական ազդեցություն է ունեցել նաև կառավարության քաղաքականությունը, ըստ որի ֆինանսական և ոչ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերվում արտահանողներին:

Արտաքին առևտուրն ըստ գործընկեր երկրների: 2009 թվականին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 29.6 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ և 30.3%-ը` ԵՄ երկրներին, 2008 թվականին համապատասխան ժամանակահատվածի ընթացքում նշված երկրների տեսակարար կշիռները կազմել են 27.6 և 35.3 տոկոս: ԵՄ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության անկումը 2009 թվականին նախորդ տարվա համեմատ կազմել է 37.3 տոկոս, իսկ ԱՊՀ երկրների հետ` 21.7 տոկոս: ՀՀ խոշոր առևտրային գործընկեր-երկրների շրջանակում ընդգրկվել էին Գերմանիան (առևտրաշրջանառության 7.3 տոկոսը), Չինաստանը (7.6 տոկոս), ԱՄՆ-ն (4.7 տոկոս), Թուրքիան (4.5 տոկոս), Իրանը (3.8 տոկոս), Բուլղարիան (3.7 տոկոս), ինչպես նաև ԱՊՀ երկրներից` Ռուսաստանը (22.5 տոկոս) և ՈՒկրաինան (5.4 տոկոս): Հանրապետության թվով 38 հիմնական գործընկեր երկրները մեծամասամբ (մոտ 80 տոկոսը) հանդիսանում են ԱՀԿ անդամ պետություններ:

2010 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 28.9 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ և 32.3 տոկոսը` ԵՄ երկրներին: ԵՄ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության աճը 2010 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 38.5 տոկոս, իսկ ԱՊՀ երկրների հետ` 23.3 տոկոս: 2010 թվականին ՀՀ խոշոր առևտրային գործընկեր-երկրներն են Ռուսաստանը (առևտրաշրջանառության 22.1%), Չինաստանը (9.2 տոկոս), Գերմանիան (7.0 տոկոսը), Բուլղարիան (6.0 տոկոս), ՈՒկրաինան (5.2 տոկոս), ԱՄՆ-ն (4.8 տոկոս) և այլն:

Փոխարժեք: Նախորդ տարիներին ձևավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի արժևորման միտումները 2009 թվականի տարեսկզբից դադարել են: Մասնավորապես` եթե 2008 թվականի դեկտեմբեր ամսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը կազմել էր 307.8 դրամ, ապա 2009 թվականի դեկտեմբերին այն կազմել է 380.47 դրամ` արժեզրկվելով 19.1 տոկոսով: Ըստ էության փոխարժեքի նման վարքագիծը պայմանավորված է եղել համաշխարհային ճգնաժամի հետևանքով արտարժույթի ներհոսքի կտրուկ կրճատմամբ և մակրոտնտեսական հիմնարար ցուցանիշի վարքագծերի ճշգրտմամբ: Տարվա միջին փոխարժեքը կազմել է 363.28 դրամ ԱՄՆ դոլարի դիմաց (2008-ին` 305.97). նախորդ տարվա միջինի նկատմամբ գրանցվել է ԱՄՆ դոլարի համեմատ դրամի անվանական արժեքի 15.8 տոկոս արժեզրկում`2008 թվականի համապատասխան ցուցանիշի զգալի արժևորման դիմաց (11.8 տոկոս): 2010 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը կազմել է 386.69 դրամ, ինչը բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի միջինից 14.7 տոկոսով:

Կանխատեսում: 2010 թվականին կանխատեսվում է, որ Հայաստանի տնտեսության արտաքին հատվածում տեղի կունենան դրական փոփոխություններ և կգրանցվի աճ, ինչը հիմնականում պայմանավորված կլինի Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության աշխուժացմամբ, համաշխարհային տնտեսության վերականգնմամբ և կառավարության կողմից հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տնտեսության արտահանելի հատվածին ցուցաբերված օժանդակությամբ: Այսպես` 2010 թվականին կանխատեսվում է առնվազն 14% արտահանման աճ, որը համարվում է պահպանողական քանի դեռ համաշխարհային շուկայում դեռևս առկա են գլոբալ տնտեսության ամբողջական պահանջարկի վերականգնմանը վտանգող որոշակի ռիսկեր` հատկապես կապված եվրոպական տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող զարգացումների հետ (նշված ռիսկը նկարագրված է ռիսկերի մասում): 2011-2013 թվականներին ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսական աճի ընդլայնմանը և կառավարության կողմից տնտեսության արտահանելի ոլորտում տարվող տնտեսական քաղաքականության ուղղությանը համահունչ արտահանման աճը կբարելավվի և ապրանքների արտահանման ծավալները կկազմեն շուրջ 1153 մլն ԱՄՆ դոլարի (ՖՕԲ) միջին տարեկան մակարդակ և միջին տարեկան 19.0% աճ (դոլարային արտահայտությամբ): Նույն ցուցանիշը ապրանքների և ծառայությունների համար կկազմի շուրջ 15.3% (1935.7 մլն ԱՄՆ դոլար): 2010 թվականին կանխատեսվում է 7.0% ապրանքների ներմուծման աճ, որը նույնպես բավականին պահպանողական է հաշվի առնելով տնտեսական աճի` հետևաբար և բնակչության ու տնտեսվարողների եկամուտների համանման կանխատեսման մոտեցումը: Սակայն, 2011-2013 թվականներին ապրանքների ներմուծման միջին տարեկան աճը կբարձրանա և (դոլարային արտահայտությամբ) կկազմի 8.3%` պայմանավորված հիմնականում ներքին տնտեսության եկամուտների աճով, իսկ ապրանքների և ծառայությունների համար` 8.3%: 2010 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ առանց պաշտոնական տրանսֆերտների ընթացիկ հաշվի պակասուրդի 15.1% մակարդակ, իսկ 2011-2013թթ այն կկազմի միջինը 12.1% (ներառյալ պաշտոնական տրանսֆերտները` 11.5%), նշված բարելավմանն էապես կնպաստի կառավարության հարկաբյուջետային քաղաքականության աստիճանական խստացումը` ի դեմս պետական հատվածի պակասուրդի աստիճանական կրճատման:

 

Աղյուսակ 7. Վճարային հաշվեկշիռ (ՀՆԱ-ի նկատմամբ %)

._____________________________________________________________________.

|                       |2006|2007| 2008| 2009| 2010| 2011| 2012| 2013|

|_______________________|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընթացիկ հաշիվ/ՀՆԱ      |-1.8|-6.4|-11.8|-15.7|-13.2|-13.0|-11.6| -9.9|

|_______________________|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընթացիկ հաշիվ (առանց   |-3.1|-7.4|-12.5|-16.6|-15.1|-13.8|-12.1|-10.3|

|պաշտ. Տրանսֆերտ)/ ՀՆԱ  |    |    |     |     |     |     |     |     |

|_______________________|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Այդ թվում` եկամուտներ  |-3.8|-3.6| -2.4| -3.9| -2.4| -2.4| -2.4| -2.4|

|ուղղակի ներդրումներից/ |    |    |     |     |     |     |     |     |

|ՀՆԱ                    |    |    |     |     |     |     |     |     |

|_______________________|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ՈՒղղակի ներդրումներ/ՀՆԱ| 7.0| 7.6|  7.9|  8.2|  8.1|  7.7|  7.3|  7.0|

._____________________________________________________________________.

 

Գծապատկեր 6. Ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ, 2000-2013 թթ

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Պետական հատված

2006-2008 թվականներին պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են միջինում 20.2 տոկոսը` դրսևորելով շարունակական աճի միտումներ: 2009 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 22.2 տոկոսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22 տոկոսի դիմաց, իսկ հարկային եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 16.8 տոկոսը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17.4 տոկոսի դիմաց:

2010 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների գծով արձանագրվել է 22.2 տոկոս, իսկ հարկային եկամուտների հավաքագրման առումով` 24 տոկոս աճ, ընդ որում, աճ է գրանցվել գրեթե բոլոր հարկատեսակների և տուրքերի հավաքագրման գծով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերի գծով 2010 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը դրսևորել է անկման միտումներ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 2.8 տոկոսային կետով: Կապիտալ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի մակարդակը 0.5 տոկոսային կետով:

 

Գծապատկեր 2.7 Հարկաբյուջետային ազդակը 2004-2013 թվականներին

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Կանխատեսում: Պետական հատվածի քաղաքականության հիմնական ուղղությունը 2009 թվականին եղել է հնարավորինս ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը, որն արտացոլվել է հարկաբյուջետային ընդլայնող ազդակի բարձր ցուցանիշում: 2010 թվականի և հետագա տարիների համար, հաշվի առնելով ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշի բարձր մակարդակը և պետական բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման անհրաժեշտությունը, նշված քաղաքականությունը նպատակաուղղված կլինի ամբողջական պահանջարկի վրա ազդեցության տեսանկյունից չեզոքության ապահովմանը, որի պայմաններում տնտեսությանը հնարավորություն կտրվի սահուն վերադառնալ հավասարակշռված մակարդակի:

 

2.3 Կանխատեսումների արդյունքում կատարված ենթադրություններ և ռիսկեր

 

Ենթադրություններ, որոնք ընկած են տնտեսական կանխատեսումների հիմքում

. Հայաստանը, համարվելով փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, շատ

արագ արձագանքեց համաշխարհային տնտեսական զարգացումներին: Դրանով էլ

պայմանավորված ենթադրվում է, որ համաշխարհային տնտեսական զարգացումներին

համապատասխան (ԱՄՀ-ի Համաշխարհային Տնտեսական Հեռանկարներ պարբերականով

Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում (Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա)

միջնաժամկետ հատվածում գրանցվելու է տնտեսությունների վերականգնում և

զարգացում) 2010 թվականից կսկսվի տնտեսության գլոբալ վերականգնումը, և

տնտեսական զարգացումները կարագանան միջնաժամկետ հատվածում:

. Գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերի աստիճանական վերականգնումը,

հետևաբար և եկամուտների աճը, կուղեկցվի դեպի Հայաստան մասնավոր

տրանսֆերտների վերականգնմամբ, որն էլ մեր տնտեսությունում կբարձրացնի

հասարակության գնողունակությունը և կընդլայնի պահանջարկը Ռուսաստանի

համար:

. Համաշխարհային շուկաներում ակնկալվում է, որ հումքային ապրանքների գները

կշարունակեն ունենալ աճի միտումներ:

. Ներքին տնտեսությունում, 2009 թվականի կառավարության հակաճգնաժամային

միջոցառումների ներքո տնտեսություն ներարկված մեծածավալ միջոցները և

տնտեսական դաշտում տնտեսվարող սուբյեկտների գործունեության հեշտացմանը և

պարզեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումները լագային էֆեկտով (որոշ

ժամանակ հետո) դրական ազդեցություն կունենան տնտեսական դաշտի

աշխուժացման վրա: Ակնկալվում է, որ 2011-2013 թվականներին տնտեսական

աճի հիմնական շարժիչ ուժ են լինելու արդյունաբերությունը և

ծառայությունների ոլորտը:

. Արտաքին միջավայրի` մասնավորապես, Հայաստանի հիմնական գործընկեր

երկրներում տնտեսական ակտիվության վերականգնման տեմպերով և ներքին

պահանջարկի ցածր մակարդակով պայմանավորված` արտահանումը կլինի առաջանցիկ

ներմուծման նկատմամբ, որով էլ կպայմանավորվի 2011-2013 թվականների

արտաքին առևտրի զարգացումները` բարելավելով ընթացիկ հաշիվ/ՀՆԱ

ցուցանիշը:

. Հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու առանց հարկային

բեռի բարձրացման հարկային մուտքերի ավելացմանը (վարչարարության հաշվին),

իսկ ծախսային մասով գերակայություն է շարունակելու մնալ սոցիալական

ծախսերի մակարդակի պահպանումը:

 

Կանխատեսումներում առկա ռիսկերը

 

Կանխատեսման առկա ռիսկերը պայմանավորված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են ուղղված լինել ինչպես տնտեսական աճի բարձրացմանը, այնպես էլ` անկմանը:

Միաժամանակ, Հայաստանը ունենալով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին: Այդ կապակցությամբ հիմնական կանխատեսումների ռիսկերը մեծապես պայմանավորված կլինեն համաշխարհային տնտեսության մակրոտնտեսական փոփոխություններով:

ա) ՀՆԱ-ի աճի կանխատեսմանը նպաստող ռիսկեր.

Արտաքին միջավայր

. Եթե համաշխարհային տնտեսության վերականգնումը լինի ավելի արագ, քան

կանխատեսումներում արված ենթադրություններն են, ապա կանխատեսված աճը

կլինի ավելի բարձր: Այս իրավիճակի դրսևորումն ավելի հավանական կլինի,

եթե Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվի ավելի արագ տեմպերով, քան

ակնկալվում է:

. Աճի ուղղությամբ հաջորդ ռիսկը կապված է միջազգային գների` ակնկալվածից

ավելի արագ աճի հետ, որի դրսևորման պարագայում այն մեր երկրի ՀՆԱ-ի

աճի` կանխատեսվածից ավելի բարձր ցուցանիշի գրանցմանը կնպաստի 2

ճանապարհով, դրանք են ուղղակի` հումքի արտահանմամբ պայմանավորված

արտադրության ծավալների աճի միջոցով, և անուղղակի` Ռուսաստանից

ստացվելիք մասնավոր տրանսֆերտների աճի միջոցով:

Ներքին միջավայր.

. Կանխատեսումների սցենարում ենթադրություն է դրված, որ կառավարությունը

իրականացնելու է տնտեսական բարեփոխումներ` հատկապես գործարար միջավայրի

և հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ, սակայն եթե

կառավարության բարեփոխումների ազդեցությունը լինի ավելի արագ, քան

ակնկալվում է, ապա տնտեսական աճի մակարդակը կլինի կանխատեսվածից ավելի

բարձր:

բ) ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցնող ռիսկեր

Արտաքին միջավայր

. Եթե Եվրոպական երկրներում հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում

իրականացված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությամբ պայմանավորված

պետական պարտավորությունների կատարման անհնարինությունը խորանա, կարող է

հանգեցնել ֆինանսական անկայունության եվրոպական շուկաներում, ինչը կարող

է որից վարակի էֆեկտով անդրադառնալ այլ տարածաշրջանների շուկաների վրա,

որն էլ իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի արտաքին

պահանջարկի վրա:

. Միջազգային կառույցներում տնտեսագետներին շարունակում է անհանգստացնել

Եվրոպական տնտեսության առկա խնդիրները: Վերջինս պայմանավորված է

եվրոպական արտադրողների ոչ բավարար ճկունությամբ: Մասնավորապես,

արտադրողները չեն կարողանում արագ ազատվել իրենց համար ոչ անհրաժեշտ

աշխատանքային ռեսուրսներից: Միջնաժամկետում այդ իրավիճակի պահպանումը

բացասաբար կանդրադառնա Եվրոպական տնտեսության հետագա աշխուժացման վրա և

կհետաձգի տնտեսության վերականգնումը: Արդյունքում, գլոբալ պահանջարկի

աճը կլինի ավելի դանդաղ, քան ակնկալվում է, որն էլ իր բացասական

ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա:

 

Հավելված 2.1 Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ

._________________________________________________________________________.

|Ցուցանիշ-|2006   |2007   |2008   |2009   |2010   |2011   |2012   |2013   |

|ներ      |       |       |       |       |       |       |       |       |

|         |_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |փաստ.  |փաստ.  |փաստ.  |Փաստ.  |կանխ.  |կանխ.  |կանխ.  |կանխ.  |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Անվանական|  2656 | 3149  | 3568  | 3103  |  3339 | 3570  | 3835  | 4134  |

|ՀՆԱ, մլրդ|       |       |       |       |       |       |       |       |

|դրամ     |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Իրական   | 113.2 | 113.7 | 106.9 |  85.8 |  101.8| 103.4 | 103.9 | 104.5 |

|ՀՆԱ      |       |       |       |       |       |       |       |       |

|ինդեքս   |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|ՀՆԱ      | 104.6 | 104.2 | 105.9 | 101.3 | 105.7 | 103.4 | 103.4 | 103.2 |

|դեֆլյատոր|       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Սպառողա- | 105.2 | 106.6 | 105.2 | 106.5 | 106.1 | 104.0 | 104.0 | 104.0 |

|կան գների|       |       |       |       |       |       |       |       |

|ինդեքս   |       |       |       |       |       |       |       |       |

|(ժամկետի |       |       |       |       |       |       |       |       |

|վերջ)    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Գնաճ     |  5.2  |  6.6  |  5.2  |  6.5  |  6.1  |  4.0  |  4.0  |  4.0  |

|(ժամանա- |       |       |       |       |       |       |       |       |

|կաշրջանի |       |       |       |       |       |       |       |       |

|վերջ) %  |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Գնաճ     |  2.9  |  4.4  |  9.0  |  3.4  |  7.1  |  4.6  |  4.0  |  4.0  |

|(միջին,  |       |       |       |       |       |       |       |       |

|նախորդ   |       |       |       |       |       |       |       |       |

|տարվա    |       |       |       |       |       |       |       |       |

|նույն    |       |       |       |       |       |       |       |       |

|ժամանակա-|       |       |       |       |       |       |       |       |

|հատվածի  |       |       |       |       |       |       |       |       |

|նկատմամբ)|       |       |       |       |       |       |       |       |

|%        |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|ՀՆԱ      |       |       |       |       |       |       |       |       |

|իրական   |       |       |       |       |       |       |       |       |

|աճն ըստ  |       |       |       |       |       |       |       |       |

|ճյուղերի |       |       |       |       |       |       |       |       |

|ավելացված|       |       |       |       |       |       |       |       |

|արժեքնե- |       |       |       |       |       |       |       |       |

|րի`      |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|ՀՆԱ      | 13.2  |  13.7 |  6.9  |- 14.2 |  1.8  |  3.4  |  3.9  |  4.5  |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Արդյունա-| - 2.5 |   2.8 |  2.1  | - 7.9 |  4.7  |  7.5  |  5.9  |  5.4  |

|բերու-   |       |       |       |       |       |       |       |       |

|թյուն    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Գյուղա-  |  0.5  |  10.4 |  3.3  | - 0.1 |  2.4  |  3.0  |  3.1  |  3.2  |

