Սեղմել Esc փակելու համար:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵ ...

 

 

050.0125.110910

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        09            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010336

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2010 թվականի թիվ 125-Ն

 

i

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը` որոշում է`

1. Հաստատել «Ապահովագրական ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման հրահանգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 12-ի` «Ապահովագրական ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 180-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հոկտեմբերի 1-ին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

 

       Հաստատված է                             Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի խորհրդի               ֆինանսների նախարարի

    2010 թվականի հունիսի 8-ի                2010 թվականի 30 հուլիսի

    թիվ 125-Ն որոշմամբ                      թիվ 509-Ն հրամանով

 

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ`              ֆինանսների նախարար`

 

    ------------- Արթուր Ջավադյան           ----------- Տիգրան Դավթյան

    11.06.2010 թ.                           30.07.2010 թ.

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

ԲԱԺԻՆ I. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՑ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է ապահովագրական ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը, ներկայացման պարտադիր հոդվածներն ու դրանց լրացման ցուցումները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) դրանց օրինակի ներկայացման կարգը:

2. Ապահովագրական ընկերության ֆինանսական հաշվետվությունները ներառում են նրա բոլոր առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի), այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումների գործունեության ցուցանիշները:

3. Սույն հրահանգի իմաստով` հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

4. Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջան է համարվում հունվարի 1-ից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Միջանկյալ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (ձև 7) միաժամանակ ցույց են տրվում նաև ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանի տվյալները:

5. Նոր ստեղծված ապահովագրական ընկերության համար առաջին հաշվետու տարի է համարվում նրա լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

6. Լուծարվող ապահովագրական ընկերությունը ֆինանսական հաշվետվություններ է ներկայացնում տարեսկզբից մինչև օրենքով սահմանված կարգով լուծարման գործընթացի սկիզբն ընկած ժամանակաշրջանի համար:

7. Ապահովագրական ընկերությունը, լիցենզիան դադարեցված լինելու դեպքում, ֆինանսական հաշվետվություններ է ներկայացնում տարեսկզբից մինչև օրենքով սահմանված կարգով լիցենզիայի դադարեցման մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

8. Ֆինանսական հաշվետվությունները կազմվում են վերլուծական (անալիտիկ) և ընդհանրացված (սինթետիկ) հաշվառման տվյալների հիման վրա:

9. Ապահովագրական ընկերություններն իրենց հայեցողությամբ կարող են ավելի մանրամասնել կամ խտացնել ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց կից ծանոթագրությունները` պահպանելով ՖՀՄՍ-ների (Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից ընդունված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների մեկնաբանությունների կոմիտեի կամ նախկին Մեկնաբանությունների մշտական կոմիտեի կողմից մշակված մեկնաբանությունների), ինչպես նաև սույն հրահանգով սահմանված պահանջները և ներկայացման պարտադիր հոդվածները:

10. Ֆինանսական հաշվետվություններում տվյալները ցույց են տրվում հազար դրամներով` առանց ստորակետից հետո տասներորդական նիշի: Ֆինանսական հաշվետվություններում փակագծերում ցույց տրված գումարները թվաբանական գործողություններում դիտվում են որպես բացասական թվեր:

11. Ֆինանսական հաշվետվությունները հրապարակելիս, պահանջվող վավերապայմանները պետք է արտացոլվեն բոլոր հաշվետվական ձևերի մեջ առանձին: Ֆինանսական հաշվետվությունները պետք է պարունակեն հետևյալ պարտադիր վավերապայմանները.

1) անվանումը,

2) հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը, որի համար կազմված է հաշվետվությունը,

3) ապահովագրական ընկերության անվանումը,

4) գտնվելու վայրը,

5) թվային ցուցանիշների ներկայացման չափսը (ֆորմատը),

6) պատասխանատու անձանց ստորագրությունները:

12. Ապահովագրական ընկերությունները օրենքով և սույն հրահանգով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը հրապարակելուց հետո հնգօրյա ժամկետում պարտավոր են Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությանը ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը և ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթի էլեկտրոնային տարբերակը:

13. Ապահովագրական ընկերությունները տարեկան ֆինանսական հաշվետվությունները արտաքին աուդիտի եզրակացությամբ օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով մամուլում հրապարակելուց հետո տասնօրյա ժամկետում պարտավոր են Կենտրոնական բանկ ներկայացնել բացահայտված խախտումների և փոփոխությունների առաջացման պատճառները, եթե ապահովագրական ընկերության արտաքին աուդիտի եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների արդյունքում ապահովագրական ընկերությունը խախտում է հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, սխալ է հաշվարկում և արտացոլում ապահովագրական պահուստները կամ այդ հաշվետվություններում արտացոլված ցուցանիշները, տողերը փոփոխվում են 5% և ավելի չափով:

 

ԳԼՈՒԽ 2. ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

14. Ապահովագրական ընկերությունների կողմից հրապարակվող տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են ստորև ներկայացվող սկզբունքների հիման վրա, եթե այլ բան նախատեսված չէ ՖՀՄՍ-ներով:

15. Ապահովագրական ընկերությունների կողմից հրապարակվող տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներառում են.

1) ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն (ձև 1)` համաձայն հավելված 1-ի,

2) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն (ձև 2ա)` համաձայն հավելված 2-ի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն (ձև 2բ)` համաձայն հավելված 3-ի, կամ` համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն (ձև 2գ)` համաձայն հավելված 4-ի:

3) սեփական կապիտալի փոփոխությունների մասին հաշվետվություն (ձև 3)` համաձայն հավելված 5-ի,

4) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն` պատրաստված ՖՀՄՍ 7-ով նախատեսված ուղղակի մեթոդի կիրառմամբ (ձև 4ա)` համաձայն հավելված 6-ի, կամ դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն` պատրաստված ՖՀՄՍ 7-ով նախատեսված անուղղակի մեթոդի կիրառմամբ (ձև 4բ)` համաձայն հավելված 7-ի:

5) ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները (ձև 5)` համաձայն հավելված 8-ի,

6) ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն` համադրելի ամենավաղ ժամանակաշրջանի սկզբի դրությամբ, երբ կազմակերպությունը հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կիրառում է հետընթաց, կամ կատարում է իր ֆինանսական հաշվետվությունների հոդվածների հետընթաց վերահաշվարկ, կամ երբ այն վերադասակարգում է իր ֆինանսական հաշվետվությունների հոդվածները (ձև 1` համադրելի ամենավաղ ժամանակաշրջանի սկզբի համար լրացված):

16. Ապահովագրական ընկերությունները ֆինանսական հաշվետվությունների հետ հրապարակում են նաև աուդիտորական եզրակացության համառոտ ամփոփագիրը:

17. Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում ապահովագրական ընկերությունը հրապարակում է համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Ապահովագրական ընկերությունը ֆինանսական հաշվետվությունները կարող է հրապարակել նաև առանձին:

18. Ապահովագրական ընկերությունները` հաշվետվությունների ձևերը ավելի մանրամասնելու արդյունքում, ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում (ձև 5) նախատեսված հոդվածները մյուս ֆինանսական հաշվետվություններում արտացոլելու դեպքում, այդ հոդվածները կարող են չարտացոլվել ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում:

19. Ապահովագրական ընկերություններն իրենց հայեցողությամբ կարող են ավելի մանրամասնել կամ խտացնել ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց կից ծանոթագրությունները` պահպանելով ՖՀՄՍ-ների և սույն հրահանգով սահմանված պահանջները և ներկայացման պարտադիր հոդվածները:

 

ԳԼՈՒԽ 3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20. Ապահովագրական ընկերությունների կողմից հրապարակվող տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են ստորև ներկայացվող սկզբունքների հիման վրա, եթե այլ բան նախատեսված չէ ՖՀՄՍ-ներով:

21. Ապահովագրական ընկերությունների կողմից հրապարակվող միջանկյալ (եռամսյակային) ֆինանսական հաշվետվությունները ներառում են.

1) միջանկյալ հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին (ձև 6)` համաձայն հավելված 9-ի,

2) միջանկյալ հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին (ձև 7ա)` համաձայն հավելված 10-ի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն (ձև 7բ)` համաձայն հավելված 11-ի, կամ` համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն (ձև 7գ)` համաձայն հավելված 12-ի:

3) սեփական կապիտալի փոփոխությունների մասին հաշվետվություն (ձև 8)` համաձայն հավելված 13-ի,

4) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն` պատրաստված ՖՀՄՍ 7-ով նախատեսված ուղղակի մեթոդի կիրառմամբ (ձև 9ա)` համաձայն հավելված 14-ի, կամ դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն` պատրաստված ՖՀՄՍ 7-ով նախատեսված անուղղակի մեթոդի կիրառմամբ (ձև 9բ)` համաձայն հավելված 15-ի:

5) ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները (ձև 5)` համաձայն հավելված 8-ի:

22. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են ՀՀՄՍ (Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ) 34-ով սահմանված ժամանակաշրջաններին համապատասխան:

23. Ապահովագրական ընկերությունները հաշվետվությունների ձևերը ավելի մանրամասնելու արդյունքում, ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում (ձև 5) նախատեսված հոդվածները մյուս ֆինանսական հաշվետվություններում արտացոլելու դեպքում, այդ հոդվածները կարող են չարտացոլել ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում: ՀՀՄՍ 34-ի համաձայն` ապահովագրական ընկերությունները միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում կարող են ներկայացնել ընտրված բացատրական ծանոթագրություններ:

24. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմելիս կիրառվում է նույն հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, ինչ տարեկան ֆինանսական հաշվետվությունների համար` հաշվի առնելով հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ամենավերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամսաթվից հետո և պետք է արտացոլվեն հաջորդ տարեկան ֆինանսական հաշվետվություններում:

 

ԳԼՈՒԽ 4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ՁԵՎ 1 ԵՎ ՁԵՎ 6)

 

25. Տարեկան ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (ձև 1) 3-րդ սյունակում լրացվում են 1-ին սյունակում թվարկված հոդվածների մեծությունների` հաշվետու տարվա վերջի տվյալները, 4-րդ սյունակում` նախորդ տարվա վերջի տվյալները: Միջանկյալ ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (ձև 6) 3-րդ սյունակում լրացվում են 1-ին սյունակում թվարկված հոդվածների մեծությունների` ընթացիկ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջի տվյալները, 4-րդ սյունակում` նախորդ տարվա վերջի տվյալները:

26. 1-ին սյունակում թվարկված հոդվածների մեծությունները հաշվարկվում են ՖՀՄՍ-ների համաձայն: Կից աղյուսակում ներկայացված են 1-ին սյունակում թվարկված մեծությունների հաշվարկը կարգավորող հիմնական ստանդարտները:

 

._____________________________________________________________________.

|Հաշվետվության տողը                            |Հիմնական կարգավորող   |

|                                              |ստանդարտ(ներ)ը        |

|______________________________________________|______________________|

|1.1 Հետաձգված ձեռքբերման ծախսեր               |ՖՀՄՍ4, ՀՀՄՍ 39        |

|______________________________________________|______________________|

|1.2 Հիմնական միջոցներ և  ոչ նյութական ակտիվներ|ՀՀՄՍ16                |

|______________________________________________|______________________|

|1.3 Վաճառքի համար մատչելի հիմնական միջոցներ   |ՀՀՄՍ 39               |

|______________________________________________|______________________|

|1.4 Ածանցյալ գործիքներ                        |ՀՀՄՍ 39               |

|______________________________________________|______________________|

|1.5 Մինչև  մարման ժամկետը պահվող ընթացիկ      |ՀՀՄՍ 39               |

|ներդրումներ                                   |                      |

|______________________________________________|______________________|

|1.6 Դեբիտորական պարտքեր և  կանխավճարներ       |ՀՀՄՍ 39               |

|______________________________________________|______________________|

|1.7 Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական  |ՖՀՄՍ 5                |

|ակտիվներ                                      |                      |

|______________________________________________|______________________|

|1.8 Ռեպո համաձայնագրի գծով պարտավորություն    |ՀՀՄՍ 39               |

|______________________________________________|______________________|

|1.9 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով  |ՀՀՄՍ 39               |

|հաշվառվող ֆինանսական ակտիվներ                 |                      |

|______________________________________________|______________________|

|1.10 Վերաապահովագրական ակտիվներ               |ՖՀՄՍ 4                |

|______________________________________________|______________________|

|1.11 Հետաձգված հարկային ակտիվներ              |ՀՀՄՍ 12               |

|______________________________________________|______________________|

|1.12 Ապահովագրության գծով ստացվելիք գումարներ |ՖՀՄՍ4                 |

|______________________________________________|______________________|

|1.13 Ստացվելիք տոկոսներ և  շահաբաժիններ       |ՀՀՄՍ 39               |

|______________________________________________|______________________|

|1.14 Դրամական միջոցներ և  դրանց համարժեքներ   |ՀՀՄՍ 7                |

|______________________________________________|______________________|

|3.1 Կանոնադրական կապիտալ                      |Հիմունքներ            |

|______________________________________________|______________________|

|3.2 Էմիսիոն եկամուտ                           |Հիմունքներ            |

|______________________________________________|______________________|

|3.3 Չբաշխված շահույթ (վնաս)                   |Հիմունքներ            |

|______________________________________________|______________________|

|3.4 Այլ համապարփակ եկամուտ                    |Հիմունքներ            |

|______________________________________________|______________________|

|3.5 Գլխավոր պահուստ                           |Հիմունքներ            |

|______________________________________________|______________________|

|3.6 Այլ պահուստներ                            |Հիմունքներ            |

|______________________________________________|______________________|

|3.7 Կապիտալի այլ տարրեր                       |Հիմունքներ            |

|______________________________________________|______________________|

|4.1 Չվաստակած ապահովագրավճարների պահուստ      |ՖՀՄՍ4                 |

|______________________________________________|______________________|

|4.2 Պահանջների (վնասների) պահուստ             |ՖՀՄՍ4                 |

|______________________________________________|______________________|

|4.3 Մաթեմատիկական պահուստ                     |ՖՀՄՍ4                 |

|______________________________________________|______________________|

|4.4 Այլ ապահովագրական պահուստներ              |ՖՀՄՍ4                 |

|______________________________________________|______________________|

|4.5 Փոխառություններ և  ներգրավված վարկեր      |ՀՀՄՍ39                |

|______________________________________________|______________________|

|4.6 Ածանցյալ գործիքներ                        |ՀՀՄՍ39                |

|______________________________________________|______________________|

|4.7 Ռեպո համաձայնագրի գծով պարտավորություն    |ՀՀՄՍ39                |

|______________________________________________|______________________|

|4.8 Ապահովագրական ընկերության կողմից թողարկված|ՀՀՄՍ39                |

|ընթացիկ արժեթղթեր                             |                      |

|______________________________________________|______________________|

|4.9 Այլ ֆինանսական պարտավորություններ         |ՀՀՄՍ39                |

|______________________________________________|______________________|

|4.10 Հետաձգված հարկային պարտավորություններ    |ՀՀՄՍ12                |

|______________________________________________|______________________|

|4.11 Ապահովագրական և  վերաապահովագրական       |ՖՀՄՍ4, ՀՀՄՍ39         |

|պայմանագրերի բաղադրիչներ                      |                      |

|______________________________________________|______________________|

|4.12 Ապահովագրության գծով վճարվելիք գումարներ |ՖՀՄՍ4, ՀՀՄՍ39         |

|______________________________________________|______________________|

|4.13 Ապահովագրության գծով փոխանցվելիք         |ՖՀՄՍ4, ՀՀՄՍ39         |

|ապահովագրավճարներ                             |                      |

|______________________________________________|______________________|

|4.14 Այլ վճարվելիք գումարներ                  |արտացոլվում են այն    |

|                                              |հոդվածները, որոնք չեն |

|                                              |արտացոլվել 4.1-4.13   |

|                                              |տողերում, հաշվառումը  |

|                                              |տարվում է համապատասխան|

|                                              |ՖՀՄՍ-ներով:           |

._____________________________________________________________________.

 

27. Ձև 1-ի և ձև 6-ի 2-րդ սյունակում լրացվում են 1-ին սյունակում նշված հոդվածների վերաբերյալ տեղեկատվություն բացահայտող ծանոթագրությունների համարները:

28. Ապահովագրական ընկերությունը կարող է մանրամասնել տարեկան և/կամ միջանկյալ ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը, եթե այդ փոփոխությունը չի հակասում ՖՀՄՍ-ներին և եթե այդ փոփոխությամբ չի խախտում ձև 1-ի և ձև 6-ի 1-ին սյունակի հոդվածների` ըստ իրացվելության դասավորվածության սկզբունքը:

29. Ապահովագրական ընկերությունը կարող է փոխել ձև 1-ի և ձև 6-ի սյունակների և/կամ տողերի անվանումները, եթե այդ փոփոխությունը չի հակասում ՖՀՄՍ-ներին` այդ մասին բացահայտելով կից ներկայացվող ծանոթագրություններում և հիմնավորելով փոփոխման անհրաժեշտությունը:

 

ԳԼՈՒԽ 5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ, ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ, ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՁԵՎ 2ա, 2բ, 2գ և 7ա, 7բ, 7գ)

 

30. Տարեկան ֆինանսական արդյունքների, այլ համապարփակ ֆինանսական արդյունքների, ինչպես նաև համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններից յուրաքանչյուրի (ձև 2ա, 2բ, 2գ) 3-րդ սյունակում լրացվում են 1-ին սյունակում թվարկված հոդվածների մեծությունների` հաշվետու տարվա վերջի տվյալները, 4-րդ սյունակում` նախորդ տարվա վերջի տվյալները: Միջանկյալ ֆինանսական արդյունքների, այլ համապարփակ ֆինանսական արդյունքների, ինչպես նաև համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններից յուրաքանչյուրի (ձև 7ա, 7բ, 7գ) 3-րդ սյունակում լրացվում են 1-ին սյունակում թվարկված հոդվածների մեծությունների` ընթացիկ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջի տվյալները, 4-րդ սյունակում` նախորդ տարվա վերջի տվյալները:

31. Տարեկան և միջանկյալ ֆինանսական արդյունքների, այլ համապարփակ ֆինանսական արդյունքների, ինչպես նաև համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններից յուրաքանչյուրի 1-ին սյունակում թվարկված հոդվածների մեծությունները հաշվարկվում են ՖՀՄՍ-ների համաձայն:

32. Կից աղյուսակում ներկայացված են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության (ձև 2ա, 7ա) 1-ին սյունակում թվարկված մեծությունների հաշվարկը կարգավորող հիմնական ստանդարտները.

 

._____________________________________________________________________.

|Հաշվետվության տողը                 |Հիմնական կարգավորող              |

|                                   |ստանդարտ(ներ)ը /հաշվարկման կարգը |

|___________________________________|_________________________________|

|1. Համախառն ապահովագրավճարներ      |ՖՀՄՍ 4                           |

|___________________________________|_________________________________|

|2. Վերաապահովագրողին փոխանցված     |ՖՀՄՍ 4                           |

|ապահովագրավճարներ                  |                                 |

|___________________________________|_________________________________|

|3. Զուտ ապահովագրավճարներ          |«1. Համախառն ապահովագրավճարներ»- |

|                                   |«2. Վերաապահովագրողին փոխանցված  |

|                                   |ապահովագրավճարներ»               |

|___________________________________|_________________________________|

|4. Եկամուտներ միջնորդավճարներից    |ՀՀՄՍ39, ՀՀՄՍ18                   |

|___________________________________|_________________________________|

|5. Եկամուտներ ներդրումներից        |ՀՀՄՍ39, ՀՀՄՍ18                   |

|___________________________________|_________________________________|

|6. Իրացված եկամուտներ              |ՀՀՄՍ39, ՀՀՄՍ18                   |

|___________________________________|_________________________________|

|7. Իրական արժեքից օգուտներ և       |ՀՀՄՍ18                           |

|կորուստներ                         |                                 |

|___________________________________|_________________________________|

|8. Այլ գործառնական եկամուտ         |ՀՀՄՍ18                           |

|___________________________________|_________________________________|

|9. Այլ եկամուտ                     |ՀՀՄՍ18                           |

|___________________________________|_________________________________|

|10. Ընդամենը եկամուտ               |«3. Զուտ ապահովագրավճարներ»+     |

|                                   |«4. Եկամուտներ                   |

|                                   |միջնորդավճարներից»+              |

|                                   |«5. Եկամուտներ ներդրումներից»+   |

|                                   |«6. Իրացված եկամուտներ»+         |

|                                   |«7. Իրական արժեքից օգուտներ և    |

|                                   |կորուստներ»+ «8. Այլ գործառնական |

|                                   |եկամուտ»                         |

|___________________________________|_________________________________|

|11. Համախառն հատուցումներ          |ՖՀՄՍ4                            |

|___________________________________|_________________________________|

|12. Վերաապահովագրողներից ստացվելիք |ՖՀՄՍ4                            |

|հատուցումներ                       |                                 |

|___________________________________|_________________________________|

|13. Համախառն փոփոխություններ       |ՖՀՄՍ4                            |

|տեխնիկական պահուստներում           |                                 |

|___________________________________|_________________________________|

|14. Համախառն փոփոխություններ`      |ՖՀՄՍ4                            |

|տեխնիկական պահուստներում           |                                 |

|վերաապահովագրողի մասնաբաժնում      |                                 |

|___________________________________|_________________________________|

|15. Զուտ հատուցումներ              |«11. Համախառն հատուցումներ»-     |

|                                   |«12. Վերաապահովագրողներից        |

|                                   |ստացվելիք հատուցումներ»+         |

|                                   |«13. Համախառն փոփոխություններ    |

|                                   |տեխնիկական պահուստներում»-       |

|                                   |«14. Համախառն փոփոխություններ`   |

|                                   |տեխնիկական պահուստներում         |

|                                   |վերաապահովագրողի մասնաբաժնում»   |

|___________________________________|_________________________________|

|16. Ֆինանսական ծախսեր              |ՀՀՄՍ 39, ՀՀՄՍ 18                 |

|___________________________________|_________________________________|

|17. Այլ գործառնական և  վարչական    |ՀՀՄՍ18                           |

|ծախսեր                             |                                 |

|___________________________________|_________________________________|

|18. Այլ ծախսեր                     |ՀՀՄՍ18                           |

|___________________________________|_________________________________|

|19. Ընդամենը հատուցումներ և  այլ   |«15. Զուտ հատուցումներ»+         |

|ծախսեր                             |«16. Ֆինանսական ծախսեր»+         |

|                                   |«17. Այլ գործառնական և  վարչական |

|                                   |ծախսեր»                          |

|___________________________________|_________________________________|

|20. Շահույթ հարկումից առաջ         |«10. Ընդամենը եկամուտ»-          |

|                                   |«19. Ընդամենը հատուցումներ և  այլ|

|                                   |ծախսեր»                          |

|___________________________________|_________________________________|

|21. Շահութահարկի գծով ծախս         |ՀՀՄՍ12                           |

|___________________________________|_________________________________|

|22. Շահույթ հարկումից հետո         |«20. Շահույթ հարկումից առաջ»-    |

|                                   |«21. Շահութահարկի գծով ծախս»     |

._____________________________________________________________________.

 

33. Կից աղյուսակում ներկայացված են այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության (ձև 2բ, 7բ) 1-ին սյունակում թվարկված մեծությունների հաշվարկը կարգավորող հիմնական ստանդարտները:

 

._____________________________________________________________________.

|1. Շահույթ հարկումից հետո       |ֆինանսական արդյունքների մասին       |

|                                |հաշվետվության (ձև  2ա, 7ա) 22-րդ տող|

|________________________________|____________________________________|

|2. Հիմնական միջոցների           |ՀՀՄՍ16                              |

|վերագնահատումից փոփոխություններ |                                    |

|________________________________|____________________________________|

|3. Ոչ նյութական ակտիվների       |ՀՀՄՍ38/36                           |

|վերագնահատումից փոփոխություններ |                                    |

|________________________________|____________________________________|

|4. Վաճառքի համար մատչելի        |ՀՀՄՍ39                              |

|ֆինանսական ակտիվների            |                                    |

|վերաչափումից առաջացող օգուտները |                                    |

|և  վնասներ                      |                                    |

|________________________________|____________________________________|

|5. Դրամական միջոցների հոսքերի   |ՀՀՄՍ39                              |

|հեջավորման գործիքների գծով      |                                    |

|օգուտների և  վնասների           |                                    |

|արդյունավետ մաս                 |                                    |

|________________________________|____________________________________|

|6. Օտարերկրյա ստորաբաժանման     |ՀՀՄՍ39                              |

|ֆինանսական հաշվետվությունների   |                                    |

|վերահաշվարկից առաջացող օգուտներ |                                    |

|և  վնասներ                      |                                    |

|________________________________|____________________________________|

|7. Սահմանված հատուցումների      |                                    |

|պլանների գծով ակտուարային       |                                    |

|օգուտներ և  վնասներ             |                                    |

|________________________________|____________________________________|

|8. Այլ համապարփակ եկամտի տարրերի|ՀՀՄՍ12                              |

|գծով շահութահարկի ծախս          |                                    |

|________________________________|____________________________________|

|9. Այլ համապարփակ եկամուտ       |«2. Հիմնական միջոցների              |

|հարկումից հետո                  |վերագնահատումից փոփոխություններ»+   |

|                                |«3. Ոչ նյութական ակտիվների          |

|                                |վերագնահատումից փոփոխություններ»+   |

|                                |«4. Վաճառքի համար մատչելի ֆինանսական|

|                                |ակտիվների վերաչափումից առաջացող     |

|                                |օգուտները և  վնասներ»+ «5.Դրամական  |

|                                |միջոցների հոսքերի հեջավորման        |

|                                |գործիքների գծով օգուտների և         |

|                                |վնասների արդյունավետ մաս»+          |

|                                |«6. Օտարերկրյա ստորաբաժանման        |

|                                |ֆինանսական հաշվետվությունների       |

|                                |վերահաշվարկից առաջացող օգուտներ և   |

|                                |վնասներ»+ «7. Սահմանված             |

|                                |հատուցումների պլանների գծով         |

|                                |ակտուարային օգուտներ և  վնասներ»-   |

|                                |«8. Այլ համապարփակ եկամտի տարրերի   |

|                                |գծով շահութահարկի ծախս»             |

|________________________________|____________________________________|

|10. Ընդամենը համապարփակ եկամուտ |«1. Շահույթ հարկումից հետո»+        |

|հարկումից հետո                  |«9. Այլ համապարփակ եկամուտ հարկումից|

|                                |հետո»                               |

._____________________________________________________________________.

 

34. Կից աղյուսակում ներկայացված են համապարփակ եկամտի մասին հաշվետվության (ձև 2գ և 7գ) 1-ին սյունակում թվարկված մեծությունների հաշվարկը կարգավորող հիմնական ստանդարտները.

 

._____________________________________________________________________.

