040.0678.021198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 նոյեմբերի 1998 թ. թիվ 678
ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱԲԿԻՐԻ ԿԱՀՈՒՅՔԻ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԹԻՎ 76 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի ժամացույցների գործարան» բաց բաժնետիրական ընկերության մանկապարտեզին համապատասխան տարածք տրամադրելու նպատակով Երևանի «Արաբկիրի կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել թիվ 76 մանկապարտեզը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Արաբկիրի թաղային համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Արաբկիրի թաղային համայնքի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 2-ից: