040.1200.180910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 1200-Ա
«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված N ԱՌՄ-Պ1 (ARM-P1) վարկային համաձայնագրով իրականացվող «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» ծրագրի շրջանակներում «Էներգաինվեստ ծրագիր իրականացնող գրասենյակ» պետական հիմնարկի և «Հեիլոնգջիանգ N 1 Թերմալ Փավեր Քնսթրաքշն Քորփորեյշն Հարբին Չինա» (Heilongjiang N 1 Thermal Power Construction Corporation Harbin China) ընկերության միջև 2008 թվականի օգոստոսի 1-ին կնքված «110 կՎ ենթակայանների վերականգնում» N J/TR-SS-002 պայմանագրով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0047, Ա. Արմենակյան 127, ՀՎՀՀ` 01520882) անվամբ` «Անվճար» նշմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված N ԱՌՄ-Պ1 (ARM-P1) վարկային համաձայնագրով իրականացվող «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» ծրագրի շրջանակներում «Էներգաինվեստ ծրագիր իրականացնող գրասենյակ» պետական հիմնարկի և «ԱԲԲ ԱԲ և Էլթել Նեթվորկս» (ABB AB և Eltel Networks) համատեղ ձեռնարկության միջև 2008 թվականի փետրվարի 11-ին կնքված «ՍԿԱԴԱ (SCADA)/կապի համակարգի առաջին փուլի իրականացում» N J/TR-SCS-001 պայմանագրով «ԷյԲիԲի ԷյԲի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0005, Արցախի 23/2, ՀՎՀՀ` 00450061) անվամբ` «Անվճար» նշմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 16-ի
N 1200-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ N ARM-P1 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
| Ապրանքի համառոտ նկարագրությունը |Քանակը|Չափի |Ընդհանուր |
| | |միավորը|գումարը |
| | | |(ճապոնական|
| | | |իեն) |
|___________________________________________|______|_______|__________|
|Պղնձե դողեր | 804 |կգ | 1733424|
|___________________________________________|______|_______|__________|
|Պաշտպանության ստուգման սարք | 5 |լրակազմ| 5236000|
|___________________________________________|______|_______|__________|
|35 կՎ միաֆազ լարման տրանսֆորմատոր | 1 |լրակազմ| 265650|
|___________________________________________|______|_______|__________|
|110 կՎ անջատիչի այրման խուց | 1 |հատ | 478170|
|___________________________________________|______|_______|__________|
|110 կՎ անջատիչի մեկուսիչ | 1 |հատ | 478170|
|___________________________________________|______|_______|__________|
|110 կՎ բաժանիչի մեկուսիչ | 4 |հատ | 1912680|
|___________________________________________|______|_______|__________|
|110 կՎ բաժանիչի հաղորդակի շարժիչ | 9 |հատ | 41580|
|___________________________________________|______|_______|__________|
|110 կՎ բաժանիչի հաղորդակի շարժիչի ռելե | 300 |հատ | 262140|
|__________________________________________________________|__________|
| Ընդամենը | 10407814|
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 16-ի
N 1200-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ N ARM-P1 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅԲԻԲԻ ԷՅԲԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
| Ապրանքի համառոտ նկարագրությունը |Քանակը|Չափի |Ընդհանուր |
| | |միավորը|գումարը |
| | | |(ճապոնական|
| | | |իեն) |
|___________________________________________|______|_______|__________|
|Թվային երկկողմանի վահանակներ | 24 |հատ | 2959752|
|___________________________________________|______|_______|__________|
|4-ից 3 լարանի դարձնող կոնվերտորով թվային | 6 |հատ | 984438|
|երկկողմանի վահանակներ | | | |
|___________________________________________|______|_______|__________|
|EBN կապի հանգույց | 2 |հատ | 684600|
|___________________________________________|______|_______|__________|
|OPAC տիպի օպտիկամանրաթելային մալուխ | 1 |կմ | 436887|
|__________________________________________________________|__________|
| Ընդամենը | 5065677|
._____________________________________________________________________.