Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (14 ...

 

 

040.0859.080710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2010 թվականի N 859-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(14-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011-2013 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

(14-րդ մաս)

 

Աղյուսակ 13.1.

._____________________________________________________________________.

|Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների     |

|շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                                |

|_____________________________________________________________________|

|  |Ծառայությունների շրջանակի|Շահառուների շրջանակի|Պետական հատվածի    |

|  |նկարագրություն           |նկարագրություն      |կողմից ծառայության |

|  |                         |                    |փոխհատուցման ծավալը|

|__|_________________________|____________________|___________________|

|1.|տրանսպորտի, կապի,        |Հասարակություն,     |Ամբողջությամբ      |

|  |տեղեկատվայնացման         |պետական կառավարման  |                   |

|  |բնագավառների             |այլ մարմիններ       |                   |

|  |գործունեության պետական   |                    |                   |

|  |կառավարում, կարգավորում, |                    |                   |

|  |պետական քաղաքականության  |                    |                   |

|  |մշակում ու իրականացում,  |                    |                   |

|  |մոնիտորինգ               |                    |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|2.|նախարարության            |տեղեկատվայնացման    |Ամբողջությամբ      |

|  |իրավասության տակ գտնվող  |ոլորտում` 4, ավտոճա-|                   |

|  |պետական միավորների       |նապարհաշինության    |                   |

|  |նկատմամբ լիազոր մարմնի   |ոլորտում` 1,        |                   |

|  |գործառույթների           |ավտոտրանսպորտային   |                   |

|  |իրականացում              |ոլորտում` 1, 3      |                   |

|  |                         |տարբեր բնույթի այլ  |                   |

|  |                         |ընկերություններ և   |                   |

|  |                         |2 ՊՈԱԿ-ներ          |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|3.|Լիցենզավորման            |ՀՀ տարածքում        |Ամբողջությամբ      |

|  |ծառայություններ          |երկաթուղային        |                   |

|  |                         |տրանսպորտի          |                   |

|  |                         |գործունեության      |                   |

|  |                         |իրականացման համար   |                   |

|  |                         |երկաթուղային        |                   |

|  |                         |գործունեության      |                   |

|  |                         |իրականացման համար   |                   |

|  |                         |լիցենզիայի          |                   |

|  |                         |տրամադրում          |                   |

|  |                         |____________________|___________________|

|  |                         |ՀՀ տարածքում        |Ամբողջությամբ      |

|  |                         |մարդատար-տաքսի      |                   |

|  |                         |ավտոմոբիլներով      |                   |

|  |                         |ուղևորափոխադրումնե- |                   |

|  |                         |րի ծառայություններ  |                   |

|  |                         |մատուցող            |                   |

|  |                         |կազմակերպություններ |                   |

|  |                         |և  անհատներ         |                   |

|  |                         |____________________|___________________|

|  |                         |ՀՀ տարածքում        |Ամբողջությամբ      |

|  |                         |ընդհանուր           |                   |

|  |                         |օգտագործման         |                   |

|  |                         |ուղևորատար          |                   |

|  |                         |ավտոմոբիլային       |                   |

|  |                         |տրանսպորտով         |                   |

|  |                         |կանոնավոր           |                   |

|  |                         |փոխադրումների       |                   |

|  |                         |ծառայություններ     |                   |

|  |                         |մատուցող            |                   |

|  |                         |կազմակերպություններ |                   |

|  |                         |____________________|___________________|

|  |                         |ՀՀ տարածքում        |                   |

|  |                         |տրանսպորտային       |                   |

|  |                         |միջոցների և  դրանց  |                   |

|  |                         |կցորդների պարտադիր  |                   |

|  |                         |տեխնիկական զննության|                   |

|  |                         |անցկացման           |                   |

|  |                         |գործունեության      |                   |

|  |                         |իրականացնող 25      |                   |

|  |                         |կազմակերպություններ |                   |

|  |                         |(39 հոսքային գծեր)  |                   |

|  |                         |____________________|___________________|

|  |                         |ՀՀ տարածքում        |Ամբողջությամբ      |

|  |                         |փոստային կապի       |                   |

|  |                         |ծառայություններ     |                   |

|  |                         |մատուցող            |                   |

|  |                         |կազմակերպություններ,|                   |

|  |                         |ՀՀ բնակչություն     |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|4.|Արտոնություն ունեցող     |ՀՀ քաղաքացիներ      |Չի փոխհատուցվում   |

|  |քաղաքացիներին անվճար     |                    |                   |

|  |երթևեկության             |                    |                   |

|  |վկայականների տրամադրում  |                    |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|5.|ՀՀ տարածքից              |ՀՀ տարածքում գործող |Չի փոխհատուցվում   |

|  |բեռնափոխադրումներ և      |բեռնափոխադրող և     |                   |

|  |ուղևորափոխադրումներ      |ուղևորափոխադրող     |                   |

|  |իրականացնելու համար      |կազմակերպություններ,|                   |

|  |թույլտվության հատկացում  |ՀՀ բնակչություն     |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|6.|Հայաստանի Հանրապետության |Հայաստանի           |ՀՀ պետական բյուջեից|

|  |հաճախությունների         |Հանրապետության      |ֆինանսավորվում է   |

|  |բաշխումների աղյուսակի    |կառավարության 2005  |ամբողջությամբ,     |

|  |կազմման, ռադիոեթերի      |թվականի հոկտեմբերի  |                   |

|  |մոնիտորինգի, ՌԷՄ-ի և     |6-ի N 1807-Ն        |                   |

|  |ԲՀՍ-ի տեղադրման,         |որոշում, ՀՀ         |                   |

|  |փորձաքննության և         |բնակչություն        |                   |

|  |չափումների անցկացման,    |                    |                   |

|  |կապի շինարարական         |                    |                   |

|  |աշխատանքների տեխնիկական  |                    |                   |

|  |նորմերին                 |                    |                   |

|  |համապատասխանության       |                    |                   |

|  |ընդունման, եթերի         |                    |                   |

|  |խանգարման աղբյուրների    |                    |                   |

|  |հայտնաբերման և  վերացման |                    |                   |

|  |ծառայություններ          |                    |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|7.|երթևեկության             |ՀՀ բնակչությունը,   |Տվյալ տարվա        |

|  |անվտանգության ապահովումը,|ինչպես նաև          |ծրագրերի           |

|  |ողջ տարին միջպետական և   |միջազգային          |իրականացման համար` |

|  |միջբնակավայրային         |փոխադրումներ        |ամբողջությամբ      |

|  |տրանսպորտային            |իրականացնող         |                   |

|  |հաղորդակցության ու       |կազմակերպությունները|                   |

|  |տրանսպորտային միջոցների  |և  անձինք           |                   |

|  |անվտանգ երթևեկության     |                    |                   |

|  |ապահովման նպատակով       |                    |                   |

|  |ընդհանուր օգտագործման    |                    |                   |

|  |պետական նշանակության     |                    |                   |

|  |ավտոմոբիլային            |                    |                   |

|  |ճանապարհների և           |                    |                   |

|  |տրանսպորտային օբյեկտների |                    |                   |

|  |հիմնանորոգման, պահպանման |                    |                   |

|  |ու շահագործման           |                    |                   |

|  |աշխատանքների կազմակերպման|                    |                   |

|  |ծառայություն             |                    |                   |

._____________________________________________________________________.

