040.0686.041198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 նոյեմբերի 1998 թ. թիվ 686
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՅԻՆ ՍԵՅՍՄՈԼՈԳԻՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտն անվանակոչել ակադեմիկոս Արմեն Նազարովի անունով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 4-ից: