Սեղմել Esc փակելու համար:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵ ...

 

 

050.0125.110910

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        09            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010336

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2010 թվականի թիվ 125-Ն

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 7. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ՈՒՂՂԱԿԻ ՄԵԹՈԴ) (ՁԵՎ 4ա ԵՎ ՁԵՎ 9ա)

 

50. ՖՀՄՍ7-ի համաձայն ուղղակի մեթոդով կազմվող դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությամբ ներկայացվում են համախառն դրամական մուտքերի և համախառն դրամական վճարումների հիմնական տեսակները: Այն արտացոլում է հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրական ընկերության դրամարկղում և բանկային հաշիվներում գործառնական, ներդրումային, ֆինանսական գործունեությունից (ներառյալ` արտասովոր դեպքերից) Հայաստանի Հանրապետության արժույթի և արտարժույթի, դրամական միջոցների համարժեքների (այսուհետ` դրամական միջոցներ) մուտքերը և ելքերը, հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջի մնացորդները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքային տարբերությունների հետևանքով դրամական միջոցների և դրամական միջոցների համարժեքների աճը կամ նվազումը:

51. «Դրամական միջոցների զուտ հոսքեր գործառնական գործունեությունից» բաժնում արտացոլվում են ապահովագրական ընկերության հիմնական գործունեության, ինչպես նաև այլ գործունեության, բացառությամբ` ներդրումային և ֆինանսական գործունեության հետ կապված դրամական միջոցների զուտ հոսքերը:

52. «Դրամական միջոցների զուտ հոսքեր ներդրումային գործունեությունից» բաժնում արտացոլվում են երկարաժամկետ ակտիվների և այլ ներդրումների ձեռքբերումից առաջացած զուտ հոսքերը, որոնք չեն ընդգրկվում դրամական միջոցների համարժեքների մեջ:

53. «Դրամական միջոցների զուտ հոսքեր ֆինանսական գործունեությունից» բաժնում արտացոլվում են այն գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքերը, որի հետևանքով տեղի են ունենում ապահովագրական ընկերության սեփական կապիտալի և փոխառու միջոցների ծավալի ու կառուցվածքի փոփոխություններ:

54. Դրամական միջոցների հոսքերը, որոնք առաջացել են արտարժույթով կատարված գործառնությունների հետևանքով, ներկայացվում են ապահովագրական ընկերության հաշվետվական արժույթով` արտարժույթի գումարի նկատմամբ կիրառելով հաշվետվական արժույթի և արտարժույթի միջև դրամական միջոցների հոսքերի օրվա դրությամբ առկա փոխանակման փոխարժեքը:

55. Դրամական հոսքերի տարեկան հաշվետվության 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, հաշվետու և նախորդ ժամանակաշրջանների տվյալները: Եթե ապահովագրական ընկերությունը կազմում է միջանկյալ հաշվետվություն, ապա 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, ընթացիկ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը և նախորդ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանների տվյալները:

56. «Դրամական միջոցների տարեսկզբի մնացորդը» տողում ներկայացվում է դրամական միջոցների տարեսկզբի մնացորդը:

57. Գործառնական գործունեությունից դրամական միջոցների մուտքեր

1) «Ստացված ապահովագրավճար» տողում ներկայացվում է ուղղակի ապահովագրության և համաապահովագրության պայմանագրերով, ինչպես նաև վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով ստացված դրամական միջոցների (ապահովագրավճարների) գումարը:

2) «Վերաապահովագրական գործունեությունից ստացված մուտքեր» տողում ներկայացվում են վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով ստացված դրամական միջոցները:

3) «Գործառնական այլ գործունեությունից մուտքեր» տողում ներկայացվում է նյութերի, արագամաշ առարկաների իրացումից, վարձավճարներից, դրամական միջոցների համարժեքներ հանդիսացող ներդրումներից ստացված տոկոսներից, տույժերից, տուգանքներից, դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից, նյութական վնասի փոխհատուցումից, արտասովոր դեպքերից, անհատույց ստացված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև գործառնական այլ գործունեությունից ստացված դրամական միջոցների գումարը:

4) «Ընդամենը գործառնական գործունեությունից մուտքեր» տողում ներկայացվում է գործառնական գործունեությունից ստացված դրամական միջոցների հանրագումարը:

58. Գործառնական գործունեությունից դրամական միջոցների ելքեր

1) «Վճարված ապահովագրական հատուցումներ (ապահովագրական գումարներ)» տողում ներկայացվում են ընկերության կողմից կյանքի և ոչ կյանքի ապահովագրության գծով իրականացրած ապահովագրական հատուցումների, ինչպես նաև ապահովագրական գումարների վճարման նպատակով ելքագրված դրամական միջոցները:

2) «Փոխանցված վերաապահովագրավճարներ» տողում ներկայացվում են ընկերության կողմից վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով ելքագրված դրամական միջոցները:

3) «Կանխարգելիչ միջոցառումների նպատակով ծախսեր» տողում ներկայացվում են դժբախտ դեպքերի, աղետների և այլնի կանխարգելման միջոցառումների ֆինանսավորման նպատակով ընկերության կողմից տրված դրամական միջոցները:

4) «Վճարումներ աշխատակիցներին և նրանց անունից» տողում ներկայացվում են ընկերության աշխատակիցներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, աշխատողների պարտադիր սոցիալական ապահովագրության հիմնադրամին ելքագրված դրամական միջոցները ներառյալ դրանց գծով վճարված տույժերն ու տուգանքները:

5) «Առհաշիվ տրված գումարներ» տողում ներկայացվում են ընկերության գործունեության իրականացման նպատակով աշխատակիցներին տրամադրված դրամական միջոցների ելքերը:

6) «Վճարումներ բյուջե» տողում ներկայացվում է ընկերության կողմից հարկերի, տուրքերի, դրանց դիմաց հաշվարկված տույժերի, տուգանքների և բյուջե գանձվող այլ վճարների գծով վճարված դրամական միջոցների գումարը:

7) «Գործառնական այլ գործունեությունից ելքեր» տողում ներկայացվում է գործառնական այլ գործունեության նպատակով վճարված դրամական միջոցների գումարը:

8) «Ընդամենը գործառնական գործունեությունից ելքեր» տողում ներկայացվում է գործառնական գործունեության հետ կապված դրամական միջոցների ելքերի հանրագումարը:

59. «Գործառնական գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր» տողում ներկայացվում է գործառնական գործունեությունից դրամական միջոցների մուտքերի և ելքերի տարբերությունը: Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում:

60. Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների մուտքեր

1) «Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վաճառքից» տողում ներկայացվում է ընկերության կողմից ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների օտարումից առաջացած դրամական միջոցների ներհոսքը:

2) «Ֆինանսական ակտիվներով գործառնություններից» տողում ներկայացվում է այլ անձանց սեփական կապիտալի գործիքների (բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայեր), այլ անձանց պարտքային արժեթղթերի (պարտատոմսեր, մուրհակներ) վաճառքներից, այլ անձանց տրամադրված փոխառությունների մարումից, ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքի մարումից ստացված դրամական միջոցների գումարը (այն գործիքները, որոնք համարվում են դրամական միջոցների համարժեքներ կամ որոնք պահվում են դիլերային կամ առևտրային նպատակներով, սույն հոդվածում չեն ներառվում):

3) «Շահաբաժինների և տոկոսների ստացումից» տողում ներկայացվում են ասոցիացված կազմակերպություններում, համատեղ վերահսկվող միավորներում, դուստր կազմակերպություններում կատարված ներդրումների դիմաց ստացված շահաբաժինները և փոխառությունների, ֆինանսական ակտիվների, ընթացիկ և ոչ ընթացիկ ներդրումների գծով ստացված տոկոսները:

4) «Ներդրումային այլ գործունեությունից մուտքեր» տողում ներկայացվում է ներդրումային այլ գործունեությունից ստացված դրամական միջոցների գումարը:

5) «Ընդամենը ներդրումային գործունեությունից մուտքեր» տողում ներկայացվում է ներդրումային գործունեությունից դրամական միջոցների մուտքերի հանրագումարը:

61. Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների ելքեր

1) «Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման գծով» տողում ներկայացվում է ընկերության կողմից ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման կամ կառուցման համար վճարված դրամական միջոցների արտահոսքը:

2) «Ֆինանսական ակտիվների ձեռքբերումից և փոխառությունների տրամադրումից» տողում ներկայացվում է այլ անձանց սեփական կապիտալի գործիքների (բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայեր), այլ անձանց պարտքային արժեթղթերի ձեռքբերման համար, այլ անձանց փոխառությունների տրամադրումից դրամական միջոցների ելքերի գումարը (այն գործիքները, որոնք համարվում են դրամական միջոցների համարժեքներ կամ պահվում են դիլերային կամ առևտրային նպատակներով, սույն հոդվածում չեն ներառվում):

3) «Ներդրումային այլ գործունեությունից ելքեր» տողում ներկայացվում է ներդրումային այլ գործունեության նպատակով վճարված դրամական միջոցների գումարը:

4) «Ընդամենը ներդրումային գործունեությունից ելքեր» տողում ներկայացվում է ներդրումային գործունեությունից դրամական միջոցների ելքերի հանրագումարը:

62. «Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր» տողում ներկայացվում է ներդրումային գործունեությունից դրամական միջոցների մուտքերի և ելքերի տարբերությունը: Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում:

63. Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների մուտքեր

1) «Սեփական կապիտալի գործիքների թողարկումից և վերավաճառքից» տողում ներկայացվում է ընկերության կողմից թողարկված (հետ գնված) սեփական կապիտալի գործիքների (բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայեր) վաճառքից (վերավաճառքից) ստացված դրամական միջոցների գումարը:

2) «Ստացված վարկերից և փոխառություններից» տողում ներկայացվում է այլ ընկերություններից ստացված վարկերից և փոխառություններից դրամական միջոցների մուտքերի գումարը:

3) «Ֆինանսական այլ գործունեությունից մուտքեր» տողում ներկայացվում են ֆինանսական այլ գործունեությունից ստացված դրամական միջոցների մուտքերը:

4) «Ընդամենը ֆինանսական գործունեությունից մուտքեր» տողում ներկայացվում է ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների մուտքերի հանրագումարը:

64. Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների ելքեր

1) «Ստացված վարկերի և փոխառությունների մարումից» տողում ներկայացվում է ստացված վարկերի և փոխառությունների, թողարկված պարտքային արժեթղթերի, ֆինանսական վարձակալության գծով կրեդիտորական պարտքի մարման համար վճարված դրամական միջոցների գումարը:

2) «Վճարված շահաբաժիններ և տոկոսներ» տողում ներկայացվում են ապահովագրական ընկերության կողմից բաժնետերերին վճարված շահաբաժինների գումարները և ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսները (ներառյալ` ֆինանսական վարձակալության գծով վճարվածները):

3) «Ֆինանսական այլ գործունեությունից ելքեր» տողում ներկայացվում է ֆինանսական այլ գործունեության նպատակով վճարված դրամական միջոցների գումարը:

4) «Ընդամենը ֆինանսական գործունեությունից ելքեր» տողում ներկայացվում է ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների ելքերի հանրագումարը:

65. «Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր» տողում ներկայացվում է ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների մուտքերի և ելքերի տարբերությունը: Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում:

66. «Ընդամենը դրամական միջոցների զուտ հոսքեր» տողում ներկայացվում է «Գործառնական գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր», «Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր» և «Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր» տողերի հանրագումարը: Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում:

67. «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններ» տողում ներկայացվում են ընկերության դրամարկղում, բանկային հաշիվներում արտարժույթի, ինչպես նաև արտարժույթով արտահայտված դրամական միջոցների համարժեքների վերագնահատումից առաջացած փոխարժեքային զուտ տարբերությունները: Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում: Այս հոդվածում արտացոլված գումարները դրամական միջոցների հոսքեր չեն:

68. «Դրամական միջոցների մնացորդ հաշվետու ժամանակաշրջանի վերջին» տողում ներկայացվում է դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջին օրվա դրությամբ, որը «Դրամական միջոցների տարեսկզբի մնացորդը», «Ընդամենը դրամական միջոցների զուտ հոսքեր», «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններ» և «Ներքին շարժեր» տողերի հանրագումարն է:

 

ԳԼՈՒԽ 7. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԵԹՈԴ) (ՁԵՎ 4բ ԵՎ ՁԵՎ 9բ)

 

69. ՖՀՄՍ7-ի համաձայն անուղղակի մեթոդով կազմվող դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը պատրաստվում է` Ընկերության շահույթը ճշգրտելով այն գումարների չափով, որոնք մասնակցել են տվյալ ժամանակաշրջանի շահույթի հաշվարկում, սակայն դրամական միջոցների հոսքեր չեն արտահայտում և այն գումարների չափով, որոնք արտահայտում են դրամական միջոցների հոսքեր տվյալ ժամանակաշրջանի համար, սակայն չեն մասնակցել շահույթի հաշվարկում:

70. Հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում են 1-ին սյունակում թվարկված հոդվածների մեծություններին համապատասխանող գումարները` հաշվետու ժամանակաշրջանի համար, 3-րդ սյունակում` 1-ին սյունակում թվարկված հոդվածների մեծություններին համապատասխանող գումարները` նախորդ ժամանակաշրջանի համար: Մասնավորապես,

1) 1-ին տողում լրացվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության

կամ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն

ներկայացնելու դեպքում` վերջինիս 20-րդ` «Շահույթ հարկումից առաջ»

տողում համապատասխան ժամանակաշրջանի համար արտացոլված մեծությունը,

2) 2-րդ, 3-րդ և 4-րդ տողերում լրացվում են, համապատասխանաբար, հիմնական

միջոցների, ոչ նյութական ակտիվների և հետաձգված ծախսերի գծով տվյալ

ժամանակաշրջանում ճանաչված ամորտիզացիոն մասհանումները,

3) 5-րդ տողում լրացվում են ապահովագրության գծով ստացվելիք միջոցների

աճը` փակագծերում, իսկ նվազումը որպես դրական մեծություն,

4) 6-րդ տողում լրացվում են ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում

ճանաչված վերաապահովագրական ակտիվների աճը` փակագծերում, իսկ նվազումը

որպես դրական մեծություն,

5) 7-րդ տողում լրացվում են ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում

ճանաչված` գործառնական գործունեությանը վերագրելի այլ ակտիվների աճը`

փակագծերում, իսկ նվազումը որպես դրական մեծություն,

6) 8-րդ և 9-րդ տողերում լրացվում են, համապատասխանաբար, ապահովագրության

գծով վճարվելիք միջոցների և տեխնիկական պահուստների նվազումը`

փակագծերում, իսկ աճը որպես դրական մեծություն,

7) 10-րդ տողում լրացվում են ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում

ճանաչված` գործառնական գործունեությանը վերագրելի այլ

պարտավորությունների նվազումը` փակագծերում, իսկ աճը որպես դրական

մեծություն:

8) 11-րդ տողում` արտացոլվում է 2-ից մինչև 10-րդ տողերում արտացոլված

մեծությունների հանրագումարը (փակագծերում արտացոլված մեծությունները

կնվազեցվեն):

9) 12-րդ տողում արտացոլվում են տվյալ ժամանակաշրջանում իրականացված

կապիտալ ծախսումները,

10) 13-րդ տողում` տվյալ ժամանակաշրջանում կատարված ներդրումները,

11) 14-րդ տողում` ներդրումային գործունեությանը վերագրելի այլ ակտիվների

աճը` փակագծերում, իսկ նվազումը որպես դրական մեծություն,

12) 15-րդ տողում արտացոլվում է 12-ից մինչև 14-րդ տողերում արտացոլված

մեծությունների հանրագումարը (փակագծերում արտացոլված մեծությունները

կնվազեցվեն):