 

13.1.1 ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

2008-2009 թթ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ներդրումների շնորհիվ զգալիորեն բարելավվել են և անվտանգ դարձել միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները: Կապի և էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ապահովվել է հանրապետության տնտեսության և բնակչության պահանջարկը:

 

Ճանապարհային տնտեսություն

Ճանապարհային տնտեսության բնագավառում 2009 թվականին վերանորոգվել են շուրջ 411.06 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ, այդ թվում` 112 կմ պետական բյուջեի, իսկ 299.06 կմ-ը` ներգրավված վարկային միջոցների հաշվին: 2009 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին շահագործման են հանձնվել 85 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ:

Պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից 2009 թ. հատկացվել է 11535.9 մլն դրամ` 2008 թ. հատկացված 11943.7 մլն. դրամի դիմաց (նվազել է մոտ 3.5%-ով): Իրականացվել է շուրջ 112 կմ պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգում, իրականացվել է ավտոճանապարհների կահավորում, տեղադրվել են ճանապարհային նշաններ ու ցուցանակներ: 2009 թ. պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար նախատեսված ծախսերի նվազումը 2008 թ. համեմատ պայմանավորված է ավտոճանապարհների հիմնանորոգման ենթակա տարածքների պակասեցմամբ:

2009 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել են 10 կամուրջներ, որոնց հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 414.7 մլն դրամ` 2008 թ. հատկացված 707.4 մլն. դրամի դիմաց (նվազել է մոտ 41.4%-ով): Նվազումը պայմանավորված է հիմնանորոգման ենթակա տրանսպորտային օբյեկտների քանակի նվազեցմամբ:

Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման համար ՀՀ պետական բյուջեից 2009 թ. հատկացվել է 5004.9 մլն դրամ: 2008-2009 թթ. յուրաքանչյուր տարի իրականացվել են երեք թունելների և հինգ կամուրջների պահպանություն ու շահագործում, շուրջ 3393 կմ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանության և շահագործման, ճանապարհների կահավորման աշխատանքներ, ինչպես նաև 'Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ' ՊՈԱԿ-ի կողմից պետական պատվերի ծրագրերի իրականացում:

 

Կապի, էլեկտրոնային հաղորդակցության և տեղեկատվայնացման ոլորտ

Կապի և էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում 2009 թ. ընթացքում ապահովվել է հանրապետության տնտեսության և բնակչության պահանջարկը: Մեծ ուշադրություն է դարձվել տեղեկատվայնացման ոլորտին: Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են հեռարձակվող ալիքների ավելացմանը, երկրի բնակչության համար հեռուստաալիքների առավելագույն հասանելիության ապահովմանը, սփռման գործող ցանցի արդիականացմանը: Բարելավվել և ընդլայնվել է ինչպես հայկական, այնպես էլ` արտասահմանյան հեռուստառադիոծրագրերի հեռարձակումը:

Բջջային կապի ծառայությունների շուկայի ազատականացման արդյունքում երրորդ օպերատորի մուտքն իր հերթին ապահովեց մատուցվող ծառայությունների որակի բարելավում, զգալիորեն նվազեցրեց սակագների մակարդակը և ընդլայնեց այդ ծառայություններից օգտվողների քանակը:

Արդիականացվել է Վայոց Ձորի մարզի հեռուստահաղորդիչ ցանցը, որի արդյունքում բարելավվել է մի շարք համայնքների, այդ թվում` Մորզով, Գետափ, Չիվա, Ռինդ, Աղավնաձոր, Արփի, Ելփին, հեռարձակման որակը: Կառուցվել է նոր երեք ծրագրային հեռուստակայան:

Ապահովվել է «Հայփոստ» ՓԲԸ-ն հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրով նախատեսված պայմանների նկատմամբ անհրաժեշտ հսկողություն:

 

13.1.2 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ավտոճանապարհները սարքին վիճակում պահելու համար անհրաժեշտ է մշտապես իրականացնել նորոգման և պահպանման համակարգված շարունակական աշխատանքներ: 90-ական թվականների ընթացքում այդ աշխատանքները գրեթե չէին կատարվել և հանրապետության ամբողջ ճանապարհային ցանցը հայտնվել էր զանգվածային քայքայման վիճակում:

Կատարված ներդրումների արդյունքում տեղի է ունեցել հիմնական (միջպետական) ճանապարհային ցանցի վիճակի բարելավման կտրուկ աճ: Շարունակվում են իրականացվել հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:

ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն «Կայուն զարգացման ծրագրի» համապատասխան, այս բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.

- միջպետական նշանակության ավտոճանապարհների ցանցի երթևեկամասի ընդհանուր վիճակի պահպանումը 2004-2008 թթ. ցուցանիշների մակարդակի համապատասխան:

- հանրապետական նշանակության վերականգնված ճանապարհները բարվոք վիճակում պահելը և ցանցի պլանային վերականգնում:

- բնակավայրերի միջև կայուն տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը:

 

13.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

3.2.1 Նպատակները

Տրանսպորտի կայուն և արդյունավետ զարգացումն անհրաժեշտ պայման է երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ռացիոնալ ինտեգրումն ապահովելու գործընթացների տեսանկյունից:

Առաջնահերթ աշխատանքներ կիրականացվեն ՀՀ կառավարության 2010 թվականի գործունեության ծրագրով սահմանված միջոցառումները և գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերը ժամանակին և որակով կատարելու ուղղությամբ:

Ինչպես արդեն նշվեց, ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն «Կայուն զարգացման ծրագրի» համապատասխան, տրանսպորտի բնագավառի հիմնական քաղաքականությունը հանրապետության ճանապարհային ցանցի բարելավումն ու պահպանումն է, որը հնարավոր է իրագործել` պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանում ու շահագործում ծրագրերի շրջանակներում, ինչը կապահովի հետևյալ նպատակների ձեռք բերումը.

- պետական ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի զարգացումը` ՀՀ բնակչության պահանջմունքների, հանրապետության տնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքին համապատասխան, ինչպես նաև պահանջվող տեխնիկական վիճակի, ճանապարհային ցանցի անցողունակության և խտության, երթևեկության անվտանգության ու երթևեկության բարելավման և տնտեսական ակտիվության խթանման ապահովումը, և Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը,

- տրանսպորտային ծախսերի կրճատումը, շարժման արագության բարձրացումը, տրանսպորտային միջոցների ավելորդ վազքի և ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների տևողության նվազեցումը,

- բնակավայրերի հետ ողջ տարին տրանսպորտային հաղորդակցության ապահովումը, երթևեկության անվտանգության բարելավումը, ճանապարհատրանսպորտային պատահարների և կորուստների քանակի կրճատումը, շրջակա միջավայրի վրա ճանապարհատրանսպորտային համալիրի բացասական ազդեցության նվազեցումը,

- գիտատեխնիկական նվաճումների ներդրումը և հայրենական ճանապարհաշինական ոլորտի զարգացումը:

 

Ճանապարհաշինության բնագավառի նպատակները և կատարման նախատեսված

չափորոշիչները 2011-2013 թթ. համար

._____________________________________________________________________.

|Ռազմավարական նպատակները |Ճանապարհային  |Կատարման       |2011-2013 թթ.|

|                        |տնօրինության  |չափորոշիչները  |             |

|                        |նպատակները    |               |             |

|________________________|______________|_______________|_____________|

|ՀՀ հիմնական             |Պահպանման     |Բավարար        |Միջպետական   |

|ավտոճանապարհային ցանցի  |արդյունավետ   |պահպանության   |ճանապարհներ  |

|տրանսպորտաշահագործողական|համակարգի     |մակարդակով     |90%          |

|վիճակի պահպանում և      |ստեղծում, որը |ճանապարհների   |Հանրապետական |

|բարելավում, ուղղված     |կապահովի      |երկարության    |ճանապարհներ  |

|հայրենական ապրանքների   |ճանապարհների  |տոկոսային      |40, 60, 80, %|

|մրցունակության          |մշտական խնամքը|հարաբերությունը|Տեղական      |

|բարձրացմանը`            |և  ծառայության|այդ կարգի      |ճանապարհներ  |

|տրանսպորտային ծախսերի   |ժամկետի երկա- |ճանապարհների   |10, 15, 30, %|

|նվազեցման հաշվին,       |րատևությունը  |ողջ            |             |

|միջպետական տարանցիկ     |              |երկարությանը   |             |

|բեռնաշրջանառության      |              |               |             |

|փոխադրումների           |              |               |             |

|ավելացմանը, երկրի       |              |               |             |

|պաշտպանունակության և    |              |               |             |

|տնտեսական աճի ապահովմանը|              |               |             |

|                        |______________|_______________|_____________|

|                        |Միջպետական    |Անհարթության   |3.5, 3.4, 3.3|

|                        |ավտոճանապարհ- |IRI գործակցի   |             |

|                        |ների          |միջին          |             |

|                        |երթևեկելի     |թվաբանականը    |             |

|                        |մասի          |               |             |

|                        |բարելավում    |               |             |

|                        |______________|_______________|             |

|                        |Հանրապետական  |Անհարթության   |6.0, 5.8, 5.5|

|                        |ավտոճանապարհ- |IRI գործակցի   |             |

|                        |ների          |միջին          |             |

|                        |վերականգնում  |թվաբանականը    |             |

|________________________|______________|_______________|_____________|

|Տարածաշրջանների         |Բնակավայրերի  |Մարզկենտրոննե- |3, 5, 8 %    |

|բնակչության             |միջև          |րի հետ բավարար |             |

|սոցիալ-տնտեսական        |տրանսպորտային |տրանսպորտային  |             |

|կենսամակարդակի          |կապի          |կապ ունեցող    |             |

|բարելավում ՀՀ տեղական   |բարելավում    |բնակավայրերի   |             |

|նշանակության            |              |տոկոսային      |             |

|ավտոճանապարհների ցանցի  |              |հարաբերությունը|             |

|վերականգնման միջոցով,   |              |բնակավայրերի   |             |

|որպես աղքատության       |              |ընդհանուր թվին |             |

|հաղթահարման ռազմավարական|              |               |             |

|ծրագրի մաս              |              |               |             |

|                        |______________|_______________|_____________|

|                        |Տեղական ավտո- |Անհարթության   |10, 9.7, 9.0 |

|                        |ճանապարհների  |IRI գործակցի   |             |

|                        |վերականգնում  |միջին          |             |

|                        |              |թվաբանականը    |             |

|________________________|______________|_______________|_____________|

|Ընդհանուր օգտագործման   |Վտանգավոր     |Տուժածներով    |2, 3, 5 %    |

|ավտոմոբիլային           |ճանապարհային  |ճանապարհատրանս-|             |

|ճանապարհներին           |հատվածների    |պորտային       |             |

|երթևեկության            |հայտնաբերում, |պատահարների    |             |

|անվտանգության բարելավում|պատճառների    |ընդհանուր թվի  |             |

|                        |վերացում,     |նվազումը       |             |

|                        |ճանապարհային  |_______________|_____________|

|                        |նշանների      |Տեղադրված      |40, 60, 70%  |

|                        |տեղադրում և   |ճանապարհային   |             |

|                        |նշագծում      |նշանների       |             |

|                        |              |տոկոսային      |             |

|                        |              |հարաբերությունը|             |

|                        |              |պահանջվող      |             |

|                        |              |ընդհանուր      |             |

|                        |              |քանակին        |             |

|                        |              |_______________|_____________|

|                        |              |Կատարված       |40, 50, 60 % |

|                        |              |նշագծման       |             |

|                        |              |տոկոսային      |             |

|                        |              |հարաբերությունը|             |

|                        |              |պահանջվող      |             |

|                        |              |ընդհանուր      |             |

|                        |              |երկարությանը   |             |

._____________________________________________________________________.

 

13.2.2. Գերակայությունները

2011-2013 թթ-ի քաղաքականությունը հիմնականում նպատակամղվելու է գոյություն ունեցող ճանապարհների (ավտոմոբիլային, երկաթուղային) արդյունավետ օգտագործման միջոցով հանրապետության տարածքում փոխադրումների ամբողջ ծավալով ապահովմանը: 2011-2013 թթ. պետական բյուջեի հաշվին կշարունակվեն ռազմավարական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման և պահպանման աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն այն ճանապարհահատվածներում և ճանապարհային կառույցների օբյեկտներում, որոնք տարիներ շարունակ շարքից դուրս են եկել, տրանսպորտային միջոցների համար դարձել դժվար անցանելի և վտանգավոր: Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգումների և ձմեռային պահպանության իրականացման արդյունքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդառնա անվտանգ, արագ և դյուրին: Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի բարելավումը կապահովի բնականոն տրանսպորտային կապը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հանրապետության հեռավոր և սահմանամերձ շրջանների ու բնակավայրերի հետ, կնպաստի նրանց զարգացմանը, կիջեցնի փոխադրումների ինքնարժեքը և կնպաստի աղքատության կրճատմանը:

Երթևեկության ինտենսիվության աճի, ծանր բեռնատար ավտոմեքենաների քանակի ավելացման և, դրա հետ կապված, ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ծածկի արագ քայքայման պայմաններում ճանապարհային ցանցի պատշաճ տրանսպորտաշահագործողական վիճակի ապահովման նպատակով 2011-2013 թթ. ժամանակահատվածի ՄԺԾԾ-ով նախատեսում է իրականացնել պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման, շահագործման ու հիմնանորոգման աշխատանքների ծրագրերը:

2011-2013 թվականներին տրանսպորտի և կապի ոլորտում իրականացվելիք ծախսային քաղաքականության հիմնական գերակայություններն են.