|տնտեսու- |       |       |       |       |       |       |       |       |

|թյուն    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Շինարա-  |  37.7 |  18.2 |  11.3 | - 42.3| - 2.3 |  2.0  |  3.8  |  4.8  |

|րություն |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ծառայու- |  16.0 |  12.5 |   4.8 | - 0.1 |   2.4 |  2.8  |  3.5  |  4.5  |

|թյուններ |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Զուտ     |  14.9 |  35.9 |  17.1 | - 20.7|   1.7 |  3.2  |  4.0  |  4.4  |

|հարկեր   |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|ՀՆԱ      |       |       |       |       |       |       |       |       |

|ծախսային |       |       |       |       |       |       |       |       |

|կոմպո-   |       |       |       |       |       |       |       |       |

|նենտների |       |       |       |       |       |       |       |       |

|իրական   |       |       |       |       |       |       |       |       |

|աճերը    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Վերջնական|  9.0  |  12.3 |  4.5  | - 2.6 |   3.6 |  2.9  |  3.8  |  4.1  |

|սպառում  |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Մասնավոր |  8.2  |  13.2 |  5.4  | - 2.3 |   2.5 |  3.0  |  3.5  |  4.0  |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Պետական  | 14.0  |   5.2 | - 1.9 | - 4.9 |  12.4 |  1.9  |  5.9  |  5.1  |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Կապիտալի | 32.2  |  19.7 |  12.6 | - 34.4| - 4.6 |  1.0  |- 0.5  |  1.9  |

|համախառն |       |       |       |       |       |       |       |       |

|կուտակում|       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Մասնավոր | 33.7  |  11.8 |  12.3 |- 42.1 |   2.0 |  2.8  |  3.2  |  3.5  |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Պետական  | 22.2  |  77.1 | - 16.9|  10.0 | - 22.5|- 5.5  | - 15  | - 5.4 |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապրանքնե-| - 7.3 | - 3.5 | - 13.1| - 11.5|  2.7  | 12.2  |  14.4 |  14.9 |

|րի և     |       |       |       |       |       |       |       |       |

|ծառայու- |       |       |       |       |       |       |       |       |

|թյունների|       |       |       |       |       |       |       |       |

|արտահա-  |       |       |       |       |       |       |       |       |

|նում     |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապրանքնե-|  3.8  | 13.0  |  7.3  | - 19.5|  0.1  |  5.1  |  5.7  |  6.6  |

|րի և     |       |       |       |       |       |       |       |       |

|ծառայու- |       |       |       |       |       |       |       |       |

|թյունների|       |       |       |       |       |       |       |       |

|ներմու-  |       |       |       |       |       |       |       |       |

|ծում     |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Արտաքին  |       |       |       |       |       |       |       |       |

|հատված   |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Մլն. ԱՄՆ |       |       |       |       |       |       |       |       |

|դոլար    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապրանքնե-| 1510.2| 1776.7| 1757.0| 1309.0| 1520.8| 1652.4| 1900.0| 2254.6|

|րի և     |       |       |       |       |       |       |       |       |

|ծառայու- |       |       |       |       |       |       |       |       |

|թյունների|       |       |       |       |       |       |       |       |

|արտահա-  |       |       |       |       |       |       |       |       |

|նում     |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապրանքնե-|-2536.4|-3589.5|-4747.6|-3670.0|-4009.3|-4144.4|-4462.0|-4902.2|

|րի և     |       |       |       |       |       |       |       |       |

|ծառայու- |       |       |       |       |       |       |       |       |

|թյունների|       |       |       |       |       |       |       |       |

|ներմու-  |       |       |       |       |       |       |       |       |

|ծում     |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապրանքնե-|1025.4 |1196.6 |1112.0 | 722.3 | 823.4 | 946.9 | 1126.8| 1386.0|

|րի արտա- |       |       |       |       |       |       |       |       |

|հանում   |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապրանքնե-|-1921.3|-2796.9|-3775.5|-2817.2|-3014.4|-3225.4|-3483.4|-3831.7|

|րի ներ-  |       |       |       |       |       |       |       |       |

|մուծում  |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապրանքնե-|  2.0  |  16.7 | - 7.1 | - 35.0|  14.0 | 15.0  | 19.0  |  23.0 |

|րի արտա- |       |       |       |       |       |       |       |       |

|հանման   |       |       |       |       |       |       |       |       |

|աճ, %    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապրանքնե-|  20.6 | 45.6  |  35.0 |- 25.4 |  7.0  |   7.0 |  8.0  | 10.0  |

|րի ներ-  |       |       |       |       |       |       |       |       |

|մուծման  |       |       |       |       |       |       |       |       |

|աճ, %    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընթացիկ  |- 117.1|- 589.3|-1381.8|-1341.6|-1140.6|-1161.2|-1113.1|-1023.9|

|հաշիվ    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Կապիտալի | 520.6 | 1142.5|1147.0 |1520.8 | 1236.9| 1425.5| 1276.0| 1022.1|

|և  ֆինան-|       |       |       |       |       |       |       |       |

|սական    |       |       |       |       |       |       |       |       |

|հաշիվ    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Արտաքին  |1205.6 |1448.9 |1577.1 |2966.7 | 3617.7| 3849.3| 4061.2| 4143.7|

|պարտք    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|ՀՆԱ-ի    |       |       |       |       |       |       |       |       |

|նկատմամբ |       |       |       |       |       |       |       |       |

|տոկոս    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապրանքնե-| - 16.1| - 19.7| - 25.6| - 27.6| - 28.9| - 27.9| - 26.7| - 25.6|

|րի և     |       |       |       |       |       |       |       |       |

|ծառայու- |       |       |       |       |       |       |       |       |

|թյունների|       |       |       |       |       |       |       |       |

|հաշվեկշիռ|       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապրանքնե-| 23.7  | 19.3  | 15.1  |  15.3 |  17.6 |  18.5 |  19.8 |  21.8 |

|րի և     |       |       |       |       |       |       |       |       |

|ծառայու- |       |       |       |       |       |       |       |       |

|թյունների|       |       |       |       |       |       |       |       |

|արտահա-  |       |       |       |       |       |       |       |       |

|նում     |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապրանքնե-|  39.7 |  39.0 |  40.7 |  43.0 |  46.4 |  46,4 |  46,5 |  47,4 |

|րի և     |       |       |       |       |       |       |       |       |

|ծառայու- |       |       |       |       |       |       |       |       |

|թյունների|       |       |       |       |       |       |       |       |

|ներմու-  |       |       |       |       |       |       |       |       |

|ծում     |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Առևտրա-  | - 14.0|- 17.4 | - 22.8| - 24.5| - 26.3| - 25,5| - 24,6| - 23,6|

|յին հաշիվ|       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընթացիկ  | - 1.8 | - 6.4 | - 11.8| - 15.7| - 13.2| - 13.0| - 11.6| - 9.9 |

|հաշիվ    |       |       |       |       |       |       |       |       |

|(ներառյալ|       |       |       |       |       |       |       |       |

|պաշտոնա- |       |       |       |       |       |       |       |       |

|կան      |       |       |       |       |       |       |       |       |

|տրանսֆերտ|       |       |       |       |       |       |       |       |

|ները)    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընթացիկ  | - 3.1 | - 7.4 | - 12.5| - 16.6| - 15.1| - 13.8| - 12.1| - 10.3|

|հաշիվ    |       |       |       |       |       |       |       |       |

|(առանց   |       |       |       |       |       |       |       |       |

|պաշտոնա- |       |       |       |       |       |       |       |       |

|կան      |       |       |       |       |       |       |       |       |

|տրանսֆերտ|       |       |       |       |       |       |       |       |

|ների)    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Արտաքին  |  18.9 |  15.7 |  13.5 |  34.7 |  41.5 |  40.9 |  40.2 |  38.1 |

|պարտք    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ներմուծ- |  5.1  |  5.5  |  3.6  |  6.6  |  6.1  |  6.1  |  5.2  |  3.9  |

|ման      |       |       |       |       |       |       |       |       |

|ծածկույթը|       |       |       |       |       |       |       |       |

|(ամիսնե- |       |       |       |       |       |       |       |       |

|րով)     |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Դրամավար-|       |       |       |       |       |       |       |       |

|կային    |       |       |       |       |       |       |       |       |

|հատված   |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Փողի     | 32.9  |  42.5 |  2.3  |  15.1 |  10.8 |  11.0 |  11.5 |  12.0 |

|զանգվածի |       |       |       |       |       |       |       |       |

|աճ %     |       |       |       |       |       |       |       |       |

|(M2X ժամ.|       |       |       |       |       |       |       |       |

|վերջ)    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Փողի     |  6.2  |  5.3  |  5.2  |  4.0  |  4.2  |  4.1  |  4.1  |  4.0  |

|զանգվածի |       |       |       |       |       |       |       |       |

|շրջապտույ|       |       |       |       |       |       |       |       |

|տի արա-  |       |       |       |       |       |       |       |       |

|գություն |       |       |       |       |       |       |       |       |

|(ՀՆԱ/M2X |       |       |       |       |       |       |       |       |

|միջին)   |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Փողի     |  1.8  |  1.7  |  1.6  |  1.6  |  1.7  |  1.7  |  1.7  |  1.8  |

|բազմարկիչ|       |       |       |       |       |       |       |       |

|(M2X)    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Դրամային |  52.3 |  64.1 | - 4.2 | - 16.2|   9.0 |  13.5 |  16.7 |  18.1 |

|զանգվածի |       |       |       |       |       |       |       |       |

|աճ %     |       |       |       |       |       |       |       |       |

|(M2 ժամ. |       |       |       |       |       |       |       |       |

|վերջ)    |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Դրամային |  9.4  |  7.0  |  6.6  |  7.2  |  7.1  |  7.1  |  7.1  |  7.0  |

|զանգվածի |       |       |       |       |       |       |       |       |

|շրջապտույ|       |       |       |       |       |       |       |       |

|տի արա-  |       |       |       |       |       |       |       |       |

|գություն |       |       |       |       |       |       |       |       |

|(ՀՆԱ/M2  |       |       |       |       |       |       |       |       |

|միջին)   |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Դրամային |  1.2  |  1.3  |  1.3  |  1.2  |  1.3  |  1.3  |  1.3  |  1.4  |

|բազմարկիչ|       |       |       |       |       |       |       |       |

|(M2)     |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Փողի     |  41.1 |  50.9 |  5.3  |  13.8 |  6.2  |  10.6 |  12.1 |  12.9 |

|բազա, %  |       |       |       |       |       |       |       |       |

|(ժամ.    |       |       |       |       |       |       |       |       |

|վերջ)    |       |       |       |       |       |       |       |       |

._________________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 3. ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 

3.1 ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

ՄԺԾԾ առանցքային հարցերից են պետական եկամուտների քաղաքականության ուղղվածությունը և դրանց կանխատեսելիությունը միջնաժամկետ հեռանկարում: Առաջիկա երեք տարիներին պետական եկամուտների քաղաքականության բնորոշ առանձնահատկությունը պետական ծախսերը ներքին ֆինանսական ռեսուրսներով ապահովելն է: Այս թիրախի հասանելիության տեսանկյունից առավել ընդգծվում է հարկային քաղաքականության դերը, քանի որ պետական եկամուտների գերակշիռ մասը, շուրջ 80%-ը կազմում են հարկային եկամուտներն ու պետական տուրքերը: Խնդիրն առավել կարևորվում է 2008 թվականի 4-րդ եռամսյակում սկսված և 2009 թվականին շարունակված տնտեսական անկման պարագայում. արտադրության և ներմուծման ծավալների կրճատումը բացասաբար անդրադարձավ հարկահավաքման մակարդակի վրա` 2009 թվականին հարկային եկամուտների (ներառյալ պետական տուրքի) գծով փաստացի մուտքերը 98.7 մլրդ դրամով կամ 15.9%-ով զիջեցին 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Ներկայումս, իրավիճակի թելադրանքով միջնաժամկետ հեռանկարում խնդիր է դրվում ի հաշիվ ներքին ֆինանսական ռեսուրսների ոչ միայն վերականգնել պետական ծախսերի նախաճգնաժամային մակարդակը, այլև հնարավորություն ընձեռել կառավարությանը իրականացնելու արդյունավետ, խթանող ծախսային քաղաքականություն: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների պահանջ է առաջացել` պայմանավորված տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից լրացուցիչ ներգրավված վարկերի սպասարկման և մարման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով նշված առանձնահատկությունները, 2011-2013 թթ պետական եկամուտների քաղաքականությունը կիրականացվի ՀՀ Ազգային ժողովի հավանության արժանացած ՀՀ կառավարության 2008-2012 թթ գործունեության ծրագրով ամրագրված սկզբունքներին համապատասխան: Մասնավորապես.

