Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0312 «ԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0312 «ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈ ...

 

 

110.1048.220210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010089

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 դեկտեմբերի 2009 թվականի N 1048-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0312 «ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

|_____________________________________________________________________|

| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ»        |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԴՏԴ 04-09-007                                  |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Այս մոդուլի նպատակն է ուսանողներին             |

|                     |հնարավորություն տալ յուրացնելու ուսուցման      |

|                     |արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ   |

|                     |համակարգչային գրաֆիկական, հաշվարկներ կատարող,  |

|                     |խմբագրական ծրագրեր:                            |

|                     |Համակարգիչները և  էլեկտրոնային տեղեկատվական այլ|

|                     |տեխնիկական ձևերն  այժմ ամենալայն տարածումն են  |

|                     |գտել գիտության, ինժեներատեխնիկական             |

|                     |գործունեության, բիզնեսի և  արդյունաբերության,  |

|                     |կառավարման աշխատանքների և  պրակտիկ             |

|                     |գործունեության բնագավառում: Այդ պատճառով       |

|                     |տեխնոլոգիաների օգտագործումը պետք է սովորելու և |

|                     |սովորեցնելու անբաժանելի մասը դառնա:            |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլի համար նախնական գիտելիքներ են       |

|                     |պահանջվում Համակարգչային օպերատորության        |

|                     |հիմունքներից:                                  |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ տեղեկատվական և  հաղորդակցական           |

|արդյունք 1           |տեխնոլոգիաների ներդրման և  կիրառման            |

|                     |փիլիսոփայությունը կրթության արդյունավետության  |

|                     |բարձրացման համատեքստում                        |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է ներկայացնում ժամանակակից գիտական և   |

|                     |հասարակական կյանքում տեղեկատվական և            |

|                     |հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) դերը,       |

|                     |բ. Ճիշտ է բացատրում Տեղեկատվական և  գիտելիքահեն|

|                     |հասարակության առանձնահատկությունները,          |

|                     |գ. գիտի և  կարողանում է ճիշտ ներկայացնել       |

|                     |ՏՀՏ-ների ամենատարածված տեսակները և  դրանց      |

|                     |ուսումնական հեռանկարներն ու կիրառությունը      |

|                     |(համակարգչային տարբեր ծրագրեր, ինտերնետ,       |

|                     |էլեկտրոնային փոստ և  այլն),                    |

|                     |դ. Ճիշտ է պատկերացնում կրթական համակարգի և     |

|                     |տեխնոլոգիաների համակցումը                      |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ դպրոցական համակարգում ՏՀՏ-ների ներդրման |

|արդյունք 2           |ու կիրառման հնարավորությունները                |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ՈՒնի տեղեկատվությունն ինքնուրույն որոնելու, |

|                     |ընտրելու, հավաքելու, ուսումնասիրելու և         |

|                     |դասակարգելու կարողություն,                     |

|                     |բ. ունի տեխնոլոգիական համակարգերը,             |

|                     |տեղեկատվությունն ու ծրագրերը պատասխանատվությամբ|

|                     |օգտագործելու կարողություն,                     |

|                     |գ. Ճիշտ է ներկայացնում ուսումնառության         |

|                     |մակարդակը բարձրացնելու, արդյունավետությունը    |

|                     |մեծացնելու և  ստեղծագործական մոտեցումը խթանելու|

|                     |նպատակով տեխնոլոգիաներ կիրառելու               |

|                     |կարևորությունը,                                |

|                     |դ. Ճիշտ է ներկայացնում ուսուցումը Իրական կյանքի|

|                     |հետ կապելու, իրական խնդիրներ լուծելու համար    |

|                     |տեխնոլոգիական միջոցներ կիրառելու               |

|                     |առավելությունները:                             |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ և  կարողանալ ՏՀՏ-ների և                 |

|արդյունք 3           |ուսուցման-ուսումնառության նոր մոտեցումների     |

|                     |համակցում կատարել                              |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Գիտի և  ճիշտ է ներկայացնում ուսուցման և     |

|                     |ուսումնառության արդյունավետության աստիճանը     |

|                     |որոշող տեխնոլոգիաներ,                          |

|                     |բ. գիտի և  ճիշտ է բացատրում տեղեկատվական և     |

|                     |հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման          |

|                     |ուղղությունները,                               |

|                     |գ. գիտի և  ճիշտ է ներկայացնում համակարգիչը`    |

|                     |որպես գիտելիքների ստուգման միջոց,              |

|                     |դ. գիտի և  ճիշտ է ներկայացնում լաբորատոր       |

|                     |գործնական աշխատանք` համակարգչային մոդելավորման |

|                     |կիրառմամբ,                                     |

|                     |ե. գիտի և  ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիաները` |

