ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
19 օգոստոսի 2010 թվականի N 32
8. «ՄԱՔՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Մաքուր հայրենիք» ծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու ձևի և ֆինանսական միջոցների ներգրավման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի իրականացման աշխատանքները կազմակերպելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով` ներառելով շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին.
2) մշակել և միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստի հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը:
4. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) մշակել և նախարարի հաստատմանը ներկայացնել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի միջոցառումների պլանները` ըստ եռամսյակների.
2) յուրաքանչյուր տարվա ավարտին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի օգոստոսի
19-ի նիստի N 32
արձանագրային որոշման
«ՄԱՔՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի կառուցվածքը
I. Հայեցակարգային դրույթներ
II.Ծրագրի նպատակները
III. Գործողությունների ուղղություններ
IV. Միջոցառումների ցանկ:
I. Հայեցակարգային դրույթներ
1. «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում, հատկապես քաղաքային բնակավայրերում տիրող էկոլոգիական/սանիտարական անմխիթար իրավիճակով, որը բարելավման լուրջ կարիք ունի: Դրան կարելի է հասնել շրջակա միջավայրի մաքրության ապահովման համար օրենսդրական դաշտի կատարելագործման, շրջակա միջավայրը աղտոտելուց, աղբոտելուց պահպանելու, վերջիններիս կանխման նպատակով պատժամիջոցները խստացնելու, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ պարբերաբար հանրային միջոցառումներ կազմակերպելու, շրջակա միջավայրը մաքուր պահելու մշակույթ և ավանդույթներ ձևավորելու, այդ նպատակով երիտասարդ սերնդի շրջանում կրթադաստիարակչական աշխատանքներ իրականացնելու միջոցով:
2. Մաքրման, սանիտարական, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու պատասխանատու վերաբերմունքի ձևավորման ուղղությամբ տարվող նմանատիպ աշխատանքները մինչև այժմ դիպվածային բնույթ են կրել և ցանկալի արդյունք չեն տվել: Դրա վկայությունն է հատկապես մեր քաղաքացիների պասիվ դիրքորոշումն ու հետաքրքրվածության բացակայությունը իրավիճակի շտկմանն ու բարելավմանն ուղղված աշխատանքների նկատմամբ:
3. Ժամանակավոր` հոբելյաններ, ընտրություններ, որոշ կազմակերպությունների կողմից անհատական նախաձեռնությամբ իրականացված միջոցառումներ, շաբաթօրյակներ, սեզոնային միջոցառումներ, համարժեքորեն ի հայտ են բերում ժամանակավոր կատարողներ, սակայն որոշ դեպքերում անգամ դրանց կատարողների մեջ չեն ձևավորվում պատասխանատվություն ու շարունակական հետևողականություն շրջակա միջավայրի մաքրության ու մաքրությանը հետևելու նկատմամբ:
4. Շրջակա միջավայրը, մեր բնակավայրերը մաքուր պահելու ուղղությամբ տարվող կրթադաստիարակչական աշխատանքները, քարոզչությունը հանրային հետաքրքրություն ու հանրային պատասխանատվություն ձևավորելու շեշտադրման կարիք ունեն: Անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում և հետևողականություն:
5. «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը նպատակաուղղվում է որոշակի գործողություններ իրականացնելու միջոցով հանրության լայն խավերին մասնակից դարձնելու մեր շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին և հասարակության մեջ ձևավորելու շրջապատը մաքուր պահելու քաղաքացիական դիրքորոշում ու պատասխանատվություն: Ծրագրի նշանաբանն է` «Մեր շրջապատը մեր ազգային դիմագծի արտացոլումն է»: Ծրագրի կազմման և իրականացման մեթոդաբանությունը, գործողությունների ընտրությունը թելադրում են հետևյալ հիմնական նպատակները:
II. Ծրագրի նպատակները
6. Շրջապատի մաքրման և շրջապատը մաքուր պահելու նպատակով իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք հետագայում կկրեն շարունակական բնույթ և ըստ տարածքների կունենան պատասխանատուներ և հասցեագրված կատարողներ:
7. Ծրագիրը կկրի հանրային բնույթ և իրականացման ընթացքում կկիրառվի մոդելային մոտեցման սկզբունքը: Հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով ծրագրի գործողությունները հիմնականում կիրականացվեն ոչ մասնագիտացված կառույցների կողմից, որպեսզի միաժամանակ հասարակության անդամների մեջ գործողություններին զուգահեռ զարգացվեն որոշակի որակներ: Մասնագիտական կառույցները կունենան օժանդակման ու խորհրդատվական դերակատարում:
8. Տարածքներում սեփական նախաձեռնությունը խթանելու և իրականացվող գործողությունները տեղայնացնելու նպատակով կառաջադրվեն շրջակա միջավայրը մաքրելու և մաքուր պահելու քաղաքային, համայնքային, պահպանվող տարածքի, գետի կամ գետավազանի, էկոերթուղու, ուսումնական հաստատության, կազմակերպության և այլ տարատեսակ մոդելներ և օրինակելի միկրոծրագրեր:
9. Ծրագրերի իրականացման ընթացքում հետապնդվելու է կամավոր մասնակցություն ապահովելու նպատակը: Ծրագրերը կունենան գաղափարական նախապատրաստման փուլ և կիրականացվեն համոզմունքի դաշտում, գիտակցական, ոչ թե պարտադիր կամ ձևական մասնակցության ապահովման նպատակով` հետապնդելով յուրաքանչյուր մասնակցի կողմից ծրագրի գաղափարներն ու գործողությունները տարածել-ընդլայնելու հետագա գործողություններ:
10. Ծրագիրը հետապնդելու է էկոկրթության բարելավման, մատչելի, կարճաժամկետ ծրագրերի իրականացման և քարոզչական մշտական նյութերի (պլակատներ, ռեկլամային նյութեր, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ, կլոր սեղաններ...) շարունակական ապահովման նպատակ:
11. Ծրագիրը կհետապնդի ծրագրի իրականացման հասցեականության նպատակ: Այս մոտեցմամբ ծրագրի գործողություններն իրականացվելու համար ըստ ոլորտների և տարածքների կնշանակվեն միջոցառման կոնկրետ պատասխանատուներ, որոնք կապահովեն գործողության կատարման համար անհրաժեշտ պայմաններ (տարածքային պատասխանատուներ) և գործողությունների իրականացում (ոլորտային պատասխանատուներ): Ծրագրի իրականացման ընթացքում միաժամանակ կարևորվել-ճշգրտվելու են տվյալ տարածքը մաքուր պահելու և մաքրության աշխատանքներ կատարելու պատասխանատուները (ֆիզիկական և իրավաբանական անձիք, կազմակերպություններ...): Այս նպատակի իրագործումը միաժամանակ կապահովի նաև պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը:
12. Ծրագրերի կողմից ծրագրի իրականացմանը զուգահեռ կհետապնդվի օրենսդրական դաշտի բարելավման, լրացուցիչ ենթակառուցվածքներ ստեղծելու առաջարկի ձևավորման նպատակ: Գործողությունները նպատակաուղղված կլինեն շրջակա միջավայրը մաքրելու ու մաքուր պահելու կառավարչական գործառույթներն իրականացնելու օրենսդրական դաշտի, ենթակառուցվածքների վերլուծությանը, կձևավորվի օրենսդրական ու ենթաօրենսդրական փոփոխությունների, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:
13. Ծրագրի գործողությունների իրականացման ընթացքում կհետապնդվի ծրագրում ընդգրկված կողմերի ու մասնակիցների կողմից կատարված գործողությունների գնահատման նպատակ: Կապահովվի մրցակցային դաշտ, կսահմանվեն մրցանակներ, որոշակի ցիկլերով կիրականացվեն գնահատման ու խրախուսման աշխատանքներ` համատեղելով խրախուսանքը ծրագրային նոր գործողությունների հետ (ամառային ճամբարների կազմակերպում, էկոերթուղիների կազմակերպում, դպրոցական այգիների հիմնում...):
III. Գործողությունների ուղղությունները
14. Մաքրման և շրջապատի իրավիճակի բարելավում: Այս ուղղությամբ կատարվող գործողությունները հիմնականում ուղղվելու են շրջապատը կենցաղային աղբից մաքրելուն և և շրջապատը մաքուր պահելուն: Կենցաղային աղբի մաքրման աշխատանքները կիրականացվեն համապատասխան մասնագիտացված կառույցների ու կազմակերպությունների աջակցությամբ, արտադրական աղբի և թափոնների պարագայում հիմնականում կիրականացվեն հարց բարձրացնելու, աղտոտող կազմակերպությունների նկատմամբ պահանջարկը հնչեցնելու և անհրաժեշտության դեպքում նաև պարտադրանք կիրառելու, խնդրին հետամուտ լինելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքներ:
15. Բնապահպանական ուղղությամբ կատարվող աշխատանքներ: Երկրի, մասնավորապես պահպանվող տարածքներ ունեցող բնակավայրերի բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման բարձրացումը, բնական պաշարների շահագործման, արտադրության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների լուսաբանումը, մարդու, քաղաքացու միջամտությամբ իրավիճակի փոփոխության վրա ազդելու հնարավորությունների բացահայտումը, վերականգնողական աշխատանքների իրականացումը, հանրային վերահսկմանը մասնակից դարձնելը, ահազանգման մեխանիզմների ձևավորումը:
16. Էկոկրթության ու էկոդաստիարակության ուղղությամբ աշխատանքների իրականացում: Այս աշխատանքները իրականացվելու են 2 ուղղությամբ. 1) երիտասարդ սերնդին համակարգված գիտելիքների փոխանցում մաքուր շրջակա միջավայր ունենալու անհրաժեշտության ու կարևորության վերաբերյալ, քաղաքացիական պարտքի և պատասխանատվության բարձրացում, 2) լայնածավալ ընդգրկում ծրագրով նախատեսված միջոցառումների մեջ և քարոզչության, և գործողությունների իրականացման, և հասարակական վերահսկման ուղղություններով: ՈՒսումնական հաստատություններում էկոկրթությանը նպատակաուղղված ուսումնական ծրագրերի բարելավում և գործնական աշխատանքների համակարգի ձևավորում: Աշակերտության և ուսանողության լայն ընդգրկում իրականացվող գործողությունների մեջ:
17. Քարոզչություն ու հանրային վերահսկման աշխատանքներ: Պլակատների, ռեկլամային նյութերի տեղադրում, ռադիո-հեռուստատեսային հաղորդումների կազմակերպում, հանրամատչելի բուկլետների տպագրում ու տարածում, հասարակական վերահսկմանը օժանդակող ակցիաների կազմակերպում:
18. Ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործողություններ: Կկատարվեն շրջակա միջավայրի մաքրության համար պատասխանատու կառույցների գործառույթների ու դրանց կատարման ուղղությամբ աշխատանքների վերլուծություններ ու գնահատումներ: Գործողությունները որպես արդյունք կունենան`
ա) պատասխանատու կառույցների աշխատանքների արդյունավետության բարձրացում,
բ) նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ առաջարկությունների փաթեթ` ի օժանդակում շրջակա միջավայրի մաքրությանն ու պահպանությանը և տնտեսական զարգացմանը, հատկապես էկոտուրիզմի ուղղությամբ:
19. Առողջապահական ուղղությամբ: Գործողությունները նպատակաուղղված են լինելու սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը (խմելու ջուր, կոյուղագծեր, ճանապարհների ու հանգստի գոտիների սանիտարական իրավիճակ, կենցաղային աղբի տեսակավորում...):
20. Օրենսդրական բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներ: Այս գործողության նպատակն է խթանել հանրային, քաղաքացիական, պետական ու մասնավոր կազմակերպությունների նախաձեռնությունները` շրջակա միջավայրի պահպանության ու մաքրության վերաբերյալ: Առաջարկություններն ու նախաձեռնությունները, կապված օրենսդրական փոփոխությունների և գործող օրենսդրության կիրարկման հետ կկատարվեն ծրագրի իրականացմանը զուգահեռ ըստ ծագած խնդիրների:
21. Ծրագրի իրականացման համար միջոցներ հայթայթելու նպատակով բացվում է բանկային հաշիվ, ստեղծվում է «Մաքուր հայրենիք» ծրագրի ֆոնդ: Ֆոնդում միջոցներ հավաքագրելու ուղղությամբ կատարվելիք քարոզչական աշխատանքները, ռեկլամները իրականացվում են հանրային հեռուստատեսության միջոցով` պետական ֆինանսավորման շրջանակներում:
IV. Միջոցառումների ցանկ
.__________________________________________________________________________.