- առաջիկա տարիներին հարկային եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացումը, հիմնականում ի հաշիվ հարկային (այդ թվում` մաքսային) վարչարարության բարելավման, կլինի հարկաբյուջետային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, ինչի շնորհիվ ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների հարաբերությունը կավելացվի տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով,

- պետական բյուջեի ծախսերն առավելապես ապահովված կլինեն ներքին ռեսուրսներով և կնվազի պետական ծախսերի կախվածությունն արտաքին ֆինանսավորման աղբյուրներից,

- հարկային և մաքսային օրենսդրության կատարելագործումը, որը կհանգեցնի հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկային և մաքսային օրենսդրության պահանջների համահավասար և անվերապահ կիրառմանը,

- կառավարությունը հարկային եկամուտների ավելացման իր հիմնական նպատակին կհասնի հատկապես տնտեսության ստվերային հատվածի կրճատման հաշվին` բացառելով տնտեսվարող սուբյեկտների հանդեպ օրենքի պահանջներով չպայմանավորված վարչարարական ճնշումները,

- կիրականացվեն միջոցառումներ կուտակված գերավճարների և ապառքների մարման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք կառնվեն միջոցառումներ նոր գերավճարների և ապառքների առաջացումը թույլ չտալու համար,

- հարկման հարաբերություններում կընդլայնվեն ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումներն ի հաշիվ հարկ վճարողների շահերի պաշտպանության և նրանց սպասարկման որակի բարձրացման և այլն:

2011-2013 թթ հարկային օրենսդրության հնարավոր փոփոխությունները, հարկային և մաքսային մարմինների կողմից 2011-2013 թթ ստորև ներկայացվող` իրականացվելիք վարչարարական միջոցառումները միտված կլինեն այս և ՀՀ կառավարության 2008-2012 թթ գործունեության ծրագրով ամրագրված` հարկային և մաքսային բնագավառներին առնչվող մյուս սկզբունքներն արտացոլող նպատակների հասանելիության, ինչպես նաև 2011-2013 թթ համար սույն փաստաթղթով նախատեսված հարկային եկամուտների ծրագրային մակարդակի ապահովմանը:

 

ՀՀ 2011-2013 թթ պետական բյուջեների հարկային եկամուտների ապահովմանն

ուղղված միջոցառումների ծրագիր

._____________________________________________________________________.

|N |Միջոցառում             |Բովանդակություն                           |

|__|_______________________|__________________________________________|

|1.|Հարկային մարմնի կողմից |. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման |

|  |իրականացվող հսկողության|ենթակա հարկ վճարողների ընտրության         |

|  |արդյունավետության      |համակարգի (ՌՉՍՀ) ներդրում, այդ թվում`     |

|  |բարձրացում             |թիրախային ստուգումների պլանավորում և      |

|  |                       |իրականացում ռիսկային չափանիշների հիման    |

|  |                       |վրա,                                      |

|  |                       |. Հարկային մարմնի կողմից վերլուծական      |

|  |                       |փաստաթղթային ստուգումների համակարգի       |

|  |                       |կատարելագործում, այդ թվում` երրորդ        |

|  |                       |անձանցից ստացվող տեղեկությունների հիման   |

|  |                       |վրա,                                      |

|  |                       |. Հարկային մարմնում ստուգումների          |

|  |                       |ստանդարտների և  արդյունավետության         |

|  |                       |մոնիտորինգի և  գնահատման համակարգի        |

|  |                       |ներդրում և  կատարելագործում:              |

|__|_______________________|__________________________________________|

|2.|Հարկերի կամավոր վճարման|. Հաշվետվությունները հարկային մարմին      |

|  |(ինքնագնահատման)       |էլեկտրոնային եղանակով ներկայացման         |

|  |սկզբունքի արմատավորում,|համակարգի գործարկում և  ամբողջական        |

|  |հարկ վճարողների        |կիրառում, հաշվետվությունների ներկայացման  |

|  |սպասարկման որակի       |էլեկտրոնային եղանակը կիրառող հարկ         |

|  |բարելավում             |վճարողների շրջանակների էական ընդլայնում,  |

|  |                       |. Հաշվետվական համակարգի կատարելագործում,  |

|  |                       |այդ թվում` հաշվետվությունների մշակման     |

|  |                       |ավտոմատացված համակարգի ներդրում,          |

|  |                       |հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ  |

|  |                       |համակարգի ձևավորում,  համակարգի ամբողջական|

|  |                       |կիրառում`նպատակ ունենալով բարձրացնել հարկ |

|  |                       |վճարողների կողմից հաշվետվությունների      |

|  |                       |ներկայացման առումով հարկային              |

|  |                       |կարգապահությունը,                         |

|  |                       |. Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների  |

|  |                       |ամբողջական գործարկում, այդ թվում` հարկ    |

|  |                       |վճարողներին մատուցվող ծառայությունների    |

|  |                       |համար միասնական ստանդարտների գործնական    |

|  |                       |կիրառում, համապատասխան ուսումնական        |

|  |                       |ծրագրերի իրականացում, հարկ վճարողներին    |

|  |                       |օժանդակող տեղեկատվական ձեռնարկների        |

|  |                       |հրապարակում, սպասարկման կենտրոնների կողմից|

|  |                       |մատուցվող ծառայությունների ընդլայնում,    |

|  |                       |. Հարկ վճարողների հարցերին արագ արձագանքի |

|  |                       |և  հետադարձ կապի ապահովման նպատակով       |

|  |                       |հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի       |