|                     |որպես ցուցադրման միջոց` նոր նյութը բացատրելու  |

|                     |ընթացքում,                                     |

|                     |զ. գիտի և  ճիշտ է ներկայացնում անհատական       |

|                     |համակարգիչը` որպես ինքնակրթության միջոց        |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ ուսուցման մեջ տեխնոլոգիաների ինտեգրման  |

|արդյունք 4           |ձևերը                                          |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է բացատրում տեխնոլոգիաների (որպես      |

|                     |ուսումնական առարկա) մուտքը ուսումնական պլան,   |

|                     |որն իրականացվում է այլ առարկաների հետ ինտեգրման|

|                     |սկզբունքով,                                    |

|                     |բ. գիտի և  ճիշտ է մեկնաբանում, որ ուսումնական  |

|                     |գործընթացի կազմակերպման հիմքերից մեկը          |

|                     |միջառարկայական կապերն են, որոնք ամրապնդում և   |

|                     |որակական նոր մակարդակ են հաղորդում             |

|                     |ուսումնառությանը,                              |

|                     |գ. Ճիշտ է ներկայացնում աշակերտների կողմից      |

|                     |տեխնոլոգիաները` գրելու, գրավոր աշխատանքը       |

|                     |ստուգելու, փոփոխելու և  թղթի վրա տպելու        |

|                     |գործունեության մեթոդական ձևերը,                |

|                     |դ. Ճիշտ է ներկայացնում աշակերտների կողմից      |

|                     |տեխնոլոգիաները տարբեր ուսումնական խնդիրներ     |

|                     |լուծելու համար օգտագործելը,                    |

|                     |ե. Ճիշտ է բացատրում աշակերտների հետ            |

|                     |տեխնոլոգիաների միջոցով սեփական աշխատանքը       |

|                     |ներկայացնելու, գրանցելու,                      |

|                     |ուսումնասիրությունների արդյունքները, նկարները, |

|                     |գծագրերը օգտագործելու մեթոդական հնարները,      |

|                     |զ. Ճիշտ է բացատրում տեխնոլոգիաների միջոցով     |

|                     |աշակերտների ստեղծագործական, քննադատական        |

|                     |մտածողությունը զարգացնելու ուղիներն ու         |

|                     |միջոցները,                                     |

|                     |է. Ճիշտ է բացատրում տեխնոլոգիաների միջոցով     |

|                     |աշակերտների երևակայական  և  համագործակցային    |

|                     |հմտությունները զարգացնելու ուղիներն ու         |

|                     |միջոցները:                                     |

|_____________________________________________________________________|

|              ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»                     |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԴՏԴ Կ/Դ 04-09-008                              |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Մոդուլի յուրացման նպատակն է ուսանողին օգնել    |

|                     |տիրապետելու հոգեկանի զարգացման ընդհանուր       |

|                     |օրինաչափություններին, գործընթացներին, որակներին|

|                     |և  վիճակներին, որոնք հնարավորություն կտան      |

|                     |դպրոցում կրտսեր դպրոցական տարիքի երեխաների     |

|                     |հոգեկան ձևավորման  և  զարգացման գործընթացը     |

|                     |ճիշտ ուղղորդել:                                |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |108 ԺԱՄ                                        |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք|

|                     |է նախապես ուսումնասիրած լինի «Անատոմիա և       |

|                     |ֆիզիոլոգիա» առարկան:                           |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ հոգեբանության դերն ու նշանակությունը,   |

|արդյունք 1           |նրա ուսումնասիրման մեթոդները, սկզբունքները,    |

|                     |ֆունկցիաները և  բնագավառները                   |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է բացատրում հոգեբանությունը որպես      |

|                     |գիտություն, նրա զարգացման տարբեր փուլերը,      |

|                     |բ. ճիշտ է բացատրում հոգեբանության              |

|                     |ուսումնասիրության մեթոդները և  որոնք կարողանում|

|                     |է կիրառել անձի հոգեկան կառուցվածքի             |

|                     |ուսումնասիրության ժամանակ,                     |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում հոգեբանության           |

|                     |սկզբունքները, ֆունկցիաները և  հոգեկանի         |

|                     |ռեֆլեկտոր բնույթը,                             |

|                     |դ. ճիշտ է բացատրում հոգեբանության բնագավառները |

|                     |և  միջառարկայական կապերը:                      |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |իմանալ անձին և  ճանաչել նրա գործունեության     |

|արդյունք 2           |ձևերը                                          |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է բացատրում անձ, անհատ,                |