13) 16-րդ տողում արտացոլվում են փոխառությունների և այլ վճարվելիք

գումարների նվազումը` փակագծերում, իսկ աճը որպես դրական մեծություն,

14) 17-րդ տողում արտացոլվում են տվյալ ժամանակաշրջանում վճարված

դիվիդենտների գումարը` փակագծերում,

15) 18-րդ տողում բաժնետոմսերի վաճառքից ստացված դրամական միջոցները և

դրանց համարժեքները, իսկ հետգնված բաժնետոմսերի դիմաց վճարված

դրամական միջոցների և դրանց համարժեքների գումարը` փակագծերում,

16) 19-րդ տողում` ֆինանսական գործունեությանը վերագրելի

պարտավորությունների նվազումը` փակագծերում, իսկ աճը որպես դրական

մեծություն,

17) 20-րդ տողում արտացոլվում է 16-ից մինչև 19-րդ տողերում արտացոլված

մեծությունների հանրագումարը (փակագծերում արտացոլված մեծությունները

կնվազեցվեն):

18) 21-րդ տողում արտացոլվում են փոխարժեքի տատանումների արդյունքում

շահույթում ներառված օգուտները` փակագծերում, վնասները` որպես դրական

մեծություն:

19) 22-րդ տողում արտացոլվում է 1-ին, 11-րդ, 15-րդ, 20-րդ և 21-րդ

տողերի հանրագումարը (փակագծերում արտացոլված մեծությունները

կնվազեցվեն):

 

._____________________________________________________________________.

|                                          Հավելված 1                 |

|                                       «Ապահովագրական                |

|                                       ընկերությունների հրապարակվող  |

|                                       ֆինանսական հաշվետվությունների |

|                                       օրինակելի ձևերը  և  դրանց     |

|                                       լրացման հրահանգը» Հավելվածի   |

|                                                                     |

|        ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Ձև  1)               |

|                                                                     |

|«---» ---------------- 201-թ.                                        |

|------------------------------------------------------               |

|(ապահովագրական ընկերության անվանումը և  գտնվելու վայրը)              |

|                                                                     |

|Հաշվետու ժամանակաշրջանը ---------                                    |

|_____________________________________________________________________|

|                ԱՆՎԱՆՈՒՄԸ                 Ծանոթագրու Հաշվետու Նախորդ |

|                                          թյուններ   ժամանա-  ժամանա-|

|                                                     կաշրջան  կաշրջան|

|_____________________________________________________________________|

|                      1                  |    2     |   3    |   4   |

|_________________________________________|__________|________|_______|

|1   |ԱԿՏԻՎՆԵՐ                            |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.1 |Հետաձգված ձեռքբերման ծախսեր         |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.2 |Հիմնական միջոցներ և  ոչ նյութական   |          |        |       |

|    |ակտիվներ                            |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.3 |Վաճառքի համար մատչելի հիմնական      |          |        |       |

|    |միջոցներ                            |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.4 |Ածանցյալ գործիքներ                  |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.5 |Մինչև  մարման ժամկետը պահվող ընթացիկ|          |        |       |

|    |ներդրումներ                         |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.6 |Դեբիտորական պարտքեր և  կանխավճարներ |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.7 |Վաճառքի համար մատչելի ընթացիկ       |          |        |       |

|    |ֆինանսական ակտիվներ                 |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.8 |Ռեպո համաձայնագրի գծով              |          |        |       |

|    |պարտավորություն                     |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.9 |Շահույթ/վնասով վերաչափվող իրական    |          |        |       |

|    |արժեքով հաշվառվող ֆինանսական        |          |        |       |

|    |ակտիվներ                            |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.10|Վերաապահովագրական ակտիվներ          |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.11|Հետաձգված հարկային ակտիվներ         |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.12|Ապահովագրության գծով ստացվելիք      |          |        |       |

|    |գումարներ                           |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.13|Ստացվելիք տոկոսներ և  շահաբաժիններ  |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|1.14|Դրամական միջոցներ և  դրանց          |          |        |       |

|    |համարժեքներ                         |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|  2 |ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ                   |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|  3 |Կապիտալ                             |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|3.1 |Կանոնադրական կապիտալ                |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|3.2 |Էմիսիոն եկամուտ                     |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|3.3 |Չբաշխված շահույթ (վնաս)             |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|3.4 |Այլ համապարփակ եկամուտ              |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|3.5 |Գլխավոր պահուստ                     |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|3.6 |Այլ պահուստներ                      |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|3.7 |Կապիտալի այլ տարրեր                 |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|3.8 |Ընդամենը կապիտալ                    |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 4  |Պարտավորություններ                  |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.1 |Չվաստակած ապահովագրավճարների պահուստ|          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.2 |Պահանջների (վնասների) պահուստ       |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.3 |Մաթեմատիկական պահուստ               |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.4 |Այլ ապահովագրական պահուստներ        |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.5 |Փոխառություններ և  ներգրավված վարկեր|          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.6 |Ածանցյալ գործիքներ                  |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.7 |Ռեպո համաձայնագրի գծով              |          |        |       |

|    |պարտավորություն                     |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.8 |Ապահովագրական ընկերության կողմից    |          |        |       |

|    |թողարկված ընթացիկ արժեթղթեր         |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.9 |Այլ ֆինանսական պարտավորություններ   |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.10|Հետաձգված հարկային                  |          |        |       |

|    |պարտավորություններ                  |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.11|Ապահովագրական և  վերաապահովագրական  |          |        |       |

|    |պայմանագրերի բաղադրիչներ            |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.12|Ապահովագրության գծով վճարվելիք      |          |        |       |

|    |գումարներ                           |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.13|Ապահովագրության գծով փոխանցվելիք    |          |        |       |

|    |ապահովագրավճարներ                   |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|4.14|Այլ վճարվելիք գումարներ             |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 5  |ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՊԻՏԱԼ և                  |          |        |       |

|    |ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ                  |          |        |       |

|_____________________________________________________________________|

|                                                                     |

|     Ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն                       |

|     (վարչության նախագահ)                         -----------        |

|                                                                     |

|     Գլխավոր հաշվապահ                             -----------        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|                                          Հավելված 2                 |

|                                       «Ապահովագրական                |

|                                       ընկերությունների հրապարակվող  |

|                                       ֆինանսական հաշվետվությունների |

|                                       օրինակելի ձևերը  և  դրանց     |

|                                       լրացման հրահանգը» Հավելվածի   |

|_____________________________________________________________________|

|       ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Ձև  2ա)         |

|                                                                     |

|«---» ---------------- 201-թ.                                        |

|------------------------------------------------------               |

|(ապահովագրական ընկերության անվանումը և  գտնվելու վայրը)              |

|                                                                     |

|Հաշվետու ժամանակաշրջանը ---------                                    |

|_____________________________________________________________________|

|                Անվանումը                |Ծանոթագրու|Հաշվետու|Նախորդ |

|                                         |թյուններ  |ժամանա- |ժամանա-|

|                                         |          |կաշրջան |կաշրջան|

|_________________________________________|__________|________|_______|

|                      1                  |    2     |   3    |   4   |

|_________________________________________|__________|________|_______|

| 1  |Համախառն ապահովագրավճարներ          |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 2  |Վերաապահովագրողին փոխանցված         |          |        |       |

|    |ապահովագրավճարներ                   |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 3  |Զուտ ապահովագրավճարներ              |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 4  |Եկամուտներ միջնորդավճարներից        |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 5  |Եկամուտներ ներդրումներից            |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 6  |Իրացված եկամուտներ                  |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 7  |Իրական արժեքից օգուտներ և           |          |        |       |

|    |կորուստներ                          |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 8  |Այլ գործառնական եկամուտ             |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 9  |Այլ եկամուտ                         |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 10 |Ընդամենը եկամուտ                    |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 11 |Համախառն հատուցումներ               |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 12 |Վերաապահովագրողներից ստացվելիք      |          |        |       |

|    |հատուցումներ                        |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 13 |Համախառն փոփոխություններ տեխնիկական |          |        |       |

|    |պահուստներում                       |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 14 |Համախառն փոփոխություններ` տեխնիկական|          |        |       |

|    |պահուստներում վերաապահովագրողի      |          |        |       |

|    |մասնաբաժնում                        |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 15 |Զուտ հատուցումներ                   |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 16 |Ֆինանսական ծախսեր                   |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 17 |Այլ գործառնական և  վարչական ծախսեր  |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 18 |Այլ ծախսեր                          |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 19 |Ընդամենը հատուցումներ և  այլ ծախսեր |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 20 |Շահույթ հարկումից առաջ              |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 21 |Շահութահարկի գծով ծախս              |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

| 22 |Շահույթ հարկումից հետո              |          |        |       |

|____|____________________________________|__________|________|_______|

|____|____________________________________|__________|________|_______|

|____|____________________________________|__________|________|_______|

|____|_______________________________________________|________|_______|

|    |Ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն      |        |       |

|    |(վարչության նախագահ)              ------------ |        |       |

|____|                                               |________|_______|

|____|Գլխավոր հաշվապահ                  ------------ |________|_______|

|____|_______________________________________________|________|_______|

|____|____________________________________|__________|________|_______|

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|                                          Հավելված 3                 |

|                                       «Ապահովագրական                |

|                                       ընկերությունների հրապարակվող  |

|                                       ֆինանսական հաշվետվությունների |

|                                       օրինակելի ձևերը  և  դրանց     |

|                                       լրացման հրահանգը» Հավելվածի   |

|_____________________________________________________________________|

| ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Ձև  2բ)|

|                                                                     |

|«---» ---------------- 201-թ.                                        |

|------------------------------------------------------               |

|(ապահովագրական ընկերության անվանումը և  գտնվելու վայրը)              |

|                                                                     |

|Հաշվետու ժամանակաշրջանը ---------                                    |

|_____________________________________________________________________|

|                ԱՆՎԱՆՈՒՄԸ                |Ծանոթագրու|Հաշվետու|Նախորդ |

|                                         |թյուններ  |ժամանա- |ժամանա-|

|                                         |          |կաշրջան |կաշրջան|

|_________________________________________|__________|________|_______|

|1 |Շահույթ հարկումից հետո                |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|2 |Հիմնական միջոցների վերագնահատումից    |          |        |       |

|  |փոփոխություններ                       |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|3 |Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից|          |        |       |

|  |փոփոխություններ                       |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|4 |Վաճառքի համար մատչելի ֆինանսական      |          |        |       |

|  |ակտիվների վերաչափումից առաջացող       |          |        |       |

|  |օգուտները և  վնասներ                  |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|5 |Դրամական միջոցների հոսքերի հեջավորման |          |        |       |

|  |գործիքների գծով օգուտների և  վնասների |          |        |       |

|  |արդյունավետ մաս                       |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|6 |Օտարերկրյա ստորաբաժանման ֆինանսական   |          |        |       |

|  |հաշվետվությունների վերահաշվարկից      |          |        |       |

|  |առաջացող օգուտներ և  վնասներ          |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|7 |Սահմանված հատուցումների պլանների գծով |          |        |       |

|  |ակտուարային օգուտներ և  վնասներ       |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|8 |Այլ համապարփակ եկամտի տարրերի գծով    |          |        |       |

|  |շահութահարկի ծախս                     |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|9 |Այլ համապարփակ եկամուտ հարկումից հետո |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|10|Ընդամենը համապարփակ եկամուտ հարկումից |          |        |       |

|  |հետո                                  |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|__|______________________________________|__________|________|_______|

|__|_________________________________________________|________|_______|

|__|Ապահովագրական ընկերության գործադիր               |________|_______|

|  |տնօրեն                                           |        |       |

|  |(վարչության նախագահ)                             |        |       |

|__|----------                                       |________|_______|

|__|                                                 .________|_______|

|__|Գլխավոր հաշվապահ                            ----------    |       |

|__|                                                 .________|_______|

|_____________________________________________________________________|

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|                                          Հավելված 4                 |

|                                       «Ապահովագրական                |

|                                       ընկերությունների հրապարակվող  |

|                                       ֆինանսական հաշվետվությունների |

|                                       օրինակելի ձևերը  և  դրանց     |

|                                       լրացման հրահանգը» Հավելվածի   |

|_____________________________________________________________________|

|   ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Ձև  2գ)  |

|                                                                     |

|«---» ---------------- 201-թ.                                        |

|------------------------------------------------------               |

|(ապահովագրական ընկերության անվանումը և  գտնվելու վայրը)              |

|                                                                     |

|Հաշվետու ժամանակաշրջանը ---------                                    |

|_____________________________________________________________________|

|                Անվանումը                |Ծանոթագրու|Հաշվետու|Նախորդ |

|                                         |թյուններ  |ժամանա- |ժամանա-|

|                                         |          |կաշրջան |կաշրջան|

|_________________________________________|__________|________|_______|

|                      1                  |     2    |    3   |   4   |

|_________________________________________|__________|________|_______|

|1 |Համախառն ապահովագրավճարներ            |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|2 |Վերաապահովագրողին փոխանցված           |          |        |       |

|  |ապահովագրավճարներ                     |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|3 |Զուտ ապահովագրավճարներ                |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|4 |Եկամուտներ միջնորդավճարներից          |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|5 |Եկամուտներ ներդրումներից              |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|6 |Իրացված եկամուտներ                    |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|7 |Իրական արժեքից օգուտներ և  կորուստներ |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|8 |Այլ գործառնական եկամուտ               |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|9 |Այլ եկամուտ                           |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|10|Ընդամենը եկամուտ                      |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|11|Համախառն հատուցումներ                 |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|12|Վերաապահովագրողներից ստացվելիք        |          |        |       |

|  |հատուցումներ                          |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|13|Համախառն փոփոխություններ տեխնիկական   |          |        |       |

|  |պահուստներում                         |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|14|Համախառն փոփոխություններ` տեխնիկական  |          |        |       |

|  |պահուստներում վերաապահովագրողի        |          |        |       |

|  |մասնաբաժնում                          |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|15|Զուտ հատուցումներ                     |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|16|Ֆինանսական ծախսեր                     |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|17|Այլ գործառնական և  վարչական ծախսեր    |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|18|Այլ ծախսեր                            |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|19|Ընդամենը հատուցումներ և  այլ ծախսեր   |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|20|Շահույթ հարկումից առաջ                |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|21|Շահութահարկի գծով ծախս                |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|22|Շահույթ հարկումից հետո                |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|  |Այլ համապարփակ եկամուտ.               |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|23|Հիմնական միջոցների վերագնահատումից    |          |        |       |

|  |փոփոխություններ                       |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|24|Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից|          |        |       |

|  |փոփոխություններ                       |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|25|Վաճառքի համար մատչելի ֆինանսական      |          |        |       |

|  |ակտիվների վերաչափումից առաջացող       |          |        |       |

|  |օգուտները և  վնասներ                  |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|26|Դրամական միջոցների հոսքերի հեջավորման |          |        |       |

|  |գործիքների գծով օգուտների և  վնասների |          |        |       |

|  |արդյունավետ մաս                       |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|27|Օտարերկրյա ստորաբաժանման ֆինանսական   |          |        |       |

|  |հաշվետվությունների վերահաշվարկից      |          |        |       |

|  |առաջացող օգուտներ և  վնասներ          |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|28|Սահմանված հատուցումների պլանների գծով |          |        |       |

|  |ակտուարային օգուտներ և  վնասներ       |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|29|Այլ համապարփակ եկամտի տարրերի գծով    |          |        |       |

|  |շահութահարկի ծախս                     |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|30|Այլ համապարփակ եկամուտ հարկումից հետո |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|31|Ընդամենը համապարփակ եկամուտ հարկումից |          |        |       |

|  |հետո                                  |          |        |       |

|__|______________________________________|__________|________|_______|

|__|______________________________________|__________|________|_______|

|__|_________________________________________________|________|_______|

|__|Ապահովագրական ընկերության գործադիր  տնօրեն       |________|_______|

|  |(վարչության նախագահ)                             |        |       |

|  |----------                                       |________|_______|

|__|                                                 |________|_______|

|__|Գլխավոր հաշվապահ                 -----------     |        |       |

|__|                                                 |________|_______|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

._____________________________________________________________________.

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.06.2010
N 125-Ն
Որոշում