Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0312 «ԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0312 «ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈ ...

 

 

110.1048.220210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010089

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 դեկտեմբերի 2009 թվականի N 1048-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0312 «ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

|_____________________________________________________________________|

|        ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ»           |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԴՏԴ-04-09-012                                  |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Մոդուլը յուրացնելուց հետո ուսանողը կտիրապետի   |

|                     |մասնագիտական գիտելիքների, կարողությունների և   |

|                     |հմտությունների, որոնք անհրաժեշտ են կրտսեր      |

|                     |դպրոցի մանկավարժական գործընթացի արդյունավետ    |

|                     |կազմակերպման համար:                            |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |144 ժամ                                        |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլը յուրացնելու համար ուսանողը պետք է  |

|                     |յուրացնի Մանկավարժության 009 մոդուլը:          |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ կրտսեր դպրոցի ուսուցչի մանկավարժական    |

|արդյունք 1           |գործունեության առանձնահատկությունները, կրտսեր  |

|                     |դպրոցի մանկավարժական գործընթացի գործառույթները |

|                     |և  տեխնոլոգիաները                              |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում կրտսեր դպրոցի           |

|                     |մանկավարժությունը որպես գիտություն կրտսեր      |

|                     |դպրոցականի դաստիարակության, կրթության և        |

|                     |զարգացման մասին,                               |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում կրտսեր դպրոցի           |

|                     |մանկավարժական գործընթացը որպես ամբողջական      |

|                     |գործընթաց, նրա կառուցվածքն ու փուլերը,         |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում կրտսեր դպրոցականի       |

|                     |զարգացման օրինաչափությունները, գործոնները, գիտի|

|                     |առանձնահատկությունները,                        |

|                     |դ. գիտի և  ճիշտ է ներկայացնում կրտսեր դպրոցի   |

|                     |ուսուցչի մասնագիտական գիտելիքներն ու           |

|                     |կարողությունները,                              |

|                     |ե. գիտի կրտսեր դպրոցի մանկավարժական գործընթացի |

|                     |ժամանակակից կոնցեպցիաները և  տեխնոլոգիաները,   |

|                     |մանկավարժական գործընթացի գործառույթները:       |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա կրտսեր դպրոցի կրթության բովանդակությունն |

|արդյունք 2           |ու այն արտահայտող հիմնական փաստաթղթերը, կրտսեր |

|                     |դպրոցի ուսուցման գործընթացում կիրառվող         |

|                     |ուսուցման մեթոդները, դրանց դասակարգումը,       |

|                     |մեթոդների բազմազանությունը և  դրանց օպտիմալ    |

|                     |զուգակցման հնարավորությունները                 |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի և  ճիշտ է ներկայացնում կրտսեր դպրոցի   |

|                     |կրթության բովանդակությունը, նրա հիմնական       |

|                     |տարրերը,                                       |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում կրթության բովանդակության|

|                     |հիմնական փաստաթղթերը, ճիշտ է օգտվում կրտսեր    |

|                     |դպրոցի պետական կրթական չափորոշիչներից,         |

|                     |ուսումնական պլաններից, ծրագրերից, դասագրքերից  |

|                     |և  ուսումնական ձեռնարկներից,                   |

|                     |գ. գիտի կրտսեր դպրոցում կիրառվող ուսուցման     |

|                     |մեթոդների դասակարգումը և  ճիշտ է կիրառում դրանք|

|                     |ուսուցման գործընթացում,                        |

|                     |դ. գիտի և  ճիշտ է ներկայացնում ուսուցման       |

|                     |մեթոդների բազմազանությունը և  դրանց օպտիմալ    |

|                     |զուգակցման հնարավորությունները,                |

|                     |ե. կարողանում է կիրառել ուսուցման մեթոդը որպես |

|                     |ուսումնական նյութի տեսական և  գործնական        |

|                     |յուրացման ձև:                                  |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ կրտսեր դպրոցական տարիքի աշակերտների     |

|արդյունք 3           |ուսուցման կազմակերպման, գնահատման              |

|                     |առանձնահատկությունները, դիագնոստիկան, կրտսեր   |

|                     |դպրոցի ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաները|

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի ներկայացնում տարրական դասարանների      |

|                     |ուսուցման կազմակերպման ձևերը,  դրանց           |

|                     |տարբերակումն ու ինտեգրումը,                    |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում դաս-դասարանային         |

|                     |համակարգը որպես ուսուցման կազմակերպման         |

|                     |հիմնական, գիտի դասերի տիպերը և  դրանց կառուցման|

|                     |առանձնահատկությունները կրտսեր դպրոցում,        |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում դասերին ներկայացվող     |

|                     |մանկավարժական և  դիդակտիկական պահանջները,      |

|                     |դ. ճիշտ է ներկայացնում կրտսեր դպրոցականի       |

|                     |գիտելիքների, կարողությունների, հմտությունների  |

|                     |ստուգման և  գնահատման կրթական, դաստիարակչական  |

|                     |և  զարգացնող գործառույթները, գիտի կրտսեր դպրոցի|

|                     |գնահատման սկզբունքներն ու դրան ներկայացվող     |

|                     |մանկավարժական պահանջները,                      |

|                     |ե. գիտի կրտսեր դպրոցում կիրառվող ոչ թվանշային  |

|                     |գնահատման կարգը, կարողանում է իրականացնել      |

|                     |գնահատում ըստ սահմանված կարգի,                 |

|                     |զ. ճիշտ է ներկայացնում կրտսեր դպրոցի ստուգման  |

|                     |կազմակերպման ձևերն  ու տեսակները,              |

|                     |է. ճիշտ է ներկայացնում դիագնոստիկան որպես      |

|                     |մարդասիրական մանկավարժության համակարգում       |

|                     |ստուգմանն ու վերահսկողությանը փոխարինող        |

|                     |հիմնական միջոց, դրա հնարավորությունները,       |

|                     |ը. ճիշտ է ներկայացնում կրտսեր դպրոցում կիրառվող|

|                     |ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաները, դրանց|

|                     |դասակարգումը, հիմնական հասկացությունները:      |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա կրտսեր դպրոցականի դաստիարակության        |

|արդյունք 4           |գործընթացի առանձնահատկությունները,             |

|                     |բովանդակությունը մեթոդիկաները, բաղադրիչները,   |

|                     |դաստիարակվածության դիագնոստիկան, կրտսեր        |

|                     |դպրոցականների ծնողների հետ                     |

|                     |տարվող աշխատանքների մեթոդներն ու ձևերը         |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի և  ճիշտ է ներկայացնում դաստիարակության |

|                     |դերը կրտսեր դպրոցի մանկավարժական գործընթացում, |

|                     |բ. գիտի դաստիարակության գործընթացի             |

|                     |առանձնահատկությունները, դաստիարակության        |

|                     |բովանդակությունը կրտսեր դպրոցում,              |

|                     |գ. գիտի և  ճիշտ է ներկայացնում կրտսեր դպրոցի   |

|                     |դաստիարակության բաղադրիչները` բարոյական,       |

|                     |աշխատանքային, գեղագիտական, մտավոր,             |

|                     |էկոլոգիական, տնտեսագիտական, իրավական և  այլն,  |

|                     |դ. գիտի և  ճիշտ է ներկայացնում կրտսեր դպրոցական|

|                     |տարիքի երեխայի դաստիարակվածության դիագնոստիկայի|

|                     |մեթոդիկաները և  տեխնոլոգիաները,                |

|                     |ե. գիտի և  ճիշտ է ներկայացնում կրտսեր          |

|                     |դպրոցականների ծնողների հետ տարվող աշխատանքների |

|                     |բովանդակությունը, կիրառել այդ աշխատանքների     |

|                     |կազմակերպման մեթոդներն ու ձևերը:               |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա երեխայի անձի սոցիալականացման խնդիրները   |

|արդյունք 5           |տարրական կրթության համակարգում, այս տարիքի հետ |

|                     |տարվող սոցիալ-մանկավարժական աշխատանքի          |

|                     |բովանդակությունը, տեսակներն ու ձևերը:          |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի կրտսեր դպրոցական սոցիալականացման       |

|                     |հիմնական դրույթները, հասկացությունները, կրտսեր |

|                     |դպրոցական սոցիալական ակտիվության               |

|                     |դրսևորումները,                                 |

|                     |բ. գիտի և  ճիշտ է ներկայացնում կրտսեր          |

|                     |դպրոցականի իմացական, բարոյական, գեղագիտական,   |

|                     |աշխատանքային, ֆիզիկական գործունեության         |

|                     |սոցիալական ուղղվածությունը,                    |

|                     |գ. գիտի և  ճիշտ է ներկայացնում երեխայի         |

|                     |սոցիալական ակտիվության ձևավորման  մակարդակը:   |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա դաստիարակության և  սկզբնական կրթության   |

|արդյունք 6           |պատմությունը                                   |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի և  ճիշտ է ներկայացնում բնական, պատմական|