|                     |անհատականություն և  մարդ հասկացությունները և   |

|                     |ճանաչում է անձին որպես օբյեկտ և  սուբյեկտ,     |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում անձի գործունեությունը և |

|                     |նրա գործունեության տեսակները տարբեր տարիքային  |

|                     |փուլերում,                                     |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում տարիքին բնորոշ          |

|                     |գործունության առաջատար ձևը  /խաղ, աշխատանք,    |

|                     |ուսուցում/,                                    |

|                     |դ. ճիշտ է ներկայացնում անձի վարքը, նրա         |

|                     |ինքնակառավարման հնարավորությունները:           |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |իմանալ աձի ճանաչողական /իմացական/ գործընթացները|

|արդյունք 3           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում անձի ուշադրությունը, նրա|

|                     |տեսակները, հիմնական որակները, կրտսեր դպրոցականի|

|                     |ուշադրությունը, որպես ճանաչողաիմացական         |

|                     |գործընթաց,                                     |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում զգայությունը, նրա       |

|                     |առանձնահատկությունները, տեսակները կրտսեր       |

|                     |դպրոցականի զգայությունները,                    |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում ընկալումները, նրա       |

|                     |տեսակները, առանձնահատկությունները և  նրանց     |

|                     |իմացական դերը,                                 |

|                     |դ. ճիշտ է ներկայացնում հիշողությունը, նրա      |

|                     |տեսակները, հիմնական գործընթացները և  կրտսեր    |

|                     |դպրոցականի հիշողությունը, որպես                |

|                     |ճանաչողաիմացական գործընթաց,                    |

|                     |ե. ճիշտ է ներկայացնում իմացական գործընթացներից |

|                     |երևակայությունը,  նրա տեսակները, կրտսեր        |

|                     |դպրոցականի տարիքի երեխաների երևակայական        |

|                     |զարգացումը,                                    |

|                     |զ. ճիշտ է ներկայացնում խոսքը որպես հաղորդակցման|

|                     |միջոց, նրա տեսակները և  զարգացնել կրտսեր       |

|                     |դպրոցականի տարիքի երեխաների խոսքը,             |

|                     |է. ճիշտ է բացատրում մտածողությունը, նրա        |

|                     |հիմնական գործընթացները և  կրտսեր դպրոցականի    |

|                     |մտածողությունը:                                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ աձի գործունեության հուզակամային ոլորտը  |

|արդյունք 4           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում անձի հուզակամային ոլորտը|

|                     |և  նրանց արտաքին դրսևորումները,                |

|                     |բ. ճիշտ է բացատրում հույզերը և  զգացմունքները, |

|                     |նրանց տեսակները,                               |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում կամքը, կամային ոլորտի   |

|                     |դրսևորումները  և  հիմնական ֆունկցիաները,       |

|                     |դ. ճիշտ է ներկայացնում հոգեկան վիճակներից      |

|                     |սթրեսը, ֆրուստրացիան, աֆեկտը, կիրքը և  դրանց   |

|                     |հնարավոր հոգեբանական խաթարումների              |

|                     |նախադրյալները:                                 |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ աձի հոգեկան որակները կամ անհատական      |

|արդյունք 5           |առանձնահատկությունները                         |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում հոգեկան որակներից       |

|                     |խառնվածքը նրա հոգեբանական բնութագիրը և         |

|                     |նյարդային համակարգին համապատասխան տիպերը,      |

|                     |բ. ճիշտ է բացատրում բնավորությունը, նրա        |

|                     |դրսևորումները,  գծերը և  կրտսեր դպրոցականի     |

|                     |տարիքի երեխաների բնավորությունը,               |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում ընդունակությունները,    |

|                     |նրանց դրսևորման  պայմանները, տեսակները և       |

|                     |կրտսեր դպրոցականի ընդունակությունները,         |

|                     |դ. ճիշտ է ներկայացնում դիրքորոշումների         |

|                     |կառուցվածքը, ֆունկցիաները և  տեսակները:        |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |իմանալ մանկավարժական հոգեբանության կապը        |

|արդյունք 6           |տարիքային հոգեբանության հետ                    |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է բացատրում տարիքային և  մանկավարժական |

|                     |հոգեբանությունը, նրա մեթոդներն ու սկզբունքները,|

|                     |բ. ճիշտ է բացատրում տարիքային տարբեր փուլերում |

|                     |գտնվող երեխաների զարգացման հոգեբանական         |

|                     |առանձնահատկությունները,                        |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում ուսուցչի մանկավարժական  |

