Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0683.031198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 նոյեմբերի 1998 թվականի թիվ 683

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության առևտրաարտադրական դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Ջրտնտ» առևտրաարդյունաբերական պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 59740 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջրտնտ» առևտրաարդյունաբերական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Ջրտնտ» առևտրաարդյունաբերական բաց բաժնետիրական ընկերության:

1.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 47165 հազ. դրամ, որը համապատասխանում է 47165 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 47165 հազ. դրամ, որը համապատասխանում է 47165 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. «Ջրտնտ» առևտրաարդյունաբերական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 12575 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 6839 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 67 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3039 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 461 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2169 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 2134 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.

բ) «Ջրտնտ» առևտրաարդյունաբերական պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.8. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 2815 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պետառնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով` «Պետառնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 711 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 711 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 711 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 711 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Պետառնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2104,4 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 115,6 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1411,7 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 20,6 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 556,5 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 2173 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ինֆոֆայլ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ինֆոֆայլ» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 1398 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 1398 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 1398 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 1398 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. «Ինֆոֆայլ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 774,9 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 71,6 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 109,7 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 362,3 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 10,8 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 220,5 հազ. դրամ:

3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 58462 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անի» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Անի» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 53369 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 53369 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 42695 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 42695 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Անի» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 5093 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 155 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1014 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 648 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1363 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 1600 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 313 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 313 հազ. դրամ:

4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 26884 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նաիրիի ՃՇՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Նաիրիի ՃՇՇ» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 16267 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 16267 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 16267 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 16267 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. «Նաիրիի ՃՇՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 10617 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1531,9 հազ. դրամ.

բանկային կարճաժամկետ վարկերի գծով` 100 հազ. դրամ.

ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսների գծով` 14,2 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 868,3 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 300 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5500,3 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 500 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների գծով` 314,7 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1082 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 405,7 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 307,4 հազ. դրամ:

5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 62076 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-94» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Շինարար-94» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 44618 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 44618 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 35694 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 35694 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. «Շինարար-94» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները կազմում են 17458,4 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2451,5 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2698,8 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 7875,8 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 2941,8 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 121,7 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1368,8 հազ. դրամ:

6.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայպտուղարտ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Պտուղառ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

7.2. «Պտուղառ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Ագրոհամալիր» դուստր ձեռնարկությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի թիվ 254 որոշման:

7.3. Հաշվեկշռային մեթոդով 225619 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պտուղառ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Պտուղառ» բաց բաժնետիրական ընկերության:

7.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 221186 հազ. դրամ, որը համապատասխանում է 110593 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 221186 հազ. դրամ, որը համապատասխանում է 110593 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.6. «Պտուղառ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 4433,8 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 201,7 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 18,2 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 172,8 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 645 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 3268,7 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 127,4 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 22,4 հազ. դրամ:

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Պտուղառ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.9. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.10. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

7.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` «Հայպտուղարտ» պետական ձեռնարկության «Ագրոհամալիր» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Ագրոհամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության:

8.2. Հաշվեկշռային մեթոդով 203857 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ագրոհամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Ագրոհամալիր» բաց բաժնետիրական ընկերության:

8.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 194110 հազ. դրամ, որը համապատասխանում է 97055 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 194110 հազ. դրամ, որը համապատասխանում է 97055 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.5. «Ագրոհամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 9746,9 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1872 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 73,6 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 7537,9 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 262,6 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 126 հազ. դրամ:

8.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Ագրոհամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8.8. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

8.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 13761 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոնֆորտ-1» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Կոմֆորտշին» բաց բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 7258 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7258 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 5807 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5807 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. «Կոմֆորտ-1» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 6502,5 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2752,7 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 193 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 43 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3513,8 հազ. դրամ:

9.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

9.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով 207174 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Աբովյանշին» բաց բաժնետիրական ընկերության:

10.2. «Աբովյանշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Բյուրեղավանի արտադրական բազան` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի թիվ 255 որոշման:

10.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 54408 հազ. դրամ, որը համապատասխանում է 54408 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 43527 հազ. դրամ, որը համապատասխանում է 43527 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.5. «Աբովյանշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 152766 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 11437 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1561 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 897 հազ. դրամ.

հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 214 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2041 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 136616 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 136616 հազ. դրամ:

10.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

10.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

10.8. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

10.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հաշվեկշռային մեթոդով 54122 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանշին» փակ բաժնետիրական ընկերության Բյուրեղավանի արտադրական բազայի գույքի հիման վրա ստեղծված ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Բյուրեղավանի արտադրական բազա»  բաց բաժնետիրական ընկերության:

11.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 54122 հազ. դրամ, որը համապատասխանում է 54122 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 43297 հազ. դրամ, որը համապատասխանում է 43297 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.4. «Բյուրեղավանի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

11.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

11.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

11.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

11.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

11.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից «Ագաթ - 777» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալած հաշվեկշռային մեթոդով 27502 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը (հանրակացարանի ոչ բնակելի տարածքը (300 քառ.մ) գնահատված է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին:

12.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արժույթը և (կամ) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները:

12.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարումը կատարելով մեկամսյա ժամկետում:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 3-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.11.1998
N 683
Որոշում