Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (18 ...

 

 

040.0859.080710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2010 թվականի N 859-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(18-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011-2013 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

(18-րդ մաս)

 

3.1.2. Զբոսաշրջության ոլորտի նկարագիրը.

2011-2013 թվականներին ծրագրային միջոցառումները ուղղված կլինեն.

- հայկական զբոսաշրջային արդյունքի որակի կայուն ապահովմանը,

- Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային զբոսաշրջային շուկա,

- միջազգային ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճի ապահովմանը:

Նախորդ տարիներին Ծրագրի իրականացումը արդեն իսկ ապահովել է որոշակի արդյունքներ, ինչը նաև շարունակական բնույթ է կրելու 2011-2013 թթ.` նպաստել ՀՀ կայուն տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե մուտքերի և բնակչության եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ու եկամուտների արդար վերաբաշխմանը, համայնքների համաչափ զարգացմանը, աղքատության հաղթահարմանը:

2011-2013 թթ. Հայաստանում զբոսաշրջության զարգացման տարեկան ծրագրերի իրականացումը հիմնականում կլուծի հետևյալ խնդիրները.

ա) կիրականացվի զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականություն, հայրենական զբոսաշրջային արդյունքը պատշաճ կներկայացվի միջազգային զբոսաշրջային շուկայում,

բ) կապահովի հայրենական զբոսաշրջային արդյունքի կայուն որակը և մրցունակությունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում,

գ) կզարգանա միջազգային համագործակցությունը, կիրականացվեն իրավապայմանագրային դաշտում նախատեսված դրույթները:

Ծրագրային միջոցառումների իրականացումը, ուղղված ոլորտի տարբեր բնագավառների զարգացմանը, կնպաստեն Հայաստանում զարգացած զբոսաշրջային արդյունաբերության ստեղծմանը, ինչն էլ իր հերթին կապահովի երկրի տնտեսության զարգացման զգալի առաջընթաց:

Զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային քաղաքականության իրականացման, Հայաստանի, որպես ներդրումների համար կայուն և ապահով, զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկիր, նկարագրի ձևավորման և միջազգային շուկայում այդ նկարագրի արդյունավետ ներկայացման նպատակով 2001 թվականին հիմնադրվել է 'Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն' փակ բաժնետիրական ընկերությունը, որի հիմնական գործառույթներից էր` միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության ապահովումը, գովազդային և տեղեկատվական նյութերի մշակումը, տպագրումը և տարածումը, օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջային օպերատորների ճանաչողական այցերի կազմակերպումը, ավանդական տոնակատարությունների կազմակերպումն ու անցկացումը, որն էլ սկսած 2001 թ-ից մինչև 2010 թ-ը իրականացրել է ոլորտի զարգացման ծրագրային միջոցառումները: Ներկայումս սկսված է «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն լուծարման գործընթացը, իսկ 2010-ից սկսած զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային քաղաքականությունը կիրականացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, որը կշարունակի «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն գործունեությունը:

Ներկայացվող ծախսային պարտավորությունները հաստատված են «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով:

Ծրագիրը ընդգրկված է եղել նաև 2009-2011 թթ. ՄԺԾԾ ծրագրում:

Զբոսաշրջության զարգացման ծրագիրը կազմված է ենթածրագրերից, որոնք կարող են հանդիսանալ որպես ինքնուրույն ծրագրեր:

1). Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի զարգացում

Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի զարգացման ծրագրի շրջանակներում 2011-2013 թթ. Հայաստանի զբոսաշրջային արդյունքը կներկայացվի մոտ 15-ից ավել համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային ցուցահանդեսներում: Ցուցահանդեսներին մասնակցության շնորհիվ վերջին տարիների ընթացքում գրանցվել է Հայաստան այցելած միջազգային զբոսաշրջիկների` այդ թվում նաև ոչ սփյուռքահայ զբոսաշրջիկների թվի կայուն աճ:

2011-2013 թթ. կշարունակվի գովազդատեղեկատվական նյութերի թարմացումը, տպագրումն ու տարածումը: Զբոսաշրջության զարգացման հիմնական խթաններից է գովազդային նյութերի մշտապես թարմացումը, նոր նյութերի մշակումը, տպագրումը և տարածումը: Կապահովվի գովազդատեղեկատվական նյութերի նոր որակ, տպաքանակի ավելացում և տարածման աշխարհագրության և հրատարակման լեզուների ընդլայնում:

Գովազդատեղեկատվական նյութերի անհրաժեշտ քանակությունը ապահովում է Հայաստանի զբոսաշրջային արդյունքի միջազգային ցուցահանդեսներին, տոնավաճառներին, համաժողովներին և ոլորտի մի շարք այլ միջոցառումներին ներկայացումը և գովազդումը ազգային մակարդակով: Ենթածրագրի շրջանակներում մշակվող գովազդատեղեկատվական նյութերը` տեղեկատվական թերթիկները, պրակները, պաստառները, քարտեզները, տեղեկագրերը, ուղեցույցերը, գովազդային սկավառակները, տեսաֆիլմերը, նախատեսում են զբոսաշրջիկներին մինչ Հայաստան ժամանելը և Հայաստանում տրամադրել երկրի մասին բավարար տեղեկատվություն, ինչպես նաև դյուրինացնել նրանց շրջագայությունը Հայաստանում:

2011-2013 թ-ին ի լրումն նախորդ տարիներին մշակված և տպագրված գովազդատեղեկատվական նյութերի, կստեղծվեն այս շարքի նոր նյութեր, տեղեկագրեր և ուղեցույցեր:

Զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է ճանաչողական միջոցառումների կազմակերպումը, ինչից ելնելով նախատեսվում են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և լրագրողների ճանաչողական-ուսուցողական այցերի իրականացում, ինչի արդյունքում կբարձրանա տեղեկացվածությունը Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների և համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի առաջարկի վերաբերյալ: Լրագրողների ճանաչողական այցի արդյունքում օտարերկրյա լրատվամիջոցներով Հայաստանի մասին կտարածվեն բազմաթիվ ճանապարհորդական նյութեր և կտպագրվեն հոդվածներ:

Ծրագրի շրջանակներում կապահովվի պետական մասնակցությունը կազմակերպվող ամենամյա ազգային, մշակութային բնույթ ունեցող փառատոններին, որոնք կընդգրկեն Հայաստանի մարզերը, ինչը կնպաստի մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում ֆինանսական ծախսերը ուղղված են.

- Հայաստանի և առանձին մարզերի, Երևան քաղաքի զբոսաշրջային քարտեզների, բրոշյուրների, գովազդային թերթիկների և գովազդային այլ նյութերի թարմացմանը և նորերի ստեղծմանը, տպագրմանը և տարածմանը:

- ամենամյա միջազգային նշանակալից զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությանը` Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Վրաստանում և այլ: Տվյալ ենթակետում 2011-2013 թթ. ծախսերի մակարդակը կաճի` կապված ցուցահանդեսներին մասնակցության քանակի աճից և աշխարհագրության ընդլայնումից:

- մասնակցությանը ավանդական տոնածիսակատարությունների կազմակերպմանը և անցկացմանը: 2011-2013 թթ. կարևորելով փառատոնների անցկացման մեծ դերը զբոսաշրջության զարգացման գործընթացում կպահանջվեն այդ միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

- օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջային օպերատորների ճանաչողական այցերի կազմակերպմանը, 2011-2013 թթ. կավելանան կազմակերպվող այցերի քանակը:

- գործող (www.armeniainfo.am) ինտերնետային էջի մշտական թարմացմանը և համայնքային տեղեկատվական կենտրոններում նորերի ստեղծմանը և շահագործմանը: 2011-20013 թվականներին, համաձայն ՀՀ կառավարության 2008 թ. փետրվարի 13-ին արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկի (հոկտեմբերի 16-ի 2008 թ-ի N 1322-Ն), կիրականացվեն զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, զբոսաշրջային ռեսուրսների գնահատմանը և գույքագրմանը, նոր զբոսաշրջային ռեսուրսների և գրավչությունների բացահայտմանը և ձևավորմանը, զբոսաշրջային նոր, գրավիչ և մրցունակ փաթեթների ձևավորմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանն ու ոլորտում որակյալ հետազոտությունների ապահովմանն ուղղված միջոցառումներ:

Հայեցակարգից բխող միջոցառումների հիմնական ուղղություններից է զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացումը:

2). Միջազգային համագործակցության իրականացում

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական սկզբունք, իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով միջազգային կապերի զարգացմանը և միջազգային ինտեգրմանը նպաստող համակարգի ստեղծումը` որպես պետական քաղաքականության հիմնական նպատակ: Պայմանավորված զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցության գործընթացների զարգացմամբ, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, 2011-2013 թթ. նախատեսվում է ֆինանսական միջոցների հատկացում ենթածրագրային միջոցառումը իրականացնելու համար, ինչը արդիական է տվյալ ժամանակահատվածում:

Միջազգային համագործակցությունն էապես նպաստում է նաև ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացին, իսկ մարդկային ռեսուրսների զարգացումը թե` 'Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին' Հայաստանի Հանրապետության օրենքով և թե` Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական խնդիր:

Միջազգային համագործակցության շրջանակներում 2011-2013 թթ. միջոցառումները կուղղվեն`

1) զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի կատարմանը,

2) ՄԱԿ-ի ԶՀԿ -ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը և դրանց շրջանակներում իրականացվող ծրագրերին մասնակցությանը,

3) միջազգային համագործակցության շրջանակներում զբոսաշրջության բնագավառի մասնագետների (պետական և մասնավոր հատվածի) վերապատրաստմանը:

Անհրաժեշտություն է առաջացել է մի շարք հրատապ պարտավորությունների կատարման, ինչը բխում է բազմաթիվ երկրների հետ միջկառավարական համագործակցության Համաձայնագրերի, գործնական ծրագրերի (Բելառուս, Եգիպտոս, Իրան, Սիրիա և այլ) դրույթների իրականացումից: Նշված փաստաթղթերում ներառված պարտավորությունների չկատարումը կնշանակի համաձայնությունների միակողմանի խախտում, որն էլ իր հերթին խոչընդոտում է միջազգային համագործակցության զարգացման գործընթացներին և որը հայկական կողմը չի կարող կատարել առանց համապատասխան ֆինանսական միջոցների:

Ծրագրի իրականացման համար 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարվա համար համապատասխանաբար` 50.0 ական մլն. դրամ:

2011-2013 թթ. զբոսաշրջության զարգացման ծրագրի իրականացման արդյունքում կպահպանվի միջազգային և ներքին զբոսաշրջիկների թվաքանակի աճի տեմպը` ապահովելով տարեկան միջինը 10% աճ, պատշաճ որակով կներկայացվի հայրենական զբոսաշրջային արդյունքը, ապահովելով Հայաստանի ինտեգրումը միջազգային զբոսաշրջային շուկա, կզարգանա զբոսաշրջությունը մարզերում, կզարգանա միջազգային համագործակցությունը:

3.1.3. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ոլորտի նկարագիրը.

Ստանդարտացման ոլորտում գոյություն ունեցող ծախսային ծրագրերն են`

1. Ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ,

2. Միջպետական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ,

3. Ստանդարտների և ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման համար 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է 2011 թ.-ին` 14.0 մլն. դրամ, 2012 թ.-ին`14.0 մլն. դրամ և 2013 թ.-ին 15.3 մլն. դրամ:

Ազգային ստանդարտների ծրագրի միջոցով մշակվում են միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ստանդարտներ, որոնք կոչված են ապահովելու Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ու մրցունակության բարձրացման նախադրյալները: Կիրառելով այդ ստանդարտները հայրենական արտադրողները հնարավորություն են ունենում ապահովել տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները և արտադրել միջազգային շուկայում մրցանակ արտադրանք:

Ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցությունը և աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցել Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման Եվրոպական Կոմիտեի (ՍԵՆ) և (ԱՊՀ) Ստանդարտացման միջպետական խորհրդի և դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառել այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնել նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ ՀՀ շահագրգիռ մարմինների և ստանդարտների ազգային ինստիտուտի առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված և մատուցված ծառայությունների արտահանմանը ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային (եվրամիության և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի այդ, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, Ստանդարտների ազգային ինստիտուտը պարտավոր է անմասն չմնալ այդ կազմակերպությունների աշխատանքից և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին և տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցությանը:

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը ունենալ միջազգային, եվրոպական, միջպետական և այլ պետությունների, ինչպես նաև ազգային ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական ու մասնավոր ընկերություններին, անհատ ձեռնարկատերերին, քաղաքացիներին և բոլոր այլ շահագրգիռ անձանց ապահովել անհրաժեշտ և պահանջված ստանդարտներով, խորհրդատվությամբ և տեղեկատվությամբ:

Տեխնիկական ազգային հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման ծրագիրը մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանում ստանդարտացման աշխատանքների որակի բարձրացման ու միջազգային ստանդարտացման աշխատանքներում Հայաստանի դերի բարձրացման համար: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Ստանդարտների ազգային ինստիտուտի անդամակցում ԻՍՕ-ի 37 և ՍԵՆ-ի 3 տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին` որպես այդ հանձնաժողովների անդամ: Սակայն ՏՀ-ին անդամակցման պահանջներից է յուրաքանչյուր անդամ երկրում համապատասխան հայելային ազգային տեխնիկական հանձնաժողովի ստեղծումը, որը կքննարկի միջազգային հանձնաժողովի բոլոր առաջարկները, նախագծերը և նախաձեռնությունները և կներկայացնի իր կարծիքը: Հայելային հանձնաժողովների ստեղծումը ծախսատար գործընթաց է, քանի որ պահանջում է տարեկան առնվազն մեկ արտագնա նիստի կազմակերպում` քննարկման ներկայացվող նյութերի մեծ ծավալի պատճառով: Մինչ այժմ Ստանդարտների ազգային ինստիտուտի ուժերով հաջողվել է ստեղծել ընդամենը 9 ազգային տեխնիկական հանձնաժողով:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով նշված ծրագրերի կատարման պատասխանատու են հանդիսանում ստանդարտացման ազգային մարմինը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և նրա համակարգում գործող Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունը:

Ստանդարտացման ոլորտում գոյություն ունեցող ծախսային ծրագրերն են`

1. Ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ,

2. Միջպետական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ,

3. Ստանդարտների և ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման համար 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է 2011 թ.-ին` 14.0 մլն.դրամ, 2012 թ.-ին`14.0 մլն.դրամ և 2013 թ.-ին 15.3 մլն. դրամ:

3.1.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր նկարագիրը.