|                     |ընդունակությունները, կարողությունները և        |

|                     |հմտությունները,                                |

|                     |դ. ճիշտ է ներկայացնում ուսուցչի անձի           |

|                     |ազդեցությունը դպրոցականների անձի ձևավորման     |

|                     |վրա:                                           |

|_____________________________________________________________________|

|             ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ»                    |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԴՏԴ-04-09-009                                  |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Մոդուլը յուրացնելուց հետո ուսանողը կտիրապետի   |

|                     |գիտամանկավարժական գիտելիքների, որոնց յուրացումը|

|                     |կապահովի ապագա մասնագետի գործիմացությանը       |

|                     |կրթության բնագավառում:                         |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլը յուրացնելու համար ուսանողին        |

|                     |նախնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:     |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ մանկավարժության ուսումնասիրության       |

|արդյունք 1           |օբյեկտը, առարկան, խնդիրները և  հիմնական        |

|                     |հասկացությունները                              |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում մանկավարժության հիմնական|

|                     |առարկան, օբյեկտը, հիմնական խնդիրները           |

|                     |հասարակական զարգացման ներկա փուլում,           |

|                     |բ. ճիշտ է սահմանում մանկավարժության հիմնական   |

|                     |հասկացությունները,                             |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում մանկավարժության որպես   |

|                     |գիտություն ծագումն ու զարգացումը,              |

|                     |դ. գիտի ժամանակակից մարդու կյանքն և            |

|                     |դաստիարակության առանձնահատկությունները,        |

|                     |ե. գիտի մանկավարժության հիմնական հոսանքները:   |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա մանկավարժության կապը այլ գիտությունների  |

|արդյունք 2           |հետ և  մանկավարժական գիտությունների համակարգը  |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է բացատրում մանկավարժության կապը       |

|                     |հարակից գիտությունների հետ և  այդ կապերի       |

|                     |ասպեկտները,                                    |

|                     |բ. գիտի մանկավարժական գիտությունների համակարգը,|

|                     |ճիշտ է ներկայացնում յուրաքանչյուր գիտության    |

|                     |ուսումնասիրության առարկան և  ուսումնասիրության |

|                     |սահմանները:                                    |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ մանկավարժության մեթոդոլոգիան,           |

|արդյունք 3           |գիտահետազոտական մեթոդները                      |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի և  ճիշտ է բացատրում մանկավարժության    |

|                     |հետազոտության մեթոդոլոգիան,                    |

|                     |բ. ճիշտ է բացատրում մանկավարժության մեջ        |

|                     |օրենքներն ու օրինաչափությունները,              |

|                     |գ. գիտի հետազոտության ավանդական մեթոդները, ճիշտ|

|                     |է օգտվում դրանցից մանկավարժական հիմնախնդիրներ  |

|                     |լուծելու ընթացքում,                            |

|                     |դ. ճիշտ է պլանավորում և  անցկացնում            |

|                     |մանկավարժական գիտափորձը, գիտի առաջ քաշել       |

|                     |գիտական վարկած, ապահովել արդյունավետ ընթացք և  |

|                     |կատարել արդյունքների վերլուծություն,           |

|                     |ե. ճիշտ է օգտվում մանկավարժական գործընթացում   |

|                     |թեստավորումից որպես գիտահետազոտական մեթոդ      |

|                     |զ. գիտի խմբային պրոցեսների ուսումնասիրության   |

|                     |մեթոդը, ճիշտ է օգտվում հարցումների,            |

|                     |անկետավորման, սոցիոմետրիկ, թեստերի մեթոդներից: |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ անձի զարգացման օրինաչափությունները,     |

|արդյունք 4           |զարգացման վրա ազդող հիմնական գործոնները        |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի անձի զարգացման և  ձևավորման            |

|                     |հասկացությունները,                             |

|                     |բ. գիտի անձի զարգացման օրինաչափությունները,    |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում ժառանգականության դերը   |

|                     |անձի զարգացման գործում,                        |

|                     |դ. ճիշտ է ներկայացնում սոցիալական միջավայր     |

|                     |հասկացությունը մանկավարժության մեջ և  բացատրում|

|                     |է դրա ազդեցությունը անձի զարգացման վրա,        |

|                     |ե. ճիշտ է ներկայացնում դաստիարակության դերը    |

|                     |անձի զարգացման գործում,                        |

|                     |զ. ճիշտ է ներկայացնում է գործունեության        |

|                     |տեսակները և  անձի ակտիվ գործունեության դերը    |

|                     |զարգացման գործում,                             |

|                     |է. գիտի երեխայի զարգացման շրջանաբաժանումները և |

|                     |երեխայի տարիքային առանձնահատկությունները, ճիշտ |

|                     |է ներկայացնում դրանց մանկավարժահոգեբանական     |

|                     |բնութագրերը,                                   |

|                     |ը. գիտի երեխայի անհատական                      |

|                     |առանձնահատկությունները և  դրանց հաշվառումը     |

|                     |ուսուցման և  դաստիարակության ընթացքում         |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ մանկավարժական գործընթացը և  նրա         |