|  |                       |գործարկում, այդ թվում` համապատասխան       |

|  |                       |հայեցակարգի գործնական կիրառում,           |

|  |                       |հեռախոսային կենտրոնի մատուցվող            |

|  |                       |ծառայությունների շրջանակի ընդլայնում,     |

|  |                       |հետագայում կատարելագործում,               |

|  |                       |. Հարկ վճարողների պարզաբանումների         |

|  |                       |տրամադրման ընթացակարգի ամբողջական         |

|  |                       |կիրառում,                                 |

|  |                       |. Հարկ վճարողների կողմից առավել հաճախ     |

|  |                       |թույլ տվող սխալների տեղեկատուի գործարկում |

|  |                       |հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային   |

|  |                       |կայքում, սխալների տեղեկատուի թարմացում    |

|  |                       |ամսական պարբերականությամբ,                |

|  |                       |. Ֆիզիկական անձանց գույքի և  եկամուտների  |

|  |                       |հայտարարագրման համակարգի կատարելագործում, |

|  |                       |. Կենսաթոշակային բարեփոխումների           |

|  |                       |շրջանակներում անձնավորված հաշվառման       |

|  |                       |համակարգի ներդրում:                       |

|__|_______________________|__________________________________________|

|3.|Հարկային մարմնի ներքին |. Մարդկային ռեսուրսների կառավարման        |

|  |կառավարման արդյունավետ |ժամանակակից համակարգի ստեղծում, պաշտոնական|

|  |համակարգի ներդրում     |առաջխաղացման համակարգի ներդրում` այն      |

|  |                       |կապելով կատարողական համակարգի,            |

|  |                       |արտադրողականության և  այլ ֆունկցիոնալ     |

|  |                       |ցուցանիշների հետ,                         |

|  |                       |. Հարկային ծառայողների վերապատրաստման     |

|  |                       |ամբողջական համակարգի ձևավորում  և         |

|  |                       |ներդրում` նպատակ ունենալով բարձրացնել     |

|  |                       |հարկային ծառայողների մասնագիտական և       |

|  |                       |վերլուծական կարողությունները,             |

|  |                       |. Կորպորատիվ կառավարման համակարգի         |

|  |                       |կատարելագործում, այդ թվում` հարկային      |

|  |                       |մարմնի ներքին աուդիտի նոր, ամբողջական     |

|  |                       |համակարգի ներդրում և  կատարելագործում, որը|

|  |                       |կնպաստի հարկային մարմնի ներքին            |

|  |                       |կարգապահության բարձրացմանը, կայուն և      |

|  |                       |հետևողական  գործելակերպին,                |

|  |                       |. Հարկային մարմնի ՏՏ ենթակառուցվածքների   |

|  |                       |կատարելագործում և  տեղեկատվական հոսքերի   |

|  |                       |որակի բարձրացում,                         |

|  |                       |. «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման    |

|  |                       |համակարգի ամբողջական ներդրում և           |

|  |                       |կատարելագործում,                          |

|  |                       |. Հարկային մարմնի բիզնես գործընթացների    |

|  |                       |ամբողջական վերակազմակերպում և  այդ        |

|  |                       |գործընթացների կատարելագործված քարտեզի     |

|  |                       |առկայություն:                             |

|__|_______________________|__________________________________________|

|4.|Հարկային ապառքների     |. Ընթացիկ հարկային և  պարտադիր վճարների   |

|  |գանձման և  հարկերի     |մասով պարտավորությունների աճի             |

|  |վճարումից խուսափելու   |սահմանափակմանը, հարկերի և  պարտադիր       |

|  |դեպքերի բացահայտման    |վճարների առկա ապառքների կրճատմանն ուղղված |

|  |մեխանիզմների սահմանում |միջոցառումների իրականացում, այդ թվում.    |

|  |                       |- հարկ վճարողի գույքի և  դրամական         |

|  |                       |միջոցների արգելադրման աշխատանքների        |

|  |                       |պարբերաբար մոնիտորինգի իրականացում, հարկ  |

|  |                       |վճարողի գույքի արգելադրման աշխատանքների   |

|  |                       |բարելավում և  ընթացիկ ապառքների ավելացման |

|  |                       |կանխմանն ուղղված աշխատանքների իրականացում,|

|  |                       |- անվճարունակության հատկանիշների առաջացման|

|  |                       |հիմքերի ուսումնասիրություն, չկատարված     |

|  |                       |հարկային պարտավորությունները անհուսալի    |

|  |                       |համարելու և  սահմանված ժամկետում          |

|  |                       |հաշվառումից հանելու հետևողական            |

|  |                       |աշխատանքների իրականացում,                 |

|  |                       |- Ապառքատերերի հետ կատարվող աշխատանքների  |

|  |                       |նոր մեխանիզմների սահմանում և  կիրառում,   |

|  |                       |. Չհիմնավորված հարկային վնասների կուտակման|

|  |                       |բացառմանն ուղղված անհրաժեշտ               |

|  |                       |ուսումնասիրությունների և                  |

|  |                       |վերլուծությունների իրականացում և          |

|  |                       |համապատասխան միջոցառումների ձեռնարկում,   |

|  |                       |. Հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի    |

|  |                       |բացահայտման մեխանիզմների սահմանում, այդ   |

|  |                       |թվում` համապատասխան մեթոդաբանության       |

|  |                       |մշակում, հարկերի վճարումից խուսափելու     |

|  |                       |սխեմաների դասակարգում և  համապատասխան     |

|  |                       |մոտեցումների ներդրում:                    |

|__|_______________________|__________________________________________|

|5.|Հարկային գերավճարների, |. Ռիսկերի կառավարման հիման վրա հարկային   |

|  |ներառյալ ԱԱՀ-ի ետ      |գերավճարների ներառյալ ԱԱՀ-ի գծով վերադարձի|

|  |վերադարձի մեխանիզմների |ավտոմատացված համակարգի ներդրում և         |

|  |ապահովում              |կատարելագործում:                          |

|__|_______________________|__________________________________________|

|6.|Մաքսային հսկողության   |. Ռիսկերի կառավարման վրա հիմնված մաքսային |

|  |արդյունավետության      |հսկողության ներդրում                      |

|  |բարձրացում             |                                          |

|__|_______________________|__________________________________________|

|7.|Հետբացթողումային       |- Հետբացթողումային հսկողության իրականացման|

|  |հսկողության            |ընթացակարգի արդյունավետության բարձրացման  |

|  |արդյունավետության      |նպատակով համապատասխան վերլուծությունների  |

|  |բարձրացում             |իրականացում և  դրա հիման վրա              |

|  |                       |հետբացթողումային ստուգումների պլանավորում |

|  |                       |և  իրականացում                            |

|__|_______________________|__________________________________________|

|8.|ՀՀ մաքսային            |Մաքսային ձևակերպումների  նպատակով         |

|  |մարմիններում           |օգտագործվող «ԹԻ ՎԻ ԷՄ» ավտոմատ            |

|  |ինստիտուցիոնալ         |համակարգչային ծրագրում նոր մոդուլների     |

|  |փոփոխությունների       |ներդրում, մասնավորապես.                   |

|  |իրականացում            |. Մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային    |

|  |                       |ձևով  ներկայացում,                        |

|  |                       |. Էլեկտրոնային ստորագրության համակարգի    |

|  |                       |ներդրում և  կիրառում,                     |

|  |                       |. Պետական բյուջե գանձվող մաքսային վճարների|

|  |                       |վերաբերյալ էլեկտրոնային եղանակով բանկերից |

|  |                       |տեղեկատվության ստացում:                   |

|__|_______________________|__________________________________________|

|9.|Մաքսային մարմնում      |- Մաքսային ծառայողների վերապատրաստման     |

|  |մասնագիտական           |համակարգի ձևավորում  և  ներդրում` նպատակ  |

|  |գիտելիքների            |ունենալով բարձրացնել մաքսային ծառայողների |

|  |կատարելագործման ուղղված|մասնագիտական կարողությունները             |

|  |համակարգի ձևավորում  և |                                          |

|  |ներդրում               |                                          |

._____________________________________________________________________.

 

3.2. ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

ՀՀ 2011-2013 թվականների պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար` 833.8 մլրդ դրամի, 882.6 մլրդ դրամի և 964.6 մլրդ դրամի չափով: Եկամուտների տարեկան ծրագրային ծավալները կապահովվեն հիմնականում ի հաշիվ հարկային եկամուտների և պետական տուրքերի (այսուհետև` հարկեր):

 

Աղյուսակ 3.1. 2011-2013 թվականների համար ծրագրված բյուջետային

եկամուտները (մլրդ դրամներով)

.__________________________________________________________________.

|Եկամտատեսակը                                 |2011 թ|2012 թ|2013 թ|

|_____________________________________________|______|______|______|

|Պետական բյուջեի եկամուտներ, որից`            | 833.8| 882.6| 964.6|

|_____________________________________________|______|______|______|

|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)        |23.36%|23.01%|23.33%|

|_____________________________________________|______|______|______|

|1. Հարկային եկամուտներ, պետական տուրք և      | 771.3| 851.6| 938.6|

|պարտադիր սոցիալական ապահովության վճարներ     |      |      |      |

|_____________________________________________|______|______|______|

|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)        | 21.6%| 22.2%| 22.7%|

|_____________________________________________|______|______|______|

|տոկոսով ընդհանուրի նկատմամբ                  | 92.5%| 96.5%| 97.3%|

|_____________________________________________|______|______|______|

|1.1. Հարկային եկամուտներ և  պետական տուրք    | 650.9| 718.4| 790.9|

|_____________________________________________|______|______|______|

|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)        |18.23%|18.73%|19.13%|

|_____________________________________________|______|______|______|

|տոկոսով ընդհանուրի նկատմամբ                  |78.06%|81.40%|81.99%|

|_____________________________________________|______|______|______|

|1.2. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ| 120.4| 133.2| 147.7|

|_____________________________________________|______|______|______|

|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)        | 3.37%| 3.47%| 3.57%|

|_____________________________________________|______|______|______|

|տոկոսով ընդհանուրի նկատմամբ                  |14.44%|15.09%|15.32%|

|_____________________________________________|______|______|______|

|2. Պաշտոնական դրամաշնորհներ                  |  41.2|   9.7|   4.9|

|_____________________________________________|______|______|______|

|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)        | 1.15%|  025%| 0.12%|

|_____________________________________________|______|______|______|

|տոկոսով ընդհանուրի նկատմամբ                  | 4.94%| 1.10%| 0.51%|

|_____________________________________________|______|______|______|

|3. Այլ եկամուտներ                            |  21.3|  21.2|  21.1|

|_____________________________________________|______|______|______|

|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)        | 0.60%| 0.55%| 0.51%|

|_____________________________________________|______|______|______|

|տոկոսով ընդհանուրի նկատմամբ                  | 2.56%| 2.41%| 2.19%|

.__________________________________________________________________.

 

ՀՀ 2011-2013 թվականների պետական բյուջեների եկամուտները ծրագրելիս օգտագործվել են այն մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները, որոնք էական ազդեցություն ունեն առանձին եկամտատեսակների բազայի ձևավորման կամ հաշվարկման վրա: Առանձին դեպքերում հաշվի են առնվել նաև պայմանագրային հարաբերություններով կարգավորվող ցուցանիշները:

Հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով (այսուհետև` հարկեր) 2011-2013 թվականների բյուջետային մուտքերը ծրագրվել են` հարկեր/ՀՆԱ ցուցանիշի տարեկան աճը 0.4-0.5% ապահովելու սկզբունքի հիման վրա, հիմք ընդունելով 2010 թվականի համար ծրագրված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը` 17.73%,

Հաշվարկներում լրացուցիչ ենթադրվել է, որ հարկերի գծով 2010 թվականի համար ծրագրված հարկեր/ՀՆԱ ցուցանիշի ծրագրային մակարդակը իրատեսական է և առկա օրենսդրական նախադրյալները, կիրառվելիք վարչարարական միջոցառումները, ինչպես նաև մակրոտնտեսական բարենպաստ զարգացումները բավարար հիմքեր կստեղծեն այն ոչ միայն ապահովելու, այլև` գերակատարելու համար:

2011-2013 թվականների հարկերի հավաքագրման առաջարկվող մակարդակների իրատեսական լինելը գնահատելու համար հարկ է դիտարկել այն բնութագրող մի քանի ցուցանիշներ:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2010
N 859-Ն
Որոշում