041.0782.280910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2010 թվականի N 782-Ա
i
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2010 թվականի սեպտեմբերի 24-26-ը գործուղել Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն` Եվրոպայի խորհրդի նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սամուելյանի` Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրախորհրդի և հյուրընկալող երկրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
(որոշումը փոփ. 11.10.10 թիվ 840-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