|արդյունք 5           |հիմնական փուլերը                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում մանկավարժական գործընթացը|

|                     |որպես ամբողջական գործընթաց,                    |

|                     |բ. գիտի մանկավարժական գործընթացի               |

|                     |օրինաչափությունները,                           |

|                     |գ. գիտի մանկավարժական գործընթացի հիմնական      |

|                     |փուլերը,                                       |

|                     |դ. ճիշտ է ներկայացնում նորարարական             |

|                     |մանկավարժության էությունը և                    |

|                     |առանձնահատկությունները:                        |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ ՀՀ կրթական համակարգի, կառուցվածքը,      |

|արդյունք 6           |սկզբունքները:                                  |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում ՀՀ կրթական համակարգի    |

|                     |էությունը և  կառուցվածքը,                      |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում կրթական համակարգի       |

|                     |զարգացման միտումները,                          |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում ՀՀ կրթական համակարգի    |

|                     |զարգացման սկզբունքները:                        |

|_____________________________________________________________________|

|   ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ          |

|                       ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ»                             |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԴՏԴ-04-09-010                                  |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Մոդուլը մշակվել է ուսանողներին հայ և           |

|                     |համաշխարհային մանկագրության, բանահյուսության   |

|                     |դասական նմուշներին ծանոթացնելու այդ նմուշները  |

|                     |սաների զարգացման գործընթացում օգտագործելու     |

|                     |հմտություններ ձևավորելու,  ուսանողների         |

|                     |լեզվազգացողության և  լեզվամտածողության         |

|                     |կատարելագործման նպատակներով:                   |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |144 ժամ                                        |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Մոդուլը ուսումնասիրելու համար մուտքային        |

|                     |հմտություններ և  գիտելիքներ չեն պահանջվում:    |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ հայ և  համաշխարհային մանկագրության,     |

|արդյունք 1           |բանահյուսության դասական նմուշները և  դրանցից   |

|                     |անգիր իմանալ այդ նպատակով առաջարկվող նյութերը  |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի հայ և  համաշխարհային մանկագրության     |

|                     |դասականներին և  նրանց առավել հայտնի            |

|                     |ստեղծագործությունները, անգիր գիտի այդ նպատակով |

|                     |առանձնացված ստեղծագործությունները,             |

|                     |բ. գիտի հայ ժողովրդական բանահյուսության        |

|                     |ծիսական, մանկական ստեղծագործությունները        |

|                     |(հաշվերգեր խաղերգեր, հեքիաթներ, ոտանավորներ,   |

|                     |հանելուկներ, շուտասելուկներ, առած-ասացվածքներ, |

|                     |ծիսական ասույթներ, խաղիկներ և  այլն) անգիր գիտի|

|                     |այդ նպատակով առանձնացված նմուշները,            |

|                     |գ. ճիշտ է կարողանում ստեղծագործությունը տարբեր |

|                     |հնարքներով ներկայացնել լսարանին:               |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կարողանալ մանկական գրականության նմուշներով     |

|արդյունք 2           |ուսումնական նյութ ստեղծել և  օգտագործել երեխայի|

|                     |գործունեությունը կազմակերպելիս                 |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կազմել առաջադրանքների և  անհրաժեշտ մեթոդների|

|                     |կիրառման համակարգ` ընտրված ստեղծագործությամբ   |

|                     |աշխատելու և  այն ամբողջապես յուրացնելու համար, |

|                     |բ. ուսումնական նպատակներով մշակել անհրաժեշտ    |

|                     |ստեղծագործությունը,                            |

|                     |գ. մանկական գրականության յուրացման ընթացքում   |

|                     |կարողանում է ինտեգրել գործունեության տարբեր    |

|                     |տեսակներ,                                      |

|                     |դ. մանկական գրականությամբ աշխատելու արդյունքում|

|                     |նոր նյութեր ստեղծել:                           |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Մանկական ստեղծագործությամբ աշխատելու նախագիծ   |

|արդյունք 3           |կազմել, իրականացնել և  ներկայացնել արդյունքները|

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. մանկական ցանկացած ստեղծագործությամբ         |