Ծրագրի իրականացման համար 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարվա համար համապատասխանաբար` 80.0 ական մլն. դրամ: 2011-2013 թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում նախատեսվող հետևյալ ծրագրերը կհանդիսանան ՀՀ 2010 թ. պետական բյուջեով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ծրագրով» նախատեսված ֆինանսավորման շարունակությունը:

1. Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացում և խթանում Հայաստանում և արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգով» առաջնային խնդիրներից է հանդիսանում նաև ոլորտի ներկայացումն արտերկրում և Հայաստանում, ՏՏ ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության խթանումն ու ապահովումը, միջազգային ՏՏ կազմակերպություններին անդամակցումը, Հայաստանի վարկանիշի ձևավորումը` որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն, այդ թվում նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ընկերությունների ներգրավմանը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացման և «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի առաջխաղացման նպատակով:

Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացումը և խթանումը Հայաստանում և արտերկրում, հասարակության իրազեկումը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութերի նախապատրաստում: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել ոլորտին վերաբերվող հետազոտություններ և վերլուծություններ, որոնք կներկայացնեն ՏՏ ոլորտի ներկա իրավիճակը, այդ թվում հիմնական խնդիրները և մարտահրավերները, ռազմավարական զարգացման հեռանկարները և վերջին տարիներին գրանցած նվաճումները: Դրանք կհանդիսանան կարևոր գործիք ոչ միայն բազմաթիվ միջոցառումների, հանդիպումների ընթացքում հայկական ՏՏ ոլորտը ամփոփ և դիտարժան ներկայացնելու, այլև տեղեկատվական աղբյուր կհանդիսանան ՏՏ ոլորտի առջև ծառացած հիմնական խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների, ոլորտի աճի հեռանկարների, ներդրումների խթանման և հետագա զարգացման ռազմավարության մշակման համար:

Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացումը միջազգային շուկաներում` խոշորագույն ցուցահանդեսներում և գագաթնաժողովներում հանդիսանում է կրիտիկական գործոն Հայաստանի որպես ՏՏ երկրի վարկանիշի ձևավորման, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ցուցադրման, առանձին ընկերությունների կողմից իրենց ծրագրային փաթեթների և ծառայությունների ներկայացման և բիզնես կապերի ստեղծման, միջազգայնորեն մրցունակ 'Հայկական ՏՏ ապրանքային նշանի' ձևավորման, ինչպես նաև ոլորտի վերջին միջազգային նվաճումներին ծանոթանալու և շուկայական ուսումնասիրություններ կատարելու համար:

Միջազգային միջոցառումներին մասնակցելուց բացի, կարևորվում են նաև Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսները, կոնֆերանսները, մրցույթները և այլն), որոնք նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ ոլորտի ձեռքբերումները և նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները: Դրանք կնպաստեն նաև իրազեկության բարձրացմանը և ոլորտի ներքին կապերի ամրապնդմանը` ստեղծելով հիմք նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ ոլորտի և առավել լայն հանրության միջև կապերի ամրապնդման համար:

2. Միջազգային համագործակցություն

Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, երկրի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացման համար կարևոր նշանակություն ունի ՏՏ խոշոր վերազգային ընկերությունների ներկայությունը Հայաստանում և դրանց հետ կառավարության և/կամ մասնավոր հատվածի մակարդակով համատեղ ներդրումային և կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը: Այդ գործընթացի հիմնական նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը: Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում նաև նախապայման: Այս միջոցառման շրջանակում կշարունակվի համագործակցությունը Մայքրոսոֆթ կազմակերպության և Հնդկաստանի կառավարության հետ: Միաժամանակ, ի կատարումն ՀՀ վարչապետի ԱՄՆ կատարած այցի արդյունքներում ստացված հանձնարարականների կսկսվեն համատեղ կրթական, հետազոտական ծրագրերի իրականացումը Ինթել և Սիսկո կազմակերպությունների հետ:

3. Միջազգային ՏՏ կազմակերպությունների հետ (INTEL, HP) «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մշակում

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգի» գերնպատակներից մեկը երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումն է` իր ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համատարած կիրառվող էլ-ծառայությունների համակարգերով, մեծածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ: Այս նպատակին հասնելուն է ուղղված «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրագործումը:

Նմանատիպ ծրագիր իրականացվում է Ինթել և Մայքրոսոֆտ ընկերությունների կողմից այլ զարգացող երկրներում մի շարք պետական և մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ: Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել Հայաստանի բնակչության կողմից համակարգիչների օգտագործման մակարդակը` առաջարկելով ժամանակակից համակարգիչներ և ծրագրային ապահովում մատչելի գներով: Այն հնարավորություն կտա Հայաստանի ազգաբնակչությանը ձեռք բերել ժամանակակից համակարգիչներ մատչելի գներով: Համակարգիչները կունենան լիցենզավորված ծրագրային փաթեթներ: Այսպիսով, ծրագիրը նաև կփորձի լուծել Հայաստանում մտավոր սեփականության հետ կապված խնդիրներից մեկը` ոչ լիցենզավորված ծրագրային փաթեթների տարածված օգտագործումը: Ծրագիրը կխթանի նաև ազգաբնակչության կողմից Ինտերնետի օգտագործման աճին, որը բարենպաստ պայմաններ կստեղծի Ինտերնետային ծառայությունների զարգացման համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2009 թ. ծրագրով նախատեսվում է մշակել Հայաստանում ծրագրի իրականացման հնարավոր մեխանիզմները և ապահովել ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկումը: 2010 թ.-ից սկսած այս միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագրի կառավարման թիմի վարձատրությունը և ապահովել համակարգիչների գնման համար բանկերի կողմից տրվող սպառողական վարկի մարումը:

3.1.5. Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու պետական աջակցության

ծրագրի ընդհանուր նկարագիրը.

2011-2013 թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում նախատեսվող հետևյալ ծրագրերը կհանդիսանան ՀՀ 2010 թ. պետական բյուջեով «Գյումրու Տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության ծրագրով» նախատեսված ֆինանսավորման շարունակությունը և մեծապես կնպաստեն ինովացիոն ոլորտի գերակայությունների և ոլորտի զարգացման պետական աջակցության ծրագրային նպատակների իրականացմանը:

Ծրագրի իրականացման համար 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարվա համար համապատասխանաբար` 200.0 ական մլն. դրամ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել հետևյալ ծրագրային միջոցառումների իրականացմանը, որը կնպաստի համապատասխան ինովացիոն համակարգի ձևավորմանը.

2011 թ.

