Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0670.291098

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 1998 թ. թիվ 670

 

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մարդու իմունային անբավարարության վիրուսի և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի կանխարգելման կարճաժամկետ ծրագիրն ու մարդու իմունային անբավարարության վիրուսի և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի կանխարգելման ուղղությամբ կատարվելիք գիտական հետազոտությունների ծրագիրը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել միջոցներ` սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի իրագործումն ապահովելու համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 670 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐ

 

1999 - 2000 ԹԹ.

 

1998

 

I. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ): Հիվանդության հետևանքով քայքայվում է մարդու պաշտպանողական համակարգը (իմունային համակարգը) և օրգանիզմն անպաշտպան է դառնում վարակների և չարորակ ուռուցքների հանդեպ: ՁԻԱՀ-ի քաղաքական, հասարակական-տնտեսական և ժողովրդագրական վտանգը պայմանավորված է հետևյալ պատճառներով. մահացածությունը ՁԻԱՀ հիվանդությունից հասնում է 100 %; ախտահարված մարդիկ պատկանում են այն տարիքային խմբերին, որոնք առավել արդյունավետ են հասարակական և տնտեսական տեսակետից; վարակված մարդը երկար ժամանակ մնում է արտաքնապես առողջ և կարող է փոխանցել վարակն այլ մարդկանց, հիվանդությունն արագ է տարածվում` մեկ վարակակիրը կարող է վարակել մոտ 30 մարդ (ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների):

Ներկայումս Հայաստանում ստեղծված ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը խիստ անբարենպաստ է: Թիվ 1 աղյուսակում ամփոփված են ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի դեպքերը, որոնք հետազոտվել և արձանագրվել են ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնում 1996-1998 (առաջին կիսամյակ) թթ. ընթացքում:

 

Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված ՄԻԱՎ վարակի

և ՁԻԱՀ-ի դեպքերը 1998 թ. հուլիսի 1-ի դրությամբ:

 

.________________________________________________________________________.

|  Տարի        |ՄԻԱՎ վարակի|  ՄԻԱՎ  |  ՄԻԱՎ   | ՁԻԱՀ-ով  |    ՄԻԱՎ       |

|              |  դեպքերի  |վարակված|վարակված |հիվանդների|վարակված անձանց|

|              |  քանակը   | կանայք |տղամարդիկ|  քանակը  | միջին տարիքը  |

|______________|___________|________|_________|__________|_______________|

|  1996        |    26     |   5    |   21    |    4     |      32,7     |

|______________|___________|________|_________|__________|_______________|

|  1997        |    37     |   10   |   27    |    5     |      29,3     |

|______________|___________|________|_________|__________|_______________|

|  1998 (I-VI) |    3      |   3    |    -    |    1     |      28,1     |

|______________|___________|________|_________|__________|_______________|

|  Ընդհանուր   |    66     |   18   |   48    |   13*    |      30       |

|              |           |        |         |          |               |

.________________________________________________________________________.

* ՁԻԱՀ-ի ևս 3 դեպք գրանցվել էին մինչև 1993 թ.

 

Մի շարք գործոններ առավելագույնս խթանում են Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակի տարածումը: Դրանց թվում են ազգաբնակչության մեծամասնության ծանր սոցիալ-տնտեսական դրությունը, գործազրկությունը, աշխատանքի որոնման նպատակով բնակչության բարձր արտահոսքը դեպի այն երկրներ, որտեղ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակն անբարենպաստ է, բնակչության մեծամասնության անտեղյակ լինելը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցների մասին, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների լայն տարածումը:

Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի տեղի է ունենում ՄԻԱՎ-ով վարակված անձանց քանակի կրկնակի աճ [1]: ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի 1996 և 1997 թթ. տվյալների համեմատությունը վկայում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակի դեպքերի աճի ցուցանիշը նույնիսկ ավելի բարձր է (որը բնորոշ է զարգացող երկրների համար) և կազմում է մոտավորապես 2,4: Տարեկան ՄԻԱՎ-վարակված անձանց 7 % դառնում են ՁԻԱՀ-ով հիվանդներ [2]: Հաշվի առնելով համաճարակի յուրահատկությունները և միջազգային գիտա/պրակտիկ փորձը կարելի է կանխագուշակություն անել, որ եթե Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակի զարգացումը պահպանի իր տենդենցները, ապա մոտակա տարիների ընթացքում, վարակվածների և հիվանդների թիվը կարող է հասնել սպառնացող չափերի:

 

Աղյուսակ 2. Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի համաճարակի

զարգացման տենդենցները

 

.____________________________________________________________________.

|Տարի    |       ՄԻԱՎ-վարակված անձանց  |      ՁԻԱՀ-ով հիվանդների     |

|        |        ընդհանուր քանակը     |       ընդհանուր քանակը      |

|________|_____________________________|_____________________________|

|1996    |              26             |              4              |

|________|_____________________________|_____________________________|

|1997    |              37             |              9              |

.____________________________________________________________________.

 

Հաշվի առնելով հիվանդության հատուկ համաճարակաբանական վտանգը և առանձնահատկությունները, հատկապես հիվանդի մահացու վախճանի անխուսափելիությունը, առանձնակի ուշադրություն պետք է դարձվի ՄԻԱՎ-վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների բժշկական օգնությանը և սպասարկմանը: Դա նպաստելու է`

1) ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի նոր դեպքերի վաղ հայտնաբերմանը,

2) կանխարգելիչ միջոցառումների պատշաճ պլանավորմանն ու իրագործմանը,

3) ՄԻԱՎ-վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների կյանքի տևողության երկարացմանը և կյանքի որակի բարձրացմանը:

Պետք է նշել, որ բնակչության մեծամասնության ցածր կենսամակարդակը և ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ախտորոշիչ և բուժական միջոցառումների բարձր արժեքը հնարավորություն չեն տալիս, որպեսզի վարակված անձինք ինքնուրույն և լիարժեք կերպով ապահովեն սեփական բուժսպասարկումը: Ուստի ՄԻԱՎ-վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների բժշկական օգնությունը և սպասարկումն անհրաժեշտ է իրականացնել պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Վերոնշված նկատառումները պայմանավորում են ներկայացվող ծրագրի արդիականությունը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. ՀՀ տարածքում մարդու իմունային անբավարարության վիրուսի տարածման կանխարգելումը:

2. ՄԻԱՎ վարակի անձնական և սոցիալական բացասական հետևանքների հնարավոր նվազեցումը:

Թիվ 1 նպատակի իրագործման համար անհրաժեշտ է գործել հետևյալ ռազմավարական ուղղություններով`

ա) սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելում,

բ) արյան միջոցով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելում.

գ) պերինատալ ճանապարհով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելում:

 

Սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելումը ներառում է հետևյալ միջոցառումները`

1. Անվտանգ սեռական վարքագծի ձևավորում:

2. Պահպանակներով ապահովում:

3. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով (ՍՃՓՀ) հիվանդների բարձրակարգ սպասարկման ապահովում:

4. Անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու համար համապատասխան վարքագծի ձևավորում (հատկապես ՍՃՓՀ-ի դեպքերում):

Արյան միջոցով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելումը ներառում է հետևյալ միջոցառումները`

1. Անվտանգ դոնորական արյան ապահովում:

2. Ներթափանցող, վիրաբուժական և ստոմոտոլոգիական գործողությունների ժամանակ ախտազերծ պայմանների ապահովում:

3. Ներերակային թմրեցուցիչ միջոցների կիրառման ժամանակ ախտազերծ պայմանների ապահովում:

Պերինատալ ճանապարհով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելումը ներառում է հետևյալ միջոցառումները`

1. ՄԻԱՎ վարակի կանխարգելման, վիրուսի պերինատալ ճանապարհով փոխանցման և ընտանիքի պլանավորման մասին անհրաժեշտ ինֆորմացիայի ապահովում:

2. ՄԻԱՎ-ով վարակված կանանց բուժծառայության և պարտադիր խորհրդատվության ապահովում:

Ռազմավարական ուղղություն` «ՄԻԱՎ-ի սեռական ճանապարհով տարածման

_________________________

կանխարգելում»

Միջոցառում թիվ 1. Անվտանգ սեռական վարքագծի ձևավորում

Միջոցառման նպատակներն են`

ա) նպաստել անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը.

բ) սեռական հարաբերության ժամանակ պահպանակի ճիշտ օգտագործում.

գ) սեռական զուգընկերների թվի կրճատում.

դ) փոխադարձ հավատարմություն.

ե) անվտանգ սեռական հարաբերության կիրառում.

զ) պատասխանատու վարքի ձևավորում.

է) սեռական կյանքի սկզբի հետաձգում. Նշված նպատակներն իրականացնելու համար հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Անվտանգ սեռական վարքագծի լայնածավալ պրոպագանդա լրատվամիջոցներով:

2. Բնակչության յուրահատուկ խմբերի ուսուցում:

3. Դպրոցներում և ԲՈՒՀ-երում անվտանգ սեռական վարքագծի ձևավորման ծրագրի մշակում և արմատավորում:

4. Բուժանձնակազմի և մանկավարժների ուսուցում և նախապատրաստում բնակչության համապատասխան խմբերին կրթելու համար:

Միջոցառում թիվ 2. Պահպանակներով ապահովում

Միջոցառման նպատակն է ավելացնել պահպանակների մատչելիությունը:

Նշված նպատակին հասնելու համար հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Պահպանակների թվի և տեսակների ավելացում.

2. Պահպանակների ապահովման բարելավում.

3. Պահպանակների պահեստավորման կանոնների պահպանում.

Միջոցառում թիվ 3. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով (ՍՃՓՀ) հիվանդների բարձրակարգ սպասարկման ապահովում

Միջոցառման նպատակն է ՍՃՓՀ-ով հիվանդների բժշկական ծառայությունը դարձնել արդյունավետ և մատչելի:

Նշված նպատակին հասնելու համար հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Ապահովել ՄԻԱՎ-ի և ՍՃՓՀ-ի կանխարգելման ծրագրերի կոորդինացումը:

2. Մշակել և տարածել ՍՃՓՀ-ով հիվանդների բուժսպասարկման հրահանգների համալիր (որոնք պայմանավորում են ախտորոշումն ու բուժումը և հիմնվում են համախտանշային ախտորոշման վրա), ինչպես նաև ապահովել խորհրդատվության և հիգիենայի ուսուցում:

3. Կատարելագործել ՍՃՓՀ-ի բուժման համար դեղամիջոցների մատակարարման համակարգը:

4. Մաշկաբանական ծառայություններն ուղղել բնակչության այն հատվածների

վրա, որոնք ՍՃՓՀ-ով վարակվելու բարձր վտանգ ունեն:

Միջոցառում թիվ 4. Անհրաժեշտ բուժօգնություն (հատկապես ՍՃՓՀ-ի դեպքերում) ստանալու համար համապատասխան վարքագծի ձևավորում

Միջոցառման նպատակն է ավելացնել մաշկաբանական ծառայությունների նպատակային օգտագործումը:

Նշված նպատակին հասնելու համար հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Անցկացնել պետական և տեղային սանիտարական դասընթացներ` բնակչությանը տեղեկացնելու այն մասին, թե ինչպես է փոխանցվում վարակը և ուր է անհրաժեշտ դիմել ախտորոշման, բուժման և այլ կանխարգելիչ միջոցառումների համար:

2. դպրոցներում և այլուր ապահովել երիտասարդության կրթությունը:

3. Սանիտարական դասընթացների մեջ ընդգրկել բնակչության բոլոր խմբերը:

4. Ստեղծել դեռահասների կենտրոններ:

 

Ռազմավարական ուղղություն` «ՄԻԱՎ-ի արյան միջոցով տարածման

_________________________

կանխարգելումը»

Միջոցառում թիվ 1. Ապահովել արյան անվտանգ մատակարարում

Միջոցառման նպատակն է մշակել և ամրակայել ՄԻԱՎ վարակազերծ արյան մատակարարման համակարգ: Առողջապահության աշխատակիցները, որոնք զբաղվում են դոնորական արյան և նրա բաղադրանյութերի ընդունմամբ, մշակմամբ և պահպանմամբ պետք է ներգրավեն, ընտրեն և պահպանեն ցածր վտանգ ներկայացնող առողջ դոնորներին: Կամավոր չվճարվող դոնորները պետք է աստիճանաբար փոխարինեն վճարվողներին: Անհրաժեշտ է անցկացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան և արյան բաղադրանյութերի ստուգում: Բոլոր դոնորները պետք է հետազոտվեն ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ գործոնների վերաբերյալ: Դոնորական արյան համապատասխան ստուգումը պետք է իրականացվի հետազոտությունների համար օգտագործվող ռեագենտների ապահով մատակարարման և այդ հետազոտությունների որակի հսկողության հետ մեկտեղ: Արյունը և նրա բաղադրանյութերն անհրաժեշտ է ներարկել միայն կյանքին ուղիղ վտանգ սպառնող դեպքերում կամ ծանր հիվանդությունների կանխարգելման նպատակով: Անհրաժեշտ է օգտագործել միայն ճիշտ ընտրված դոնորներից (որոնք հետազոտվել են վարակիչ հիվանդությունների հարուցիչների վերաբերյալ) ստացված արյունը:

Նշված նպատակին հասնելու համար հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Մշակել արյան փոխներարկման ազգային ծրագիր:

2. Մշակել և տարածել արյան փոխներարկման վերաբերյալ ազգային ուղեցույց:

3. Արյան ռացիոնալ օգտագործման վերաբերյալ պետական մակարդակով կազմակերպել նախադիպլոմային, հետդիպլոմային և անընդմեջ դասընթացներ` բուժող բժիշկների համար:

4. Ապահովել արյան մեջ ՄԻԱՎ-ի ախտորոշման համար անհրաժեշտ թեսթ-համակարգեր:

5. Ապահովել արյան փոխարինիչներ:

Միջոցառում թիվ 2. Ներթափանցող, վիրաբուժական և ստոմատոլոգիական գործողությունների ժամանակ ապահովել ախտազերծ պայմաններ

Միջոցառման նպատակն է բուժական հաստատություններում նվազեցնել ՄԻԱՎ-ի փոխանցումը ներթափանցող, ներերակային, վիրաբուժական և ստոմատոլոգիական գործողությունների ժամանակ:

Սա կարելի է իրականացնել հետևյալ անվտանգության միջոցառումների պահպանմամբ`

1. Վարակիչ համարել արյունը կամ օրգանիզմի այլ կենսաբանական հեղուկները:

2. Համապատասխան ախտազերծման ենթարկել բոլոր գործիքները, որոնք օրգանիզմի վարակիչ հեղուկների հետ շփման մեջ են եղել:

3. Բժշկական գործողությունների ժամանակ կրել ձեռնոցներ և այլ պաշտպանիչ հագուստներ, ինչպես նաև պաշտպանել աչքերը:

4. Վարակված նյութերն ու գործիքները տեղադրել կոնտեյների մեջ, ապա այրել կամ թաղել:

 

Հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Առողջապահական հաստատություններում ներթափանցող, ներերակային, վիրաբուժական և ստոմատոլոգիական գործողությունների կատարման հրահանգների մշակում:

2. Առողջապահության աշխատակիցներին և այլ մասնագետներին անվտանգության համընդհանուր կանոնների ուսուցում:

3. Համապատասխան աշխատակազմի, մատակարարման և պաշտպանիչ սարքավորումների ապահովում:

Միջոցառում թիվ 3. «Կանխել թմրանյութերի վտանգավոր օգտագործումը»

Միջոցառման նպատակն է կանխել թմրամոլների վտանգավոր վարքագիծը: Ներերակային թմրամոլները շատ արագ են վարակվում և կարող են փոխանցել վարակը սեռական և պերինատալ ուղիներով:

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է`

1. ՄԻԱՎ-ի փոխանցման հարցերի վերաբերյալ մշակել սանիտարական-լուսավորչական նյութեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թմրամոլներին ներգրավել բուժման ծրագրերում:

2. Հասակակիցների միջոցով թմրամոլներին ներգրավել ՁԻԱՀ-ին վերաբերող կրթական ծրագրերում:

 

Ռազմավարական ուղղություն`  «ՄԻԱՎ-ի պերինատալ ճանապարհով փոխանցման

_________________________

կանխարգելում»

Միջոցառում թիվ 1. ՄԻԱՎ-ի կանխարգելման, հնարավոր և պերինատալ փոխանցման ճանապարհների և ընտանիքի պլանավորման մասին տեղեկություններ հաղորդել որդեծնական տարիքի կանանց և այն տղամարդկանց, որոնց ՄԻԱՎ-ով վարակելիության վիճակն անհայտ է կամ որոնց մոտ ՄԻԱՎ-ը բացակայում է: Ապահովել անվտանգ ծննդաբերություն:

Միջոցառման նպատակն է խորացնել գիտելիքներն ու ձևավորել կանխարգելիչ վարքագիծ այն կանանց ու տղամարդկանց մոտ, որոնց ՄԻԱՎ-ով վարակելիության վիճակն անհայտ է կամ որոնց մոտ ՄԻԱՎ-ը բացակայում է:

Այն նպատակին հասնելու համար անհրաժեշտ է`

1. Ապահովել ընտանիքի պլանավորման վերաբերյալ անհրաժեշտ սանիտարական դաստիարակություն ու խորհրդատվություններ, որոնք կանցկացվեն առողջապահական հաստատություններում և լրատվամիջոցներով:

2. Ապահովել ՄԻԱՎ-ով վարակված կանանց բուժծառայություն ցուցաբերելու համար անհրաժեշտ դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են ՄԻԱՎ-ի փոխանցումը վարակված մորից երեխային:

 

III. ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

Ծրագրի վերահսկումը կատարվելու է ՀՀ Առողջապահության նախարարության Գլխավոր Պետական Սանիտարական Բժշկի կողմից: Ծրագրի խնդիրներին հասնելու մակարդակն ընդունվելու է որպես հիմնական ցուցանիշ` ծրագրի ընթացքը և արդյունքները գնահատելու համար: Ծրագրի բոլոր մասերի վերաբերյալ պատրաստվելու են եռամսյա հաշվետվություններ:

Ծրագրի վերահսկման համար օգտագործվելու են ինֆորմացիայի հետևյալ աղբյուրները`

- վիճակագրական տվյալներ,

- ծրագրին վերաբերվող փաստաթղթերի ստուգում,

- տեխնիկական հաշվետվություններ,

- հետազոտությունների արդյունքներ:

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԸ

 

Մաս առաջին

.________________________________________________________________________.

|          ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ     |                 1999                  |

|       ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ  |                                       |

|         ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ    |                                       |

|________________________________|_______________________________________|

|ԹԻՎ |                           |  ՁԵՌՆԱՐԿՎՈՂ   |  ՔԱՆԱԿԸ   | ԱՐԺԵՔԸ    |

|Ը/Կ |                           |  ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ  |  (ՀԱՏ)    | (ԴՐԱՄ)    |

|____|___________________________|_______________|___________|___________|

| 1. | Անվտանգ սեռական վարքագծի  |  Տպագրական    |  87 500   |1 750 000  |

|    | ձևավորում                 |  նյութեր      |           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

|1.1.| Լայնածավալ ինֆորմացիոն    |  Տեսահոլովակ  |    3      |3 750 000  |

|    | և  կրթական միջոցառումներ  |  Կլոր սեղան   |    2      |  750 000  |

|    | ողջ ազգաբնակչության և     |  Հասարակական  |    2      |5 000 000  |

|    | հատուկ խմբերի շրջանում    |  միջոցառումներ|           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

|1.2.| Պահպանակների օգտագործման  | Հուշաթերթիկներ| 1 200 0001|24 000 000 |

|    | տեղեկատվական և  կրթական   |               |  10 տեսակ |           |

|    | աջակցություն              |               |           |           |

|____|___________________________|_______________________________________|

|1.3.| ԱՆ կից ստեղծել ՄԻԱՎ-ի և   |                                       |

|    | ՍՃՓՀ-ի համակարգող խորհուրդ|     ____________________________      |

|____|___________________________|_______________________________________|

|1.4.| Մշակել և  տարածել ՍՃՓՀ-ով |                                       |

|    | հիվանդների բուժսպասարկման |     ____________________________      |

|    | հրահանգներ                |                                       |

|____|___________________________|_______________________________________|

|1.5.| Բուժօգնություն ստանալու   |  Տեսահոլովակ  |    2      |2 500 000  |

|    | համար անհրաժեշտ վարքագծի  |  Տեղեկատու.   |  500 0002 |10 000 000 |

|    | ձևավորում                 |  թերթիկ       |           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

|1.6.| Դպրոցների և  ԲՈՒՀ-երի     |               |           |           |

|    | համար ՄԻԱՎ-ի և  ՁԻԱՀ-ի    |               |           |           |

|    | կանխարգելման ծրագրերի     |               |           |           |

|    | կազմում                   |               |           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

|1.7.| Դպրոցների համար           |               |           |           |

|    | փորձարարական ծրագրերի     |               |           |           |

|    | մշակում և  իրականացում    |               |           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

|1.8.| Մանկավարժների             |               |           |           |

|    | վերապատրաստում            |               |           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

|1.9.| Դեռահասների կենտրոնների   |               |           |           |

|    | ստեղծում                  |               |           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

| 2. | Անվտանգ դոնորական արյան   |               |           |           |

|    |       ապահովում           |               |           |           |

|____|___________________________|_______________________________________|

|2.1.| Մշակել ախտազերծված արյան  |                                       |

|    | մատակարարման համակարգ     |     ____________________________      |

|____|___________________________|_______________________________________|

|2.2.| Մշակել արյան փոխներարկման |                                       |

|    | ազգային ծրագիր և  ազգային |     ____________________________      |

|    | ուղեցույց                 |                                       |

|____|___________________________|_______________________________________|

|2.3.| Բուժող բժիշկների համար    |               |           |           |

|    | կազմակերպել               |               |           |           |

|    | նախահետդիպլոմային և       |               |           |           |

|    | անընդմեջ դասընթացներ արյան|               |           |           |

|    | ռացիոնալ օգտագործման      |               |           |           |

|    | վերաբերյալ                |               |           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

|2.4.| Ապահովել արյան մեջ ՄԻԱՎ-ի | թեսթ          |  50 000 3 | 25 000 000|

|    | ախտորոշման համար          | համակարգեր    |  թեսթ/տար |           |

|    | անհրաժեշտ թեսթ համակարգեր |               |           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

|2.5.| Ապահովել արյան            |               |           |           |

|    | փոխարինիչներ              |               |           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

| 3. | Ներթափանցող, ներերակային, |               |           |           |

|    | վիրաբուժական և            |               |           |           |

|    | ստոմատոլոգիական           |               |           |           |

|    | գործողությունների ժամանակ |               |           |           |

|    | ապահովել ախտազերծ         |               |           |           |

|    | պայմաններ                 |               |           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

| 4. | Կանխել թմրանյութերի       |               |           |           |

|    | վտանգավոր օգտագործումը    |               |           |           |

|____|___________________________|_______________________________________|

|4.1.| Համապատասխան իրավական     |                                       |

|    | դաշտի ստեղծում            |     ____________________________      |

|    | (թմրանյութերի վերաբերյալ) |                                       |

|____|___________________________|_______________________________________|

|4.2.| ՄԻԱՎ-ի փոխանցման հարցերի  |  Տեղեկատու    |   10 000  | 200 000   |

|    | վերաբերյալ մշակել         |  թերթիկ       |           |           |

|    | սանիտարական-լուսավորչական |               |           |           |

|    | նյութեր թմրամոլներին      |               |           |           |

|    | բուժման մեջ ներգրավելու   |               |           |           |

|    | համար                     |               |           |           |

|____|___________________________|_______________|___________|___________|

| 5  | Ընտանիքի պլանավորման համար|  Տեղեկատու    |   50 000  | 1 000 000 |

|    | անհրաժեշտ տեղեկատվության  |  թերթիկ       |           |           |

|    | ապահովում                 |               |           |           |

|____|___________________________|_______________________________________|

|5.1.| Վարակված մորից երեխային   |                                       |

|    | ՄԻԱՎ-ի  փոխանցումը        |     ____________________________      |

|    | նվազեցնելու համար         |                                       |

|    | անհրաժեշտ դեղամիջոցների   |                                       |

|    | ապահովում                 |                                       |

.________________________________________________________________________.

 

Մաս երկրորդ

.________________________________________________________________________.

|          ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ     |                 2000                  |

|       ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ  |                                       |

|         ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ    |                                       |

|________________________________|_______________________________________|

|ԹԻՎ |                           |    ՔԱՆԱԿԸ       |      ԱՐԺԵՔԸ         |

|Ը/Կ |                           |    (ՀԱՏ)        |      (ԴՐԱՄ)         |

|____|___________________________|_________________|_____________________|

| 1. | Անվտանգ սեռական վարքագծի  |   87 500        |     1 750 000       |

|    | ձևավորում                 |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

|1.1.| Լայնածավալ ինֆորմացիոն    |     3           |     3 750 000       |

|    | և  կրթական միջոցառումներ  |     2           |       750 000       |

|    | ողջ ազգաբնակչության և     |     2           |     5 000 000       |

|    | հատուկ խմբերի շրջանում    |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

|1.2.| Պահպանակների օգտագործման  |   1 200 000     |     24 000 000      |

|    | տեղեկատվական և  կրթական   |    10 տեսակ     |                     |

|    | աջակցություն              |                 |                     |

|____|___________________________|_______________________________________|

|1.3.| ԱՆ կից ստեղծել ՄԻԱՎ-ի և   |                                       |

|    | ՍՃՓՀ-ի համակարգող խորհուրդ|        _______________________        |

|____|___________________________|_______________________________________|

|1.4.| Մշակել և  տարածել ՍՃՓՀ-ով |                                       |

|    | հիվանդների բուժսպասարկման |        _______________________        |

|    | հրահանգներ                |                                       |

|____|___________________________|_______________________________________|

|1.5.| Բուժօգնություն ստանալու   |     2           |      2 500 000      |

|    | համար անհրաժեշտ վարքագծի  |  500 000        |      10 000 000     |

|    | ձևավորում                 |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

|1.6.| Դպրոցների և  ԲՈՒՀ-երի     |                 |                     |

|    | համար ՄԻԱՎ-ի և  ՁԻԱՀ-ի    |                 |                     |

|    | կանխարգելման ծրագրերի     |                 |                     |

|    | կազմում                   |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

|1.7.| Դպրոցների համար           |                 |                     |

|    | փորձարարական ծրագրերի     |                 |                     |

|    | մշակում և  իրականացում    |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

|1.8.| Մանկավարժների             |                 |                     |

|    | վերապատրաստում            |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

|1.9.| Դեռահասների կենտրոնների   |                 |                     |

|    | ստեղծում                  |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

| 2. | Անվտանգ դոնորական արյան   |                 |                     |

|    |       ապահովում           |                 |                     |

|____|___________________________|_______________________________________|

|2.1.| Մշակել ախտազերծված արյան  |                                       |

|    | մատակարարման համակարգ     |        ________________________       |

|____|___________________________|_______________________________________|

|2.2.| Մշակել արյան փոխներարկման |                                       |

|    | ազգային ծրագիր և  ազգային |        ________________________       |

|    | ուղեցույց                 |                                       |

|____|___________________________|_______________________________________|

|2.3.| Բուժող բժիշկների համար    |                 |                     |

|    | կազմակերպել               |                 |                     |

|    | նախահետդիպլոմային և       |                 |                     |

|    | անընդմեջ դասընթացներ արյան|                 |                     |

|    | ռացիոնալ օգտագործման      |                 |                     |

|    | վերաբերյալ                |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

|2.4.| Ապահովել արյան մեջ ՄԻԱՎ-ի |                 |                     |

|    | ախտորոշման համար          | 50 000 տեստ/տար |     25 000 000      |

|    | անհրաժեշտ թեսթ համակարգեր |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

|2.5.| Ապահովել արյան            |                 |                     |

|    | փոխներարկիչներ            |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

| 3. | Ներթափանցող, ներերակային, |                 |                     |

|    | վիրաբուժական և            |                 |                     |

|    | ստոմատոլոգիական           |                 |                     |

|    | գործողությունների ժամանակ |                 |                     |

|    | ապահովել ախտազերծ         |                 |                     |

|    | պայմաններ                 |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

| 4. | Կանխել թմրանյութերի       |                 |                     |

|    | վտանգավոր օգտագործումը    |                 |                     |

|____|___________________________|_______________________________________|

|4.1.| Համապատասխան իրավական     |                                       |

|    | դաշտի ստեղծում            |        _________________________      |

|    | (թմրանյութերի վերաբերյալ) |                                       |

|____|___________________________|_______________________________________|

|4.2.| ՄԻԱՎ-ի փոխանցման հարցերի  |                 |                     |

|    | վերաբերյալ մշակել         |   10 000        |       200 000       |

|    | սանիտարական-լուսավորական  |                 |                     |

|    | նյութեր թմրամոլներին      |                 |                     |

|    | բուժման մեջ ներգրավելու   |                 |                     |

|    | համար                     |                 |                     |

|____|___________________________|_________________|_____________________|

| 5  | Ընտանիքի պլանավորման համար|                 |                     |

|    | անհրաժեշտ տեղեկատվության  |   50 000        |     1 000 000       |

|    | ապահովում                 |                 |                     |

|____|___________________________|_______________________________________|

|5.1.| Վարակված մորից երեխան     |                                       |

|    | ՄԻԱՎ-ի  փոխանցումը        |       __________________________      |

|    | նվազեցնելու համար         |                                       |

|    | անհրաժեշտ դեղամիջոցների   |                                       |

|    | ապահովում                 |                                       |

.________________________________________________________________________.

 

          Ընդհանուր`                              147 900 000

 

______________________________

    1    1 հատի արժեքն է 20 դրամ

    2    1 հատի արժեքն է 20 դրամ, 5 տեսակի

    3    1 տեստի արժեքը 500 դրամ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ - ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

.________________________________________________________________________.

|      ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ |     1999       |     2000      |

|        ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ   |                |               |

|_______________________________________|________________|_______________|

|ԹԻՎ |                                  |                |               |

|Ը/Կ |                                  |  ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐ   |   ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐ |

|____|__________________________________|________________|_______________|

|    |                                  | I |II |III |IV | I |II |III| IV|

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|    |                                  |   |   |    |   |   |   |   |   |

| 1. | Անվտանգ սեռական վարքագծի         |   |   |    |   |   |   |   |   |

|    | ձևավորում                        | x | x | x  | x | x | x | x | x |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|1.1.| Լայնածավալ տեղեկատվական և        |   |   |    |   |   |   |   |   |

|    | կրթական միջոցառումներ ողջ        | x | x | x  | x | x | x | x | x |

|    | ազգաբնակչության և  հատուկ խմբերի |   |   |    |   |   |   |   |   |

|    | շրջանում                         |   |   |    |   |   |   |   |   |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|1.2.| Պահպանակների օգտագործման         |   |   |    |   |   |   |   |   |

|    | տեղեկատվական և  կրթական          | x | x | x  | x | x | x | x | x |

|    | աջակցություն                     |   |   |    |   |   |   |   |   |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|1.3.| ԱՆ կից ստեղծել ՄԻԱՎ-ի և  ՍՃՓՀ-ի  |   |   |    |   |   |   |   |   |

|    | համակարգող խորհուրդ              |   | x | x  | x | x | x | x | x |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|1.4.| Մշակել և  տարածել ՍՃՓՀ-ով        |   |   |    |   |   |   |   |   |

|    | հիվանդների բուժսպասարկման        |   |   | x  | x | x | x | x | x |

|    | հրահանգներ                       |   |   |    |   |   |   |   |   |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|1.5.| Բուժօգնություն ստանալու համար    |   |   |    |   |   |   |   |   |

|    | անհրաժեշտ վարքագծի ձևավորում     | x | x | x  | x | x | x | x | x |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