|                     |աշխատելու (ուսուցանելու) նախագիծ է կազմում`    |

|                     |նախանշելով իր աշխատանքի` խնդիրները, քայլերը,   |

|                     |իրականացվելիք մեթոդները, գործունեության այլ    |

|                     |ձևերի  ինտեգրումը, ճամփորդություններ-          |

|                     |ճամփորդություններ-էքսկուրսիաները վերջնական     |

|                     |արդյունքները                                   |

|                     |բ. ներկայացման ձևերը`  ցուցադրություններ,      |

|                     |փաթեթներ, ներկայացումներ, տոնակատարություններ, |

|                     |հրատարակումներ, հաշվետվություններ, թերթերի,    |

|                     |գրքույկների ստեղծում:                          |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Տիրապետել ստեղծագործական երևակայությունը       |

|արդյունք 4           |զարգացնող հնարքներին և  կարողանա դրանք կիրառել:|

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. տիրապետում է ստեղծագործական երևակայությունը |

|                     |զարգացնող հնարքներին և  ուսման ընթացքում այդ   |

|                     |մեթոդներով աշխատանքներ է կատարում,             |

|                     |բ. տիրապետում է գրական ստեղծագործություններով  |

|                     |տարբեր խաղերի կազմակերպման, դրանց ստեղծման     |

|                     |մեթոդներին ու հնարքներին և  կիրառում է դրանք   |

|                     |մասնագիտական փորձառության ժամանակ:             |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կարողանալ ծեսի իրականացման աշխատանքային        |

|արդյունք 5           |նախագիծ կազմել և  իրականացնել                  |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Գիտի հայ բանահյուսության ժանրերը և  դրանց   |

|                     |առանձնահատկությունները,                        |

|                     |բ. գիտի հայ բանահյուսության դասական նմուշները` |

|                     |ազգային առասպելներ, հեթանոս երգեր, աշխատանքային|

|                     |ու այլ երգեր, ավանդություններ և  այլն,         |

|                     |գ. գիտի ազգային հայտնի ծեսերը (Ամանոր, Տրնդեզ, |

|                     |Բարեկենդան, Զատիկ, Ծառզարդար, Համբարձում,      |

|                     |Վարդավառ...) և  ծիսական արարողությունները,     |

|                     |ծիսական պարագաները, երգերը, ծեսերի             |

|                     |առանձնահատկությունները,                        |

|                     |դ. անգիր գիտի ծիսական ասույթները, ասերգերը,    |

|                     |ծեսի հետ կապված ժողովրդական այլ                |

|                     |ստեղծագործություններ,                          |

|                     |ե. կազմում է ծեսի իրականացման աշխատանքային     |

|                     |նախագիծ, ծիսակատարության սցենար և              |

|                     |իրականացնում:                                  |

|_____________________________________________________________________|

|                ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԱՍ ԹԱՏՐՈՆ»                       |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԴՏԴ 04-09-011                                  |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Այս մոդուլի նպատակը «Թատրոնը» տարրական         |

|                     |դասարանների ապագա ուսուցիչների համար որպես     |

|                     |մեթոդական բազա մատուցելն է, այն որպես          |

|                     |ուսուցման/դասավանդման նոր արդյունավետ միջոցներ |

|                     |յուրացնելը:  Ապագա մասնագետները «Թատրոնը» որպես|

|                     |ուսումնական առարկա դիտարկելով` հնարավորություն |

|                     |կստանան բացահայտելու.                          |

|                     |ա. ուսուցիչ-աշակերտ փոխըմբռնման, կապի, շփման   |

|                     |նոր միջոց,                                     |

|                     |բ. խաղով հաղորդակցման բարենպաստ և  ստեղծագործ  |

|                     |մթնոլորտ ստեղծելու միջոց,                      |

|                     |գ. բովանդակության` դասավանդվող նյութի          |

|                     |դյուրամատչելիությունն ապահովելու միջոց,        |

|                     |դ. կրթության, դաստիարակության և  զարգացման նոր |

|                     |ձև  և  միջոց:                                  |

|                     |Կրտսեր դպրոցում «թատրոն» առարկայի միջոցով      |

|                     |ուսուցման ու դաստիարակության ավանդական         |

|                     |կանոնակարգին զուգահեռ կրթական ողջ դասընթացը    |

|                     |տեսականորեն և  գործնականորեն ուսումնական խաղով |

|                     |հագեցնելն է, դասընթաց-ներկայացում ձևավորելը:   |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |72 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլի յուրացման համար անհրաժեշտ են       |

|                     |նախնական մասնագիտական գիտելիքներ Հայոց լեզվից, |

|                     |Գրականությունից, Մանկական գրականությունից և    |

|                     |ժողովրդական բանահյուսությունից,                |

|                     |Մանկավարժությունից, Հոգեբանությունից:          |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ «Թատրոնի»` որպես ուսումնական առարկայի   |

|արդյունք 1           |ուսումնական-մեթոդական ուղղվածությունն ու       |

|                     |հնարավորությունները                            |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է ներկայացնում դասավանդման կերպն ու    |

|                     |խնդիրները «Թատրոնի» հնարավորությունների        |

|                     |տեսանկյունից,                                  |

|                     |բ. Ճիշտ և  հստակ մատնանշում է ավանդական, միայն |

|                     |գիտելիքների վրա հիմնված ուսուցման և  նոր       |

|                     |ամենօրյա ազատ, ստեղծագործ միտքը,               |

|                     |երևակայությունը  զարգացնող գործունեությամբ     |

|                     |հագեցած ուսումնառության առանձնահատկությունները,|

|                     |գ. Ճիշտ է կարողանում համեմատել պարտադրվող      |

|                     |գիտելիքներ յուրացնող երեխայի ուսումնական       |

|                     |գործունեությունը, արկած-ներկայացումներով       |

|                     |հարուստ միջավայրում արարողը, գործող աշակերտի   |

|                     |կրթության և  դաստիարակության հետ: Ցույց է տալիս|

|                     |դրանց առանձնահատկությունները,                  |

|                     |դ. Ճիշտ է ներկայացնում «Թատրոնի» միջոցներով    |

|                     |կազմակերպվող դասի խաղարկային բնույթը: Խաղի     |

|                     |կազմակերպումը փակ տարածությունից (դասասենյակ,  |

|                     |հեքիաթի սենյակ, դահլիճ) պարբերաբար բաց         |

|                     |տարածություն (բակ, խաղահրապարակ) տեղափոխելը,   |

|                     |ե. Ճիշտ է արժևորում  և  ներկայացնում           |

|                     |դասավանդման թաթերականացված կերպն ու            |

|                     |գեղարվեստական որակը:                           |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ «Թատրոնի» հոգեբանամանկավարժական         |

|արդյունք 2           | ներգործությունը ուսման /ուսումնառության       |

|                     |գործընթացի և  նրա արդյունավետության բարձրացման |

|                     |վրա                                            |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է բացատրում և  հիմնավորում անվտանգ ու  |

|                     |անկաշկանդ և  տրամադրող միջավայրի               |

|                     |հնարավորությունները ուսման արդյունավետությունը |

|                     |բարձրացնելու, լիարժեք ընկալում և               |

|                     |ինքնադրսևորում  ապահովելու համար,              |

|                     |բ. Ճիշտ է բացատրում այն ուղին, որ թատրոնը, խաղը|

|                     |և  առհասարակ ստեղծագործության ակունքն ու ազդակը|

|                     |հենց ինքը երեխան է` այն շտեմարանը, որից        |

|                     |առատորեն պիտի օգտվի ուսուցիչը, որտեղից պիտի    |

|                     |գոյանա վարվեցողության, հաղորդակցման ու         |

|                     |արտահայտչամիջոցների ողջ զինանոցը,              |

|                     |գ. Ճիշտ է ներկայացնում ուսման մեջ հանուն       |

|                     |ընդհանուր նպատակի գործելու, փոխօգնության,      |

|                     |աջակցության, խմբերի համագործակցության կրթական  |

|                     |արժեքը,                                        |

|                     |դ. Ճիշտ է բացատրում այն մեխանիզմը, որ երեխան   |

|                     |դիմակով, երբ «վարագույրը» բաց է, և             |

|                     |«ներկայացումն» սկսված է, դեպքում երեխան դիմակով|

|                     |ավելի պակաս խոցելի է նա, համարձակ ու նախաձեռնող|

|                     |է և,  որ ամենակարևորն  է, «պաշտպանն է իր       |

|                     |դիմակի»: ԵՎ սովորելն ու գիտելիքներ ձեռք բերելը |

|                     |պարտադրանք չեն թվում այս պահին,                |

|                     |ե. տիրապետում է լռությունը, կենտրոնացումն ու   |

|                     |լսելու կարողությունը զարգացնելու, վախի, տագնապի|

|                     |զգացողությունը հաղթահարելու, բարդույթներն      |

|                     |անտեսելու վարժությունների:                     |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |«Թատրոնին» բնորոշ ուսումնական գործունեության   |

|արդյունք 3 Իմանալ    |ձևերը  որպես դասավանդման միջոցներ, մեթոդներ և  |

|                     |մեթոդական հնարներ                              |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է ներկայացնում նյութի բեմականացման և   |

|                     |այն խաղով մատուցելու` դասը խաղի վերածելու      |

|                     |ձևեր,  միջոցներ, մեթոդներ,                     |

|                     |բ. Ճիշտ օրինակներ է բերում, թե երբ է թատրոնի   |

|                     |դասը ծառայեցվում նորանոր արտահայտչամիջոցների   |

|                     |ձեռքբերման ու մշակման նպատակին` որպես փորձաժամ,|

|                     |գ. Ճիշտ է կարողանում ընկալել համապատասխան      |

|                     |միջավայրն ու մթնոլորտը և  պատրաստ է ուսուցման  |

|                     |համապատասխան գործընթաց կազմակերպել (բանավոր և  |

|                     |գրավոր խոսքի հղկում, մշակում, կերպավորում,     |

|                     |կերպարի վերլուծություն, երևակայական  և         |

|                     |ստեղծագործական մտածողության զարգացում:         |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ «Թատրոնին» բնորոշ գործունեության ձևեր   |

|արդյունք 4           |և  դրանք կիրառի ուսումնադաստիարակչական և       |

|                     |մանկավարժական նպատակներով                      |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի բարձրարժեք մանկական գրական             |

|                     |ստեղծագործություններ մշակել և  նախապատրաստել   |

|                     |բեմադրման (այդ թվում`ասացվածք, հանելուկ,       |

|                     |բանաստեղծություն, երկխոսություն և  այլն),      |

|                     |իրենց` երեխաների կողմից հորինված               |

|                     |պատմությունների կերպավորում, մանկական          |

|                     |տոնախմբությունների կազմակերպում երեխաների      |

|                     |ստեղծագործական մասնակցությամբ,                 |

|                     |բ. ժողովրդական ծեսերի, ավանդատուների           |

|                     |կազմակերպում երեխաների գործուն մասնակցությամբ, |

|                     |գ. Ճիշտ է բացատրում իրենց` երեխաների կողմից    |

|                     |հորինված պատմությունների կերպավորումը,         |

|                     |դ. Ճիշտ է նկարագրում մանկական                  |

|                     |տոնախմբությունների կազմակերպումը երեխաների     |

|                     |գործուն մասնակցությամբ                         |

|                     |ե. ճիշտ է մեկնաբանում ժողովրդական ծեսերի,      |

|                     |ավանդատուների կազմակերպումը երեխաների գործուն  |

|                     |մասնակցությամբ,                                |

|                     |զ. Ճիշտ է կարողանում խաղը, տոնը դիտարկել որպես |

|                     |ուսումնական գործընթաց`մատնանշելով դրանց կրթական|

|                     |փաստացի արժեքները,                             |

|                     |է. Ճիշտ է բացատրում երևակայության  խթանման     |

|                     |կարևորությունն  ու ներկայացնում դրա զարգացմանն |

|                     |ուղղված պարզագույն ձևեր  (լսել լռությունը, լսել|

|                     |և  արտաբերել գույների ձայները, խոսել թվերի     |

|                     |բնավորության մասին),                           |

|                     |ը. Ճիշտ է կարողանում ցույց տալ, թե ինչպես      |

|                     |կարելի է օգտագործել երեխաների տեսած-լսածը,     |

|                     |ապրած-զգացածն ու վերապրածը ուսուցման           |

|                     |գործընթացում:                                  |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա և  օգտագործի «Թատրոնի» կամ բեմարվեստի    |

|արդյունք 5           |պարզագույն վարժություններ, որպես ուսուցիչ,     |

|                     |սեփական խոսքի, կեցվածքի, արտիստիզմի և          |

|                     |մանկավարժական վարպետության ձևավորման  համար    |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է կարողանում վերահսկել ձայնի           |

|                     |բարձրությունը, հնչողությունը,                  |

|                     |բ. Ճիշտ է կարողանում խոսքին հաղորդել           |

|                     |արտահայտչականություն, հստակ արտասանություն և   |

|                     |ընկալելի ծավալ,                                |

|                     |գ. Ճիշտ է կարողանում վերահսկել շարժումներն ու  |

|                     |ժեստերը, բարյացակամ և  վստահություն ներշնչող   |

|                     |դիմախաղը,                                      |

|                     |դ. Ճշգրիտ մեկնաբանում է անձնական օրինակի       |

|                     |դաստիարակցական ազդեցությունը:                  |

|_____________________________________________________________________|

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
07.12.2009
N 1048-Ն
Հրաման