Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (7- ...

 

 

040.0859.080710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2010 թվականի N 859-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011-2013 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

(7-րդ մաս)

 

Աղյուսակ 8.3 Բնակչության ընդհանուր հիվանդացությունը բացարձակ թվերով

.____________________________________________________________________

|                                2001 թ.|2002 թ.|2003 թ.  |2004 թ.  |

|_______________________________________|_______|_________|_________|

|Գրանցված հիվանդությունների թիվը|       |       |         |         |

|_______________________________|_______|_______|_________|_________|

|ընդամենը                       |977 653|967 179|1 139 331|1 017 434|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|կյանքում առաջին անգամ գրանցված |531 208|519 843|  604 952|  590 621|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|որից`                          |       |       |         |         |

|_______________________________|_______|_______|_________|_________|

|Ինֆեկցիոն և  մակաբուծական      |       |       |         |         |

|հիվանդություններ               |       |       |         |         |

|_______________________________|_______|_______|_________|_________|

|ընդամենը                       | 81 884| 75 216|   77 027|   72 037|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|կյանքում առաջին անգամ գրանցված | 61 106| 56 314|   60 180|   58 089|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|այդ թվում Տուբերկուլոզ         |       |       |         |         |

|_______________________________|_______|_______|_________|_________|

|ընդամենը                       |  5 786|  6 050|    6 068|    6 165|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|կյանքում առաջին անգամ գրանցված |  1 343|  1 393|    1 437|    1 558|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|Չարորակ նորագոյացություններ    |       |       |         |         |

|_______________________________|_______|_______|_________|_________|

|ընդամենը                       | 23 451| 24 384|   25 580|   26 522|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|կյանքում առաջին անգամ գրանցված |  5 666|  5 734|    5 951|    6 174|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|Շաքարային դիաբետ               |       |       |         |         |

|_______________________________|_______|_______|_________|_________|

|ընդամենը                       | 38 842| 40 630|   39 831|   38 850|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|կյանքում առաջին անգամ գրանցված |  2 817|  3 005|    2 808|    3 622|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|Հոգեկան խանգարումներ           |       |       |         |         |

|_______________________________|_______|_______|_________|_________|

|ընդամենը                       | 53 908| 51 942|   46 198|   52 827|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|կյանքում առաջին անգամ գրանցված |  4 638|  4 433|    4 817|    5 694|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|Հիպերտոնիկ հիվանդություն       |       |       |         |         |

|_______________________________|_______|_______|_________|_________|

|ընդամենը                       | 31 353| 31 442|   31 507|   31 613|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|կյանքում առաջին անգամ գրանցված |  5 244|  5 866|    6 181|    6 234|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|Սրտի իշեմիկ հիվանդություն      |       |       |         |         |

|_______________________________|_______|_______|_________|_________|

|ընդամենը                       | 46 689| 48 532|   46 300|   35 426|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|կյանքում առաջին անգամ գրանցված |  7 206|  8 052|    8 581|    8 278|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|Վնասվածքներ և  թունավորումներ  |       |       |         |         |

|_______________________________|_______|_______|_________|_________|

|ընդամենը                       | 60 888| 61 143|   60 966|   46 357|

|_______________________________|_______|_______|_________|_________|

|կյանքում առաջին անգամ գրանցված | 59 501| 59 537|   59 757|   45 450|

.____________________________________________________________________

.________________________________ ___________________________________

|                               | |2005 թ.  |2006 թ.|2007 թ.|2008 թ.|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|Գրանցված հիվանդությունների թիվը| |         |       |       |       |

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|ընդամենը                       | |1 075 215|1208427|1235259|1322230|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|կյանքում առաջին անգամ գրանցված | |   637534| 729101| 735316| 799724|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|որից`                          | |         |       |       |       |

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|Ինֆեկցիոն և  մակաբուծական      | |         |       |       |       |

|հիվանդություններ               | |         |       |       |       |

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|ընդամենը                       | |    73534|  97261|  82221|  83104|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|կյանքում առաջին անգամ գրանցված | |    57786|     79|  67051|  69343|

|                               | |         |    182|       |       |

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|այդ թվում Տուբերկուլոզ         | |         |       |       |       |

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|ընդամենը                       | |     6455|   5673|   3867|   3489|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|կյանքում առաջին անգամ գրանցված | |     2006|   1579|   1518|   1486|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|Չարորակ նորագոյացություններ    | |         |       |       |       |

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|ընդամենը                       | |    26512|  33771|  36124|  35920|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|կյանքում առաջին անգամ գրանցված | |     6396|   7670|   8092|   8309|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|Շաքարային դիաբետ               | |         |       |       |       |

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|ընդամենը                       | |    40202|  41601|  45774|  49170|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|կյանքում առաջին անգամ գրանցված | |     5522|   5912|   5319|   5783|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|Հոգեկան խանգարումներ           | |         |       |       |       |

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|ընդամենը                       | |    48139|  47841|  48764|  53538|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|կյանքում առաջին անգամ գրանցված | |     2501|   6655|   6080|   6462|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|Հիպերտոնիկ հիվանդություն       | |         |       |       |       |

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|ընդամենը                       | |    48010|  53191|  59180|  68177|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|կյանքում առաջին անգամ գրանցված | |    15938|  16124|  17681|  20871|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|Սրտի իշեմիկ հիվանդություն      | |         |       |       |       |

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|ընդամենը                       | |    37663|  40345|  43683|  48620|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|կյանքում առաջին անգամ գրանցված | |    11303|   6330|  13113|  14017|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|Վնասվածքներ և  թունավորումներ  | |    50630|  55578|  55773|  56809|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|ընդամենը                       | |    47287|  41792|  42909|  43520|

|_______________________________| |_________|_______|_______|_______|

|կյանքում առաջին անգամ գրանցված | |    47287|  51717|  51943|  55031|

.________________________________ ___________________________________

 

Ինչպես երևում է աղյուսակից, 2008 թ. ավելացել են ընդհանուր գրանցված և կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդությունների ընդհանուր դեպքերը:

Եթե 2004 թ. հիմնականում նկատվում է ցուցանիշների նվազեցման տենդենց, ապա 2008 թ. պատկերը բոլորովին այլ է, նկատվում է հիմնականում կյանքում առաջին անգամ գրանցված հիվանդությունների թվի աճ: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության անվճար դառնալու հետևանքով աճել է հիվանդների բժշկի դիմելու թիվը, ուստի և` հիվանդությունների ախտորոշումն ու գրանցումը:

Ստորև ներկայացված են տվյալներ սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով գրանցված հիվանդությունների և մահվան դեպքերի վերաբերյալ:

 

Աղյուսակ 8.4 Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող

հիմնական հիվանդությունների հիվանդացության և մահացության

մակարդակների համեմատականը

._____________________________________________________________________.

|Հիվանդու-|Հիվանդության |2006 թ.  |Մահացության  |2006 թ.  |2008 թ.    |

|թյան     |դեպքերը      |համեմա-  |դեպքեր       |համեմա-  |___________|

|անվանումը|(բացարձակ    |տականը   |(բացարձակ    |տականը   |Հիվան|Մահա-|

|         |թվեր)        |1988 թ.-ի|թվեր)        |1988 թ.-ի|դու- |ցու- |

|         |_____________|նկատմամբ |_____________|նկատմամբ |թյան |թյան |

|         |1988 թ|2006 թ|         |1988 թ|2006 թ|         |դեպ- |դեպ- |

|         |      |      |         |      |      |         |քերը |քեր  |

|_________|______|______|_________|______|______|_________|_____|_____|

|Տուբեր-  | 3 250| 5673 |   1,7   |  63  |  175 |   2.8   | 3489| 172 |

|կուլոզ   |      |      |         |      |      |         |     |     |

|_________|______|______|_________|______|______|_________|_____|_____|

|Չարորակ  |21 228| 33771|   1,6   | 3 013| 5171 |   1,7   |35920| 5492|

|նորագոյա-|      |      |         |      |      |         |     |     |

|ցություն-|      |      |         |      |      |         |     |     |

|ներ      |      |      |         |      |      |         |     |     |

|_________|______|______|_________|______|______|_________|_____|_____|

|Շաքարային|29 575| 41331|   1,4   |  405 | 1169 |   2,9   |48917| 1308|

|դիաբետ   |      |      |         |      |      |         |     |     |

|_________|______|______|_________|______|______|_________|_____|_____|

|Հիպերտո- |42 062| 53191|   1,3   | 1 869|  300 |   0,2   |68177| 820 |

|նիկ հիվան|      |      |         |      |      |         |     |     |

|դություն |      |      |         |      |      |         |     |     |

|_________|______|______|_________|______|______|_________|_____|_____|

|Սրտի     |76 607| 40345|   0,5   | 6 405|  8526|   1,3   |48620| 8146|

|իշեմիկ   |      |      |         |      |      |         |     |     |

|հիվանդու-|      |      |         |      |      |         |     |     |

|թյուն    |      |      |         |      |      |         |     |     |

._____________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից, 2006 թվականին բոլոր ներկայացված հիվանդությունների գրանցված դեպքերի թվերը 15 տարվա ընթացքում աճել են ոչ այդքան բարձր տեմպերով, և կազմում են 1,1-1,9 անգամ, նկատվում է նույնիսկ նվազեցում սրտի իշեմիկ հիվանդությունների գծով, որը բացատրվում է ժամանակին դիագնոզմամբ` պետպատվերի շրջանակներում անվճար կորոնարոանգիոգրաֆիա հետազոտության լայն կիրառմամբ, և կատարվող սրտի վիրահատությունների թվի տարեցտարի աճի տեմպերով:

Սակայն նույնը չի կարելի ասել մահվան դեպքերի մասին, քանի որ դրանց աճը գերազանցում է գրանցված հիվանդությունների տեմպերը, հատկապես շաքարային դիաբետի դեպքում, բացառությամբ հիպերտոնիկ հիվանդությունից մահվան դեպքերի, որի ցածր ցուցանիշը (0,2) բացատրվում է նրանով, որ այս հիվանդության դեպքում մահը վրա է հասնում հիմնականում ելնելով հիվանդության բարդություններից (ինսուլտ և ինֆարկտ):

Ամփոփելով ներկայացված վերլուծական տվյալները, կարելի է գալ այն եզրակացության, որ` ՀՀ առողջապահության ոլորտի բուժկազմակերպությունները` հատկապես առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակը, դեռևս ոչ պատշաճ մակարդակով են կազմակերպում առաջնային և երկրորդային պրոֆիլակտիկայի աշխատանքները, ակտիվ ձևով և ժամանակին չեն հայտնաբերվում հիվանդությունները և իրականացվում բուժականխարգելիչ օգնությունը: Բնակչության շրջանում ցածր է մնում առողջության պահպանման վերաբերյալ բժշկահիգիենիկ գիտելիքները, հիվանդները ժամանակին չեն դիմում բժիշկներին, զբաղվում են ինքնաբուժությամբ կամ ընդհանրապես չեն բուժվում:

Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզով հիվանդացությունն աճել է մոտ 3 անգամ (ինտենսիվ ցուցանիշը 100 հազ. բնակչին` 15,8-ից հասել է 48,1-ի), դիտվել է տուբերկուլոզով հիվանդացության կայուն աճի միտում, միջին տարեկան աճի տեմպը կազմել է 109,1%: Տուբերկուլոզով հիվանդացության կայունացման և նվազեցման նպատակով մշակվել և հաստատվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը»:

 

8.1.5. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում

ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը

Հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման հիմնական խնդիրներն են բնակչությանը ցուցաբերած բուժօգնության և սպասարկման որակի բարելավումը, մատչելիությունը, ոլորտի կառուցվածքի, կառավարելիության կատարելագործումը` հիմնական ուշադրություն դարձնելով բնակչության աղքատ խավերի կարիքների բավարարմանը:

Հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպումը ներառում է սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարը ու սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման կազմակերպումը:

Հանրապետության առողջապահության ոլորտի առջև խնդիր է դրված ապահովել քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, զարգացնել պետության կողմից երաշխավորված բնակչության համար անվճար բժշկական օգնությունը և իրական մատչելիությունը: Հիվանդանոցային բուժօգնության համակարգի զարգացումն ընթանալու է ֆինանսավորման հստակ մեխանիզմների ներդրման, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման, ավելորդ հզորությունների կրճատման և բժշկական օգնության որակի ապահովմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրային մոտեցումներով:

Հիվանդանոցային ծառայությունում պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության տեսակների գների և այդ նույն ծառայությունների իրական գների միջև եղած զգալի տարբերությունը դժվարություններ է առաջացնում բնակչության հատկապես սոցանապահով խմբերում ընդգրկվածների մոտ` ժամանակին հիվանդանոցային մասնագիտական բուժօգնություն ստանալու համար, որը և նպաստում է վերոնշյալ ցուցանիշների աճին: Այդ բոլորի հետևանքով գրանցվում են հիվանդությունների բարդացած ձևեր, ավելանում մահվան դեպքերի թվերը` հատկապես սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող հիվանդների մոտ:

Առաջիկա տարիներին կշարունակվի առողջապահության համակարգի օպտիմալացման գործընթացի խորացումը, որը նպատակ կունենա շարունակելու իրականացնել այնպիսի ռազմավարություն, որը կբարձրացնի համակարգի արդյունավետությունը, ինչը կենթադրի հիվանդանոցային մահճակալային ֆոնդի կրճատում, մահճակալների տարեկան միջին զբաղվածության ավելացում և այլն:

 

Գծանկար 8.4 Մահճակալի միջին տարեկան զբաղվածությունը

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Հիմնական դեղերի ցանկում դեռևս առկա են ցածր պահանջարկ ունեցող դեղեր: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է նորովի նայել կենտրոնացված ճանապարհով գնվող դեղերի տեսականուն, ընտրելով նոր սերնդի և առավել արդյունավետ դեղեր (օրինակ դիաբետի, հոգեկան, հակաուռուցքային և սիրտ-անոթային հիվանդությունների համար):

Դեղերի որակի ապահովման վերահսկողությունը այսօր իրականացվում է միայն ներմուծման պահին, սակայն վերահսկողության շրջանակները պետք է ընդլայնել ներառելով դեղերի շրջանառության մնացած փուլերը:

 

8.1.6. Տարափոխիկ հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված

ծրագրերը:

Վերջին տարիներին հանրապետությունում կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման շնորհիվ որոշ վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը բարելավվել է: 2009 թ. չեն արձանագրվել այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, սուր պոլիոմիելիտը, մալարիան, կատաղությունը, խոլերան, ռիկետցիոզները (այդ թվում բծավոր տիֆ, Բրիլլի հիվանդություն) և այլն: Մի շարք վարակիչ հիվանդություններով` մասնավորապես` համաճարակային պարօտիտով, լեպտոսպիրոզով, ընդհանուր աղիքային խմբի վարակներով հիվանդացությունը 2008 թ.-ին 2006 թ. համեմատ եղել է նույն մակարդակի վրա:

Առողջապահության ոլորտի հիմնական խնդիրները

. Բնակչությանը ցուցաբերած բուժօգնության և սպասարկման որակի

բարելավումը, մատչելիությունը, ոլորտի կառուցվածքի, կառավարելիության

կատարելագործումը;

. Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

կայուն համաճարակային իրավիճակի ապահովումը, պատվաստումների ազգային

օրացույցում ընդգրկված պատվաստումների ժամանակին և որակով

իրականացումը:

. Կանանց և երեխաների առողջության պահպանման, այդ թվում` վերարտադրողական

առողջության խնդիրներին համարժեք ուշադրության ցուցաբերումը, որը

սկզբունքային նշանակություն ունի առողջ սերունդ ունենալու և

բնակչության առողջական վիճակի բարելավման առումով:

. Պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում, որպես խնդիր է դիտարկվում

առաջնային բուժօգնության ֆինանսավորմանն ուղղվող ծախսերի ավելացումը,

բնակչության համար մատչելի, հասանելի և որակյալ առաջնային

կանխարգելումը:

. Առաջնային օղակում ծառացած խնդիր է գյուղական վայրերում ցուցաբերվող

բուժօգնության որակը և մատչելիությունը:

 

8.2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

8.2.1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող ծրագրերի նպատակներն են

8.2.1.1. Բնակչության առողջության առաջնային պահպանման ոլորտում.

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացում, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացում, բժշկական օգնության և ծառայությունների ստանալու մատչելիության ընդլայնում, արտահիվանդանոցային բուժօգնության տեսակների և դրանց տեսակարար կշռի մեծացման ապահովում, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը:

Առաջնային օղակի կողմից հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցով հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացում, շտապօգնության անհարկի` քրոնիկ հիվանդների համար տրվող կանչերի թվի նվազումը:

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատող բուժանձնակազմի հմտության ու գործունեության որակի բարձրացումը` առավել ուշադրություն դարձնելով գյուղական բնակավայրերի աշխատողներին, ինչպես նաև առաջնային բուժօգնության ոլորտում որակի ապահովման ուղիների ու մեթոդների մշակում:

Բնակչի կողմից առողջության առաջնային ծառայություններ մատուցող բժշկի ազատ ընտրության գործընթացի շարունակականության ապահովում:

Ծրագրի իրականացումը 2011-2013 թթ. ընթացքում` թույլ կտա մինչև 10%-ով նվազեցնել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության, հաշմանդամության և մահացության ցուցանիշները:

 

8.2.1.2. Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության

ապահովումը,

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարա համաճարակային անվտանգության ապահովումը, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը, մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովումը:

 

8.2.1.3. Մոր և մանկան առողջության ապահովումը

Ծրագրի նպատակն է կանանց և երեխաներին մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության և որակի բարելավումը: Երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների ապահովումն ուղղված կլինի մանկական մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը: Համաձայն Հազարամյակի զարգացման նպատակների հռչակագրի 2015 թվականին նախատեսվում է` մանկական մահացությունը իջեցնել 8-ից և մայրական մահացությունը` 10-ից:

Մայրության հովանավորումը, ծննդօգնության որակյալ ծառայությունների մատչելիության ապահովումը` ուղղված մայրական և շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև վերարտադրողական առողջության բարելավմանը:

Ծրագրի իրականացումը թույլ կտա 2011-2013 թթ. ընթացքում` երեխաների առողջության պահպանման ոլորտում` նվազեցնել մանկական 0-1 տարեկան և մինչև 5 տարեկան մահացության մակարդակը` 10%-ով, ապահովել երեխաների պատվաստումներով լրիվ ընդգրկվածության ցուցանիշի 60% և ավելի բարձր մակարդակ, կրճատել նորածնային հիվանդացությունը և մահացությունը` նորածնային սկրինինգային համակարգի կատարելագործման, նորածինների վերակենդանացման ծառայությունների հզորացման միջոցով: Ապահովել զարգացման շեղումների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության համակարգի մշակումը և ներդրումը: Զարգացնել երեխաների գնահատման և վերականգնողական բուժօգնության համակարգը, ստեղծելով ինստիտուցիոնալ կառույցներ մարզային մակարդակում:

Բարձրացնել ծննդօգնության ծառայությունների մատչելիությունը, կրճատելով մայրական մահացության մակարդակը նվազագույնը 20%-ով:

Բարելավել հղիների նախածննդյան հսկողության ծառայությունների որակը, բարձրացնելով հղիների վաղ ընդգրկման ցուցանիշը 30%-ով:

Ապահովել հղիների նվազագույնը 90%-ի ընդգրկվածությունը մարդու իմունաանբավարարության վիրուսի նկատմամբ սկրինինգի իրականացման գործընթացում:

Ընդլայնել վերարտադրողական օրգանների քաղցկեղի կանխարգելման ծրագրերը, ապահովելով արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգում թիրախային խմբի կանանց նվազագույնը 30%-ի ընդգրկվածությունը:

 

8.2.1.4. Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների

կանխարգելումը,

Հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպումը ներառում է սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարը ու սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման կազմակերպումը:

 

8.2.1.5. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում

ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովում,

Հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման հիմնական խնդիրներն են բնակչությանը ցուցաբերած բուժօգնության և սպասարկման որակի բարելավումը, մատչելիությունը, ոլորտի կառուցվածքի, կառավարելիության կատարելագործումը հիմնական ուշադրություն դարձնելով բնակչության աղքատ խավերի կարիքների բավարարմանը:

 

8.2.1.6. Տարափոխիկ հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն

ուղղված ծրագրերը:

Կարևորվում է տարափոխիկ հիվանդությունների բուժմանն ուղղված բժշկական ծառայությունների մատչելիության և որակի բարելավումը: Հիվանդությունների կանխարգելման միջոցառումների ապահովմանն ուղղված մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:

 

8.2.2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2011-2013 ԹԹ. ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

2011-2013 թթ. ՄԺԾԾ շրջանակներում առողջապահության ոլորտի գերակայություններն են.

. Բնակչության առողջության առաջնային պահպանումը,

. Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

. Մոր և մանկան առողջության ապահովումը,

. Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների

կանխարգելումը,

. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում

ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,

. Տարափոխիկ հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված

ծրագրերը:

 

8.2.2.1. Բնակչության առողջության առաջնային պահպանումը,

Ինչպես բնակչության աղքատության հաղթահարման համատեքստում, այնպես էլ 2011-2013 թթ. Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ֆինանսավորման միջին ժամկետ ծրագրի համատեքստում առողջապահության ոլորտի գերակա ուղղություն է շարունակում դիտվել առողջապահական ծառայությունների մատչելիության բարձրացումը` հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով բուժօգնության առաջնային օղակի վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացումը դիտարկում է որպես առողջապահության համակարգի բարեփոխումների հիմք, քանզի այն հանդիսանում է բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության հիմնական օղակը և ազգային առողջապահության համակարգի զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ճանապարհը:

Հաշվի առնելով առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության մատչելիության ավելի բարձր մակարդակը և ազգաբնակչությանը տարածքային կտրվածքով հասանելիության ավելի մեծ աստիճան ապահովելու պահանջը` պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում ավելացվելու է առաջնային բուժօգնության բաժինը:

 

Գծանկար 8.5 Ամբուլատոր և հիվանդանոցային բուժօգնության ֆինանսավորումը

առողջապահության ոլորտի ծախսերի նկատմամբ (առանց

առողջապահության բնագավառում կառավարման ապարատի պահպանման

ծախսերի, %)

 

---------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Պետք է շարունակվի և ընդլայնվի ընտանեկան բժշկության համակարգի ներդրումն ու զարգացումը հանրապետության ամբողջ տարածքում: Ընտանեկան բժշկության խմբերը աստիճանաբար պետք է ստանան ինքնուրույն կարգավիճակ` հիմնված ըստ սպասարկվող /գրանցված/ բնակչության թվի ֆինանսավորման, ռեսուրսների անկախ տնօրինման և բուժօգնության կազմակերպման գործում ինքնուրույն որոշումներ ընդունելու սկզբունքների վրա:

 

8.2.2.2. Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության

ապահովումը,

Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը պետական կարևորագույն խնդիրներից է և երաշխավորվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս համակարգի անխափան գործունեության ապահովումը կենսական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության առողջության պահպանման համար:

Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման առումով` ծրագիրը նախատեսում է երկրում ապահովել հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը, բնակչության առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինֆեկցիոն և զանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելումը, հանրային առողջապահության համակարգի զարգացումը:

 

8.2.2.3. Մոր և մանկան առողջության ապահովումը,

Կանանց և երեխաների առողջության պահպանման, այդ թվում` վերարտադրողական առողջության խնդիրներին համարժեք ուշադրության ցուցաբերումը սկզբունքային նշանակություն ունի առողջ սերունդ ունենալու և բնակչության առողջական վիճակի բարելավման առումով: Այդ նպատակով վերահաստատվել է կանանց և երեխաների առողջության հարցերի գերակայությունը: Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի շրջանակներում նախատեսվում է զգալիորեն ավելացնել ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առաջնային բուժօգնության կազմակերպությունների մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական ծախսերը: Երեխաների բուժօգնության բնագավառում հատուկ ուշադրություն է դարձվելու հիվանդությունների կանխարգելման միջոցառումներին` ներառյալ պատվաստումների իրականացումը:

 

8.2.2.4. Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների

կանխարգելումը,

Կարևորվում է սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման և բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովմանն ուղղված ծրագրերը

Ծրագրի նպատակն է սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը սկզբունքային նշանակություն ունի բնակչության առողջության պահպանման հարցում:

 

8.2.2.5. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում

ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,

Ծրագրի նպատակն է մեծացնել սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության առավել հասանելիությունը, բուժօգնության որակի ապահովումը:

 

8.2.2.6. Տարափոխիկ հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը,

Ծրագրի նպատակն է մեծացնել ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, սեռավարակների և ՁԻԱՀ-ի կանխարգելման, վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման արդյունավետությունը:

 

8.3. 2011-2013 ԹԹ. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Առողջապահության բնագավառի պետական ֆինանսավորման ծավալների աճը և վիճակի բարելավումը դիտվելու է որպես առաջնահերթ խնդիր նաև ՀՀ 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ամբողջ ժամանակահատվածում:

2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահության ոլորտի գծով (ներառյալ հիմնանորոգման, վարկային և դրամաշնորհային ծրագրերի, առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվել են 2011 թվականին 58574.9 մլն, 2012 թվականին 57339.8 մլն և 2013 թվականին 56028.0 մլն դրամ: Ծախսերի աճը, առանց հաշվի առնելու վարկային և դրամաշնորհային ծրագրերը, 2011 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կկազմի 12.3 տոկոս, 2012 և 2013 թվականներին կպահպանվի ծախսերի միևնույն մակարդակը:

2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահության ոլորտի պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2013 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 1.38%-ը:

 

Գծանկար 8. 6 Առողջապահության ոլորտի պետական ծախսերի մակարդակը (%` ՀՆԱ-ի

նկատմամբ)

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Միջնաժամկետ ժամանակահատվածում ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային ծախսերի նմանօրինակ նվազումը պայմանավորված է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի ավարտով, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է նոր ծրագրեր սկսելու շուրջ, որոնք այս փուլում ընդգրկված չեն ՄԺԺԾ-ում, ուստի ՀՆԱ-ի նկատմամբ առողջապահական ծախսերի վարքագիծը այս փուլում վերջնական չէ և հետագայում կվերանայվի:

Բյուջետային հատկացումների աճը մասնավորապես ուղղվելու է առողջապահության միջոլորտային և ներոլորտային ծրագրային գերակայություններով պայմանավորված նպատակների իրականացմանը: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնարար դրույթ է հանդիսացել, առկա ֆինանսական ռեսուրսների պայմաններում, բնակչության ամենաաղքատ և սոցիալապես առավել անպաշտպան խմբերի բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիության աստիճանի բարձրացումը: Ստորև ներկայացված են առողջապահական ծախսերը ըստ գործառնական դասակարգման:

 

Աղյուսակ 8.5 Առողջապահության բնագավառի պետական ծախսերը (մլն դրամ)

._____________________________________________________________________.

|                       |ՀՀ 2009 |ՀՀ 2010  |ՄԺԾԾ                      |

|                       |թվականի |թվականի  |__________________________|

|                       |փաստացի |հաստատված|2011 թ. |2012 թ. |2013 թ. |

|                       |        |բյուջե   |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|Առողջապահություն       |54,759.6| 54,210.0|58,574.9|57,339.8|56,028.0|

|ընդամենը (առանց        |        |         |        |        |        |

|կառավարման ապարատի     |        |         |        |        |        |

|պահպանման ծախսերի)     |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|1. Արտահիվանդանոցային  |20,431.5| 21,033.3|23,919.1|23,919.1|23,919.1|

|ծառայություններ        |        |         |        |        |        |

|(առողջության առաջնային |        |         |        |        |        |

|պահպանում)             |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|տեսակարար կշիռը        |  37.3  |   38.8  |  40.8  |  41.7  |  42.7  |

|ընդամենը               |        |         |        |        |        |

|առողջապահության        |        |         |        |        |        |

|ծախսերում              |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|2. Հիվանդանոցային      |21,606.2| 21,198.6|24,371.1|24,371.1|24,371.1|

|ծառայություններ        |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|տեսակարար կշիռը        |  39.5  |   39.1  |  41.6  |  42.5  |  43.5  |

|ընդամենը               |        |         |        |        |        |

|առողջապահության        |        |         |        |        |        |

|ծախսերում              |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|3. Կենտրոնացված կարգով | 3,045.4| 3,687.5 | 3,687.5| 3,687.5| 3,687.5|

|դեղորայքի ձեռքբերում   |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|4. Հանրային            |2,853.6 | 2,796.4 |2,861.1 | 2,861.1| 2,861.1|

|առողջապահական          |        |         |        |        |        |

|ծառայություններ        |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|5. Առողջապահական       | 1,153.7| 1,173.3 | 1,189.2| 1,189.2| 1,189.2|

|հարակից ծառայություններ|        |         |        |        |        |

|և  ծրագրեր             |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|6. ՀԲ վարկային և       | 5,223.0| 4,320.9 | 2,546.9| 1,311.8|  0.0   |

|դրամաշնորհային ծրագրեր |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|7. Առողջապահության     |  99.1  |    -    |   -    |   -    |   -    |

|բնագավառում            |        |         |        |        |        |

|կենտրոնացված կարգով    |        |         |        |        |        |

|բժշկական սարքերի և     |        |         |        |        |        |

|սարքավորումների        |        |         |        |        |        |

|ձեռքբերում             |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|8. Առողջապահության     | 347.1  |    -    |   -    |   -    |   -    |

|օբյեկտների             |        |         |        |        |        |

|հիմնանորոգում          |        |         |        |        |        |

._____________________________________________________________________.

 

Գծանկար 8.7 Առողջապահության ոլորտի պետական ծախսերը` ըստ տնտեսագիտական

դասակարգման

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

2010 թվականին ընթացիկ ծախսերը կազմելու են ընդամենը առողջապահական ծախսերի 93 տոկոսը, իսկ կապիտալ ծախսերը` 7 տոկոսը: 2013 թվականին կապիտալ ծախսեր նախատեսված չեն, քանի որ, ավարտվում են ՀԲ վարկային և դրամաշնորհային ծրագրերը, իսկ նոր ծրագրերը դեռևս բանակցային փուլում են:

 

Գծանկար 8.8 2011 թվականի առողջապահության ոլորտի ծախսերի կառուցվածքը (%)

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

8.3.1. Բնակչության առողջության առաջնային պահպանումը,

2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող առողջապահության ոլորտի ծախսերի աճի հիմնական մասը կուղղվի առաջնային բուժօգնությանը (Արտահիվանդանոցային ծառայություններ), որը հնարավորություն կտա ապահովելու նշված ոլորտում «Կայուն զարգացման ծրագրով» նախատեսված հիմնական ցուցանիշների կատարումը, ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների իրականացումը:

2011 թվականին առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով (Արտահիվանդանոցային ծառայություններ խումբ) պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 23919.1 մլն դրամ նախորդ տարվա 21033.3 մլն դրամի դիմաց, աճը կազմում է 13.7%:

2011 թ. առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) համակարգում տեղամասային բժիշկների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 84700 դրամ` 2010 թվականի 77000 դրամի դիմաց, բուժքույրերինը` 54250 դրամ 2010 թվականի 49300 դրամի դիմաց կամ աճը կկազմի 10 տոկոս: Նույն մակարդակը կպահպանվի հաջորդ 2012 և 2013 թթ.-ին:

Ներոլորտային կտրվածքով առողջապահության բնագավառում առաջնահերթությունը տրվելու է առաջնային բուժօգնությանը, որը միջնաժամկետ հատվածում «կլանելու» է ոլորտի պետական հատկացումների մոտ 40.8 տոկոսը:

Առաջնային բուժօգնության օղակում պետական քաղաքականությունը ուղղված է լինելու ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման ուղղությամբ ներկայումս իրականացվող վերափոխումների ավարտմանն ու ձևավորվող կառուցվածքների հետագա ամրապնդմանը:

Միջնաժամկետ հեռանկարում գյուղական բնակավայրերում առողջապահական ծառայությունների մատչելիության բարձրացմանը վերաբերող հարցերը դեռևս շարունակելու են մնալ պետական քաղաքականության օրակարգում, և այդ ուղղությամբ քայլերն ուղղված են լինելու գյուղական ամբուլատորիաների և բուժակ-մանկաբարձական կետերի ռեսուրսային (ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական) հենքի բարելավմանը: Միևնույն ժամանակ, շեշտադրվելու են քաղաքային բնակավայրերում (ներառյալ` Երևանը) առաջնային բուժօգնության ծառայությունների (պոլիկլինիկաների) արդիականացման հարցերը: Այդուհանդերձ, տվյալ դեպքում (և հատկապես` Երևանի պարագայում) պետական միջամտության լծակների կիրառումը մեծապես պայմանավորված է լինելու համակարգում ներկայումս իրականացվող բարեփոխումների արդյունքներով:

 

8.3.2. Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

Խմբում ընդգրկված ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում, հանրային առողջության պահպանման նպատակով փորձագիտական հետազոտությունների անցկացում, ուսումնասիրություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը իրականացվում է հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև բնակչության առողջության վրա արտաքին աշխարհի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման միջոցով:

Վերոնշյալ ծրագրերի շրջանակներում նախատեսվում է համաճարակաբանական հետազոտություններ անցկացնել վարակային հիվանդությունների օջախներում, իրականացնել ազգաբնակչության իմունիզացիայի կատարման նկատմամբ հսկողություն, մանրէաբանական, սանիտարա-քիմիական հետազոտություններ, նախազգուշական սանիտարական հսկողություն, նախագծերի հիգիենիկ փորձաքննություն, կառուցվող և վերակառուցվող օբյեկտների շահագործման ընդունում, հատուկ վտանգավոր վարակների` աղիքային, կաթիլային վարակիչ հիվանդությունների, խոլերայի, բրուցելյոզի, կատաղության, սիբիրախտի և այլ հատուկ վտանգավոր ինֆեկցիաների օջախներում հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում, ՁԻԱՀ/ՄԻԱՎ կանխարգելման վերաբերյալ կազմ-լուսավորչական աշխատանքներ, ռիսկի խմբի անձանց հսկողություն և հետազոտությունների անցկացում: Վերոնշյալ ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ բնակչության համաճարակային անվտանգությունը, նվազեցնել բնակչության հիվանդացությունը տարափոխիկ հիվանդություններից:

 

8.3.3. Մոր և մանկան առողջության ապահովումը,

Ոլորտում վարվող պետական քաղաքականության շրջանակներում շարունակվելու են հատուկ շեշտադրվել մոր և մանկան առողջության պահպանումը և վերարտադրողական առողջության բարելավումը: Իրականացվելիք գործողությունների արդյունքում (որոնք, մասնավորապես, ուղղված են լինելու հղիներին նախածննդյան և շուրջծննդյան որակյալ բուժօգնության տրամադրմանը, երեխաների` բացառապես կրծքով կերակրման խրախուսմանը, կանանց համար մեծ ռիսկ ներկայացնող հիվանդությունների դեպքերի վաղ հայտնաբերմանն ու տարածման կանխարգելմանը, երեխաների` պատվաստումներով ընդգրկվածության մեծացմանն ու տարածքային կտրվածքով առկա տարբերությունների վերացմանը) ակնկալվում է նշանակալիորեն կրճատել մանկական և մայրական մահացության աստիճանը, ինչը համահունչ է ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակներին:

Հիվանդանոցային բուժօգնության համակարգում կավելանան մանկաբարձական բուժօգնության ու երեխաների բուժօգնության դեպքերը:

 

8.3.4. Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների

կանխարգելումը, Բնակչության սոցիալապես անապահով և առանձին

(հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման,

Տարափոխիկ հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված

ծրագրերը:

Ըստ վիճակագրական տվյալների բնակչության 8-10%-ը կարիք ունեն ստանալու հիվանդանոցային բուժօգնություն (կամ մոտ 295.0 հազ դեպք), որից պետական պատվերի շրջանակներում 2010 թ. հաստատված բյուջեով նախատեսվել է ընդգրկել 215.2 հազար դեպք կամ կարիք ունեցողների 72.9 տոկոսը: 2011 թվականին նախատեսվում է 232.8 հազար դեպք կամ կարիք ունեցողների 78.9 տոկոսը:

Հիվանդանոցային բուժօգնության դեպքերի ավելացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսական կայունությունից ելնելով հիվանդանոցային բուժհաստատություններ բնակչության դիմելիության մակարդակի բարձրացման հետ: Մասնագիտացված/հիվանդանոցային բուժօգնության բնագավառի հետագա զարգացումն ընթանալու է ֆինանսավորման հստակ մեխանիզմների ներդրման, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Ինչպես նաև շարունակվելու է ավելորդ հզորությունների կրճատման գործընթացը, իրականացվելու են բժշկական օգնության որակի ապահովմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրային մոտեցումներ:

Հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում մեկ հիվանդի բուժման միջին արժեքը, 2010 թվականի 12400 դրամի դիմաց, 2011 թվականին նախատեսվում է սահմանել 13650 դրամ կամ աճը կազմում է 10%: Հիվանդանոցային համակարգում բժիշկների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը 2011 թվականին նախատեսվում է 71300 դրամ իսկ բուժքույրերինը 56400 դրամ կամ աճը կազմում է 15 տոկոս: Նույն մակարդակը կպահպանվի հաջորդ 2012 թ., 2013 թ.-ին:

Հիվանդանոցային բուժօգնության ոլորտում համակարգի օպտիմալացմանն ուղղված քայլերին զուգընթաց, առաջիկա տարիներին պետական ծախսային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը լինելու է մարզերում տեղակայված հիվանդանոցային հաստատությունների արդիականացումը: Դա մասամբ, ապահովվելու է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, որը ներկայումս ընթացքի մեջ է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր է առաջիկա 4-5 տարիների ընթացքում հիմնականում ավարտել ՀՀ մարզերում տեղակայված հիվանդանոցների արդիականացումը, ինչը զգալիորեն կմեծացնի հիվանդանոցային ծառայությունների մատչելիությունը և որակը: Մարզերում տեղակայված հիվանդանոցների շենքային պայմանների և տեխնիկական հենքի բարելավմանը զուգընթաց, աշխատանքներ կտարվեն մարզային հիվանդանոցները որակյալ մասնագետներով համալրելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս երկրի հիվանդանոցային համակարգը հիմնականում թերբեռնված է և մեծ է արդյունավետության բարձրացման ներուժը, պետական քաղաքականության առանցքային տարրերից է լինելու նաև այնպիսի գործողությունների ձեռնարկումը, որոնք հիվանդանոցային հաստատություններին կշահագրգռեն իրականացնելու արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ծրագրային առաջնահերթությունների շարքում են լինելու սոցիալական հատուկ նշանակություն ունեցող և տարափոխիկ առանձին հիվանդությունների տարածման կանխարգելմանը, դրանց վաղ հայտնաբերմանն ու բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը:

Ոչ տարափոխիկ հիվանդությունների, մասնավորապես սիրտ-անոթային, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների և քրոնիկական շնչառական հիվանդությունների տարածվածությունը դրսևորում է աճի միտում, և, այս առումով, առավել ռիսկային խմբում են հայտնվում հատկապես բնակչության աղքատ և սոցիալապես անապահով խմբերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ տարափոխիկ հիվանդությունների տարածումը շատ դեպքերում հնարավոր է կանխարգելել համապատասխան միջոցառումների արդյունավետ իրականացման արդյունքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջին ժամկետ և երկարաժամկետ հատվածներում մտադիր է հատուկ ջանքեր գործադնել այդ ուղղությամբ, մասնավորապես`

- մշակել և շարունակաբար բարելավել ոչ տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ազգային քաղաքականությունը և պլանը,

- ինտեգրել ոչ տարափոխիկ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Կառավարության հարակից այլ ոլորտային քաղաքականություններում,

- աջակցել ոչ տարափոխիկ հիվանդությունների ռիսկի գործոնները նվազեցնող միջոցառումների իրականացմանը (ծխախոտի և ալկոհոլի օգտագործման դեմ պայքար, առողջ սնուցման քարոզում, ֆիզիկական ակտիվության խթանում),

- նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում համակարգի այնպիսի ենթակառուցվածքի ձևավորման ու զարգացման ուղղությամբ, որը կներառի քրոնիկական հիվանդությունների արդյունավետ վարմանը և բուժման կազմակերպմանը:

- օժանդակել ոչ տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման և հսկողության նպատակով հետազոտությունների անցկացմանն ու առաջընթացի մոնիտորինգի և գնահատման գործուն համակարգի ներդրմանը:

 

ԳԼՈՒԽ 9. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

9.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

Սոցիալական պաշտպանությունը պատմականորեն հանդիսացել և շարունակում է հանդես գալ որպես ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը (11):

 

--------------------------

11) Տես ՀՀ Կառավարության ծրագիրը (ՀՀ կառավարության 28.04.2008 թ. N 380-Ա որոշում), ՀՀ կառավարության 2008-2012 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը (ՀՀ կառավարության 24.07.2008 թ. N 878-Ն որոշում) և Կայուն զարգացման ծրագիրը (ՀՀ Կառավարության 30.10.2008 թ. N 1207-Ն որոշում):

 

Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է երկրում աղքատության մակարդակի էական կրճատումը և ՀՀ բնակչության առանձին խմբերի համար սոցիալական երաշխիքների ապահովումը:

Վերոհիշյալ նպատակին հասնելու համար սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվում է լայնածավալ պետական միջամտություն: Ստորև ներկայացված է ոլորտում առկա իրավիճակը և պետական միջամտության հիմնական ուղղություններն ըստ սոցիալական պաշտպանության առանձին բնագավառների:

Տարեցների հիմնահարցերի բնագավառ

Տարեցների բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տարեցներին շուրջօրյա խնամքի, սոցիալական սպասարկման ծառայությունների, ցերեկային խնամքի, տնային պայմաններում կենսաթոշակառուներին կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության և իրավաբանական խորհրդատվության ծառայությունների տրամադրման եղանակով:

Այս բնագավառի շահառուներ են համարվում միայնակ և խնամքի կարիք ունեցող տարեց ու հաշմանդամ անձինք, ինչպես նաև սոցիալական պատճառներով անօթևան դարձած անձինք:

Տարեցներին շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունները տրամադրվում են 7 (4 պետական և 3 ոչ պետական) տուն-ինտերնատների միջոցով: 2009 թ. այդ հաստատություններում սպասարկվել են ընդհանուր թվով 1101 միայնակ ծեր և հաշմանդամ, որից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 4 տուն-ինտերնատներում խնամվել են 1004 շահառու: Վերջիններս գտնվում են պետության լրիվ խնամքի ներքո և ապահովվում են կենսաապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով ու պայմաններով: Ոչ պետական տուն-ինտերնատներում սպասարկվել են 97 շահառուներ, որից 55 Վանաձորում, 30 Աբովյանում և 12 Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում:

Տնային պայմաններում միայնակ տարեցներին խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրումն իրականացնում է «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով (2009 թ-ին Երևան քաղաքում` տնային պայմաններում սպասարկվել է շուրջ 1488 կենսաթոշակառու):

2009 թ. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին կից գործող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի ցերեկային կենտրոնում սպասարկվել են շուրջ 47 անձ: Հաճախորդները ցերեկային կենտրոնի համապատասխան մասնագետների կողմից ստանում են սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն, արհեստագործության և արվեստի միջոցով վերականգնում են իրենց առողջությունը: Սոցիալ-հոգեբանական օգնություն և խորհրդատվական ծառայություններ մատուցվում են նաև նրանց ընտանիքների անդամներին:

2009 թ. Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանում ժամանակավոր (մինչև 60 օր) կացարանով են ապահովվել 60 անօթևան մարդ, այդ ընթացքում հնարավորինս լուծվել են նրանց սոցիալական խնդիրները:

2009 թ. Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում շուրջ 6556 միայնակ ծեր ու հաշմանդամ քաղաքացիներ սպասարկվել են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության` տնային պայմաններում և խնամքի ցերեկային կենտրոնների միջոցով (29 ենթակառույց):

 

Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բնագավառ

Ընտանիքի, կանանց և երեխաների բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մանկատներում և ընտանիքներում խնամվող առանց ծնողական խնամքի մնացած, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, խնամքի և դաստիարակության անբարենպաստ պայմաններում գտնվող երեխաներին, մանկատների շրջանավարտներին սոցիալ-հոգեբանական, բժշկական, իրավական, խնամքի և դաստիարակության ծառայությունների մատուցման եղանակով:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են 8 պետական և 4 բարեգործական մանկատներ: Դրանցից 2 պետական և 1 բարեգործական հաստատությունները նախատեսված են մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու համար: ՈՒսումնասիրությունները փաստում են, որ երեխաները այնտեղ հայտնվում են հիմնականում սոցիալական պատճառներով, որը պայմանավորված է ազգաբնակչության ցածր կենսամակարդակի, դեղորայքի և բուժծառայությունների բարձր գների, ծնողների հմտությունների պակասի, երեխաների խնամքի ծառայությունների բացակայության համալիր ազդեցությամբ: 2009 թ-ին մանկատներում խնամվել է շուրջ 835 երեխա, այդ թվում 378-ը` մասնագիտացված մանկատներում:

Մանկատներում երեխաների թվի կրճատման և մուտքի կանխարգելման նպատակով պետության միջամտությամբ իրականացվում են մանկատների բեռնաթափման` երեխաների կենսաբանական ընտանիք վերադարձնելու և խնամատար ընտանիք տեղավորելու ծրագրեր, ինչպես նաև երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների ու երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ցանցի ընդլայնում, որոնք այլընտրանք են հանդիսանում մանկատներում և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում խնամվող երեխաների համար: Այժմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում է երեխաների խնամքի և պաշտպանության 7 գիշերօթիկ հաստատություն և 2 սոցիալական հոգածության կենտրոն: 2009 թ գիշերօթիկ հաստատություններում խնամվել են 711 երեխա, իսկ երեխաների խնամքի սոցիալական հոգածության կենտրոններում`միջին թվով 189 երեխա:

 

Զբաղվածության բնագավառ

Զբաղվածության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային և մարզային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող և գործազուրկ բնակչությանը տարբեր տիպի ծառայությունների մատուցման և նպաստների (տրանսֆերտներ) տրամադրման եղանակով: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին զբաղվածության բնագավառում մատուցվող հիմնական ծառայություններն են գործազուրկների, աշխատանք փնտրող չզբաղված անձանց և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և ուսուցման կազմակերպումը, խորհրդատվությունը, աշխատանքի տեղավորման աջակցության և ժամանակավոր զբաղվածության ապահովումը, աշխատանքի ընտրության հարցում աշխատանք փնտրող անձանց օժանդակության տրամադրումը, իսկ գործատուին անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող աշխատուժով ապահովումը:

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին զբաղվածության բնագավառում բնակչությանը տրամադրվող հիմնական տրանսֆերտներն են գործազրկության նպաստները, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, վարձատրվող հասարակական աշխատանքները, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին և այլն:

Նշված ծառայությունների գծով շահառուներ են համարվում զբաղվածության գործակալությունում հաշվառված գործազուրկները, աշխատանք փնտրող և աշխատաշուկայում անմրցունակ անձինք (այդ թվում նաև երիտասարդ): 2009 թվականի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային և մարզային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 99308 մարդ, իսկ գործազուրկների թիվը` 84493 մարդ: Ընդ որում, այդ ժամանակահատվածի համար հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը կազմել է 7,1%:

Զբաղվածության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է հիմնականում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և նրա տարածքային մարմինների` 10 մարզային և 41 զբաղվածության տարածքային կենտրոնների, ինչպես նաև Երևանում գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով:

 

Հաշմանդամների հիմնահարցերի բնագավառ

Հաշմանդամների հիմնահարցերի բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հաշմանդամ համարվող անձանց առանձին խմբերին տարբեր ծառայությունների մատուցման եղանակով:

Հաշմանդամներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մատուցվող հիմնական ծառայություններն են հաշմանդամների և սոցիալապես անապահով անձանց պրոթեզավորումը, վերականգնողական պարագաներով ապահովումը և դրանց վերանորոգումը, այդ թվում նաև աչքի պրոթեզավորում և ձայնաստեղծ սարքերի ձեռքբերում, հաշմանդամներին սայլակներով ապահովում, հաշմանդամներին, մինչև 18 տարեկան երեխաներին ու տարիքային կենսաթոշակառուներին լսողական սարքերով ապահովում, մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքերի ներդիրներով ապահովում, տեսողությունից հաշմանդամ անձանց համար հատուկ տեղեկատվական միջոցների ստեղծումը (հատուկ տառատեսակներով գրքերի տպագրություն, «Խոսող գրքերի» ձայնագրություն և այլն), հաշմանդամների հոգեկան առողջության վերականգնումը, հաշմանդամների բուժումը և բժշկասոցիալական վերականգնումը, տեսողությունից հաշմանդամ անձանց «Արև» համակարգով ուսուցանելու և համակարգչային տեխնիկայով ապահովումը, պետական աջակցություն «Փրկություն» հասարակական կազմակերպության մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երիտասարդների սոցիալ-վերականգնողական ցերեկային խնամքի կենտրոնին:

Նշված ծառայությունների գծով շահառուներ են համարվում ՀՀ քաղաքացի կարիքավոր հաշմանդամները: 2009 թվականի պետական աջակցություն ստացող հաշմանդամների ընդհանուր թիվը կազմել է 135699 մարդ, որոնք կազմում են աջակցության կարիք ունեցող հաշմանդամների թիվը`98.7%-ը:

Հաշմանդամների հիմնահարցերի բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է հիմնականում «ԱՐԹՄԵԴ» բժշկավերականգնողական կենտրոն և ՓԲԸ-ի, «Սթրես կենտրոն» ՓԲԸ-ի և այլ պետական ու սահմանված կարգով ընտրված մասնավոր կազմակերպությունների միջոցով:

 

Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառ

Աշխատանքի պետական կարգավորման բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման և աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ վերահսկողության ծառայությունների, ինչպես նաև աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման եղանակով: Հայաստանի Հանրապետությունում 2009 թվականին 841 անձինք աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցում են ստացել պետական բյուջեի միջոցներից:

 

Ժողովրդագրության բնագավառ

Ժողովրդագրության բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին երեխայի ծննդյան միանվագ նպաստների և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման եղանակով:

Նշված ծառայությունների գծով շահառուներ են համարվում նորածին երեխայի ծնողները և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը, որը խնամում է մինչև 2 տարեկան երեխա:

2009 թվականին 2008 թ. համեմատ արձանագրվել է ծնունդների թվի շուրջ 8 տոկոսով աճ, որի արդյունքում 2009 թ. ծնունդների թիվը հանրապետությունում կազմել է 44466 երեխա` 2008 թվականի 41185 երեխայի փոխարեն:

 

Անապահով սոցիալական խմբերին պետական աջակցության բնագավառ

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառում պետական միջամտությունը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության տրամադրման եղանակով:

Այս բնագավառում շահառուներ են համարվում անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքները:

Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված նպաստառու ընտանիքների թիվը 2009 թ. կազմել է 107492 ընտանիք, իսկ ընտանեկան նպաստի իրավունք տվող սահմանային միավոր է սահմանվել 30.00:

 

Պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքներին և առանձին կատեգորիայի քաղաքացիներին պետական աջակցության բնագավառ

Պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին պետական աջակցության բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՄ պատերազմի վետերանների, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության կամ հատուկ վճարների տրամադրման եղանակով:

2009 թվականին 2008 թ. համեմատ «Վետերանների պատվովճարներ» և «ՀՄ պատերազմի վետերաններին, 25.11.1998 թ. ՀՕ-258 օրենքի 13 հոդվածում. նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության տրամադրում» ծրագրերի գծով արձանագրվել է շահառուների թվի նվազում համապատասխանաբար 10 տոկոսով (2008 թ. 4673 մարդ) և 0.3 տոկոսով (2008 թ. 26274 մարդ), որը պայմանավորված է ՀՄ պատերազմի վետերանների թվի նվազմամբ:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2010
N 859-Ն
Որոշում