 

._________________________________________________________________.

| |Գերակա ուղղություն        |Հիմնավորում` համապատասխան հղումներով|

| |                          |կառավարության տնտեսական և  քաղաքական|

| |                          |ծրագրերին                           |

|_|__________________________|                                    |

| |2011 թ. |2012 թ. |2013 թ. |                                    |

|_|__________________________|____________________________________|

|1|Պետական նշանակության      |ՀՀ կառավարության 2008 թվականի       |

| |ավտոմոբիլային ճանապարհների|հոկտեմբերի 30-ի N 1207-Ն «Կայուն    |

| |հիմնանորոգման ծրագիր      |զարգացման ծրագրի» համապատասխան,     |

| |                          |տրանսպորտի բնագավառի հիմնական       |

| |                          |քաղաքականությունը` հանրապետության   |

| |                          |ճանապարհային ցանցի բարելավում ու    |

|_|__________________________|պահպանում                           |

|2|Պետական նշանակության      |                                    |

| |ավտոմոբիլային ճանապարհների|                                    |

| |պահպանման և  շահագործման  |                                    |

| |ծրագիր                    |                                    |

._________________________________________________________________.

 

13.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի իրականացման համար յուրաքանչյուր տարի նախատեսվում է համապատասխանաբար 4000.0 մլն դրամ:

2011-2013 թթ-ի ՄԺԾԾ ժամանակահատվածում նախատեսվում է հիմնանորոգել ընդհանուր օգտագործման պետական (միջպետական, հանրապետական և մարզային) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, այդ թվում.

- կատարել քայքայված ծածկերի վերականգնման աշխատանքներ ճանապարհների վրա,

- կատարել մաշված ծածկերի փոխարինում և հիմնանորոգում,

- կատարել տեղական (մարզային) նշանակության ավտոճանապարհների ճանապարհահատվածների հիմնանորոգում,

«Ավտոճանապարհների պահպանում և շահագործում» ու «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում» ծրագրերով իրականացման համար նախատեսվում է 2011 թ.` 6270.4 մլն դրամ, 2012 թ.` 6270.4 մլն դրամ և 2013 թ.` 6278.8 մլն դրամ: Յուրաքանչյուր տարի նախատեսվում է իրականացնել.

- շուրջ 7743.4 կմ պետական ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային և ընթացիկ պահպանման ու շահագործման աշխատանքներ,

- արհեստական կառույցների պահպանության ու շահագործման աշխատանքներ, այդ թվում երեք թունելների և հինգ կամուրջների պահպանություն ու շահագործում,

- պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կահավորում,

- «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական պատվերի ծրագրերի իրականացում:

«Հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայություններ» ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2011 թ.` 400.9 մլն դրամ, 2012 թ.` 400.9 մլն դրամ և 2013 թ.` 421.8 մլն դրամ` որպես Պետական աջակցություն «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Ծրագրի իրականացման հիմնական արդյունքը եթերի որակի բարելավումն է, ինչպես նաև ՀՀ տարածքում չարտոնված ռադիոճառագայթման աղբյուրների, շեղումների և հատկացված ռադիոհաճախականությունների ոչ նպատակային օգտագործման հայտնաբերումը:

«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրի իրականացման համար նախատեսվում է 2011 թ. հատկացնել 1845.0 մլն դրամ, 2012 թ.` 1971.7 մլն դրամ և 2013 թ.` 2009.5 մլն դրամ:

Միջնաժամկետ ժամանակահատվածում մետրոպոլիտենին տրամադրվող միջոցները կուղղվեն վերջինիս գործունեությունից առաջացող վնասի փոխհատուցմանը: Հաշվի առնելով մետրոպոլիտենի հատուկ նշանակությունը, չի ակնկալվում, որ միջին ժամկետ հեռանկարում վերջինիս գործունեությունը շահութաբեր կլինի, որով էլ պայմանավորված է մետրոպոլիտենի ֆինանսավորման անհրաժեշտությունը:

Ծրագրի շրջանակներում աշխատանքների կատարումն ուղղված է լինելու մետրոպոլիտենով երթևեկող ուղևորների անվտանգ փոխադրմանը, ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարելավմանը, համապատասխան սարքավորումների ընթացիկ սպասարկմանն ու պահպանմանը:

Ակնկալվում է, որ ուղևորափոխադրումները 2011 թ., 2012 թ. և 2013 թ. կկազմեն համապատասխանաբար` 18800, 19146 և 19350 հազար ուղևոր:

«Համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրում» ծրագրի իրականացման համար յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար 4156.0 մլն դրամ, այդ թվում`

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի գործունեությունից առաջացող վնասի փոխհատուցում» յուրաքանչյուր տարի նախատեսվում է համապատասխանաբար 276.0 մլն դրամ:

Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտը հանդիսանալով քաղաքային տրանսպորտ, հաստատագրվել է քաղաքի բնակչության որոշակի մասի համար, որպես փոխադրման հիմնական միջոց, սակայն, չի ակնկալվում, որ միջին ժամկետ հեռանկարում վերջինիս գործունեությունը շահութաբեր կլինի, որով էլ պայմանավորված է վերջինիս ֆինանսավորման անհրաժեշտությունը:

«Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացում» յուրաքանչյուր տարի նախատեսվում է համապատասխանաբար 1696.0 մլն դրամ: Նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման, շահագործման և պահպանման աշխատանքներ:

«Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման աշխատանքներ» յուրաքանչյուր տարի նախատեսվում է համապատասխանաբար 2184.0 մլն դրամ: Յուրաքանչյուր տարի նախատեսվում է իրականացնել շուրջ 162 հազար գծամետր ճաքալցման աշխատանքներ:

 

ԳԼՈՒԽ 14. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

14.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե) իրավասություններից են խմելու և ոռոգման ջուր մատակարարող, ջրահեռացում իրականացնող, բնական և արհեստական ջրային ավազաններում առևտրային գործունեություն ծավալող ընկերություններում պետական բաժնեմասերի (ինչպես նաև արտաքին ֆինանսական աղբյուրների հաշվին ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակների) կառավարումը, հիդրոտեխնիկական կառույցների շինարարության ու շահագործման ապահովումը և այլն:

Ոլորտի խմելու ջրի մատակարարումն ու կեղտաջրերի հեռացումն իրականացվում է «Երևան-ջուր» (ՀՀ կառավարության 10.09.2010 թ. N 1042-Ն որոշմամբ վարձակալության պայմանագրի կողմ է ճանաչվել ՀՀ Երևանի քաղաքապետը), «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով, իսկ ոռոգման համակարգի պահպանումն ու շահագործումը` «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքով ստեղծված 44 ջրօգտագործողների ընկերությունների և «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Դեբետ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով: Վարկային որոշ ծրագրերի իրականացման նպատակով համակարգում գործում է «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, իսկ Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի պահպանման և տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման նպատակով ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությամբ գործում է «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկը, որին վերապահված է նաև Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Արփա-Սևան թունելների հիմնանորոգման վարկային ծրագրի իրականացման գրասենյակի գործառույթները: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությամբ գործում է նաև»»Մելիորացիա» ՓԲԸ-ն,»որն իրականացնում է կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների վերահսկման, ինչպես նաև գրունտային ջրերի մակարդակների որոշման գործառույթներ: Համակարգում գործում են նաև «Ոռոգում» և «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ները (գտնվում են սնանկացման գործընթացում):

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում գործում է նաև Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը, որն ստեղծվել է և իր գործունեությունն իրականացնում է ՀՀ ջրային օրենսգրքի 86-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը հաստատելու մասին» N 686-Ն որոշման համաձայն:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի», «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Մելիորացիա», «Ոռոգում», «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների 100 տոկոս, իսկ «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների 51 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարումը: Միաժամանակ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն հանդիսանում է նախկին Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող ջրային համակարգերի և ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման տրամադրված գույքի սեփականատերը:

Անցած տարիների ընթացքում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատանքային գործունեության հիմքում ընկած էին ՀՀ ջրային օրենսգրքի, ջրի ազգային ծրագրի և ջրի ազգային քաղաքականության մասին օրենքների հիմնադրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության ջրային ոլորտի բարեփոխումներին նվիրված որոշումները (այդ թվում` Կայուն զարգացման և պետական միջնաժամկետ ծրագրերը), գերակա խնդիրներն ու միջոցառումները, որոնցով հաստատված են համակարգի հիմնական ծրագրային ուղղվածությունները: Այդ նպատակով շարունակվել են աշխատանքները` համակարգում կառուցվածքային փոփոխությունների, հաշվառման համակարգի ներդրման ու կատարելագործման, ջրամատակարարման տևողության ավելացման ու ջրի որակի բարելավման, մասնավոր կառավարման պայմանագրերի վերահսկման, մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգում կորուստների նվազեցման և ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ջրաչափական սարքերի տեղադրման, բյուջետային, վարկային ու դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման և նոր վարկային ու դրամաշնորհային միջոցների ներգրավման, ինչպես նաև այլ ուղղություններով:

Ջրային համակարգերի կառավարման ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքների բնականոն ընթացքը և հետագա զարգացումն ապահովելու գործընթացում կարևորվեց ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագրերի հստակ և հետևողական իրականացումը: Շարունակվեց համակարգին առնչվող օրենսդրական դաշտի առավելագույնս զարգացումը և հստակեցումը: Այդ ուղղությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի և շահագրգիռ պետական մարմինների կողմից կատարված աշխատանքների արդյունքում ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներ, ինչպես նաև գերատեսչական ակտեր:

Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ոլորտում 2009 թվականի ընթացքում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգմամբ կատարվել են հետևյալ հիմնական աշխատանքները.

1. Կնքված պայմանագրերի (վարձակալության պայմանագիր` ֆրանսիական «General Deseau» կազմակերպության հետ և կառավարման պայմանագիր` ֆրանսիական Սաուր կազմակերպության հետ) շրջանակներում ապահովվել է «Երևան Ջուր» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև նշված ընկերությունների մասով ապահովվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի համապատասխան չափաբաժիններով իրականացումը:

2. Իրականացվել է ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերում KfW բանկի ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը, ապահովվել է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների բնականոն գործունեությունները:

3. Ապահովվել է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կառավարչի ընտրության մրցութային գործընթացը, որի արդյունքները հաստատվել է ՀՀ կառավարության 11.06.2009 թ. N 661-Ն որոշմամբ: Մրցույթի հաղթող է ճանաչվել գերմանական «Էմ Վի Վի Դեկոն ՋԻ Էմ բի Էյջ» (MVV decon GmbH), «Էմ Վի Վի Էներջի Էյ Ջի» (MVV Energe AG) և հայկական «Էյ-ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ների կոնսորցիումը:

4. Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվել են համապատասխան շինարարական աշխատանքներ: Մեկնարկվել և շարունակվել են ջրամատակարարման համակարգերի բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքները 9 քաղաքներում և 40 գյուղական համայնքներում: Կառուցվել են շուրջ 280 կմ ընդհանուր երկարությամբ նոր ջրագծեր:

5. Մեկնարկվել է «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածների անհապաղ վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսված Աբու-Դաբի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագիրը: Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնման նպատակով անցկացված մրցույթի արդյունքում ընտրվել է համապատասխան խորհրդատվական կազմակերպություն, որը ներկայացրել է նախագծանախահաշվային փաստաթղթերը: ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած համապատասխան խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականի հիման վրա աշխատանքներ են իրականացվել ռուսական լրացուցիչ անկախ փորձաքննություն իրականացնող կազմակերպություն ներգրավելու ուղղությամբ: 2009 թ. ընթացքում «Արփա-Սևան» թունելի վերականգնման նպատակով կատարվել են 818,7 մլն դրամի շինարարական աշխատանքներ:

6. Ֆրանսիայի կառավարությունից տրվող վարկի շրջանակներում իրականացվող Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի (այդ թվում` «Աէրացիա»կայանի վերագործարկման) բարելավման ծրագրի իրագործելիության ուսումնասիրության, Երևան քաղաքի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագրի աջակցման ծառայությունների մատուցման նպատակով մրցութային կարգով ընտրվել է միջազգային խորհրդատվական կազմակերպություն (ՍՈԳՐԵԱ ԿՈՆՍՈՒԼՏԱՆՍ ՍԱՍ), որն իր աշխատանքներն արդեն իսկ սկսել է:

7. Եվրոպական վերականգնման և զարգացման բանկի (EBRD) ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում անց են կացվել և սահմանված կարգով հաստատվել են Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներում կոյուղացանցերի վերանորոգման, ինչպես նաև Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման մրցույթները (շինարարական աշխատանքներն ընթացքում են):

8. USAID-ի աջակցությամբ մշակվել է Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի երկարաժամկետ ֆինանսավորման իրատեսական ռազմավարությունները և ֆինանսավորման մեխանիզմները, Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում շրջանառու հիմնադրամի ստեղծման հայեցակարգը և շրջանառու հիմնադրամի ստեղծման բիզնես պլանը:

9. Ոռոգում ջրառ իրականացնող «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ-ների, ինչպես նաև ոռոգման ջուր մատակարարող 44 ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունների արդյունքներով ապահովվել է կայուն ջրամատակարարում և չնայած առկա որոշակի խնդիրների` ընկերություններն ունեցել են ֆինանսական կայուն վիճակ:

10. Համակարգի կազմակերպությունների հիմնական գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ իրագործվում են հաստատված ծրագրերը` տալով զգալի դրական տեղաշարժ: Քանի որ ՀՀ կառավարության 10.09.2009 թ. N 1042-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 10.10.2009 թ.) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին պայմանագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ է ճանաչվել Երևանի քաղաքապետը, ուստի ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի 2009 թվականի ընդհանրական ցուցանիշների մեջ ներառվել է նաև «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ցուցանիշները: Ընդ որում, միայն հավաքագրումների գծով 2009 թվականի համակարգի գանձումը կազմել է շուրջ 16.85 մլրդ դրամ` 2007 թվականի 15.93 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է գանձվել շուրջ 920 մլն դրամ (գրաֆիկ 1): Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 13.6 մլրդ դրամ` 2008 թվականի 12.5 մլրդ դրամի դիմաց կամ ավել է գանձվել շուրջ 1.1 մլրդ դրամ, իսկ ոռոգման ոլորտում գանձվել է 3.22 մլրդ դրամ` 2007 թվականի 3.44 մլրդ դրամի դիմաց կամ պակաս է գանձվել շուրջ 0.22 մլրդ դրամ, ինչը հիմնականում պայմանավորված է քիչ ջրի մատակարարմամբ: Ընդ որում, ոռոգման ոլորտում գանձման տոկոսը 2009 թվականին կազմել է 87.4%` 2008 թվականի 67.6%-ի դիմաց, կամ գանձման տոկոսն ավել է 19.8 տոկոսային կետով:

 

Գրաֆիկ 14.1. 2000-2009 թթ. խմելու և ոռոգման ջուր մատակարարող

կազմակերպությունների գանձման ցուցանիշների համեմատական

վերլուծություն (մլն դրամ)

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

Էլեկտրաէներգիայի ծախսի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ համակարգում իրականացված ներդրումային և կազմակերպչական միջոցառումների արդյունքում հնարավորություն է ստեղծվել ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսել` անցած տարիների համեմատությամբ (գրաֆիկ 2):

 

Գրաֆիկ 14.2. 2000-2009 թթ. խմելու և ոռոգման ջուր մատակարարող

կազմակերպությունների կողմից ծախսված էլեկտրաէներգիայի ծախսի

վերաբերյալ (մլնԿՎտ. ժամ)

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

11. 2009 թվականի հունվարի 1-ից համակարգի խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների մասով ավարտվել է բնապահպանական վճարների, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարման գծով դրամարկղային մեթոդի ժամկետի երկարացման մասին օրենքների արտոնությունները: Համակարգի կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել շուրջ 5.47 մլրդ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ, որը 2008 թվականի համեմատությամբ ավել է շուրջ 910 մլն դրամի չափով (գրաֆիկ 3): Ընդ որում, եթե խմելու ջրի ոլորտի բոլոր կազմակերպությունները նախկինում սուբսիդավորվում էին, ապա ներկայումս «Երևան Ջուր» ՓԲԸ-ն ոչ միայն չի սուբսիդավորվում, այլև ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 2.27 մլրդ դրամ, այդ թվում` մարել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման վարկային առաջին ծրագրի վարկից և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսներից 476.3 մլն դրամ:

 

Գրաֆիկ 14.3. 2006-2009 թթ. խմելու և ոռոգման ջուր մատակարարող

կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե փոխանցված

գումարների վերաբերյալ (մլն դրամ)

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

12.»Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների սպասարկման տարածքներում տեղի է ունեցել ջրամատակարարման տևողության ավելացում (գրաֆիկ 14.4):

 

Գրաֆիկ 14.4. 2007-2009 թթ. խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների

ջրամատակարարման միջին տևողության վերաբերյալ

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

13. 2008 թ. Սևանա լճից (առանց Մարտունու տարածաշրջանի պոմպակայաններով իրականացված ջրառը հաշվի առնելու) բաց է թողնվել 125.1 մլն մ3 ջուր (գրաֆիկ 14.5):

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

Գրաֆիկ 14.5. 1991-2009 թթ. Սևանա լճից ջրի բացթողումների վերաբերյալ (մ)

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

Սևանա լիճ է տեղափոխվել 203.05 մլն մ3 ջուր, որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 12.39 մլն մ3: 2009 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1899.25 մ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 40 սանտիմետրով (գրաֆիկ 6):

 

Գրաֆիկ 14.6. 2001-2009 թթ. դրությամբ Սևանա լճի մակարդակների վերաբերյալ

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

14. Շարունակվել է բարելավվել հաշվառման համակարգը, կատարվել է ջրամատակարար կազմակերպությունների միջև գույքային հարաբերությունների և պարտավորությունների ճշգրտումներ, ինչպես նաև իրականացվել են կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ: Միաժամանակ համակարգի խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների սպասարկման տարածքում բաժանորդների մոտ ապահովվել է նաև ջրաչափական սարքերի տեղադրման գործընթացը, որը 2008 թվականի համեմատությամբ ավել է 52.4 հազար հատով (գրաֆիկ 7):

 

Գրաֆիկ 14.7. 2006 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա և 2006-2009 թթ.

խմելու ջուր մատակարարող ընկերությունների սպասարկման

տարածքում բաժանորդների մոտ տեղադրված ջրաչափերի վերաբերյալ

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

15. Աջակցություն է ցուցաբերվել Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի ոռոգման ոլորտին ուղղված աշխատանքների իրականացմանը:

16. Երևան, Վանաձոր, Գյումրի, Գորիս, Արթիկ, Էջմիածին, Թալին, Վեդի, Մասիս, Սևան, Աբովյան, Բերդ, Չարենցավան քաղաքներում և 90-ից ավելի գյուղերում (Տեղ, Անիպեմզա, Անիավան, Արմաշ, Երասխ, Սուրանեվան, Լանջազատ, Դվին, Տափերական, Գինևետ, Նոր ՈՒղի, Դաշտաքար, Տափերականն Ղուկասավան, Խաչփար և այլն) ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերով, այդ թվում` վարկային, իրականացվել են խմելու ջրի մատակարարման բարելավման աշխատանքներ: Խմելու ջրի մատակարարման ոլորտում իրականացված ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում 2009 թվականի ընթացքում ջրամատակարարման ապահովման համար շինարարական աշխատանքներ են իրականացվել այնպիսի գյուղերում, որոնք տարիների ընթացքում ընդհանրապես ջուր չեն ունեցել, մասնավորապես, Տեղ, Արավուս, Անիպեմզա և Անիավան գյուղերը: Խմելու ջրի ոլորտում 2009 թվականի ընթացքում իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում ապահովվել է շուրջ 350 կմ-ից ավել ջրագծերի (այդ թվում` ներքին ցանցերի) փոխարինման, 100-ից ավել օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման և նորոգման, 50-ից ավել պոմպակայանների կառուցման և նորոգման, 5000-ից ավել անհատական տնային միացումների իրականացման և այլ աշխատանքներ:

17. Ոռոգման ոլորտում 2009 թվականի ընթացքում իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում ապահովվել է շուրջ 50 կմ-ից ավել ջրագծերի (այդ թվում` ներքին ցանցերի) փոխարինման, 20-ից ավել ջրամբարների նորոգման, 50-ից ավել պոմպակայանների կառուցման ու նորոգման և այլ աշխատանքներ:

Մեկնարկվել է ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման վարկային ծրագիրը, իրականացվել են հիմնական մրցույթները և Թալինի և Արմավիրի մայր ջրանցքներում սկսվել են համապատասխան շինարարական աշխատանքները:

18. Աշխատանքներ են իրականացվել կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների, ինչպես նաև գրունտային ջրերի մակարդակների որոշման աշխատանքների իրականացման ուղղություններով:

Ոլորտի հիմնական խնդիրները

Ջրային տնտեսության ոլորտում էապես կարևորվում է անցած տարիների ընթացքում կատարված բարեփոխումների շարունակման գործընթացի ապահովումը, դրված նոր գաղափարների իրացումն ու նոր հիմնախնդիրների լուծումը:

Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ոլորտում հետագա տարիներին նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները.

1. Կազմակերպել մասնավոր կառավարման պայմանագրերով նախատեսված աշխատանքների իրականացման և վերահսկման գործընթացները «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ներում.

2. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի համար միջազգային խորհրդատուի աջակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա ապահովել վարձակալության տրամադրման գործընթացի սկսման նախապատրաստական աշխատանքները.

3. Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ իրականացնել խմելու և ոռոգման ջրերի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի վերականգնման ներդրումային ծրագրերը` հիմնական նպատակը սահմանելով ջրային համակարգերի կառուցման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև ապահովել ջրամատակարարման շարունակականությունը, ջրի որակի նկատմամբ հետևողական վերահսկողությունը և առաջին անգամ սկսել կեղտաջրերի մաքրման կայանների շինարարությունը:

4. ապահովել «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր-Ակունք» ՓԲԸ-ների կողմից սպասարկվող տարածքներում շարունակական ջրամատակարարման ծրագրի իրականացումը.

5. ապահովել և վերահսկել համակարգի կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը.

6. աջակցել Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի իրականացմանը.

7. նպաստել ջրօգտագործողների ընկերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի աջակցությամբ ջրօգտագործողների ընկերությունների միությունների ստեղծմանը.

8. նպաստել «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Դեբետ-Աղստև-ջրառ» ՓԲԸ-ների գործունեությանը.

9. խրախուսել ջրի և էլեկտրաէներգիայի խնայողությունը, ինչպես նաև շարունակել կատարելագործել հաշվառման համակարգը.

10. իրականացնել վերահսկողություն ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներում ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ

11. ապահովել Արփա-Սևան թունելի անխափան և անվտանգ շահագործման ու նրա տեխնիկական վիճակի բարելավման համար Աբու Դաբիի հիմնադրամի վարկային ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է ապահովել խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրերի իրականացումը` հիմնականում նպատակ դնելով բարձրացնել դրանց շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը, բարձրացնել համակարգի կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը (այդ թվում` մասնավոր կառավարման միջոցով), ինչպես նաև կրճատել ջրի կորուստները և բարելավել ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների որակը: Միաժամանակ անհրաժեշտ է շարունակել կարևորագույն հիդրոտեխնիկական կառուցվածքների, այդ թվում` ջրամբարների պատվարների ամրապնդման ու նորոգման աշխատանքները, որը կապահովվի դրանց անվտանգ ու անխափան շահագործումը:

 

14.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

14.2.1. Նպատակները

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի գործունեության հիմնական նպատակներն են`

- ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը,

- մասնավոր կառավարման, ինչպես նաև ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված կառավարման համակցված և խորացված ձևերի կիրառում.

- համակարգի կազմակերպությունների կառավարման համակարգի բարելավումը, ինչպես նաև ֆինանսական կենսունակության բարձրացումը` ի հաշիվ շահագործման և պահպանման ծախսերի կրճատման, կորուստների նվազեցման և հավաքագրման մակարդակի բարձրացման:

 

14.2.2. Գերակայությունները

Ոլորտի գերակայությունները ներկայացված են ստորև բերված աղյուսակում

.____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                             |Հիմնավորում      |

|  |_______________________________________________|_________________|

|  |      2010      |    2011      |   2012        |                 |

|__|_______________________________________________|_________________|

|1.|Ջրամատակարարման համակարգերի շահագործման        |Կայուն զարգացման |

|  |հուսալիության և  արդյունավետության բարձրացում, |ծրագիր, «կետ 363:|

|  |կորուստների կրճատում և  ջրամատակարարման ու     |Վարկային         |

|  |ջրահեռացման ծառայությունների որակի բարելավում: |համաձայնագրեր:   |

|__|_______________________________________________|_________________|

|2.|Ջրամատակարարման ծառայությունների որակի         |Կայուն զարգացման |

|  |բարելավման նպատակով ջրային համակարգերի         |ծրագիր, «կետ 364:|

|  |հիմնանորոգմանը, տեխնիկական վերազինմանը, ինչպես |Վարկային         |

|  |նաև  ներտնտեսային ցանցերի վերականգնմանն ուղղված|համաձայնագրեր:   |

|  |աշխատանքների իրականացում:                      |                 |

|__|_______________________________________________|_________________|

|3.|Ջրամատակարարման ծառայությունների որակի         |Կայուն զարգացման |

|  |բարելավման նպատակով ջրային համակարգերի         |ծրագիր, «կետ 362:|

|  |հիմնանորոգմանը, տեխնիկական վերազինմանը, ինչպես |Վարկային         |

|  |նաև  ներտնտեսային ցանցերի վերականգնմանն ուղղված|համաձայնագրեր:   |

|  |աշխատանքների իրականացում:                      |                 |

.____________________________________________________________________.

 

14.3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2011-2013 թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտի զարգացման կարևորագույն նպատակների իրագործման շրջանակներում շարունակվելու են ըստ բնագավառների ներքոհիշյալ ծրագրերի կատարումը.

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սուբսիդավորում

Մինչև «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացի իրականացումը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների սակագների փոփոխությունը Ընկերության ընթացիկ գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի մարման նպատակով 2011-2013 թթ. ՄԺԾԾ-ով 2011 թ. համար «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին հատկացվում է 811,600.0 հազ. դրամ սուբսիդիա:

«Նոր Ակունք» ՓԲԸ սուբսիդավորում

Չնայած ընթացիկ գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2010 թ. ապրիլի 1-ից ընկերության կողմից մատուցվող ծառայությունները 150.2 դրամի փոխարեն սահմանվել է 202.63 դրամ, որը այդուհանդերձ ընկերության ֆինանսական կենսունակությունը դեռևս բավարար չէ ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում 2000 թ. հունիսի 21-ին և 2001 թ. սեպտեմբերի 12-ին կնքված վարկային պայմանագրերի շրջանակներում տրամադրված վարկային միջոցների հետվերադարձի ապահովման համար: Այդ առումով վարկի հիմնական գումարի մարումն ապահովելու նպատակով 2011-2013 թթ. ՄԺԾԾ-ով յուրաքանչյուր տարում նախատեսվել է ընկերությանը տրամադրել 223,215.9 հազ. դրամ սուբսիդիա:

Ոռոգման համակարգերի սուբսիդավորում

Հայաստանի Հանրապետության ոռոգման ոլորտում ներկայումս գործում են երկու կազմակերպաիրավական տեսակի կազմակերպություններ, այն է` ոռոգում-ջրառ իրականացնող 3 փակ բաժնետիրական ընկերությունները և 44 ջրօգտագործողների ընկերությունները:

ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի «Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» N 188-Ն որոշմամբ 2011 թ. համար հաստատված կանխատեսումային չափաքանակի համեմատ Ոռոգման համակարգի գծով 2011-2013 թթ. պետական ֆինանսական աջակցության չափաքանակների ավելացումը պայմանավորված է ի կատարումն հիշյալ որոշմամբ հաստատված ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթների 5.4-րդ և 5.5-րդ կետերի պահանջների (էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն, ջրառի սակագնի փոփոխություն, գնաճ, ոռոգելի հողատարածքների նվազում): Արդյունքում 2011 թ. պետական ֆինանսական աջակցության չափաքանակը նախատեսվել է 4,679.500.0 հազ. դրամ, որը վերը նշված գործոններով պայմանավորված 1012.0 մլն դրամով ավել է Որոշմամբ հաստատված չափաքանակից (3,667.5 մլն դրամ): 2012 և 2013 թվականների համար նախատեսվել է համապատասխանաբար` 4,191,800.0 հազ. դրամ, 4,178,700.0 հազ. դրամ:

Բացի այդ ոռոգում-ջրառ իրականացնող 3 փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը մեղմելու նպատակով 2011-2013 թթ. ՄԺԾԾ-ով նշված ընկերությունների համար յուրաքանչյուր տարի նախատեսվել է տրամադրել 583.700.0 հազարական դրամ:

Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև վավերացրած Հազարամյակի մարտահրավեր Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ոռոգման համակարգերի նորոգումների ամենամյա իրականացման պարտավորությունները, որի իրականացման համար 2011 թ. համար նախատեսվել է 1500.0 մլն դրամ:

Կոլեկտորադրենաժային ցանցի պահպանում և շահագործում, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման աշխատանքներ

Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման նպատակով միջոցառումների մշակման համար նախատեսվում է իրականացնել.

1. Գրունտային ջրերի մակարդակների ստացիոնար, տասնօրյա միաժամանակյա 14400 դիտումներ Արարատյան հարթավայրի 425 դիտողական հորատանցքերում,

2. Գրունտային ջրերի շուրջ 1100 քիմիական անալիզ,

3. Դրենաժային և ոռոգման ջրերի 160 քիմիական անալիզ,

4. Դիտման հորատանցքերի վերականգնման նպատակով մինչև 10 մ խորությամբ 700 գծամետր հորատում,

5. Դիտման հորատանցքերի մաքրման նպատակով էրլիֆտով ջրի արտամղում:

6. Ոռոգելի և չորացված հողատարածքներում երթուղային ինժեներահիդրոերկրաբանական տեղազննումներ 240 կմ,

7. Գրունտային ջրերի մակարդակների ամենամսվա թվայնացված քարտեզների կազմում:

Ծրագրի իրականացման միջոցով հսկողություն կիրականացվի կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների որակի նկատմամբ:

ՄԺԾԾ յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է` 2011 և 2012 թվականների համար 94,238.1 հազարական դրամ, 2013 թ. Համար` 99,826.6 հազ. դրամ:

Կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում և նորոգում

Ծրագրի իրականացման արդյունքում ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում կմաքրվեն ու կվերանորոգվեն շուրջ 174,58 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցեր, որը հնարավորություն կտա Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի գրունտային ջրերի մակարդակների պահպանումը թույլատրելի խորությունների վրա 19.0 հազ. հեկտարից ոչ ավելին:

2011-2013 թթ. ՄԺԾԾ յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է 226,300.0 հազարական դրամ:

Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի պահպանման ծախսեր

Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը մշտապես գործող մարմին է, որը ստեղծվել է ջրային համակարգերի հիդրոտեխնիկական կառուցվածքների զննման, ջրային համակարգերի անվտանգության ապահովման, արդյունավետ օգտագործման և պահպանության ծրագրերի ուսումնասիրության, ինչպես նաև տվյալ ոլորտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ տալու նպատակով: Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը ստեղծվել և իր գործունեությունն իրականացնում է համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 86-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. մայիսի 8-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը հաստատելու մասին» N 686 որոշման և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ֆինանսավորումն ապահովելու կանոնակարգը հաստատելու մասին» N 677-Ն որոշման: Տեխնիկական հանձնաժողովը կատարում է` ջրային համակարգերի հիդրոտեխնիկական կառուցվածքների զննում, դիտարկումներ և չափումներ, ջրային համակարգերի անվտանգության ապահովման, արդյունավետ օգտագործման և պահպանության ծրագրերի ուսումնասիրություն, ինչպես նաև ջրային համակարգերում իրականացվող միջոցառումների վերաբերյալ տալիս է մասնագիտական եզրակացություններ:

Հետագա արդյունավետ գործունեություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով պատվիրակված լիազորությունների արդյունավետ իրականացման նպատակով 2011-2013 թթ. ՄԺԾԾ յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է` 2011 և 2012 թվականների համար նախատեսվել է 11,000.0 հազարական դրամ, 2013 թ. համար 11,772.8 հազ. դրամ:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2010
N 859-Ն
Որոշում