Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, «ԿԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, «ԿԱՊԱՆԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...

 

 

040.0676.021198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 1998 թ. թիվ 676

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, «ԿԱՊԱՆԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 314 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Արթիկի կոմունալ տնտեսության հյուրանոցը վերակազմավորել «Արթիկ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 31344 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Արթիկ» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Արթիկ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. Սահմանել ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 100 տոկոսի չափով:

1.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 31344 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի` 31344 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 31344 հազ. դրամ, որը համապատասխանում է 31344 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.6. «Արթիկ» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Ամասիայի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 6643 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Ամասիայի բնակկոմունսան» բաց բաժնետիրական ընկերության (կազմում մասնավորեցվող լվացքատունը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

2.3. «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 13 անավարտ շինարարության օբյեկտը (կաթսայատուն, ջերմոցանց, մսուր-մանկապարտեզ, 2 դպրոց, 8 բնակելի շենք) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

2.4. «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հյուրանոցը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

2.5. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 5980 հազ. դրամ, որը համապատասխանում է 5980 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.6. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքին:

2.7. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 3947 հազ. դրամ, որը համապատասխանում է 3947 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.8. «Ամասիայի բնակկոմունսան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 662,5 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 155,5 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 82,1 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 263,1 հազ. դրամ.

 

հաշվարկներ հաշվետու անձանց նկատմամբ` 30,5 հազ. դրամ.

 

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 76,4 հազ. դրամ.

 

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով`

4,9 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 50 հազ. դրամ:

 

2.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.10. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

 

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

 

ներդրումների չափը.

 

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն

աշխատավարձի վերաբերյալ:

 

2.11. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.12. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.13. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 72317 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ջրաշինարար» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Ջրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (Շիրակի մարզ, գ. Մարմարաշեն), վագոն-տնակը (քաղ. Գյումրի, Քութայիսյան փող.) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Շիրակի մարզի Կապսի գյուղական համայնքին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Շիրակի մարզի Կապսի գյուղական համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 17360 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 17360 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 13888 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 13888 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.5. «Ջրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 54957 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 5329 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 19704 հազ. դրամ.

 

ստացված կանխավճարների գծով` 5603 հազ. դրամ.

 

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով`

173 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 10833 հազ. դրամ.

 

բանկերի կարճաժամկետ վարկեր` 4960 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 8355 հազ. դրամ, որից`

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի

նկատմամբ` 7863,4 հազ. դրամ:

 

3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը` ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

3.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 67087 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Աբովյանի բժշկական իրերի ու բուժպատրաստուկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 100 տոկոսի չափով:

4.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 50654 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 50654 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 50654 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 50654 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.5. «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 16433 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8667 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 436 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2702 հազ. դրամ.

 

հաշվետու անձանց նկատմամբ` 10 հազ. դրամ

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 4618 հազ. դրամ, որից`

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի

նկատմամբ` 4618 հազ. դրամ:

 

4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 121097 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զվարթնոց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Զվարթնոց-էլ. սարք» բաց բաժնետիրական ընկերության (ինվեստիցիոն սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 55,52 տոկոս):

5.2. Սահմանել փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը` 91035 հազ. դրամ, որը համապատասխանում է 91035 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 50543 հազ. դրամ, որը համապատասխանում է 50543 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. «Զվարթնոց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են` 30061,8 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 18701,2 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 6860,41 հազ. դրամ.

 

հաշվետու անձանց նկատմամբ` 207,63 հազ. դրամ

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1064,6 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3227,96 հազ.դրամ,

որից`

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի

նկատմամբ` 3227,96 հազ. դրամ:

 

5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

 

5.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

 

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

 

ներդրումների չափը.

 

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն

աշխատավարձի վերաբերյալ:

 

5.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 33221 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինտրանս - 4» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Շինտրանս - 4» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Շինտրանս - 4» փակ բաժնետիրական ընկերության կազմում մասնավորեցվում է «Հայշինտրանս» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված գույքը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի թիվ 157 որոշման:

6.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 31865 հազ. դրամ, որը համապատասխանում է 31865 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 25492 հազ. դրամ, որը համապատասխանում է 25492 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.5. «Շինտրանս - 4» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1356 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 24 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 245 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 417 հազ. դրամ.

 

հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 536 հազ. դրամ.

 

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով`

36 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 98 հազ.դրամ:

 

6.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ:

6.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

 

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

 

ներդրումների չափը.

 

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն

աշխատավարձի վերաբերյալ:

 

6.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 2326 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար - 6» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Շինարար - 6» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 145 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 145 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 116 հազ. դրամ, որը համապատասխանում է 116 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. «Շինարար - 6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2180,7 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 314,7 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 615,8 հազ.դրամ:

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1170,8 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 79,4 հազ. դրամ:

 

7.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 93060 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Արմավիրի «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության (Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում մասնավորեցվող «փոքր» օբյեկտները գնահատվել են «փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով):

8.2. Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել օժանդակ տնտեսությունը (Արմավիրի մարզ. գ. Ամասիա)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

8.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 85070 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 85070 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 68056 հազ. դրամ, որը համապատասխանում է 68056 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.5. Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 7992 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 656,9 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 546,3 հազ. դրամ.

 

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5757,4 հազ. դրամ.

 

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով`

243,9 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 179,5 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 608 հազ.դրամ:

 

8.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 18495 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս - 2» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Մասիս - 2» բաց բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 17244 հազ. դրամ, որը համապատասխանում է 17244 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 13795 հազ. դրամ, որը համապատասխանում է 13795 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. «Մասիս - 2» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1251 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1137 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 114 հազ.դրամ:

 

9.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

 

9.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

 

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

 

ներդրումների չափը.