|                     |պայմանների և  կրոնի ազդեցությունը երեխայի      |

|                     |դաստիարակության բնույթի վրա,                   |

|                     |բ. գիտի և  ճիշտ է ներկայացնում ժողովրդական     |

|                     |մանկավարժության էությունը և  բովանդակությունը, |

|                     |դրա միջոցները,                                 |

|                     |գ. գիտի դպրոցի և  մանկավարժական մտքի           |

|                     |պատմությունը 10-17-րդ դարերում և  սկզբնական    |

|                     |կրթության տարբեր ձևերը,                        |

|                     |դ. գիտի և  ճիշտ է ներկայացնում դպրոցի և        |

|                     |մանկավարժական մտքի պատմությունը 19-20-րդ       |

|                     |դարերում, ժողովրդական դպրոցների տեսակները,     |

|                     |ե. գիտի և  ճիշտ է ներկայացնում սկզբնական օղակի |

|                     |ուսուցիչների պատրաստման գործընթացը Հայաստանում |

|                     |և  այլ երկրներում,                             |

|                     |զ. գիտի և  ճիշտ է ներկայացնում սկզբնական       |

|                     |կրթության, դաստիարակության գաղափարները ականավոր|

|                     |մանկավարժների աշխատություններում,              |

|                     |է. գիտի էթնոմանկավարժության                    |

|                     |առանձնահատկությունները և  դրա հաշվառումը կրտսեր|

|                     |դպրոցականների դաստիարակչական աշխատանքի         |

|                     |ընթացքում:                                     |

|_____________________________________________________________________|

|          ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ»                |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԴՏԴ-04-09-013                                  |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Մոդուլը յուրացնելուց հետո ուսանողը կտիրապետի   |

|                     |հատուկ մանկավարժության բնագավառում գիտելիքների,|

|                     |կարողությունների և  հմտությունների, որոնք      |

|                     |անհրաժեշտ են կրտսեր դպրոցի մանկավարժական       |

|                     |գործընթացում հատուկ կարիքներ ունեցող երեխաների |

|                     |կրթությունն ու դաստիարակությունը արդյունավետ   |

|                     |կազմակերպելու համար:                           |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլը յուրացնելու համար ուսանողը պետք է  |

|                     |յուրացրած լինի մանկավարժության, անատոմիայի,    |

|                     |ֆիզիոլոգիայի, հոգեբանության մոդուլները:        |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ հատուկ մանկավարժության բովանդակությունը |

|արդյունք 1           |և  տեսական հիմքերը                             |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է բացատրում հատուկ մանկավարժության     |

|                     |օբյեկտը, առարկան և  խնդիրները,                 |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում հատուկ մանկավարժության  |

|                     |հիմնական հասկացությունները,                    |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում ժամանակակից հատուկ      |

|                     |մանկավարժության բնագավառները:                  |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ հատուկ մանկավարժության դիդակտիկական     |

|արդյունք 2           |հիմունքները, հատուկ կրթության սկզբունքները,    |

|                     |մեթոդներն ու տեխնոլոգիաները                    |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է ներկայացնում հատուկ մանկավարժության  |

|                     |դիդակտիկական սկզբունքների նշանակությունը,      |

|                     |բ. ճիշտ է օգտվում հատուկ մանկավարժության       |

|                     |մեթոդներից և  տեխնոլոգիաներից,                 |

|                     |գ. ճիշտ է օգտվում հատուկ մանկավարժության       |

|                     |հիմնական միջոցներից շտկողական ուսուցման        |

|                     |գործընթացում:                                  |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ մտավոր զարգացման խանգարումներով         |

|արդյունք 3           |երեխայի կրթության առանձնահատկությունները       |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի և  ճիշտ է բացատրում մտավոր զարգացման   |

|                     |խանգարումներով երեխայի հետ տարվող շտկողական    |

|                     |ուսուցման և  դաստիարակության բովանդակությունը, |

|                     |բ. ճիշտ է տարբերակում ուսուցման                |

|                     |բովանդակությունն ու պահանջները մտավոր զարգացման|

|                     |խանգարումներ ունեցող տարբեր խմբերի երեխաների   |

|                     |/մտավոր հետամնաց, հոգեկան զարգացման պաղում/    |

|                     |համար,                                         |

|                     |գ. գիտի մտավոր զարգացման խանգարումներով երեխայի|

|                     |դիդակտիկական կոնկրետ պահանջները:               |

|                     |                                               |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ խոսքի խանգարումներով երեխայի հետ        |

|արդյունք 4           |տարվող մանկավարժական աշխատանքի բովանդակությունը|

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է բացատրում խոսքի զարգացման            |

|                     |խանգարումներ ունեցող երեխայի հետ տարվող        |

|                     |շտկողական աշխատանքի բովանդակությունը,          |

|                     |ուղղությունները,                               |

|                     |բ. գիտի խոսքի խանգարումներից և  գիտի շտկողական |

|                     |ուսուցման և  դաստիարակության                   |

|                     |առանձնահատկությունները,                        |

|                     |գ. ճիշտ է օգտվում խոսքի զարգացման              |

|                     |խանգարումներով երեխայի ուսուցման և             |

|                     |դաստիարակության հատուկ մեթոդներից և            |

|                     |միջոցներից:                                    |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ լսողության խանգարումներ ունեցող         |

|արդյունք 5           |երեխայի ուսումնադաստիարակչական, շտկողական      |

|                     |աշխատանքի բովանդակությունը, մեթոդները          |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է բացատրում է լսողության խանգարումներ  |

|                     |ունեցող երեխայի հետ տարվող շտկողական աշխատանքի |

|                     |բովանդակությունը, ուղղությունները,             |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում լսողության              |

|                     |խանգարումները, դրանց էությունը և  գիտի դրանց   |

|                     |շտկողական ուսուցման և  դաստիարակության         |

|                     |առանձնահատկությունները,                        |

|                     |գ. գիտի և  ճիշտ է օգտվում լսողության           |

|                     |խանգարումներով երեխայի ուսուցման և             |

|                     |դաստիարակության հատուկ մեթոդներից և            |

|                     |միջոցներից,                                    |

|                     |դ. գիտի և  ճիշտ է օգտվում մատնախոսության,      |

|                     |ժեստերի լեզվից, գաղափար ունի շրթունքներից      |

|                     |կարդալու մասին,                                |

|                     |ե. ճիշտ է օգտվում լսողության խանգարումներով    |

|                     |երեխայի շտկողական գործունեության ընթացքում     |

|                     |կիրառվող տեխնիկական միջոցներից:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ տեսողության խանգարումներ ունեցող        |

|արդյունք 6           |երեխայի շտկողական աշխատանքի մեթոդիկան          |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է բացատրում տեսողական խանգարումներ     |

|                     |ունեցող երեխայի հետ տարվող շտկողական աշխատանքի |

|                     |բովանդակությունը, ուղղությունները,             |

|                     |բ. գիտի տեսողական խանգարումների դրսևորումները  |

|                     |և  գիտի դրանց շտկողական ուսուցման և            |

|                     |դաստիարակության առանձնահատկությունները,        |

|                     |գ. ճիշտ է օգտվում է տեսողության խանգարումներով |

|                     |երեխայի ուսուցման և  դաստիարակության հատուկ    |

|                     |մեթոդներից ու միջոցներից,                      |

|                     |դ. գիտի և  ճիշտ է օգտվում բրայլյան այբուբենից, |

|                     |ե. ճիշտ է օգտվում տեսողության խանգարումներով   |

|                     |երեխայի շտկողական գործունեության ընթացքում     |

|                     |կիրառվող տեխնիկական միջոցներից:                |

|_____________________________________________________________________|

|             ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴՊՐՈՑԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»                    |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԴՏԴ-04-09-014                                  |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Մոդուլը յուրացնելուց հետո ուսանողը կտիրապետի   |

|                     |դպրոցի կրթական համակարգի կառավարման            |

|                     |առանձնահատկություններին, նպատակներին և         |

|                     |բովանդակությանը, կկարողանա դիտարկել կրթական    |

|                     |գործընթացը դպրոցում ամբողջական, մասերով, ինչպես|

|                     |նաև  կկարողանա գնահատել արդյունքները:          |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլը յուրացնելու համար ուսանողը պետք է  |

|                     |յուրացրած լինի մանկավարժության, հատուկ         |

|                     |մանկավարժության, կրտսեր դպրոցի մանկավարժության |

|                     |մոդուլները:                                    |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա կրթական համակարգերը և  դրանց զարգացման   |

|արդյունք 1           |միտումները                                     |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի և  ճիշտ է ներկայացնում                 |

|                     |ուսումնադաստիարակչական հաստատությունների       |

|                     |զարգացումը որպես հասարակության դաստիարակության |

|                     |ուղղությամբ հիմնական նպատակների և  խնդիրների   |

|                     |իրականացման միջոց,                             |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում կրթական համակարգերի     |

|                     |զարգացման հիմնական տարրերը,                    |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում կրթական համակարգերի     |

|                     |զարգացման առանձնահատկությունները տարբեր        |

|                     |երկրներում,                                    |

|                     |դ. գիտի և  ճիշտ է ներկայացնում ՀՀ կրթության    |

|                     |զարգացման կառուցվածքը և  սկզբունքները:         |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա ներդպրոցական կառավարման և                |

|արդյունք 2           |ուսումնադաստիարակչական աշխատանքների ղեկավարման |

|                     |առանձնահատկությունները ժամանակակից փուլում     |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի և  ճիշտ է ներկայացնում ներդպրոցական    |

|                     |կառավարման ընդհանուր բնութագիրը,               |

|                     |գործառույթները,                                |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում կառավարման գործընթացի   |

|                     |գործնական բովանդակությունը, գիտի դպրոցի        |

|                     |աշխատանքի պլանավորումը, արդյունավետ կառավարման |

|                     |հիմքերը, կառավարման գործունեության             |

|                     |վերահսկողության և  գնահատման                   |

|                     |ձևերը,                                         |

|                     |գ. ճիշտ է ներկայացնում դպրոցում նորարարական    |

|                     |գործընթացների կառավարումը, գիտի այդ            |

|                     |գործընթացների վերահսկողության, վերլուծության և |

|                     |կարգավորման ձևերը:                             |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա դպրոցում կրթական գործընթացների կառավարման|

|արդյունք 3           |յուրօրինակությունները                          |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի և  ճիշտ է ներկայացնում կրթական         |

|                     |համակարգը որպես գործընթաց,                     |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում ուսումնական պարապմունքը |

|                     |որպես համակարգ, գիտի նրա կառուցվածքային        |

|                     |տարրերը,                                       |

|                     |գ. գիտի և  ճիշտ է ներկայացնում կրթական         |

|                     |գործընթացի արդյունքների որակների կառավարման    |

|                     |առանձնահատկությունները,                        |

|                     |դ. գիտի և  ճիշտ է ներկայացնում կրթական         |

|                     |տեխնոլոգիաները:                                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա կրթական հաստատության դաստիարակչական      |

|արդյունք 4           |համակարգերի կառավարման հատկությունները         |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի և  ճիշտ է ներկայացնում դաստիարակաչական |

|                     |համակարգը դպրոցում և  հանդիպող հիմնական        |

|                     |դժվարությունները պրակտիկայում,                 |

|                     |բ. գիտի և  ճիշտ է ներկայացնում դաստիարակչական  |

|                     |համակարգերը աստիճանական կառավարման էությունը,  |

|                     |գ. գիտի և  ճիշտ է ներկայացնում ադապտիվ         |

|                     |դաստիարակչական համակարգի նպատակներն ու         |

|                     |խնդիրները, արդյունավետության պայմանները,       |

|                     |դ. գիտի և  ճիշտ է ներկայացնում դպրոցի          |

|                     |ինքնավարման զարգացումը, դրա կառուցման հիմնական |

|                     |սկզբունքները, դպրոցական ինքնավարման            |

|                     |կառուցվածքը,                                   |

|                     |ե. գիտի դպրոցականների դաստիարակվածության       |

|                     |մակարդակի չափման մեթոդիկաները, ներկայացվող     |

|                     |պահանջները,                                    |

|                     |զ. գիտի և  ճիշտ է ներկայացնում ադապտիվ         |

|                     |դաստիարակչական համակարգի զարգացման հիմնական    |

|                     |փուլերը,                                       |

|                     |է. գիտի և  ճիշտ է ներկայացնում դպրոցի և        |

|                     |ընտանիքի համագործակցության հիմնական ձևերը:     |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա կրտսեր դպրոցի մանկավարժական կոլեկտիվի    |

|արդյունք 5           |ղեկավարման ձևերը                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. գիտի և  ճիշտ է ներկայացնում դպրոցի կոլեկտիվի|

|                     |կառավարումը մոտիվացիայի հիման վրա,             |

|                     |բ. գիտի կրտսեր դպրոցի ուսուցչի աշխատանքի       |

|                     |խթանման ձևերը,                                 |

|                     |գ. գիտի և  ճիշտ է ներկայացնում խթանվող         |

|                     |գործունեության սկզբունքները,                   |

|                     |դ. գիտի և  ճիշտ է ներկայացնում դպրոցի          |

|                     |մանկավարժական խորհրդի աշխատանքի                |

|                     |բովանդակությունը և  մեթոդիկան,                 |

|                     |ե. գիտի դպրոցի ուսուցչի աշխատանքի որակի        |

|                     |գնահատման և  ղեկավարման միջոցները,             |

|                     |տեխնոլոգիաները:                                |

|_____________________________________________________________________|

|              ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»                    |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԴՏԴ 4-09-015                                   |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է ուսումնասիրել տրամաբանության |

|                     |տարրերն ու դրանց հիման վրա մշակված ուսումնական |

|                     |խաղերի հիմնական տարատեսակները: ՈՒսանողները     |

|                     |կծանոթանան դրանց ռազմավարությանը և             |

|                     |մարտավարությանը, նաև  տեղեկություններ կստանան  |

|                     |առավել բարդ տրամաբանական խաղերից               |

|                     |(ինքնազարգացման նպատակով): Մոդուլի խնդիրն է    |

|                     |կրտսեր դպրոցի ապագա դասվարներին ծանոթացնել     |

|                     |տրամաբանության տարրերին և  դրանց միջոցով       |

|                     |երեխաների մաթեմատիկական, լեզվական, ալգորիթմական|

|                     |մտածողության զարգացմանը նպաստող խաղերի         |

|                     |դասավանդման մեթոդիկային:                       |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |144 ժամ                                        |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլի համար մուտքային մակարդակ են        |

|                     |հանդիսանալու մոդուլներ Մաթեմատիկայից, Հայոց    |

|                     |լեզվից, Բնագիտությունից, Մանկավարժությունից:   |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |

|                     |բավարար մակարդակի ապահովումն է                 |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ կրթական գործընթացում տրամաբանական մտքի  |

|արդյունք 1           |և  մտածողության զարգացմանը նպաստելու           |

|                     |կարևորություն  ու ուղիները                     |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է մեկնաբանում ուսումնական գործընթացում |

|                     |տրամաբանական մտածողության, ստեղծագործական      |

|                     |ունակությունների զարգացման մանկավարժամեթոդական |

|                     |հիմքերը,                                       |

|                     |բ. Ճիշտ է բացատրում աշխարհայացքի ընդլայնման, ոչ|

|                     |կաղապարային գիտելիքների յուրացման              |

|                     |անհրաժեշտությունն ու մեխանիզմները,             |

|                     |գ. Ճիշտ է բացատրում կյանքի և  գործունեության   |

|                     |տարբեր բնագավառներում ճշգրիտ, օպտիմալ և        |

|                     |հաշվենկատ լուծումներ գտնելու ձիրքի դրսևորման   |

|                     |կարևորությունն  ու ուղիները:                   |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ տրամաբանության տարրերի ուսուցման դերն ու|

|արդյունք 2           |տեղը կրտսեր դպրոցում և  դրանց մատուցման        |

|                     |ուղիները                                       |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է ներկայացնում տրամաբանության առարկան  |

|                     |ու խնդիրները կրտսեր դպրոցում,                  |

|                     |բ. Ճիշտ է մեկնաբանում տրամաբանության տարրերի   |

|                     |դասավանդման նպատակների զարգացման միտումները,   |

|                     |գ. Ճիշտ է պատկերացնում ուսուցման պարզից բարդ   |

|                     |սկզբունքի պահպանումը տրամաբանության տարրեր     |

|                     |դասավանդելիս:                                  |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ է երեխաներին տարրական դպրոցում          |

|արդյունք 3           |տրամաբանական խաղեր ուսուցանելու նպատակները և   |

|                     |դրանց մատուցման մեթոդիկան                      |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ և  հանգամանորեն ներկայացնում է         |

|                     |տրամաբանական խաղերի դասակարգումը,              |

|                     |բ. Ճիշտ է բացատրում պարզագույն տրամաբանական    |

|                     |խաղերի ռազմավարությունն ու մարտավարությունը,   |

|                     |գ. Ճիշտ է մեկնաբանում հաղթական և  օպտիմալ      |

|                     |ընթացակարգը (ալգորիթմը) տրամաբանական խաղերում, |

|                     |դ. Ճիշտ է թվարկում և  բացատրում հետաքրքրաշարժ  |

|                     |թվաբանություն խմբի առաջադրանքները և  դրանց     |

|                     |դասավանդման, մեթոդները (թվաբանական ռեբուսներ և |

|                     |գլուխկոտրուկներ, կշռելու և  հեղուկ դատարկելու  |

|                     |խնդիրներ, մոգական քառակուսիներ և  այլն),       |

|                     |ե. Ճիշտ է թվարկում և  բացատրում հետաքրքրաշարժ  |

|                     |երկրաչափություն խմբի առաջադրանքները և  դրանց   |

|                     |դասավանդման մեթոդները (լուցկու հատիկների       |

|                     |դասավորում, անցարաններ և  ուղեբաժանումներ,     |

|                     |կտրելու, ձևելու  խնդիրներ և  այլն):            |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Տիրապետի արդյունավետ և  բովանդակալից ժամանց    |

|արդյունք 4           |կազմակերպելու կարողությունների և               |

|                     |հմտությունների                                 |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է կիրառում հաղթանակի հստակ ալգորիթմ    |

|                     |չունեցող խաղերի դասավանդման մեթոդիկան,         |

|                     |բ. Ճիշտ է կիրառում ոչ լրիվ նախնական            |

|                     |տեղեկատվությամբ խաղերի դասավանդման մեթոդիկա,   |

|                     |գ. Ճիշտ է ներկայացնում խաղացողի                |

|                     |հոգեբանությունը, խաղավարական նրբությունները,   |

|                     |դ. Խաղավարի ճիշտ կեցվածք է դրսևորում,          |

|                     |ե. Ճիշտ է պատկերացնում վիճելի հարցերի          |

|                     |պարզաբանումը և  խաղային դրվագների              |

|                     |վերլուծությունը,                               |

|                     |զ. Ճիշտ է կարողանում հնարավոր կոնֆլիկտների     |

|                     |հաղթահարման ուղիներ առաջարկել,                 |

|                     |է. գիտի խաղերում երեխաների հատուկ              |

|                     |ընդունակությունների բացահայտման ուղիները,      |

|                     |ը. գիտի օժտված երեխաների ինքնուրույն աշխատանքի |

|                     |կազմակերպման ձևերը  (նոր խաղերի ու խնդիրների   |

|                     |հորինում, հետազոտական - վերլուծական            |

|                     |աշխատանքների խթանում):                         |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ «Սովորեցրո՛ւ խաղալիս և  խաղա՛           |

|արդյունք 5           |սովորեցնելիս» սկզբունքի իրագործումը            |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է մատուցում խաղերի բացատրությանը և     |

|                     |անցկացմանը ներկայացվող մեթոդական պահանջները,   |

|                     |բ. գիտի միջդասարանային մրցումների անցկացման    |

|                     |կարգեր ու ձևեր,                                |

|                     |գ. ցուցաբերում է նոր խաղերի ինքնուրույն        |

|                     |որոնման, գնահատման և  վերլուծության            |

|                     |հմտություններ:                                 |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ «թիմային» ոգու, համագործակցության և     |

|արդյունք 6           |ներդաշնակության սերմանման մեթոդական ձևեր  ու   |

|                     |միջոցներ                                       |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ճիշտ է բացատրում դասարանում փոքր թիմերի     |

|                     |կազմակերպման ուղիները,                         |

|                     |բ. Ճշգրիտ և  հստակ ներկայացնում է              |

|                     |համագործակցային ուսուցման տեսական և  գործնական |

|                     |դրույթները թիմային առաջադիմության և  հանուն    |

|                     |միասնական նպատակի գործելու վերաբերյալ,         |

|                     |գ. Ճիշտ է ներկայացնում թիմային գործընթացի      |

|                     |բարելավման ուղիները,                           |

|                     |դ. գիտի և  ճիշտ է ներկայացնում տրամաբանական    |

|                     |խաղերի դասակարգումը, դրանց ռազմավարությունն ու |

|                     |մարտավարությունը, տարբեր դասերի խաղերի         |

|                     |ուսուցողական (դիդակտիկական) ներուժը և          |

|                     |օգտակարությունը, դասավանդման                   |

|                     |մեթոդիկայի նրբությունները:                     |

|_____________________________________________________________________|

|  ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»         |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԴՏԴ-04-09-016                                  |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Այս մոդուլի նպատակն է էկոլոգիական գիտելիքների  |

|                     |ուսուցանման միջոցով ուսանողին օժտել ընդհանուր  |

|                     |էկոլոգիական գրագիտությամբ, դրա հիման վրա       |

|                     |ձևավորել  էկոլոգիական վարքագիծ, ինչը ուսանողը  |

|                     |կօգտագործի իր հետագա մասնագիտական              |

|                     |գործունեության մեջ:                            |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլի յուրացման համար նախնական           |

|                     |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:              |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ էկոլոգիական հիմնական հասկացությունները  |

|արդյունք 1           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է ներկայացնում էկոլոգիան որպես         |

|                     |բնագիտական, սոցիալական գիտություն և  նրա կապը  |

|                     |այլ գիտությունների հետ,                        |

|                     |բ. Ճիշտ է բացատրում անկենդան, կենդան և         |

|                     |մարդածին գործոնների ազդեցությունը օրգանիզմի    |

|                     |վրա,                                           |

|                     |գ. Ճիշտ է ներկայացնում էկոլոգիական համակարգերը |

|                     |և  նրանց բաղադրիչները:                         |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ էկոլոգիական հիմնախնդիրների              |

|արդյունք 2           |բովանդակությունը և  դրանց լուծմանն ուղղված     |

|                     |միջոցառումները                                 |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է թվարկում հիմնական էկոլոգիական        |

|                     |հիմնախնդիրները,                                |

|                     |բ. ճիշտ է ներկայացնում յուրաքանչյուր           |

|                     |էկոլոգիական հիմնախնդրի էությունը,              |

|                     |գ. գիտի ՀՀ կողմից վավերացված էկոլոգիական       |

|                     |հռչակագրերը, ՀՀ «Կարմիր գիրքը» և  նրանց        |

|                     |ընդհանուր բովանդակությունը,                    |

|                     |դ. գիտի անձի էկոլոգիական իրավունքներն ու       |

|                     |պարտականությունները:                           |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ էկոլոգիական դաստիարակության նպատակն ու  |

|արդյունք 3           |բովանդակությունը                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է ներկայացնում էկոլոգիական             |

|                     |դաստիարակության նպատակն ու բովանդակությունը,   |

|                     |բ. գիտի էկոլոգիական դաստիարակության կապը       |

|                     |մարդկային գործունեության բոլոր ոլորտների հետ,  |

|                     |գ. ճիշտ է բացատրում էկոլոգիական դաստիարակության|

|                     |դերը մարդու ամենօրյա գործունեության մեջ:       |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Դրսևորել  էկոլոգիական վարքագիծ իր ամենօրյա     |

|արդյունք 4           |գործունեության մեջ                             |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |1. Կարողանում է ճիշտ կողմնորոշվել և            |