|Հաշվետվության տողը                 |Հիմնական կարգավորող              |

|                                   |ստանդարտ(ներ)ը /հաշվարկման կարգը |

|___________________________________|_________________________________|

|1. Համախառն ապահովագրավճարներ      |ՖՀՄՍ 4                           |

|___________________________________|_________________________________|

|2. Վերաապահովագրողին փոխանցված     |ՖՀՄՍ 4                           |

|ապահովագրավճարներ                  |                                 |

|___________________________________|_________________________________|

|3. Զուտ ապահովագրավճարներ          |«1. Համախառն ապահովագրավճարներ»- |

|                                   |«2. Վերաապահովագրողին փոխանցված  |

|                                   |ապահովագրավճարներ»               |

|___________________________________|_________________________________|

|4. Եկամուտներ միջնորդավճարներից    |ՀՀՄՍ39, ՀՀՄՍ18                   |

|___________________________________|_________________________________|

|5. Եկամուտներ ներդրումներից        |ՀՀՄՍ39, ՀՀՄՍ18                   |

|___________________________________|_________________________________|

|6. Իրացված եկամուտներ              |ՀՀՄՍ39, ՀՀՄՍ18                   |

|___________________________________|_________________________________|

|7. Իրական արժեքից օգուտներ և       |ՀՀՄՍ18                           |

|կորուստներ                         |                                 |

|___________________________________|_________________________________|

|8. Այլ գործառնական եկամուտ         |ՀՀՄՍ18                           |

|___________________________________|_________________________________|

|9. Այլ եկամուտ                     |ՀՀՄՍ18                           |

|___________________________________|_________________________________|

|10. Ընդամենը եկամուտ               |«3. Զուտ ապահովագրավճարներ»+     |

|                                   |«4. Եկամուտներ                   |

|                                   |միջնորդավճարներից»+              |

|                                   |«5. Եկամուտներ ներդրումներից»+   |

|                                   |«6. Իրացված եկամուտներ»+         |

|                                   |«7. Իրական արժեքից օգուտներ և    |

|                                   |կորուստներ»+ «8. Այլ գործառնական |

|                                   |եկամուտ»                         |

|___________________________________|_________________________________|

|11. Համախառն հատուցումներ          |ՖՀՄՍ4                            |

|___________________________________|_________________________________|

|12. Վերաապահովագրողներից ստացվելիք |ՖՀՄՍ4                            |

|հատուցումներ                       |                                 |

|___________________________________|_________________________________|

|13. Համախառն փոփոխություններ       |ՖՀՄՍ4                            |

|տեխնիկական պահուստներում           |                                 |

|___________________________________|_________________________________|

|14. Համախառն փոփոխություններ`      |ՖՀՄՍ4                            |

|տեխնիկական պահուստներում           |                                 |

|վերաապահովագրողի մասնաբաժնում      |                                 |

|___________________________________|_________________________________|

|15. Զուտ հատուցումներ              |«11. Համախառն հատուցումներ»-     |

|                                   |«12. Վերաապահովագրողներից        |

|                                   |ստացվելիք հատուցումներ»+         |

|                                   |«13. Համախառն փոփոխություններ    |

|                                   |տեխնիկական պահուստներում»-       |

|                                   |«14. Համախառն փոփոխություններ`   |

|                                   |տեխնիկական պահուստներում         |

|                                   |վերաապահովագրողի մասնաբաժնում»   |

|___________________________________|_________________________________|

|16. Ֆինանսական ծախսեր              |ՀՀՄՍ 39, ՀՀՄՍ 18                 |

|___________________________________|_________________________________|

|17. Այլ գործառնական և  վարչական    |ՀՀՄՍ18                           |

|ծախսեր                             |                                 |

|___________________________________|_________________________________|

|18. Այլ ծախսեր                     |ՀՀՄՍ18                           |

|___________________________________|_________________________________|

|19. Ընդամենը հատուցումներ և  այլ   |«15. Զուտ հատուցումներ»+         |

|ծախսեր                             |«16. Ֆինանսական ծախսեր»+ «17. Այլ|

|                                   |գործառնական և  վարչական ծախսեր»  |

|___________________________________|_________________________________|

|20. Շահույթ հարկումից առաջ         |«10. Ընդամենը եկամուտ»-          |

|                                   |«19. Ընդամենը հատուցումներ և  այլ|

|                                   |ծախսեր»                          |

|___________________________________|_________________________________|

|21. Շահութահարկի գծով ծախս         |ՀՀՄՍ12                           |

|___________________________________|_________________________________|

|22. Շահույթ հարկումից հետո         |«20. Շահույթ հարկումից առաջ»-    |

|                                   |«21.Շահութահարկի գծով ծախս»      |

|___________________________________|_________________________________|

|23. Հիմնական միջոցների             |ՀՀՄՍ16                           |

|վերագնահատումից փոփոխություններ    |                                 |

|___________________________________|_________________________________|

|24. Ոչ նյութական ակտիվների         |ՀՀՄՍ38/36                        |

|վերագնահատումից փոփոխություններ    |                                 |

|___________________________________|_________________________________|

|25. Վաճառքի համար մատչելի          |ՀՀՄՍ39                           |

|ֆինանսական ակտիվների վերաչափումից  |                                 |

|առաջացող օգուտները և  վնասներ      |                                 |

|___________________________________|_________________________________|

|26. Դրամական միջոցների հոսքերի     |ՀՀՄՍ39                           |

|հեջավորման գործիքների գծով         |                                 |

|օգուտների և  վնասների արդյունավետ  |                                 |

|մաս                                |                                 |

|___________________________________|_________________________________|

|27. Օտարերկրյա ստորաբաժանման       |ՀՀՄՍ39                           |

|ֆինանսական հաշվետվությունների      |                                 |

|վերահաշվարկից առաջացող օգուտներ և  |                                 |

|վնասներ                            |                                 |

|___________________________________|_________________________________|

|28. Սահմանված հատուցումների        |                                 |

|պլանների գծով ակտուարային օգուտներ |                                 |

|և  վնասներ                         |                                 |

|___________________________________|_________________________________|

|29. Այլ համապարփակ եկամտի տարրերի  |ՀՀՄՍ12                           |

|գծով շահութահարկի ծախս             |                                 |

|___________________________________|_________________________________|

|31. Այլ համապարփակ եկամուտ         |«23. Հիմնական միջոցների          |

|հարկումից հետո                     |վերագնահատումից փոփոխություններ»+|

|                                   |«24. Ոչ նյութական ակտիվների      |

|                                   |վերագնահատումից փոփոխություններ»+|

|                                   |«25. Վաճառքի համար մատչելի       |

|                                   |ֆինանսական ակտիվների վերաչափումից|

|                                   |առաջացող օգուտները և  վնասներ»+  |

|                                   |«26. Դրամական միջոցների հոսքերի  |

|                                   |հեջավորման գործիքների գծով       |

|                                   |օգուտների և  վնասների արդյունավետ|

|                                   |մաս»+ «27. Օտարերկրյա            |

|                                   |ստորաբաժանման ֆինանսական         |

|                                   |հաշվետվությունների վերահաշվարկից |

|                                   |առաջացող օգուտներ և  վնասներ»+   |

|                                   |«28. Սահմանված հատուցումների     |

|                                   |պլանների գծով ակտուարային        |

|                                   |օգուտներ և  վնասներ»- «29. Այլ   |

|                                   |համապարփակ եկամտի տարրերի գծով   |

|                                   |շահութահարկի ծախս»               |

|___________________________________|_________________________________|

|32. Ընդամենը համապարփակ եկամուտ    |«22. Շահույթ հարկումից հետո»+    |

|հարկումից հետո                     |«31. Այլ համապարփակ եկամուտ      |

|                                   |հարկումից հետո»                  |

._____________________________________________________________________.

 

35. 1-ին եռամսյակի համար ներկայացվող միջանկյալ ֆինանսական արդյունքների, այլ համապարփակ ֆինանսական արդյունքների, ինչպես նաև համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններից յուրաքանչյուրի (ձև 7ա, 7բ, 7գ) 3-րդ և 5-րդ սյունակները չեն լրացվում և չեն հրապարակվում:

36. Ապահովագրական ընկերությունը կարող է մանրամասնել կամ փոխել ձև 2ա-ի, ձև 2բ-ի, ձև 2գ-ի, ձև 7ա-ի, ձև 7բ-ի և ձև 7գ-ի սյունակների և/կամ տողերի անվանումները, եթե այդ փոփոխությունը չի հակասում ՖՀՄՍ-ներին` այդ մասին բացահայտելով կից ներկայացվող ծանոթագրություններում և հիմնավորելով փոփոխման անհրաժեշտությունը:

 

ԳԼՈՒԽ 6. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ՁԵՎ 3 ԵՎ ՁԵՎ 8)

 

37. Սեփական կապիտալում փոփոխությունների մասին տարեկան (միջանկյալ) հաշվետվության 1-ից 7-րդ տողերում ցույց են տրվում նախորդ հաշվետու տարվան վերաբերող տվյալները, 8-14-րդ տողերում ցույց են տրվում հաշվետու տարվան վերաբերող տվյալները:

38. Ապահովագրական ընկերությունը կարող է մանրամասնել կամ փոխել ձև 3-ի և ձև 8-ի սյունակների և/կամ տողերի անվանումները, եթե այդ փոփոխությունը չի հակասում ՖՀՄՍ-ներին` այդ մասին բացահայտելով կից ներկայացվող ծանոթագրություններում և հիմնավորելով փոփոխման անհրաժեշտությունը:

39. «1. Մնացորդը նախորդ ժամանակաշրջանի սկզբում առ 01 հունվարի _____-- թ.» տողում ըստ սյուների լրացվում է նախորդ տարվա (ժամանակաշրջանի) դեկտեմբերի 31-ի դրությամբ.

1) 2-րդ սյունակում` կանոնադրական կապիտալի մնացորդը,

2) 3-րդ սյունակում` ապահովագրական ընկերության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի հաշվեկշռային մնացորդը,

3) 4-րդ սյունակում` կանոնադրական կապիտալի զուտ գումարը (սյունակ 1 - սյունակ 2),

4) 5-րդ սյունակում` գլխավոր պահուստի մնացորդը,

5) 6-րդ սյունակում` էմիսիոն եկամտի մնացորդը: Էմիսիոն վնասը ցույց է տրվում փակագծերում,

6) 7-րդ սյունակում` չբաշխված շահույթի (վնասի) գումարը (վնասը ցույց է տրվում փակագծերում),

7) 8-րդ սյունակում` վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերաչափումից առաջացող օգուտները (վնասները),

8) 9-րդ սյունակում` դրամական միջոցների հոսքերի հեջավորման գործիքների գծով օգուտների արդյունավետ մասը,

9) 10-րդ սյունակում` օտարերկրյա ստորաբաժանման ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկից առաջացող օգուտները (վնասները),

10) 11-րդ սյունակում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխությունները,

11) Ձև 3-ի համար` 12-րդ սյունակում` միջանկյալ շահաբաժինների մնացորդը,

12) Ձև 3-ի համար` 13-րդ սյունակում և Ձև 8-ի համար` 12-րդ սյունակում` որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների և սույն հաշվետվությունում չներառված սեփական կապիտալի այլ տարրերի մնացորդների մեծության հանրագումարը (բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում),

13) Ձև 3-ի համար` 14-րդ սյունակում` ընդամենը (սյունակ 4 + սյունակ 5 + սյունակ 6 + սյունակ 7 + սյունակ 8 - սյունակ 9 + սյունակ 10 + սյունակ 11 - սյունակ 12 + սյունակ 13):

14) Ձև 8-ի համար` 13-րդ սյունակում` ընդամենը (սյունակ 4 + սյունակ 5 + սյունակ 6 + սյունակ 7 + սյունակ 8 - սյունակ 9 + սյունակ 10 + սյունակ 11 + սյունակ 12):

40. «1.1. Հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխության հետևանքը» տողում արտացոլվում է ՀՀՄՍ 8` «Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ» ստանդարտի մոտեցման համաձայն հաշվապահական հաշվառման գնահատման փոփոխության հետևանքով հաշվեկշռային արժեքի ճշգրտման մեծությունը` ըստ սյուների: Սյուների մեծությունների գումարը գրվում է «Ընդամենը» սյունակում: Բացասական լինելու դեպքում այս գումարը ներկայացվում է փակագծերում:

41. «2. Վերահաշվարկված մնացորդ» տողն արտացոլում է. «1. Մնացորդը նախորդ ժամանակաշրջանի սկզբում առ 01 հունվարի _____-- թ.» տողում և «1.1. Հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխության հետևանքը» տողում արտացոլված մեծությունների գումարը` ըստ սյուների:

42. «4. Բաժնետերերի (սեփականատերերի) հետ գործարքներ բաժնետոմսերի (բաժնեմասերի) գծով, այդ թվում`» տողում լրացվում են.

1) 2-րդ սյունակում` կանոնադրական կապիտալի ձևավորման, բաժնետոմսերի (բաժնեմասերի) հետագա թողարկման հետևանքով ու կանոնադրական կապիտալի այլ աճի (սեփական կապիտալի այլ տարրերի հաշվին) և հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի) մարման հետևանքով կապիտալի նվազման տարբերությունը (բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում),

2) 3-րդ սյունակում` բաժնետոմսերի (բաժնեմասերի) հետ գնման հետևանքով ու հետ գնված կապիտալի այլ աճի և հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի) վաճառքի, մարման հետևանքով ու հետ գնված կապիտալի այլ նվազման տարբերությունը (բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում),

3) 4-րդ սյունակում` 1-ին և 2-րդ սյունակների տարբերությունը (բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում),

4) 5-րդ սյունակում` գլխավոր պահուստի հաշվին կանոնադրական կապիտալի աճի և բաժնետոմսերի (սեփականատերերի) հետ այլ գործարքների հետևանքով գլխավոր պահուստի աճի և նվազման տարբերության գումարը,

5) 6-րդ սյունակում` կանոնադրական կապիտալի ձևավորման, բաժնետոմսերի (բաժնեմասերի) հետագա թողարկման, հետ գնված բաժնետոմսերի վաճառքի, մարման, էմիսիոն եկամտի հաշվին կանոնադրական կապիտալի աճի հետևանքով էմիսիոն եկամտի աճի և նվազման տարբերության գումարը,

6) 7-րդ սյունակում` չբաշխված շահույթի հաշվին կանոնադրական կապիտալի աճի և բաժնետոմսերի (սեփականատերերի) հետ այլ գործարքների հետևանքով չբաշխված շահույթի աճի և նվազման տարբերության գումարը,

7) 12-րդ սյունակում` բաժնետոմսերի (սեփականատերերի) հետ գործարքների հետևանքով սեփական կապիտալի այլ տարրերի փոփոխության գումարը,

8) 11-րդ սյունակում` 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 12-րդ սյունակների հանրագումարը:

43. 3.1, 3.2 տողերում ներառված են 3-րդ տողում արտացոլված գումարների բացվածքը` ըստ կանոնադրական կապիտալի աճի և նվազման: Հաշվետվությունը կազմելիս կարող են բացվել տվյալ ապահովագրական ընկերության համար էական այլ հոդվածների համար լրացուցիչ տողեր` լրացնելով հոդվածի անվանումը և գումարը:

44. «4. Նախորդ տարվա (ժամանակաշրջանի) զուտ շահույթ (վնաս)» տողի 7-րդ և 13-րդ սյունակներում ցույց է տրվում նախորդ տարվա զուտ շահույթի (վնաս) հետևանքով չբաշխված շահույթի փոփոխության գումարը:

45. «5. ներքին շարժեր, այդ թվում`» տողում ցույց է տրվում.

1) 5-րդ սյունակում` չբաշխված շահույթի հաշվին գլխավոր պահուստի աճի և էմիսիոն վնասի ու կուտակված ծածկման նպատակով կատարված հատկացումների հետևանքով գլխավոր պահուստի նվազման տարբերությունը: Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

2) 6-րդ սյունակում` չբաշխված շահույթի, գլխավոր պահուստի, ինչպես նաև սեփական կապիտալի այլ տարրերի հաշվին էմիսիոն վնասի ծածկման հետևանքով էմիսիոն վնասի նվազման գումարը,

3) 7-րդ սյունակում` վերագնահատումներից արժեքի աճի` չբաշխված շահույթին վերագրման, գլխավոր պահուստի հաշվին կուտակված վնասների ծածկման հետևանքով չբաշխված շահույթի աճի (կուտակված վնասների նվազման) և էմիսիոն վնասների ծածկման, գլխավոր պահուստին կատարված հատկացումների հետևանքով չբաշխված շահույթի նվազման տարբերությունը, ինչպես նաև սեփական կապիտալի այլ տարրերի հետ չբաշխված շահույթի թղթակցության գումարը: Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

4) 8-11-րդ սյունակներում` չբաշխված շահույթին վերագրման հետևանքով վերագնահատումից արժեքի աճի նվազման գումարները,

5) 11-րդ սյունակում` սեփական կապիտալի այլ տարրերի ներքին շարժի գումարը,

6) 13-րդ սյունակում` 5-րդ, 8-11-րդ և 12-րդ սյունակների հանրագումարը:

46. 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5 տողերում ներառված են 8-րդ տողում արտացոլված գումարների առավել էական հոդվածները: Հաշվետվությունը կազմելիս կարող են բացվել տվյալ ապահովագրական ընկերության համար էական այլ հոդվածների համար լրացուցիչ տողեր` լրացնելով հոդվածի անվանումը և գումարը:

47. «6. Բաշխված շահաբաժիններ» տողում ցույց է տրվում.

1) 5-րդ սյունակում` շահութաբաժինների (արտոնյալ բաժնետոմսերի գծով) հայտարարման հետևանքով գլխավոր պահուստի նվազման գումարը,

2) 7-րդ սյունակում` շահութաբաժինների հայտարարման հետևանքով չբաշխված շահույթի նվազման գումարը,

3) 12-րդ սյունակում` 5-րդ ու 7-րդ սյունակների հանրագումարը:

48. 9-րդ տողը լրացվում է «1. Մնացորդը նախորդ ժամանակաշրջանի սկզբում առ 01 հունվարի ____--- թ. (ստուգված/չստուգված)» տողին համանման:

49. 2-րդ աղյուսակը լրացվում է 1-ին աղյուսակի լրացման նմանությամբ:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.06.2010
N 125-Ն
Որոշում