| 2  | Անվտանգ դոնորական արյան ապահովում| x | x | x  | x | x | x | x | x |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|2.1.| Մշակել ախտազերծված արյան         |   |   |    |   |   |   |   |   |

|    | մատակարարման հրահանգ             |   |   | x  | x | x | x | x | x |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|2.2.| Մշակել արյան փոխներարկման        |   |   |    |   |   |   |   |   |

|    | ազգային ծրագիր և  ազգային        | x | x | x  | x | x | x | x | x |

|    | ուղեցույց                        |   |   |    |   |   |   |   |   |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|2.3.| Բուժող բժիշկների համար           |   |   |    |   |   |   |   |   |

|    | կազմակերպել նախա/հետդիպլոմային և |   |   |    |   | x | x | x | x |

|    | անընդմեջ դասընթացներ արյան       |   |   |    |   |   |   |   |   |

|    | ռացիոնալ օգտագործման վերաբերյալ  |   |   |    |   |   |   |   |   |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|2.4.| Ապահովել արյան մեջ ՄԻԱՎ-ի        |   |   |    |   |   |   |   |   |

|    | ախտորոշման համար անհրաժեշտ       | x | x | x  | x | x | x | x | x |

|    | թեսթ համակարգեր                  |   |   |    |   |   |   |   |   |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|2.5.| Ապահովել արյան փոխարինիչներ      |   |   |    | x | x | x | x | x |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

| 3  | Ախտազերծ պայմանների ապահովում    |   |   |    |   |   |   |   |   |

|    | ներթափանցող, ներերակային,        |   |   | x  | x | x | x | x | x |

|    | վիրաբուժական և  ստոմատոլոգիական  |   |   |    |   |   |   |   |   |

|    | գործողությունների ժամանակ        |   |   |    |   |   |   |   |   |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

| 4  | Կանխել թմրանյութերի վտանգավոր    |   |   |    |   |   |   |   |   |

|    | օգտագործումը                     |   |   |    | x | x | x | x | x |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|4.1.| Համապատասխան իրավական դաշտի      |   |   |    |   |   |   |   |   |

|    | ստեղծում (թմրանյութերի           |   |   |    |   |   | x | x | x |

|    | վերաբերյալ)                      |   |   |    |   |   |   |   |   |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|4.2.| ՄԻԱՎ-ի փոխանցման հարցերի         |   |   |    |   |   |   |   |   |

|    | վերաբերյալ մշակել                | x | x | x  | x | x | x | x | x |

|    | սանիտարական-լուսավորչական նյութեր|   |   |    |   |   |   |   |   |

|    | թմրամոլներին բուժման մեջ         |   |   |    |   |   |   |   |   |

|    | ներգրավելու համար                |   |   |    |   |   |   |   |   |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

| 5. | Ընտանիքի պլանավորման համար       |   |   |    |   |   |   |   |   |

|    | անհրաժեշտ տեղեկատվության         | x | x | x  | x | x | x | x | x |

|    | ապահովում                        |   |   |    |   |   |   |   |   |

|____|__________________________________|___|___|____|___|___|___|___|___|

|5.1.| Վարակված մորից երեխային ՄԻԱՎ-ի   |   |   |    |   |   |   |   |   |

|    | փոխանցումը նվազեցնելու համար     |   |   |    |   |   | x | x | x |

|    | անհրաժեշտ դեղամիջոցների ապահովում|   |   |    |   |   |   |   |   |

.________________________________________________________________________.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 670 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐ

 

1999 - 2000 ԹԹ.

 

1998

 

I. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ): Հիվանդությունը նպաստում է մարդու պաշտպանողական համակարգի (իմունային համակարգի) քայքայմանը և օրգանիզմն անպաշտպան է դարձնում վարակների և չարորակ ուռուցքների հանդեպ: ՁԻԱՀ-ի քաղաքական, հասարակական-տնտեսական և ժողովրդագրական վտանգը պայմանավորված է հետևյալ պատճառներով, մահացությունը ՁԻԱՀ հիվանդությունից հասնում է 100 %, ախտահարված մարդիկ պատկանում են այն տարիքային խմբերին, որոնք առավել արդյունավետ են հասարակական և տնտեսական տեսակետից, վարակված մարդը երկար ժամանակ մնում է արտաքնապես առողջ և կարող է փոխանցել վարակն այլ մարդկանց, հիվանդությունը արագ է տարածվում` մեկ վարակակիրը կարող է վարակել մոտ 30 անձ:

Ներկայումս Հայաստանում ստեղծված ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը խիստ անբարենպաստ է: ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի տվյալների համաձայն 1998 թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության տարածքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 66 դեպք: ՁԻԱՀ-ով հիվանդների քանակը հասնում է 13, որոնցից 7 արդեն մահացել են այդ հիվանդությունից: Հատկանշական է, որ ՄԻԱՎ-վարակված անձանց մեծամասնությունը կազմում են ռիսկի խմբերի ներկայացուցիչները. ներերակային թմրանյութեր օգտագործող թմրամոլները (30 հոգի), բազմաթիվ անկանոն սեռական կապեր ունեցող անձինք (24 հոգի), արվասեռամոլները (1 հոգի) և այլն: Սակայն նշված խմբերում, ինչպես նաև այլ ռիսկի խմբերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների իրական տարածվածությունը մինչև այժմ հետազոտված չէ, որը արգելակում է ախտորոշիչ և կանխարգելման միջոցառումների ճիշտ պլանավորումն ու իրագործումը:

Վերը նշված, նկատառումները պայմանավորվում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ոլորտում համապատասխան գիտագործնական հետազոտությունների արդիականությունը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակը.

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակի տարածման

կանխարգելումը:

 

Ծրագրի խնդիրները.