|N |Միջոցառման |Միջոցառման|Միջոցառման |կատարման|Արդյունքները|Ֆինանսա-|
| |անվանումը |բնույթը |պատասխանա- |ժամկետը | |կան |
| | |(համայնքա-|տուն/ները | | |աղբյուր-|
| | |յին/ոլորտա| | | |ները |
| | |յին) | | | | |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
| 1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|1 |«Քարոզչական |հանրային |Տեղական |սեպտեմ- |մաքուր |ՄՀ |
| |աշխատանքներ | |ինքնակառա- |բեր |հայրենիք |ծրագրի |
| |«Մեր շրջապատը | |վարման |2010 թ. |ունենալու |ֆոնդ |
| |մեր ազգային | |մարմիններ, | |շահագրգռվա- | |
| |դիմագծի | |Երիտասարդական| |ծություն և | |
| |արտացոլումն է» | |կազմակերպու- | |դրան նվիրված| |
| |թեմայով» | |թյուններ, | |գործընթաց- | |
| | | |հասարակական | |ներին պատրաս| |
| | | |կազմակերպու- | |տակամորեն | |
| | | |թյուններ, | |մասնակցող | |
| | | |(համաձայնու- | |քաղաքացի, | |
| | | |թյամբ) | |հեռուստա- | |
| | | | | |ռադիո | |
| | | | | |հաղորդումներ| |
| | | | | |հոլովակներ, | |
| | | | | |բազմացված և | |
| | | | | |բաժանված | |
| | | | | |նյութեր, | |
| | | | | |երթեր, | |
| | | | | |քարոզչական | |
| | | | | |պլակատներ, | |
| | | | | |հանրային | |
| | | | | |վերահսկողու-| |
| | | | | |թյան | |
| | | | | |մեխանիզմներ,| |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|2.|«Քաղաքային |համայնքա- |Տեղական |2010 թ.,|մաքրված |ՀՀ պետ- |
| |բնակավայրերի |յին/ |ինքնակառա- |հոկտեմ- |համայնքներ, |բյուջե |
| |մաքրում |մասսայական|վարման |բերից |աղբի |ըստ առկա|
| |կենցաղային | |մարմիններ, |2012 թ. |կառավարման |հատկա- |
| |աղբից, աղբա- | |մասնագիտացված|նոյեմբեր|նոր |ցումների|
| |հանություն» | |կառույցներ | |մեխանիզմների|կամավոր |
| | | |բնապահպանու- | |ներդրում և |ներդրում|
| | | |թյան նախարա- | |շարունակա- |ներ, ՄՀ |
| | | |րություն: | |կանության |ծրագրի |
| | | |«Միասին» | |ապահովում: |ֆոնդ |
| | | |երիտասարդական| | | |
| | | |շարժում, | | | |
| | | |հասարակական | | | |
| | | |կազմակերպու- | | | |
| | | |թյուններ | | | |
| | | |(համաձայնու- | | | |
| | | |թյամբ) | | | |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|3 |«Գյուղական |համայնքա- |Տեղական |2010 թ.,|մաքրված |ՀՀ պետ- |
| |համայնքի |յին/ |ինքնակառա- |հոկտեմ- |գյուղական |բյուջե, |
| |մաքրում |մասսայական|վարման |բեր |համայնքներ, |կամավոր |
| |կենցաղային | |մարմիններ, |2012 թ. |կայուն |ներդրում|
| |աղբից և | |մարզային |նոյեմբեր|աղբանոցների |ներ, ՄՀ |
| |աղբահանության | |մասնագիտացված| |ստեղծում, |ծրագրի |
| |ծրագիր» | |կառույցներ | |աղբի |ֆոնդ |