 

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն

աշխատավարձի վերաբերյալ:

 

9.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով 1018003 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի «Ավտոգենմաշ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Վանաձորի «Ավտոգենմաշ» բաց բաժնետիրական ընկերության (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 73,73 տոկոս: Ընկերության կազմում գտնվող հանգստյան գոտին գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

10.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 887503 հազ. դրամ, որը համապատասխանում է 887503 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 654356 հազ. դրամ, որը համապատասխանում է 654356 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. Վանաձորի «Ավտոգենմաշ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 130500 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 16903 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 50698 հազ. դրամ.

 

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 19424 հազ. դրամ.

 

ստացված կանխավճարների գծով` 1915 հազ. դրամ.

 

հաշվետու անձանց նկատմամբ` 2597 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 19690 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 19273 հազ.դրամ, որից`

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի

նկատմամբ` 16926 հազ. դրամ:

 

10.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

 

10.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

 

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

 

ներդրումների չափը.

 

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն

աշխատավարձի վերաբերյալ:

 

10.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

10.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության «Դեբեդ» հյուրանոցը վերակազմավորել «Դեբեդ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

11.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 69186 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Դեբեդ» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Դեբեդ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

11.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 69186 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 69186 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 69186 հազ. դրամ, որը համապատասխանում է 69186 բաժնետոմսի` յուրաքանչյուր 1000 դրամ անվանական արժեքով:

11.5. «Դեբեդ» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

11.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

11.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հրազդանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության «Հրազդան» հյուրանոցը վերակազմավորել «Հրազդան» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

12.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 113014 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Հրազդան» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Հրազդան» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

12.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 113014 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 113014 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 113014 հազ. դրամ, որը համապատասխանում է 113014 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.5. «Հրազդան» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

12.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

12.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. Հաշվեկշռային մեթոդով 19656 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջերմուկի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ջերմուկի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

13.2. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության մեկնարկային գինը` 16312 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 16312 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 16312 հազ. դրամ, որը համապատասխանում է 16312 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.4. «Ջերմուկի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 3344 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1919 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 889 հազ.դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 254 հազ. դրամ.

 

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով`

94 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 188 հազ. դրամ:

 

13.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

14.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

14.2. Հաշվեկշռային մեթոդով 172921 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվի կողմից ստեղծվող ընկերությանը:

14.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 146073 հազ. դրամ:

14.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տնօրինությանը:

14.5. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության վաճառքի գինը 96408 հազ. դրամ:

14.6. «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 26848 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2973 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 10300 հազ. դրամ.

 

հաշվարկներ տարբեր անձանց նկատմամբ` 651 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3016 հազ. դրամ.

 

հաշվարկներ գույքի և անձնական ապահովագրության գծով` 26 հազ. դրամ.

 

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 6761 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3121 հազ.դրամ.,

 

որից`

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 3121 հազ. դրամ:

 

14.7. Վճարումներն իրականացնել «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը գրանցումից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

15.1. Հաշվեկշռային մեթոդով 754402 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով վերակազմավորելով «Վանաձորի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող «Աստղիկ» ճամբարը և «Մայմեխ» հանգստյան տունը գնահատվել են «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

15.2. Վանաձորի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը, մանկապարտեզը և 24 բնակելի կոտեջի անավարտ շինարարությունը և դրանք անհատույց օտարել Վանաձորի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Վանաձորի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

15.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 537540 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 268770 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

15.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 263234 հազ. դրամ, որը համապատասխանում է 131617 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով (ինվեստիցիոն սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 48,97 տոկոս):

15.5. Վանաձորի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 216861 հազ. դրամ, այդ թվում`

 

նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 184 հազ. դրամ.

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 204975 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3203 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2854 հազ. դրամ.

 

հաշվետու անձանց նկատմամբ` 210 հազ. դրամ.

 

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2026 հազ. դրամ

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 925 հազ. դրամ.

 

դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 2484 հազ. դրամ:

 

15.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

16.1. Թույլատրել «Կիլիկիա» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից վարձակալած` հաշվեկշռային մեթոդով 20472 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:

16.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներ և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթը:

16.3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

i

17.1. Հաշվեկշռային մեթոդով 27520 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ախուրյանի» «Հիդրոշինարար» բաց բաժնետիրական ընկերության:

17.2. «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել սպորտային դահլիճը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ախուրյանի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Ախուրյանի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

17.3. «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել պատվիրատուի շենքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը:

17.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 23600 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 23600 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

17.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 18880 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 18880 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

17.6. «Հիդրոշինարար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 3920,7 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 129,8 հազ. դրամ.

 

հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ` 1554,6 հազ. դրամ.

 

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 2171 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 65,3 հազ. դրամ,

 

որից`

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի

նկատմամբ` 62,5 հազ. դրամ:

 

17.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

17.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

(17-րդ կետը փոփ. 20.02.99 թիվ 82 որոշում)

18.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

18.2. «Կապանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

18.3. Ընկերության լուծարումից հետո գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

i

18.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` գույքն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված գույքը մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

19. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Պետական գույքի մասնավորեցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի թիվ 253 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 314 որոշման 1.1 - 1.6-րդ կետերը:

20. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 2-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 676 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

«ԿԱՊԱՆԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

      Պ. Ղալթախչյան             -    ՀՀ սեփականաշնորհման նախարար

                                     (հանձնաժողովի նախագահ)

 

      Ռ. Ամիրյան                -    ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                                     գլխավոր վարչության պետ

 

      Ա. Ասլիկյան               -    ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                                     տեղակալ

 

      Ռ. Սարգսյան               -    Սյունիքի մարզպետարանի վարչության պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.1998
N 676
Որոշում