 

1. Ապահովել փոխներարկվող արյան անվտանգությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տեսակետից:

2. Պարզաբանել ՄԻԱՎ վարակի տարածվածությունը և այլ համաճարակաբանական առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում:

3. Պարզաբանել ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների տարածվածությունը և այլ համաճարակաբանական առանձնահատկություններն ազգաբնակչության ռիսկի խմբերում:

4. Պարզել Հայաստանի ազգաբնակչության տարբեր խմբերի գիտելիքների մակարդակը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի և այն կանխելու միջոցների վերաբերյալ:

 

III. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տեսակետից փոխներարկվող արյան անվտանգության

ապահովումը

 

Հանրապետական արյունաբանական կենտրոնի 1996 թ. տվյալների համաձայն միայն այդ կենտրոնում տարեկան կատարվում է մոտ 24.0000 արյան փոխնարերկում: Ամբողջ հանրապետությունում տարեկան կատարվող արյան փոխներարկումների ընդհանուր թիվը կարելի է մոտավորապես գնահատել որպես 26.500: Հայտնի է, որ փոխներարկվող արյունը ՄԻԱՎ-ի տարածման հիմնական ուղիներից մեկն է: Ուստի ՄԻԱՎ վարակի համաճարակի կանխարգելման կարևորագույն գործնական միջոցառումներից մեկն ամբողջ փոխներարկվող արյան կանոնավոր հետազոտումն է հակա-ՄԻԱՎ հակամարմինների հայտնաբերման նպատակով: Այդ միջոցառումն իրագործելու համար տարեկան անհրաժեշտ են մոտ 26.500 հետազոտման տեստ-համակարգեր:

 

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության գիտելիքների

մակարդակի հետազոտումը

 

Կանխարգելիչ միջոցառումների ճիշտ պլանավորման և իրագործման համար անհրաժեշտ է իմանալ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների մակարդակը ռիսկի խմբերում (թմրամոլներ, մարմնավաճառ կանայք, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդներ և այլն), ինչպես նաև այն խմբերում, որոնք մասնագիտության բերումով կոչված են իրականացնել ՄԻԱՎ վարակի ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը (միջին և ավագ բուժանձնակազմ, ուսուցիչներ, ներքին գործերի նախարարության աշխատակիցներ և այլն): ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների մակարդակի մասին տվյալները հավաքելու համար նախատեսվում է կազմել համապատասխան սոցոլոգիական հարցաշար և սոցոլոգիական հարցումներ անցկացնել բնակչության նշված խմբերում: Օգտագործվելու է հարցաշարի անանուն ինքնուրույն լրացման մեթոդը: Ստացված տվյալները մշակվելու են «Epilnfo 6.02» համակարգչային ծրագրի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական

առանձնահատկությունների հետազոտումը

 

Լայն ազգաբնակչության շրջանում և ռիսկի խմբերում արյան հետազոտումը թույլ կտա պարզել ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի տարածումը, վարակի փոխանցման առավել նշանակալի ուղիները, սեռի և տարիքի հետ կապված համաճարակաբանական առանձնահատկությունները, Հայաստանում ՄԻԱՎ վարակի աշխարհագրական բաշխումը և այլ համաճարակաբանական ցուցանիշները: Այդ տվյալները, իրենց հերթին, ծառայելու են Առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ ուղղված հետագա միջոցառումների մշակմանը, պլանավորմանն ու իրագործմանը:

Արյան լաբորատոր հետազոտություններն իրագործելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան քանակությամբ թեսթ-համակարգերի ձեռքբերումը:

Հետազոտվող խմբերում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը պարզելու նպատակով ստացված արդյունքները վերլուծվելու են «Epilnfo 6.02» համաճարակաբանական համակարգչային ծրագրի միջոցով:

 

Ազգաբնակչության ռիսկի խմբերում ՁԻԱՀ զուգորդող հիվանդությունների

համաճարակաբանական առանձնահատկությունների հետազոտումը

 

Ներկա ժամանակ կասկած չի հարուցում այն փաստը, որ մի շարք հիվանդություններ, որոնք տարածվում են գլխավորապես սեռական ճանապարհով, մեծապես նպաստում են ՄԻԱՎ վարակի համաճարակի տարածմանը` մի քանի անգամ բարձրացնելով ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը և վարակված անձանց մոտ արագացնելով ՁԻԱՀ-ի զարգացումը: Այդ հիվանդությունները, որոնց թվին են պատկանում ցիտոմեգալովիրուսային, հերպեսային վարակները, տոքսոպլազմոզը և այլն, կարող են բնորոշվել որպես ՁԻԱՀ-զուգորդող հիվանդություններ: Հայաստանում նշված հիվանդությունների համաճարակաբանությունը մինչև օրս հայտնի չէ, որն արգելակում է համապատասխան ախտորոշիչ, բուժման և կանխարգելման միջոցառումների պլանավորումն ու իրագործումը: Ուստի նշված հիվանդությունների հայտնաբերման նպատակով նախատեսվում է ռիսկի խմբերում անցկացնել կանոնավոր հետազոտություններ և ստացված տվյալները ենթարկել համապատասխան վիճակագրական վերլուծության «Epilnfo 6.02» համակարգչային ծրագրի միջոցով: Դա թույլ կտա պարզել Հայաստանում ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների տարածվածությունը և համաճարակաբանական միտումները:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տեսակետից փոխներարկվող արյան անվտանգության ապահովման համար սույն ծրագրով նախատեսված միջոցները ծառայելու են ՄԻԱՎ վարակի ախտորոշման թեսթ-համակարգերի ձեռքբերման համար: Այդ համակարգերի միջոցով ստուգվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում փոխներարկվող արյան նմուշները: Արյան ստուգումն իրականացնելու են`

 

. ՁԻԱՀ Կանխարգելման Հանրապետական կենտրոնը

. Հանրապետական Արյունաբանական Կենտրոնը.

. ՀՀ մարզերում արյան փոխներարկման կետերին կից տեղակայված

լաբորատորիաները:

 

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության գիտելիքների մակարդակի` հետազոտումն իրականացվելու է սոցոլոգիական հարցումների միջոցով: Հարցաշարերը մշակվելու են ՁԻԱՀ Կանխարգելման Հանրապետական Կենտրոնում: Հարցումներն անց են կացնելու ՁԻԱՀ Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի աշխատակիցները և Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիայի անդամները: Օգտագործվելու է հարցաշարի անանուն ինքնուրույն լրացման մեթոդը: Ստացված տվյալները մշակվելու են «Epilnfo 6.02» համակարգչային ծրագրի միջոցով: Հետազոտման արդյունքները հրատարակվելու են մասնագիտական գրականության մեջ:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական առանձնահատկությունների ուսումնասիրումն անց է կացվելու լայն ազգաբնակչության և ռիսկի խմբերի ներկայացուցիչների արյան հետազոտման միջոցով: Հետազոտումն իրականացնելու են ՁԻԱՀ Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի մասնագետները: Ստացված տվյալները վերլուծվելու են «Epilnfo 6.02» համաճարակաբանական համակարգչային ծրագրի միջոցով:

Ազգաբնակչության ռիսկի խմբերում ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների համաճարակաբանական առանձնահատկությունների հետազոտման համար նախատեսվում է այդ խմբերի ներկայացուցիչների մոտ ախտորոշել ցիտոմեգալովիրուսային և հերպեսային (1 և 2 տեսակի) վարակները: Հետազոտումն իրականացնելու են ՁԻԱՀ Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի մասնագետները: Ստացված տվյալները վերլուծվելու են «Epilnfo 6.02» համաճարակաբանական համակարգչային ծրագրի միջոցով:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տեսակետից փոխներարկվող արյան անվտանգության

ապահովում

 

1. ՄԻԱՎ վարակի ախտորոշման թեսթ-համակարգերի ձեռքբերում:

2. Փոխներարկվող արյան ստուգումը ՄԻԱՎ-ը հայտնաբերելու նպատակով (ըստ անհրաժեշտության):

 

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության գիտելիքների մակարդակի

հետազոտում

 

1. Սոցոլոգիական հարցաշարի մշակում:

2. Սոցոլոգիական հարցումների անցկացում:

3. Ստացված տվյալների վիճակագրական մշակում:

4. Արդյունքների հրապարակում:

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական

առանձնահատկությունների ուսումնասիրում

 

1. ՄԻԱՎ վարակի ախտորոշման թեսթ-համակարգերի ձեռքբերում:

2. Ռիսկի խմբերի ներկայացուցիչների և լայն ազգաբնակչության արյան հետազոտում ՄԻԱՎ-ը հայտնաբերելու նպատակով:

3. Ստացված տվյալների վիճակագրական մշակում:

4. Արդյունքների հրապարակում:

 

Ազգաբնակչության ռիսկի խմբե/րում ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների

համաճարակաբանական առանձնահատկությունների հետազոտում

 

1. Ցիտոմեգալովիրուսի և հասարակ հերպեսի 1 և 2 տեսակի վիրուսի ախտորոշման թեսթ-համակարգերի ձեռքբերում:

2. Ռիսկի խմբերի ներկայացուցիչների արյան հետազոտում` նշված վիրուսներ հայտնաբերելու նպատակով:

3. Ստացված տվյալների վիճակագրական մշակում:

4. Արդյունքների հրատարակում:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

Ծրագրի վերահսկումը կատարվելու է ՀՀ առողջապահության նախարարության Գլխավոր Պետական Սանիտարական Բժշկի կողմից: Ծրագրի խնդիրներին հասնելու մակարդակն ընդունվելու է որպես հիմնական ցուցանիշ` ծրագրի ընթացքը և արդյունքները գնահատելու համար: Ծրագրի բոլոր չորս մասերի վերաբերյալ պատրաստվելու են եռամսյա հաշվետվություններ:

Ծրագրի վերահսկման համար օգտագործվելու են ինֆորմացիայի հետևյալ աղբյուրները`

 

- վիճակագրական տվյալներ.

- ծրագրին վերաբերվող փաստաթղթերի ստուգում.

- տեխնիկական հաշվետվություններ.

- հետազոտությունների արդյունքներ:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

._____________________________________________________________________.

|       ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ                 |   1999         |     2000       |

|                                   |________________|________________|

|                                   | 1 | 2 | 3  | 4 | 1 | 2 | 3 | 4  |

|___________________________________|___|___|____|___|___|___|___|____|

| ՄԻԱՎ-ի, ցիտոմեգալովիրուսի և       |   |   |    |   |   |   |   |    |

| հասարակ հերպեսի 1 և  2 տեսակի     |   |   |    |   |   |   |   |    |

| վիրուսի ախտորոշման                |   |   |    |   |   |   |   |    |

| թեսթ-համակարգերի ձեռքբերում       | x | x |    |   |   |   |   |    |

|___________________________________|___|___|____|___|___|___|___|____|

|                                   |   |   |    |   |   |   |   |    |

| Արյան հետազոտում ՄԻԱՎ-ի,          |   |   |    |   |   |   |   |    |

| ցիտոմեգալովիրուսի և  հասարակ      |   |   |    |   |   |   |   |    |

| հերպեսի վիրուսի հայտնաբերման      |   |   |    |   |   |   |   |    |

| նպատակով                          |   | x | x  | x | x | x |   |    |

|___________________________________|___|___|____|___|___|___|___|____|

|                                   |   |   |    |   |   |   |   |    |

| Ստացված լաբորատոր տվյալների       |   |   |    |   |   |   |   |    |

| վիճակագրական մշակում              |   |   |    |   |   |   | x |    |

|___________________________________|___|___|____|___|___|___|___|____|

|                                   |   |   |    |   |   |   |   |    |

| Սոցոլոգիական հարցաշարի մշակում    | x |   |    |   |   |   |   |    |

|___________________________________|___|___|____|___|___|___|___|____|

|                                   |   |   |    |   |   |   |   |    |

| Սոցոլոգիական հարցումների անցկացում|   | x | x  | x | x |   |   |    |

|___________________________________|___|___|____|___|___|___|___|____|

|                                   |   |   |    |   |   |   |   |    |

| Սոցոլոգիական հարցումների տվյալների|   |   |    |   |   |   |   |    |

| վիճակագրական մշակում              |   |   |    |   |   | x |   |    |

|___________________________________|___|___|____|___|___|___|___|____|

|                                   |   |   |    |   |   |   |   |    |

| Հետազոտությունների արդյունքների   |   |   |    |   |   |   |   |    |

| հրատարակում                       |   |   |    |   |   | x | x | x  |

._____________________________________________________________________.

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|      ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ                             |ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ)        |

|______________________________________________|______________________|

|   ՄԻԱՎ-ի և  ՁԻԱՀ-ի տեսակետից փոխներարկվող    |                      |

|   արյան անվտանգության ապահովումը             |   13.440.000         |

|______________________________________________|______________________|

|   ՄԻԱՎ-ի և  ՁԻԱՀ-ի վերաբերյալ                |                      |

|   ազգաբնակչության գիտելիքների մակարդակի      |                      |

|   հետազոտումը                                |    2.520.000         |

|______________________________________________|______________________|

|   Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի   |                      |

|   համաճարակաբանական առանձնահատկությունների   |                      |

|   հետազոտումը                                |    3.810.000         |

|______________________________________________|______________________|

|   Ազգաբնակչության ռիսկի խմբերում             |                      |

|   ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների           |                      |

|   համաճարակաբանական առանձնահատկությունների   |                      |

|   հետազոտումը                                |    6.925.000         |

|______________________________________________|______________________|

|       Ընդհանուր գումարը (դրամ)               |   26.695.000         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.1998
N 670
Որոշում