1. Տեխնոպարկի գործունեության կառավարում

Այս միջոցառումը նախատեսում է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի, որը հանդիսանում է, նաև, տեխնոպարկի կառավարման գրասենյակը, գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային թիմի աշխատավարձեր, գրասենյակի պահպանման ծախսեր, գործուղումներ տեխնոպարկերի հարուստ և հաջողված փորձ ունեցող երկրներ և արտերկրի բիզնես կենտրոններ և Շիրակի մարզի ուսանողների վերապատրաստում արտերկրի առաջատար համալսարաններում:

Տեխնոպարկի կառավարման համար 2011 թվականին նախատեսվում է հատկացնել 46676,0 հազար դրամ գումար:

2. Նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրերի իրագործում

Ծրագիրը նախատեսում է ճարտարագիտության և/կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող բիզնես գաղափարների և ծրագրերի մրցույթի կազմակերպում: Մրցույթի արդյունքում ընտրված խմբերից յուրաքանչյուրին կհատկացվի համապատասխան փորձագետ-խորհրդատու, որն խորհրդատվությունից բացի աշխատանքների բոլոր փուլերում կիրականացնի խմբի վերապատրաստում, կհստակեցնի ծրագրերի առևտրայնացման հնարավորությունները և ուղիները:

Յուրաքանչյուր ծրագրի համար կկազմվի բիզնես պլան, որի հիման վրա կստեղծվեն նոր ընկերություններ: Պետությունը նորաբաց երկու ընկերությունների 25-50 տոկոս բաժնեմասերը գնելու ճանապարհով յուրաքանչյուրի կանոնադրական կապիտալում կներդնի 14000 հազար դրամի չափով միջոցներ, որոնք կուղվեն բիզնես պլանում տեղ գտած առաջնային միջոցառումների ֆինանսավորմանը:

Ծրագրի իրականացման համար նախատեսում է 2011 թվականին հատկացնել 62,000.0 հազար դրամ:

3. Համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհների համաֆինանսավորում

Այս գործողությունը կօժանդակի նախագծին և կառավարության հետ կհամաֆինանսավորի տարածաշրջանի ՓՄՁ-ների տեխնիկական հնարավորությունների արդիականացման ծրագիրը` երեք տարվա կտրվածքով:

Ծրագիրը ներառում է խորհրդատվություն, տեխնիկական աջակցություն և վերապատրաստում և՛ ընկերության անձնակազմի, և՛ երրորդ ընկերության կողմից: Առաջարկվող ծառայությունների մանրամասն նկարագրությունը տրված է GTC ընկերության տեղեկագրում: Սրանք (ծառայությունները) հիմնվում են PHRD-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում GTC-ի կողմից արված ուսումնասիրության վրա, ինչպես նաև միջազգային լավագույն տեխնոլոգիական զարգացման ծրագրերի վրա: Ծրագիրը կֆինանսավորի նախագծի ղեկավարների խումբը և եռակողմ պայմանագրերը:

Ծրագիրը նախատեսում է 2011 թվականին համաֆինանսավորել 41,124.0 հազար դրամ:

3. Ծրագրային ապահովման, դիզայնի, մուլտիմեդիայի լաբորատորիայի հիմնում

Ծրագիրը համարվում է 2010 թվականին նախատեսված մեխանիկայի և էլեկտրոնիկայի լաբորատորիաների ստեղծման ծրագրի տրամաբանական շարունակությունը: Ծրագրի համար 2011 թ նախատեսվել է հատկացնել 50,200.0 հազար դրամ.

2012 թ.

1. Տեխնոպարկի գործունեության կառավարում

Այս միջոցառումը նախատեսում է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի, որը հանդիսանում է, նաև, տեխնոպարկի կառավարման գրասենյակը, գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային թիմի աշխատավարձեր, գրասենյակի պահպանման ծախսեր, գործուղումներ տեխնոպարկերի հարուստ և հաջողված փորձ ունեցող երկրներ և արտերկրի բիզնես կենտրոններ և Շիրակի մարզի ուսանողների վերապատրաստում արտերկրի առաջատար համալսարաններում:

Տեխնոպարկի կառավարման համար 2012 թվականին նախատեսվում է հատկացնել 46676,0 հազար դրամ գումար:

2. Ներդրումային ծրագրերի պատրաստում և գործընկերների ներգրավում

Տեխնոքաղաքում ներդրումներ ներգրավելու համար կիրականացվի ներդրումային ծրագրերի պատրաստում և օտարերկրյա ներդրողների շրջանակում համապատասխան աշխատանքների կազմակերպում: Թիրախ կհանդիսանան հատկապես Տեխնոքաղաքում ընդգրկված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող ընկերությունները:

Այս միջոցառման շրջանակում կիրականացվեն հասարակական իրազեկման միջոցառումներում, կպատրաստվեն ներդրումային ծրագրեր և մասնակցություն կունենան աշխարհում տեղի ունեցող միջազգային ինվեստիցիոն ցուցահանդեսներին և գիտաժողովներին:

Ներդրումային ծրագրերի պատրաստման և գործընկերների ներգրավման համար 2012 թվականին նախատեսվում է հատկացնել 80000 հազար դրամ գումար:

3. Ծրագրերի կառավարման և ձեռնարկատիրական կրթական ծրագրի իրականացում

Ծրագրի նպատակն է` ուժեղացնել ձեռնարկատիրությունը, ավելացնել աշխատատեղեր, ինչպես նաև զարգացնել և ապահովել կայուն տնտեսական աճ: Այն նպատակ ունի նաև նպաստել նորարարության աճին և բարգավաճմանը, ինչպես նաև աշխարհի առաջատար շուկաները ներկայացնող երկրների տնտեսությունների ու սոցիալական պատկերի փոփոխմանը` ապահովելով.

. Ձեռնարկատիրական բիզնեսի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ

. Ռեսուրս-կենտրոն, որտեղ ձեռնարկատերերը կարող են ստանալ անհրաժեշտ մասնագիտական բիզնես խորհրդատվություն, ուսուցում և այլ ծառայություններ

. Ինտերնետ բիզնես լուծումներ` փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար,

. Տեխնոլոգիական ցանց

Ծրագրի իրականացման համար 2012 թվականին նախատեսվում է 27,524.0 հազար դրամ:

Համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհների համաֆինանսավորում

Այս գործողությունը կօժանդակի նախագծին և կառավարության հետ կհամաֆինանսավորի տարածաշրջանի ՓՄՁ-ների տեխնիկական հնարավորությունների արդիականացման ծրագիրը` երեք տարվա կտրվածքով:

Ծրագիրը ներառում է խորհրդատվություն, տեխնիկական աջակցություն և վերապատրաստում և՛ ընկերության անձնակազմի, և՛ երրորդ ընկերության կողմից: Առաջարկվող ծառայությունների մանրամասն նկարագրությունը տրված է GTC ընկերության տեղեկագրում: Սրանք (ծառայությունները) հիմնվում են PHRD-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում GTC-ի կողմից արված ուսումնասիրության վրա, ինչպես նաև միջազգային լավագույն տեխնոլոգիական զարգացման ծրագրերի վրա: Ծրագիրը կֆինանսավորի նախագծի ղեկավարների խումբը և եռակողմ պայմանագրերը:

Ծրագիրը նախատեսում է 2012 թվականին համաֆինանսավորել 41,124.0 հազար դրամ:

2013 թ.

1. Տեխնոպարկի գործունեության կառավարում

Այս միջոցառումը նախատեսում է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի, որը հանդիսանում է, նաև, տեխնոպարկի կառավարման գրասենյակը, գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային թիմի աշխատավարձեր, գրասենյակի պահպանման ծախսեր, գործուղումներ տեխնոպարկերի հարուստ և հաջողված փորձ ունեցող երկրներ և արտերկրի բիզնես կենտրոններ և Շիրակի մարզի ուսանողների վերապատրաստում արտերկրի առաջատար համալսարաններում:

Տեխնոպարկի կառավարման համար 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 57,296.0 հազար դրամ գումար:

2. Ներդրումային ծրագրերի պատրաստում և գործընկերների ներգրավում

Տեխնոքաղաքում ներդրումներ ներգրավելու համար կիրականացվի ներդրումային ծրագրերի պատրաստում և օտարերկրյա ներդրողների շրջանակում համապատասխան աշխատանքների կազմակերպում: Թիրախ կհանդիսանան հատկապես Տեխնոքաղաքում ընդգրկված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող ընկերությունները:

Այս միջոցառման շրջանակում կիրականացվեն հասարակական իրազեկման միջոցառումներում, կպատրաստվեն ներդրումային ծրագրեր և մասնակցություն կունենան աշխարհում տեղի ունեցող միջազգային ինվեստիցիոն ցուցահանդեսներին և գիտաժողովներին:

Ներդրումային ծրագրերի պատրաստման և գործընկերների ներգրավման համար 2013 թվականին նախատեսվում է հատկացնել 74350.0 հազար դրամ գումար:

3. Համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհների համաֆինանսավորում

Այս գործողությունը կօժանդակի նախագծին և կառավարության հետ կհամաֆինանսավորի տարածաշրջանի ՓՄՁ-ների տեխնիկական հնարավորությունների արդիականացման ծրագիրը` երեք տարվա կտրվածքով:

Ծրագիրը ներառում է խորհրդատվություն, տեխնիկական աջակցություն և վերապատրաստում և՛ ընկերության անձնակազմի, և՛ երրորդ ընկերության կողմից: Առաջարկվող ծառայությունների մանրամասն նկարագրությունը տրված է GTC ընկերության տեղեկագրում: Սրանք (ծառայությունները) հիմնվում են PHRD-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում GTC-ի կողմից արված ուսումնասիրության վրա, ինչպես նաև միջազգային լավագույն տեխնոլոգիական զարգացման ծրագրերի վրա: Ծրագիրը կֆինանսավորի նախագծի ղեկավարների խումբը և եռակողմ պայմանագրերը:

Ծրագիրը նախատեսվում է 2013 թվականին համաֆինանսավորել 41,124.0 հազար դրամ:

4. Ծրագրերի կառավարման և ձեռնարկատիրական կրթական ծրագրի զարգացում

Ծրագրի նպատակն է` ուժեղացնել ձեռնարկատիրությունը, ավելացնել աշխատատեղեր, ինչպես նաև զարգացնել և ապահովել կայուն տնտեսական աճ: Այն նպատակ ունի նաև նպաստել նորարարության աճին և բարգավաճմանը, ինչպես նաև աշխարհի առաջատար շուկաները ներկայացնող երկրների տնտեսությունների ու սոցիալական պատկերի փոփոխմանը` ապահովելով.

- Ձեռնարկատիրական բիզնեսի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ

- Ռեսուրս-կենտրոն, որտեղ ձեռնարկատերերը կարող են ստանալ անհրաժեշտ մասնագիտական բիզնես խորհրդատվություն, ուսուցում և այլ ծառայություններ

- Ինտերնետ բիզնես լուծումներ` փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար,

- Տեխնոլոգիական ցանց

Ծրագրի իրականացման և զարգացման համար 2013 թվականին նախատեսվում է 27230,0 հազար դրամ:

3.1.6.Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծախսային ծրագրերն են`

1. Հիմնական գրասենյակ,

2. Զբոսաշրջության,

3. Առողջապահության,

4. կրթության,

5. Ոլորտները հատող,

6. Աջակից:

Ծրագրի իրականացման համար 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարվա համար համապատասխանաբար` 264.0 ական մլն. դրամ:

 

16.2. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

16.2.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ), որպես հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող պետական մարմին, պատասխանատու է տնտեսության և հասարակության մեջ տեղի ունեցող երևույթների, գործընթացների և դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպման, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, միջազգային և հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին ինչպես նաև հանրությանը վիճակագրական ամփոփ տեղեկատվությամբ ապահովման համար:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի դրույթների` ՀՀ տարածքում պետական վիճակագրության մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար օրենսդրական հիմք են հանդիսանում ՀՀ օրենքով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը» և պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը:

ա) ՀՀ ԱՎԾ 2009 թվականի գործունեությունն ըստ «2009 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի»` 2009 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում ներառված 422 ծածկագրերով (պարբերականությունը հաշվի առած` 1898) վիճակագրական աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

Ծրագրով նախատեսված տեղեկատվահրատարակչական գործունեության մասով 2009 թվականին, «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը (հայերեն և ռուսերեն) ներառյալ, ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվել են 152 անուն` ընդհանուր առմամբ 12141 տպաքանակով և մոտ 1.5 մլն էջ ընդհանուր ծավալով վիճակագրական նյութեր: Ծրագրով նախատեսված և հրապարակված 21 անուն վիճակագրական ժողովածուները հրապարակվել են ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Միաժամանակ, համաձայն Ծրագրի, հրապարակվել են 17 անուն վիճակագրական տեղեկագրեր (ամսական, եռամսյակային, տարեկան պարբերականությամբ` 67): Հրապարակվել են նաև 4 անուն վիճակագրական զեկույցներ (հայերեն և անգլերեն) (վիճակագրական հետազոտությունների արդյունքներով հրապարակված զեկույցները), ինչպես նաև «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը (հայերեն և ռուսերեն):

Համաձայն Ծրագրի, հրապարակվել են 34 մամուլի հաղորդագրություններ և ՀՀ ԱՎԾ աշխատակազմի 10 մարզային և Երևանի քաղաքի գործակալությունների կողմից պատրաստվել են 6 անուն վիճակագրական զեկույցներ (թվով 57 զեկույց):

2009 թվականի ընթացքում միջազգային համագործակցության շրջանակում ՀՀ ԱՎԾ կողմից լույս է ընծայվել 4 հրապարակում, 1 մամուլի հաղորդագրություն և էլեկտրոնային փոստով պատասխանվել է 220 հարցումների:

բ) ՀՀ ԱՎԾ 2010 թվականի զարգացման միտումներն ըստ «2010 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի»

«2010 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում» ներառված են 426 ծածկագրերով (պարբերականությունը հաշվի առած` 1864) վիճակագրական աշխատանքներ:

Նախատեսված է իրականացնել 2 վիճակագրական հետազոտություն, որոնցից 1-ը` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, իսկ մյուսը` Հայաստանի կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն (տնային տնտեսությունների)` ՀՀ պետական բյուջեի և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) համաֆինանսավորմամբ:

Ծրագրով նախատեսված է հրապարակել 19 վիճակագրական ժողովածու` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Միաժամանակ, համաձայն Ծրագրի, կհրապարակվեն 17 անուն վիճակագրական տեղեկագրեր (ամսական, եռամսյակային, տարեկան պարբերականությամբ` 67), 9 մամուլի հաղորդագրություններ (պարբերականությունը հաշվի առած` 34) և «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը` (պարբերականությունը հաշվի առած` 24):

Համաձայն «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ 2011 թվականի մարդահամար անցկացնելու վերաբերյալ այլ իրավական ակտերի, սահմանված ժամկետում նախատեսված է կազմակերպել և անցկացնել 2010 թ. ապրիլի 14-23-ը փորձնական մարդահամար:

Հիմնական խնդիրներ

Պետական վիճակագրության հիմնական խնդիրներն են.

. հազարամյակի զարգացման հռչակագրով սահմանված նպատակները բնութագրող ցուցանիշների մոնիտորինգին օժանդակություն,

. կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) ցուցանիշների մոնիտորինգին օժանդակություն,

. ազգային հաշիվների համակարգի բարելավում,

. 2011 թվականին հերթական մարդահամարի անցկացում,

. չհաշվառված տնտեսության գնահատման մեթոդաբանության կատարելագործում,

. բնապահպանության ոլորտի վիճակագրության բարելավում, ինչպես նաև ամբողջականացում, արդիականացում,

. վարչական ռեգիստրների ստեղծում և կատարելագործում,

. վիճակագրական տեղեկատվության մատչելիության, թափանցիկության մակարդակի էլ ավելի բարձրացում:

 

16.2.2.ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

16.2.2.1.Նպատակները

Վիճակագրության ոլորտի հիմնական նպատակն է. հանրապետության սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, կուտակումը, ամփոփումը, պահպանումը, ինչպես նաև փոխանակումը և վիճակագրական տեղեկատվության տարածումը:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի դրույթների ՀՀ ԱՎԾ-ն, պետական վիճակագրության իրագործման բնագավառում իր գործունեությունն իրականացնում է հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրերով սահմանված հիմնական ուղղությունները, և այդ ուղղությունների առարկայական իրագործման ենթատեքստով` ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված միջոցառումները:

Տարեկան Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ցանկը (հավաքագրման աղբյուրները, ներկայացման և աշխատանքի կատարման (ցուցանիշի մշակման) ժամկետները և հրապարակումները, որտեղ պետք է տեղադրվեն վերջիններս)` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

16.3.2.2.Գերակայությունները

ՀՀ 2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով ՀՀ վիճակագրության ոլորտի հիմնական գերակայություններն են.

. վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում` շարունակել վիճակագրության ինստիտուցիոնալ վերափոխման գործընթացները` հետամուտ լինելով նաև վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացմանը,

. տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (այդ թվում` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը,

. ցուցանիշների նախապատրաստման օպերատիվության ապահովման նպատակով` աշխատանքներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ,

. համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնես-ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով) և որպես դրա հետևանք` աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների ներդրմանն ու կիրառմանը,

. անցում կատարել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը, հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը,

. վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով` շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես` ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված «Տվյալների տարածման հատուկ ստանդարտի»), ինչը ենթադրում է նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում,

. շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները,

. վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և օպերատիվ բավարարման նպատակով` ընդլայնել վիճակագրական հրապարակումների (տեղեկագրեր, ժողովածուներ և այլն) կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը, ընդլայնելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տարածման հնարավորությունները,

. վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով` շարունակել և ընդլայնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային համագործակցությունը,

. շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մասը կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման (այդ թվում` վիճակագրության համար տարածքային միավորների ընդհանրական դասակարգիչը, անհատական սպառման` ըստ նպատակների դասակարգիչը, վիճակագրական միավորների դասակարգիչը և այլն), ինչպես նաև արդեն իսկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները (այդ թվում` հաշվի առնելով տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի և արտադրանքի դասակարգչի նախատեսվող հիմնարար փոփոխությունների տեղայնացման հանգամանքը),

. կատարելագործել վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) համար ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության ստացման մեխանիզմը:

16.2.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Համաձայն պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրերով սահմանվող վիճակագրության գործունեության հիմնական ուղղությունների` 2011-2013 թվականներին ոլորտին ուղղված հատկացումները (առանց կառավարման ապարատի) ըստ տարիների կկազմեն` 2011 թվականին` 596.8 մլն դրամ, 2012 թվականին` 348.8 մլն դրամ, 2013 թվականին` 366.3 մլն դրամ:

Ծախսեր կաճեն 2011 թվականին` 104.7% -ով 2010 թվականի նկատմամբ, 2012 թվականին կնվազեն` 41.6% -ով 2011 թվականի նկատմամբ, 2013 թվականին կաճեն` 5.0%-ով 2012 թվականի նկատմամբ:

Պետական վիճակագրության ոլորտում 2011-2013 թվականներին ծախսերի աճը պայմանավորված է`

. նվազագույն ամսական աշխատավարձը 2011 թվականին` 32500 դրամ նախատեսմամբ և 2013 թվականին աշխատողների աշխատավարձերը` 10 տոկոսով բարձրացմամբ,

. «2011 թվականի մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպում» ծրագրի իրականացմամբ:

2011 թվականի մարդահամարի անցկացումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ պետական կառավարման մարմիններին, միջազգային կազմակերպություններին ու քաղաքացիական հասարակության անդամներին ՀՀ բնակչության սեռա-տարիքային կազմի, կրթական, առողջապահական վիճակի, բնակարանային և կենցաղային պայմանների վերաբերյալ առավել ամբողջական տեղեկատվությամբ` որպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրավորման կարևորագույն միջոց:

«2011 թվականի մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.

- ՀՀ քաղաքների և խոշոր գյուղերի (5000 և ավելի բնակչությամբ) սխեմատիկ հատակագծերի և վարչական շրջանների քարտեզների պատրաստման աշխատանքների կազմակերպում,

- ՀՀ 2011 թ. մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագծի քննարկումների կազմակերպում և վերջնական տարբերակի ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը,

- մարդահամարի նախապատրաստման և անցկացման բոլոր գործառույթները կարգավորող մեթոդական, հրահանգչական և հաշվետվական փաստաթղթերի` որպես նորմատիվային ակտերի, հաստատման և գրանցման գործառույթների ապահովում, ինչպես նաև նախատեսված ժամկետներում` դրանց տպագրում, ելքային աղյուսակների ծրագրի մշակում և հաստատում,

- մարդահամարը լուսաբանող զանգվածային-բացատրական գործառույթների հետևողական կազմակերպում և իրականացում` պլակատների և գովազդային նյութերի տպագրում, ռադիո, հեռուստաելույթների և զրույցների կազմակերպում, տեսահոլովակների պատրաստում, սեմինարների կազմակերպում հանրապետության ողջ տարածքում,

- քաղաքներում և խոշոր գյուղերում բնակելի տների/շինությունների և դրանցում բնակվող տնային տնտեսությունների ցուցակների կազմման դաշտային աշխատանքների կազմակերպում նախապես հավաքագրված և ուսուցում անցած աշխատակիցների միջոցով, գյուղական բնակավայրերի ցուցակների կազմում,

- տարածքների/մարզերի մարդահամարի անցկացման կազմակերպական պլանների/ նախագծերի կազմում և հաստատում: Միջոցառումների ծրագրով նախատեսված ժամկետներին` համապատասխան կադրերի հավաքագրում, ուսուցում, գիտելիքների ստուգում,

- մարդահամարի հարցաթերթերի մեքենայական մշակումն ապահովելու համար մեքենայական մշակման փաթեթի մշակում և հաստատում, մուտքի ծրագրերի պատրաստում, թվային կոդավորման համար անհրաժեշտ դասակարգիչների առանձնացում և հաստատում,

- մարդահամարի անցկացման համար մարդահամարային բոլոր տեղամասերին` համապատասխան քանակություններով անհրաժեշտ փաստաթղթերի ապահովում,

- մարդահամարի անցկացման դաշտային աշխատանքների կազմակերպում և իրականացում,

- միջոցառումների ծրագրով նախատեսված ժամկետներին լրացված փաստաթղթերի` սահմանված կարգով ամբողջականության և ճշգրտության նախատեսված վերահսկողական գործառույթների անցկացումից հետո, ըստ վերադասության հավաքում և ՀՀ ԱՎԾ մարզային/Երևանի քաղաքային գործակալություններից` ՀՀ ԱՎԾ տեղափոխում,

- մարդահամարի հարցաթերթերի կոդավորման նպատակով համապատասխան մասնագետների հավաքագրում և ուսուցում,

- մարդահամարի նախնական ամփոփ ցուցանիշների ստացում և հրապարակում,

- մարդահամարի հարցաթերթերի կոդավորման գործընթացի կազմակերպում,

- մուտքագրման համար կադրերի հավաքագրում և ուսուցում,

- մարդահամարի հարցաթերթերի մուտքագրման գործընթացի և վերահսկման մեխանիզմների կազմակերպում և իրականացում,

- ծրագրով նախատեսված մարդահամարի ելքային աղյուսակների ստացում,

- մարդահամարի արդյունքներով հրապարակումների պատրաստում և հրատարակում:

 

ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐ

ԱՄՆ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի և ՀՀ միջև կնքված համաձայնագրի շրջանակում 2007-2011 թվականներին ՀՀ ԱՎԾ կողմից կիրականացվի 1706500 ԱՄՆ դոլարի չափով Հայաստանի կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն (տնային տնտեսությունների հետազոտություններ):

 

ԳԼՈՒԽ 17. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏ

 

17.1. Ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

1.1. Պետական գույքի կառավարման ոլորտի ընդհանուր նկարագիրը.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը այսուհետ` Վարչություն շարունակում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Պետական գույքի մասնավորեցման սեփականաշնորհման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև պետական գույքի կառավարման հայեցակարգով պետական գույքի կառավարման ոլորտում որդեգրած քաղաքականության իրականացումը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության ընկերություններն ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում և ՀՀ կառավարության 13.12.99 թ. թիվ 747 որոշման 9-բ կետի համաձայն ընկերությունների մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են փոխանցվում ընկերության` պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները:

2009 թվականի ընթացքում Վարչությունը շարունակել է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», պետական գույքի մասնավորեցման ծրագրերի մասին ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև պետական գույքի կառավարման հայեցակարգով պետական գույքի կառավարման ոլորտում որդեգրած քաղաքականության իրականացումը:

 

1.Պետական գույքի կառավարումը

 

Պետական բաժնետոմսերի տնօրինումը և ընկերությունների գործունեության մոնիտորինգը

2009 թ. դրությամբ Վարչության ենթակայությամբ առկա են եղել թվով 32 ընկերություններ, որոնք ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում:

Համաձայն Վարչության 05.08.2009 թ. թիվ 67-Ա հրամանով հաստատված ժամանակացույցի` 6 ընկերություններ ներկայացվել են լուծարման, 2 ընկերություն` մասնավորեցման և 1 ընկերություն ճանաչվել է սնանկ:

ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1013-Ն որոշմամբ կանոնակարգվել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը Վարչության տնօրինությանը հանձնելու գործընթացը, որի համաձայն իրականացվել է թվով 10 ընկերության բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքներ:

ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 1085-Ն որոշմամբ թույլատրվել է թվով 6 ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցնել ֆոնդային բորսայի միջոցով, որի համաձայն 4 ընկերություններ վերակազմակերպվել են բաց բաժնետիրական ընկերությունների և 4 ընկերության համար ներկայացվել է գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներ:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1844-Ն որոշման 14-րդ կետի ա/ ենթակետի պահանջը` իրականացվել է համապատասխանաբար` 2008 թ. տարեկան ֆինանսական արդյունքների համար թվով 35 պետական կառավարման մարմինների թվով 422, 2008 թ. չորրորդ եռամսյակի համար թվով 34 պետական կառավարման մարմինների թվով 391, 2009 թ. առաջին եռամսյակի համար թվով 35 պետական կառավարման մարմինների թվով 430, 2009 թ. երկրորդ եռամսյակի համար թվով 35 պետական կառավարման մարմինների թվով 401 և 2009 թ. երրորդ եռամսյակի համար թվով 34 պետական կառավարման մարմինների թվով 480 պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություններ:

 

Հաշվառման համակարգի ներդրումն ու կատարելագործումը

Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրման շնորհիվ վերափոխվել է պետական գույքի հաշվառման բազան, որը հնարավորություն է տալիս ստանալ հստակ պատկեր պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման վիճակի վերաբերյալ: Օգտագործելով բազայում առկա տեղեկատվությունը` ներկայումս աշխատանքներ են տարվում պետական գույքի նկատմամբ սեփականության և այլ իրավունքների գրանցումն ավարտին հասցնելու ուղղությամբ:

2009 թ. ընթացքում պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառվել է 2261 անվանում անշարժ գույք` 4183446.78 քառ. մետր ընդհանուր մակերեսով, որից 1476-ն ունեն սեփականության իրավունքի պետական գրանցում, իսկ 785-ը չունեն: Հաշվառվել է այլ երկրներում գտնվող 13 միավոր ՀՀ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք` 5533.77 քառ. մետր ընդհանուր մակերեսով:

Հաշվառվել է նաև 289 պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գույքի կազմում ընդգրկված թվով 736 անվանում անշարժ գույք` 829030.89 քառ. մետր ընդհանուր մակերեսով:

Թվով 4 պետական կառավարման մարմինների կողմից ներկայացվել է 50898.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով 20 միավոր անշարժ գույքի (տարածքի) պահանջարկ:

Պետական անշարժ և շարժական գույքի տնօրինումը և օգտագործումը

1. 2009 թ. ընթացքում նախապատրաստվել և ՀՀ կառավարության կողմից ընդունվել է տարածք ամրացնելու 13 որոշում:

2009 թ. ընթացքում կնքվել է ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման իրավունքի փոխանցման 93, ոչ բնակելի տարածքների վարձակալության իրավունքի տրամադրման 31 պայմանագիր, փոփոխություններ է կատարվել ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման 3 պայմանագրում և լուծվել է տարածքների վարձակալության 18 պայմանագիր:

Տարածքների վարձակալությունից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 237491.3 հազ. դրամ վարձավճար` նախատեսված 234479.8 հազ. դրամի փոխարեն:

2009 թ.-ի ընթացքում իրականացվել է 121 միավոր պետական գույքի գույքագրման և 92 միավոր պետական գույքի տեղազննման և ուսումնասիրման աշխատանքներ:

2. 2009 թ ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանն է ընդունել 4161505.1 հազ. դրամ ընդհանուր արժեքով 3061 միավոր գույք և հաշվառումից հանվել է 372-ը 892366.3 հազ. դրամ ընդհանուր արժեքով:

Ձեռնարկված միջոցների արդյունքում ավարտվել է թվով 114 միավոր անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքները, որից ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաստատվել և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե են ներկայացվել պետական սեփականություն հանդիսացող 43 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների վերաբերյալ 1440.6 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական ակտեր:

 

Առևտրային կազմակերպությունների լուծարումը

2009 թվականի ընթացքում լուծարման գործընթացում են գտնվել 324 կազմակերպություն, որոնցից 226 կազմակերպության լուծարման մասին ՀՀ կառավարության որոշումներն ընդունվել են 2009 թ. ընթացքում:

Նույն ժամանակահատվածում վերը նշված կազմակերպություններից`

ա/ 39 կազմակերպությունների լուծարման գործընթացն ավարտվել է,

բ/ 19 կազմակերպություններ գտնվում են սնանկության գործընթացում,

գ/ 11 կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների գործունեությունը դադարեցվել է,

դ/ 5 կազմակերպությունների, որոնք վերակազմակերպվել էին ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպա-իրավական ձևեր ունեցող իրավաբանական անձանց, գործունեության դադարեցման մասին կատարվել են համապատասխան գրառումներ:

01.01.2010 թ դրությամբ լուծարման գործընթացում են գտնվում 250 կազմակերպություն, որոնցից 196 կազմակերպության լուծարման մասին ՀՀ կառավարության որոշումներն ընդունվել են 2009 թ ընթացքում:

ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպա-իրավական ձևեր չունեցող մի շարք իրավաբանական անձանց լուծարված համարելու և դրանց գույքի հետագա տնօրինման մասին» թիվ 891-Ա որոշման համաձայն 337 դուստր ձեռնարկություններ համարվել են լուծարված:

Լուծարվող կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով կազմակերպվել են մի շարք աճուրդներ, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկվել դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկած միջոցների արդյունքում մարվել է շուրջ 105403.0 հազ. դրամ կրեդիտորական պարտք, որից ՀՀ պետական բյուջե` 8665.0 հազ. դրամ, ՀՀ սոցիալական ապահովագրության գծով` 872.0 հազ. դրամ, աշխատավարձի գծով` 88713.0 հազ. դրամ և այլ կրեդիտորական պարտք` 7153.0 հազ. դրամ:

ՀՀ պետական բյուջեի N900005029039 «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 7164.0 հազ. դրամ:

II. Պետական գույքի մասնավորեցումը և օտարումը

Պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացների քանակական ցուցանիշները

2009 թ. ընթացքում (առ 01.01.2010 թ.)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել պետական գույքի մասնավորեցման և օտարման մասին ՀՀ կառավարության որոշման 25 նախագիծ, որից 20-ը ընդունվել են ՀՀ կառավարության կողմից:

Մասնավորեցում.

ՀՀ կառավարության կողմից ընդունված վերոնշյալ որոշումներից 15-ով մասնավորեցման է ներկայացվել 24 ընկերության բաժնետոմսեր, 16 գույքային միավոր և 5 առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած գույք:

Պետական մասնակցությամբ 1 առևտրային կազմակերպության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցման է ներկայացվել ուղղակի վաճառքով` աշխատավորական կոլեկտիվին:

Մրցույթով մասնավորեցման է առաջարկվել պետական մասնակցությամբ 1 առևտրային կազմակերպության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, որը չի կայացել և 1 առևտրային կազմակերպությունից առանձնացված գույքային միավոր, որն ընթացքում է:

Աճուրդով մասնավորեցման են առաջարկվել պետական մասնակցությամբ 2 առևտրային կազմակերպության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, 5 գույքային միավորներ և 5 առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած գույք: Այս ձևով մասնավորեցվել է պետական մասնակցությամբ 1 առևտրային կազմակերպության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 գույքային միավոր:

Արդյունքում 2009 թվականի ընթացքում մասնավորեցվել է 2 ընկերության բաժնետոմսեր`1-ը` ուղղակի վաճառքով և 1-ը` աճուրդով և 1 գույքային միավոր` աճուրդով:

Օտարում.

ՀՀ կառավարության կողմից ընդունված 7 որոշումներով օտարման է ներկայացվել 56 գույքային միավոր, որոնցից 11-ը` անշարժ գույք, 40-ը` տրանսպորտային միջոց, իսկ 5-ը` այլ շարժական գույք:

Օտարման ներկայացված վերոնշյալ 11 միավոր անշարժ գույքից 2-ը ներկայացվել է օտարման ուղղակի վաճառքի ձևով, իսկ մնացած 9` հրապարակային սակարկություններով (2-ը` մրցույթով, 7-ը` աճուրդով):

2009 թ. ընթացքում կազմակերպվել է 673 տրանսպորտային միջոցների օտարման 165 աճուրդ, կայացել է 66-ը, որոնց ընթացքում վաճառվել է 139 տրանսպորտային միջոց: Կազմակերպվել է 31 անշարժ գույքի օտարման 18 աճուրդ, կայացել է 8-ը, որի ընթացքում վաճառվել է 8-ը, 397 շարժական գույքի օտարման 4 աճուրդ, որոնց ընթացքում վաճառվել է 6-ը:

Ընդհանուր առմամբ, 01.01.2010 թ. դրությամբ մասնավորեցվել է 2020 միջին և խոշոր ընկերություն, որից 1085-ը` բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, 175-ը` մրցույթով, 637-ը` ուղղակի վաճառքի ձևով, 60-ը` աճուրդով, 62-ը` լոտային աճուրդով և 1-ը` մասնագիտացված շուկայում պետական բաժնետոմսերի վաճառքի միջոցով: Մասնավորեցվել է 7307 «փոքր» և 101 անավարտ շինարարության օբյեկտ:

2009 թ. ընթացքում կնքվել է 113 պայմանագիր, որից 9-ը` մասնավորեցման (ուղղակի վաճառք` 1, աճուրդ` 8), 19-ը` օտարման, 2-ը` նվիրաբերության, 82-ը` նվիրատվության, 1-ը անհատույց սեփականաշնորհման, փոփոխություն է կատարվել մասնավորեցման 3 պայմանագրում:

Կատարվել է 8 ընկերության, 29 միավոր անշարժ գույքի, թվով 10 իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի, թվով 19 պետական կառավարչական հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված 91 տրանսպորտային միջոցների գնահատման աշխատանքներ:

Պետական գույքի մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները

2009 թվականին (01.01.2010 թ. դրությամբ) ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին փաստացի մուտքագրվել է 199549.1 հազ. դրամ, իսկ համայնքային բյուջեներ է փոխանցվել 49426.4 հազ. դրամ:

Օտարումից ստացված մուտքերն ունեն հետևյալ տեսքը`

2009 թվականին գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 143069.5 հազ. դրամ, որից համայնքային բյուջեներ է փոխանցվել 24632.2 հազ. դրամը:

2009 թվականի ընթացքում մասնավորեցման պայմանագրերով վերահսկողության ներքո են գտնվել թվով 62 գնորդի կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները 2009 թ-ին կազմել են 642548.2 հազար ՀՀ դրամ, 12648 հազար ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների մասով նախատեսված է եղել ստեղծել 1150 աշխատատեղ:

Հաշվետու ժամանակաշրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով պայմանագրային պարտավորությունները կատարել են թվով 46 գնորդ, որոնց կողմից կատարված ներդրումները կազմել են 717875.6 հազար ՀՀ դրամ, 127.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների մասով նշված գնորդների կողմից ստեղծվել է 1547 աշխատատեղ:

Հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորությունները չեն կատարել կամ թերակատարել են թվով 16 ընկերության կամ գույքի գնորդներ, որոնց կողմից չկատարված կամ թերակատարված ներդրումները կազմել են 272881.5 հազար ՀՀ դրամ, 12550,6 հազար ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների մասով նշված գնորդների կողմից չի ստեղծվել 78 աշխատատեղ:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2010
N 859-Ն
Որոշում