|                     |համապատասխան լուծումներ տալ էկոլոգիական        |

|                     |իրավիճակային խնդիրներին:                       |

|_____________________________________________________________________|

|               ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»                     |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ԴՏԴ-04-09-017                                  |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Այս մոդուլի նպատակն է բնագիտության վերաբերյալ  |

|                     |գիտելիքների ուսուցանման միջոցով ուսանողին օժտել|

|                     |բնագիտական գիտելիքներով և  առանձին             |

|                     |կարողություններով, որոնք կնպաստեն ճանաչելու    |

|                     |շրջապատող բնությունը, դիտարկել բնության տարբեր |

|                     |երևույթները  և  մեկնաբանել դրանք:              |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |54 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլի յուրացման համար նախնական           |

|                     |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:              |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|կարգը                |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ ընդհանուր տեղեկություններ տիեզերքի,     |

|արդյունք 1           |Արեգակնային համակարգի, Երկրագնդի մասին         |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է ներկայացնում տիեզերքի կառուցվածքը,   |

|                     |բ. Ճիշտ է ներկայացնում Արեգակնային համակարգի   |

|                     |կառուցվածքը, ճիշտ է թվարկում Արեգակնային       |

|                     |համակարգի մոլորակների անվանումները,            |

|                     |գ. Ճիշտ է ներկայացնում Երկրագնդի կառուցվածքը,  |

|                     |նրա կլիման և  եղանակները:                      |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ տեղեկություններ մթնոլորտի, ջրոլորտի և   |

|արդյունք 2           |քարոլորտի վերաբերյալ:                          |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է ներկայացնում Երկրագնդի մթնոլորտի     |

|                     |կառուցվածքը,                                   |

|                     |բ. Ճիշտ է ներկայացնում Երկրագնդի ջրոլորտի      |

|                     |կառուցվածքը,                                   |

|                     |գ. Ճիշտ է ներկայացնում Երկրագնդի քարոլորտի     |

|                     |կառուցվածքը,                                   |

|                     |դ. ճիշտ է ցույց տալիս ցամաքի և  ջրային         |

|                     |միջավայրի բաշխվածությունն ըստ մայրցամաքների և  |

|                     |օվկիանոսների գլոբուսի և  քարտեզի վրա,          |

|                     |ե. Ճիշտ է ցույց տալիս Հայաստանի հիմնական       |

|                     |լեռները, գետերը, լճերը, մարզերը քարտեզի վրա:   |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Ճանաչել և  մեկնաբանել բնական երևույթները       |

|արդյունք 3           |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է բացատրում քամու առաջացման պատճառները |

|                     |և  ճանաչում է քամիների տարատեսակները,          |

|                     |բ. Ճիշտ է բացատրում մթնոլորտային երևույթների   |

|                     |և  տեղումների առաջացման պատճառները, ճանաչում է |

|                     |մթնոլորտային երևույթների  և  տեղումների        |

|                     |տեսակները,                                     |

|                     |գ. ճիշտ է բացատրում երկրաշարժերի առաջացման     |

|                     |պատճառները և  ուժգնության սանդղակը,            |

|                     |դ. Ճիշտ է բացատրում ջրհեղեղների և  սելավների   |

|                     |առաջացման պատճառները,                          |

|                     |ե. Ճիշտ է բացատրում բնական հրդեհների առաջացման |

|                     |պատճառները:                                    |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ կենդանիների և  բույսերի կառուցվածքային  |

|արդյունք 4           |հիմնական առանձնահատկությունները, ճանաչել       |

|                     |շրջապատող բնության մեջ հանդիպող կենդանիները և  |

|                     |բույսերը                                       |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Ճիշտ է ներկայացնում տարբեր կենդանիների և    |

|                     |բույսերի կառուցվածքային առանձնահատկությունները,|

|                     |բ. ըստ կառուցվածքային առանձնահատկությունների   |

|                     |Ճիշտ է տարբերում կարգաբանական տարբեր խմբերի    |

|                     |պատկանող կենդանիներին և  բույսերին,            |

|                     |գ. Ճանաչում է ընտանի կենդանիներին և  տարբերում |

|                     |նրանց վայրի կենդանիներից,                      |

|                     |դ. Ճանաչում է մշակովի բույսերին և  տարբերում   |

|                     |նրանց վայրի աճող բույսերի,                     |

|                     |ե. Ճանաչում է Հայաստանում առավել տարածված      |

|                     |կենդանիներին և  բույսերին,                     |

|                     |զ. Ճիշտ է ներկայացնում բնական երևույթների  և   |

|                     |եղանակի դերն ու նշանակությունը կենդանիների և   |

|                     |բույսերի կյանքում:                             |

|_____________________________________________________________________|

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
07.12.2009
N 1048-Ն
Հրաման