| | | |(առկայության | |կառավարում | |
| | | |դեպքում), | | | |
| | | |կրթական | | | |
| | | |հաստատու- | | | |
| | | |թյուններ, | | | |
| | | |հասարակական | | | |
| | | |կազմակերպու- | | | |
| | | |թյուններ | | | |
| | | |(համաձայնու- | | | |
| | | |թյամբ) | | | |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|4 |«Կրթական |հանրային |Կրթական |2010- |մաքրված |ՀՀ պետ- |
| |հաստատության | |հաստատության |2012 թթ.|շրջակա |բյուջեի |
| |շրջակա | |ղեկավարու- |սեպտեմ- |միջավայր, |միջոցներ|
| |միջավայրի | |թյուն, |բեր և |մաքրության |կազմա- |
| |մաքրում, | |ուսանողական |ապրիլ |պահպանության|կերպու- |
| |աղբահեռացում, | |խորհուրդ, |ամիսներ |ռեժիմի և |թյուն- |
| |մաքուր | |դասախոսական/ | |պատասխանատու|ների |
| |միջավայրի | |ուսուցչական | |ների |ներդրում|
| |պահպանություն | |կազմ | |սահմանում |տարածքի |
| | | |(համաձայնու- | | |մաքրման |
| | | |թյամբ): | | |համար |
| | | | | | |պատասխա-|
| | | | | | |նատու |
| | | | | | |կառույց-|
| | | | | | |ներ, ՄՀ |
| | | | | | |ծրագրի |
| | | | | | |ֆոնդ, |
| | | | | | |կամավոր |
| | | | | | |ներդրում|
| | | | | | |ներ |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|5 |Կազմակերպու- |կոլեկտիվ |Կազմակերպու- |2011- |մաքրված |Կազմա- |
| |թյունների | |թյունների |2012 թթ.|շրջակա |կերպու- |
| |շրջակա | |ղեկավարու- |մարտ - |միջավայր, |թյուն- |
| |միջավայրի | |թյուններ, |ապրիլ |մայթ, |ների |
| |մաքրման | |մաքրման համար|ամիսներ |աղտոտումը |կամավոր |
| |աշխատանքներ | |պատասխանատու | |կանխարգելող |ներդրում|
| | | |մասնագիտական | |գործողու- |պետբյու-|
| | | |ծառայություն-| |թյուններ |ջեի առկա|
| | | |ներ: | | |միջոցներ|
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|6 |«Հանրապետության|հանրապետա-|ՀՀ տրանսպորտի|2010- |մաքրված |ՀՀ պետ- |
| |գլխավոր |կան/ |և կապի, |2012 թթ.|տարածքներ, |բյուջեով|
| |մայրուղիների |մարզային |ՀՀ քաղաքա- |մայիս և |տեղադրված |նախատես-|
| |ճանփեզրերի և | |շինության |սեպտեմ- |աղբարկղեր, |ված |
| |մերձակա | |նախարարու- |բեր |աղբի |միջոցներ|
| |տարածքների | |թյուններ, |ամիսներ |կառավարման |կամավոր |
| |մաքրում և | |ՀՀ ԿԱ ոստիկա-| |մեխանիզմների|ներդրում|
| |աղբի հեռացում» | |նություն, | |ներդրում |ներ, ՄՀ |
| | | |հասարակական | | |ծրագրի |
| | | |կազմակերպու- | | |ֆոնդ |
| | | |թյուններ: | | | |
| | | |(համաձայնու- | | | |
| | | |թյամբ): | | | |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|7 |«Առևտրի |տեղական |կազմակերպու- |2010 թ. |մաքրված |ՀՀ պետ- |
| |կենտրոնների, | |թյան ղեկավա- |նոյեմբեր|շրջակա |բյուջեով|
| |սննդի | |րություն, |2011- |միջավայր, |նախատես-|
| |օբյեկտների, | |քաղաքային ու |2012 թթ.|տոպրակների, |ված |
| |խանութների | |թաղային |մարտ և |փաթեթավորման|միջոցներ|
| |շրջակա | |պատասխանատու |հոկտեմ- |նոր |կազմա- |
| |միջավայրի | |կառույցներ, |բեր |կուլտուրա, |կերպու- |
| |մաքրության | |հասարակական |ամիսներ |տեղադրված |թյուն- |
| |ապահովում և | |կազմակերպու- | |աղբարկղեր, |ների |
| |աղբի հեռացման» | |թյուններ | |աղբի |ներդրում|
| | | |(համաձայնու- | |հավաքման |ներ, ՄՀ |
| | | |թյամբ): | |ու հեռացման |ծրագրի |
| | | | | |հստակ գործո-|ֆոնդ |
| | | | | |ղություններ | |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|8 |«Քաղաքային, |հանրային |Տեղական |2010 թ. |մաքրված, |ՀՀ պետ- |
| |համայնքային | |ինքնակառա- |հոկտեմ- |կանաչապատված|բյուջե, |
| |այգիների | |վարման |բեր, |այգիներ |ՄՀ |
| |մաքրում, | |մարմիններ, |2011- | |ծրագրի |
| |ծառատունկ, աղբի| |ՀՀ տարածքային|2012 թթ.| |ֆոնդ, |
| |կառավարման | |կառավարման ու|հունիս | |կամավոր |
| |մեխանիզմների | |ՀՀ բնապահպա- |ամիսներ | |ներդրում|
| |ստեղծում, | |նության նախա-| | |ներ |
| |շարունակականու-| |րարություններ| | | |
| |թյան ապահովում»| |Հասարակական | | | |
| | | |կազմակերպու- | | | |
| | | |թյուններ | | | |
| | | |(համաձայնու- | | | |
| | | |թյամբ): | | | |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|9 |«Բնության |տեղական |Մարզային |2011- |հասարակու- |ՊՈԱԿ- |
| |հատուկ | |կառույցներ, |2012 թթ.|թյան կողմից |ների |
| |պահպանվող | |ԲՆ |ապրիլ - |ճանաչված, |բյուջե- |
| |տարածքների | |հասարակական |սեպտեմ- |գնահատված, |ներ, ՄՀ |
| |մաքրում, | |կազմակերպու- |բեր |մաքրված և |ծրագրի |
| |մաքրության | |թյուններ |ամիսներ |այցելու- |ֆոնդ |
| |պահպանման | |(համաձայնու- | |թյունների, | |
| |շարունակական | |թյամբ): | |տուրիզմի | |
| |մեխանիզմների | | | |սպասարկման | |
| |ներդրում» | | | |համար | |
| | | | | |մաքրությունն| |
| | | | | |ապահովող | |
| | | | | |ենթակառուց- | |
| | | | | |վածքներ | |
| | | | | |ունեցող | |
| | | | | |պահպանվող | |
| | | | | |տարածքներ | |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|10|«Էկոտուրիզմի |հանրապետա-|ՀՀ կապի և |2011- |մաքրված և |ՀՀ էկո- |
| |երթուղիների և |կան |տրանսպորտի |2012 թթ.|սանիտարական |նոմիկայի|
| |հիմնական | |նախարարու- |մայիս և |առումով |ՀՀ բնա- |
| |զբոսաշրջային | |թյուն, |հոկտեմ- |սպասարկման |պահպանու|
| |երթուղիների | |ՀՀ բնապահպա- |բեր |պիտանի |թյան, ՀՀ|
| |մաքրում և | |նության |ամիսներ |երթուղիներ |տրանս- |
| |բարեկարգում» | |նախարարու- | | |պորտի և |
| | | |թյուն, | | |կապի |
| | | |ՀՀ քաղաքաշի- | | |նախարա- |
| | | |նության նախա-| | |րություն|
| | | |րարություն, | | |ներ, |
| | | |ՀՀ | | |պահպան- |
| | | |էկոնոմիկայի | | |վող |
| | | |նախարարու- | | |տարածքնե|
| | | |թյուն, | | |րի բյու-|
| | | |պահպանվող | | |ջեներ, |
| | | |տարածքների | | |տուրիստա|
| | | |կազմակերպու- | | |կան |
| | | |թյուններ, | | |կազմակեր|
| | | |համայնքներ, | | |պություն|
| | | |մարզային | | |ների, |
| | | |կառույցներ: | | |կամավոր |
| | | | | | |ներդրում|
| | | | | | |ներ |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|11|Պատմամշակու- |հանրապետա-|ՀՀ մշակույթի |2011- |բնության և |ՀՀ էկո- |
| |թային և |կան |նախարարու- |2012 թթ.|պատմամշակու-|նոմիկայի|
| |բնության | |թյուն, |սեպտեմ- |թային |ՀՀ բնա- |
| |հուշարձանների | |ՀՀ բնապահպա- |բեր- |մաքրված |պահպանու|
| |տարածքների | |նության |նոյեմբեր|հուշարձաններ|թյան, |
| |մաքրում և | |նախարարու- |ամիսներ | |ՀՀ մշա- |
| |բարեկարգում | |թյուն, | | |կույթի |
| | | |ՀՀ | | |նախարա- |
| | | |էկոնոմիկայի | | |րություն|
| | | |նախարարու- | | |ների, |
| | | |թյուն, | | |պատմու- |
| | | |պատմության և | | |թյան և |
| | | |մշակույթի | | |մշակույ-|
| | | |հուշարձանների| | |թի հու- |
| | | |պահպանության | | |շարձան- |
| | | |գործակալու- | | |ների |
| | | |թյուն, | | |պահպանու|
| | | |տեղական | | |թյան |
| | | |ինքնակառա- | | |գործակա-|
| | | |վարման | | |լության,|
| | | |մարմիններ, | | |Մայր |
| | | |Մայր Աթոռ | | |Աթոռ սբ.|
| | | |սբ. Էջմիածին | | |Էջմիածնի|
| | | |(համաձայնու- | | |կամավոր |
| | | |թյամբ) | | |ներդրում|
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|12|«Բնապահպանու- |հանրային |ՀՀ բնապահպա- |2011- |բնապահպանա- |ԲՆ, ՄՀ |
| |թյանը վերաբերող| |նության |2012 թթ.|կան և |ծրագրի |
| |միջազգային | |նախարարու- |ըստ |շրջակա |ֆոնդ, |
| |տոների («Շրջակա| |թյուն, |տոնական |միջավայրի |ՀԿ-ների |
| |միջավայրի | |բնապահպանական|օրացույ-|պահպանության|կամավոր |
| |միջազգային օր» | |ուղղվածու- |ցի |ուղղությամբ |ներդրում|
| |(5.06), «Կենսա-| |թյուն ունեցող| |շարունակական|ներ |
| |բազմազանության | |ՀԿ-ներ, | |աշխատանք | |
| |միջազգային օր» | |երիտասարդական| | | |
| |(22.05), «Երկրի| |կազմակերպու- | | | |
| |օր» (22.05), և | |թյուններ | | | |
| |այլն) միջոցա- | |(համաձայնու- | | | |
| |ռումների | |թյամբ) | | | |
| |կազմակերպում» | | | | | |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|13|«Էկոկրթությունը|հանրապետա-|ՀՀ կրթության |2010- |իրազեկված, |ՀՀ պետ- |
| |և էկոդաստիարա-|կան |և գիտության,|2013 |էկոլոգիական |բյուջեով|
| |կությունը | |ՀՀ բնապահպա- |ուսում- |հիմնախնդիրնե|նախատես-|
| |հանրային խնդիր»| |նության |նական |րին տեղյակ, |ված |
| |ծրագրի | |նախարարու- |տարիներ |դրանց |միջոցներ|
| |իրականացում» | |թյուններ, | |լուծմանը |ՀԿ-ների |
| | | |կրթական | |շահագրգիռ |կամավոր |
| | | |հաստատու- | |երիտասարդու-|ներդրում|
| | | |թյուններ, | |թյուն, |ներ, ՄՀ |
| | | |ՀԿ-ներ, | |ուսումնական |ծրագրի |
| | | |երիտասարդական| |նյութեր, |ֆոնդ |
| | | |և ուսանողա- | |վերապատրաստ-| |
| | | |կան կազմա- | |ված | |
| | | |կերպություն- | |ուսուցիչներ | |
| | | |ներ (համա- | | | |
| | | |ձայնությամբ) | | | |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|14|«Շրջակա |հանրապետա-|ՀՀ արդարադա- |Ծրագրի |օրենսդրական |ՀՀ պետ- |
| |միջավայրի |կան |տության, |իրականաց|և նորմատի- |բյուջեով|
| |մաքրության. | |ՀՀ |ման |վային |նախատես-|
| |աղբի հեռացման | |էկոնոմիկայի, |ժամանակա|փաստաթղթերի |ված |
| |աշխատանքների | |ՀՀ բնապահպա- |հատվա- |բարելավման |միջոցներ|
| |բարելավման, | |նության, |ծում` |վերաբերյալ |ՀԿ-ների |
| |աղտոտման և | |ՀՀ կրթության |ըստ |առաջարկու- |կամավոր |
| |աղբոտման | |և գիտության |ծագած |թյունների |ներդրում|
| |համար պատժամի- | |նախարարու- |խնդիր- |փաթեթ, |ներ, Մ/Հ|
| |ջոցների | |թյուններ, |ների |շրջանառվող |ծրագրի |
| |սահմանման | |ՀՀ ԿԱ ոստի- | |և գործող |ֆոնդ |
| |վերաբերյալ | |կանություն, | |նորմատիվներ | |
| |իրավական | |քաղաքապետարան| | | |
| |փոփոխություն- | |ներ (համաձայ-| | | |
| |ների փաթեթի | |նությամբ) | | | |
| |պատրաստում» | | | | | |
|__|_______________|__________|_____________|________|____________|________|
|15|«Հասարակական, |հանրապետա-|ՀՀ տարածքային|2011- |նախաձեռնող |ՀՀ պետ- |
| |հանրային և |կան |կառավարման |2013 թթ.|և շրջակա |բյուջեի |
| |անհատական | |նախարարու- |ընթաց- |միջավայրի |միջոցներ|
| |նախաձեռնու- | |թյուն, թաղա- |քում |մաքրությանը |կամավոր |
| |թյունների | |պետարաններ, | |հետամուտ |ներդրում|
| |(«Վարձատրվող | |համայնքներ, | |կառույցներ |ներ, Մ/Հ|
| |հասարակական | |Հ/Կ-ներ, | |ու |ծրագրի |
| |աշխատանքներ» և | |իրավաբանական | |քաղաքացիներ,|ֆոնդ |
| |նմանատիպ այլ | |և ֆիզիկական | |իրականացված | |
| |ծրագրեր) | |անձիք | |ծրագրեր | |
| |աջակցության | |(համաձայնու- | | | |
| |ծրագիր» | |թյամբ) | | | |
.__________________________________________________________________________.