041.0751.160910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 751-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության կոմիտեի հերթական 11-րդ նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի սեպտեմբերի 16-18-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ն. Երիցյանինը, Վ. Դանիելյանինը, Ն. Առուստամյանինը, Վ. Տերտերյանինը, Ա. Սամուելյանինը, Ա. Օսիկյանինը, Ա. Ալավերդյանինը, Վ. Սիմոնյանինը, Գ. Գրիգորյանինը և Լ. Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Աբրահամյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի սեպտեմբերի 16-ի
N 751-Ա որոշման
ԿԱԶՄ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-18-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)
Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կ. Ղազինյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Վ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
Եվրամիության և միջազգային տնտեսական
համագործակցության վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
զարգացման վարչության պետ