Սեղմել Esc փակելու համար:
Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ ...

 

 

041.0785.280910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2010 թվականի N 785-Ա

 

Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե. Զախարյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին 2010 թվականի սեպտեմբերի 27-29-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն` Գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գերատեսչությունում հետագա համագործակցության մասին քննարկումներ անցկացնելու և 2010 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնություն` Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջկառավարական խորհրդի հերթական 30-րդ նստաշրջանին և «Կադաստրի վարման և իրավունքների պետական գրանցման համակարգեր` ստեղծում, զարգացում և կատարելագործում» խորագրով ԱՊՀ և բալթյան երկրների համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ե. Զախարյանի և Կ. Դավթյանի` Սլովակիայի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղումների հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե. Զախարյանին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սլովակիայի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.09.2010
N 785-Ա
Որոշում