Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0302 «ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0302 «ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿ ...

 

 

110.1058.220210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010099

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 դեկտեմբերի 2009 թվականի N 1058-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0302 «ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

|_____________________________________________________________________|

|     ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲԱՅ. ՆՐԱ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ»           |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ՀԼԴ - 04 09-07                                 |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |108 ժամ                                        |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Մոդուլը մշակվել է ձևաբանությունից  տեսական և   |

|                     |գործնական գիտելիքներ հաղորդելու, ձևաբանական    |

|                     |վերլուծություններ կատարելու, բայի իմաստային,   |

|                     |ձևաբանական,  բառակազմական, շարահյուսական       |

|                     |առանձնահատկությունները տարբերակելու, մակբայի   |

|                     |տեսակներն ու առանձնահատկությունները            |

|                     |տարբերակելու կարողություններ ու հմտություններ  |

|                     |զարգացնելու նպատակով:                          |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք|

|                     |է ուսումնասիրած լինի ՀԼԴ - 04 09 04,           |

|                     |ՀԼԴ - 04 09 05 մոդուլները                      |

|_____________________|_______________________________________________|

|Գնահատման կարգը      |Մոդուլի կատարողականը գնահատվելու է կատարած     |

|                     |աշխատանքի հիման վրա` հաշվի առնելով նաև         |

|                     |յուրաքանչյուր արդյունքի կատարման չափանիշների   |

|                     |բավարար մակարդակի ապահովումը:                  |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ բայի դրսևորման  ձևերը`  դիմավոր և       |

|արդյունք 1.          |անդեմ, անդեմ բայերի /դերբայների/ տեսակները և   |

|                     |հարաբերակցությունը այլ խոսքի մասերի հետ        |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. տարբերակում է բայի դրսևորման  ձևերը`        |

|                     |դիմավոր և  անդեմ:                              |

|                     |բ. տարբերակում է դերբայներն ու ձևաբայերը,      |

|                     |կազմում է տրված բայերի դերբայական ձևերը:       |

|                     |գ. Կարողանում է հոլովել դերբայները և  որոշել   |

|                     |նրանց ձևաբանական  ու շարահյուսական             |

|                     |առանձնահատկությունները:                        |

|                     |դ. Գեղարվեստական գրականությունից դուրս է գրում |

|                     |օրինակներ` դերբայների տարբեր հոլովաձևերով  և   |

|                     |շարահյուսական կիրառություններով:               |

|                     |ե. Ընկալում է դերբայների հարաբերակցությունը այլ|

|                     |խոսքի մասերի հետ և  հարակատար դերբայի երկակի   |

|                     |բնույթը:                                       |

|                     |զ. Կազմում է դերբայական դարձվածներով           |

|                     |նախադասություններ և  կետադրում:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ բայի կազմությունը, սեռը                 |

|արդյունք 2.          |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. տարբերակում է ածանցավոր բայերի տեսակները`   |

|                     |սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և     |

|                     |կրավորական:                                    |

|                     |բ. Կարողանում է տարբերակել բարդ (վերլուծական,  |

|                     |հարադրական բայերի) տեսակները` հարադիր և        |

|                     |զուգադրական:                                   |

|                     |գ. Գտնում է անորոշի, անցյալ կատարյալի,         |

|                     |դերբայական հիմքերից կազմվող ձևերը,  զանազանում |

|                     |է անցյալ կատարյալի հիմքերի տիպերը` ցոյական,    |

|                     |րեական, պարզ կամ արմատական:                    |

|                     |դ. Առանձնացնում է տրված բայերի հիմքերը և       |

|                     |դրանցով կազմում բայանուն գոյականներ: Տրված     |

|                     |տեքստից առանձնացնում է բայերը, գտնում նրանց    |

|                     |անորոշի և  անցյալ կատարյալի հիմքերը:           |

|                     |ե. կարողանում է խմբավորել տրված բայերն ըստ     |

|                     |սեռի` ներգործական, կրավորական, չեզոք:          |

|                     |զ. Առանձնացնում է կրկնասեռ և  կրավորաձև  չեզոք |

|                     |բայերը:                                        |

|                     |է. ներգործական կառուցվածքի նախադասությունները  |

|                     |փոխակերպում է կրավորական կառուցվածքի           |

|                     |նախադասությունների:                            |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ բայի խոնարհումը. դեմք, թիվ, եղանակ,     |

|արդյունք 3.          |ժամանակ: Օժանդակ բայի ուղղագրությունը          |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. տարբերակում է բայի դեմքի, թվի, եղանակի,     |

|                     |ժամանակի քերականական կարգերը, կարողանում է     |

|                     |ձևաբանական  վերլուծության ենթարկել տրված       |

|                     |բայերը:                                        |

|                     |բ. տարբերակում է բայի եղանակները (սահմանական,  |

|                     |հրամայական, ըղձական, ենթադրական և              |

|                     |հարկադրական):                                  |

|                     |գ. կարողանում է տրված բայը խոնարհել սահմանական |

|                     |եղանակի բոլոր ժամանակաձևերով  և  գործածել      |

|                     |նախադասության մեջ:                             |

|                     |դ. Կարողանում է տրված բայը խոնարհել հրամայական |

|                     |եղանակով և  գործածել նախադասության մեջ:        |

|                     |ե. Կարողանում է տրված բայը խոնարհել ըղձական,   |

|                     |ենթադրական, հարկադրական եղանակների ժամանակներով|

|                     |և  գործածել նախադասությունների մեջ:            |

|                     |զ. Կարողանում է կատարել բնագրի վերլուծություն` |

|                     |առանձնացնելով բայի հարացուցային ձևերը  և       |

|                     |բնութագրելով դրանք:                            |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանալ երկրորդական բաղադրյալ ժամանակաձևերի     |

|արդյունք 4.          |կազմությունը, ժխտական ձևերի  կազմությունը և    |

|                     |ուղղագրությունը: Անկանոն և  պակասավոր բայեր:   |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. տարբերակում է երկրորդական բաղադրյալ         |

|                     |ժամանակաձևերը  (լինել օժանդակ բայով):          |

|                     |բ. կարողանում է խոնարհել տրված բայերը          |

|                     |շարունակական, վիճակային, մտադրական             |

|                     |ժամանակաձևերով:                                |

|                     |գ.կարողանում է խոսքում ճիշտ կիրառել ժխտական    |

|                     |ձևերի  կազմության և  ուղղագրության հետ կապված  |

|                     |առանձնահատկությունները:                        |

|                     |դ. կարողանում է տեքստից դուրս գրել անկանոն     |

|                     |բայերը և  բացատրել, թե դիմավոր և  անդեմ ո՞ր    |

|                     |ձևերում  են դրանք անկանոնություն դրսևորում:    |

|                     |ե. կարողանում է տեքստից դուրս գրել անկանոն     |

|                     |բայերը և  բացատրել,թե որտե՞ղ է դրսևորվում      |

|                     |նրանց պակասավորությունը:                       |

|                     |զ. կարողանում է կատարել տարբեր բնույթի         |

|                     |առաջադրանքներ, վարժություններ, թեստային        |

|                     |աշխատանքներ բայի կազմության, ուղղագրության,    |

|                     |քերականական կարգերի, շարահյուսական կիրառության |

|                     |վերաբերյալ:                                    |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Իմանա մակբայի տեսակները և                      |

|արդյունք 5.          |առանձնահատկությունները                         |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Տարբերակում է մակբայի տեսակները (տեղի,      |

|                     |ժամանակի, ձևի,  չափ ու քանակի, ընդհանրական):   |

|                     |բ. Կարողանում է ճիշտ կիրառել մակբայների        |

|                     |իմաստային, ձևաբանական,  շարահյուսական,         |

|                     |բառակազմական առանձնահատկությունները:           |

|                     |գ. Կարողանում է մակբայներ կազմել տրված         |

|                     |գոյականներից ու ածականներից:                   |

|                     |դ. Տրված բայերի հետ կարողանում է գործածել      |

|                     |մակբայներ և  դրանք խմբավորել ըստ տեսակների:    |

|                     |ե. Կարողանում է մակբայների փոխարեն գործածել    |

|                     |համապատասխան դերանուններ, կազմում է            |

|                     |բառակապակցություններ`մակբայները գործածելով     |

|                     |բայանուն գոյականների և  ածականների հետ:        |

|_____________________________________________________________________|

|  ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԻՄԱՍՏ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՍՊԱՍԱՐԿՈՒ ԽՈՍՔԻ   |

|  ՄԱՍԵՐ: ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԱՅԻՆ ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ և  ԴԵՐԸ»  |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ՀԼԴ - 04 09-08                                 |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |72 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Մոդուլը մշակվել է քերականական իմաստ ունեցող կամ|

|                     |սպասարկու խոսքի մասերի, ինչպես նաև             |

|                     |վերաբերմունքային խոսքի մասերի վերաբերյալ       |

|                     |տեսական և  գործնական գիտելիքներ հաղորդելու,    |

|                     |ձևաբանական  վերլուծություններ կատարելու        |

|                     |հմտություններ զարգացնելու նպատակով:            |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Չկան                                           |

|_____________________|_______________________________________________|

|Գնահատման կարգը      |Մոդուլի կատարողականը գնահատվելու է կատարած     |

|                     |աշխատանքի հիման վրա` հաշվի առնելով նաև         |

|                     |յուրաքանչյուր արդյունքի կատարման չափանիշների   |

|                     |բավարար մակարդակի ապահովումը                   |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի կապը`որպես խոսքի մաս, նրա տեսակներն ու    |

|արդյունք 1.          |շարահյուսական դերը:                            |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է խմբավորել կապերն ըստ           |

|                     |շարադասության (նախադրություն, հետադրություն,   |

|                     |երկդրություն):                                 |

|                     |բ. կարողանում է խմբավորել կապերն ըստ           |

|                     |կազմավորման աստիճանականության (իսկական, կապ,   |

|                     |անիսկական կապ, կապական բառ):                   |

|                     |գ. տարբերակում է կապերն ըստ նրանց արտահայտած   |

|                     |հարաբերությունների և  իմաստների:               |

|                     |դ. կարողանում է անիսկական կապերն ու կապական    |

|                     |բառերը խմբավորել ըստ այն խոսքի մասերի, որոնցից |

|                     |առաջացել են:                                   |

|                     |ե. կարողանում է լրացնել աղյուսակը տվյալ        |

|                     |հոլովները պահանջող կապերով: Տրված կապերի հետ   |

|                     |գործածում է համապատասխան հոլովներով բառեր:     |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի շաղկապը` որպես խոսքի մաս, նրա տեսակներն ու|

|արդյունք 2.          |շարահյուսական դերը:                            |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. տարբերակում է համադասական և  ստորադասական   |

|                     |շաղկապները:                                    |

|                     |բ. կարողանում է խմբավորել համադասական          |

|                     |շաղկապներն ըստ իմաստի (միավորիչ-հավելական,     |

|                     |ներհակական, տրոհական):                         |

|                     |գ. կարողանում է խմբավորել ստորադասական         |

|                     |շաղկապները ըստ իմաստի (մեկնական, նպատակի,      |

|                     |ժամանակի, պատճառի և  հիմունքի և  այլն):        |

|                     |դ. կարողանում է խմբավորել շաղկապներն ըստ       |

|                     |կազմության (պարզ, բարդ, ածանցավոր, քերականական |

|                     |ձևերից  առաջացած, մենադիր, զուգադիր, կրկնադիր):|

|                     |ե. կարողանում է ծավալել համառոտ տեքստը`        |

|                     |գործածելով տարբեր շաղկապներ:                   |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի վերաբերականը` որպես խոսքի մաս, նրա        |

|արդյունք 3.          |գործածությունը խոսքում:                        |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. Տարբերակում է վերաբերականների տեսակները     |

|                     |(հաստատական, ցուցական, ժխտական, երկբայական,    |

|                     |գնահատողական, սաստկական, սահմանափակման,        |

|                     |բաղձանքի, զիջական, կամային):                   |

|                     |բ. Խմբավորում է տրված վերաբերականներն ըստ      |

|                     |ոճական-գործառական շերտերի:                     |

|                     |գ. Կարողանում է տարբեր վերաբերականների միջոցով |

|                     |սեփական վերաբերմունք արտահայտել տրված          |

|                     |տեղեկությունների նկատմամբ:                     |

|                     |դ. Կարողանում է կետադրել բնագիրը` ընդգծելով    |

|                     |վերաբերականները և  որոշելով նրանց տեսակը և     |

|                     |կազմությունը:                                  |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի ձայնարկությունը` որպես խոսքի մաս, նրա     |

|արդյունք 4.          |գործածությունը խոսքում                         |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. տարբերակում է ձայնարկությունների տեսակները  |

|                     |(զգացական, կոչական, նմանաձայնական):            |

|                     |բ. կարողանում է խմբավորել ձայնարկություններն   |

|                     |ըստ կազմության` պարզ, բարդ (կցական,            |

|                     |հարադրավոր):                                   |

|                     |գ. կարողանում է զգացական ձայնարկություններով   |

|                     |կազմել նախադասություններ, որոնցում նրանք       |

|                     |արտահայտեն զարմանք, ուրախություն, ափսոսանք,    |

|                     |ցավ:                                           |

|                     |դ. Բերում է դարձվածքների օրինակներ, որոնց մի   |

|                     |բաղադրիչը ձայնարկություն է:                    |

|                     |ե. Կարողանում է փոխադրել տրված հատվածի         |

|                     |բովանդակությունը` գործածելով համապատասխան      |

|                     |ձայնարկություններ և  կետադրելով:               |

|_____________________________________________________________________|

|        ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ. ՆՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ»            |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ՀԼԴ 04 09 - 09                                 |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |108 ժամ                                        |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Այս մոդուլը մշակվել է նախադասության մասին      |

|                     |տեսական գիտելիքները գործնականում ուսուցանելու  |

|                     |հմտություններ տալու նպատակով:                  |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջներ  |Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք|

|                     |է նախապես ուսումնասիրած լինի նախորդ բոլոր      |

|                     |մոդուլները                                     |

|_____________________|_______________________________________________|

|Գնահատման կարգը      |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|                     |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների|

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի շարահյուսական կապակցման միջոցներն ու      |

|արդյունք 1.          |եղանակները                                     |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է տարբերակել համաձայնությունը,   |

|                     |խնդրախոսությունը և  առդրությունը               |

|                     |բ. կարողանում է գործնականում օգտագործել        |

|                     |կապակցության միջոցները` բառաձևերը,  կապերն ու  |

|                     |շաղկապները,                                    |

|                     |գ. գիտի շարահյուսության առանձնահատկությունները,|

|                     |կարողանում է ճիշտ կիրառել հնչերանգը:           |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |գիտի` ինչ է բառակապակցությունը, նախադասության  |

|արդյունք 2.          |տեսակներն ըստ խոսողի վերաբերմունքի կամ         |

|                     |եղանակավորման, հաստատական ու ժխտական           |

|                     |նախադասություն                                 |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. տարբերակում է բառակապակցության տեսակները    |

|                     |բ. տարբերակում է նախադասության տեսակներն ըստ   |

|                     |խոսողի վերաբերմունքի կամ եղանակավորման         |

|                     |գ. կարողանում է կազմել հաստատական և  ժխտական   |

|                     |նախադասություն:                                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի նախադասության տեսակներն ըստ կառուցվածքի և |

|արդյունք 3.          |կազմության                                     |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է կազմել երկկազմ նախադասություն, |

|                     |բ. կարողանում է կազմել միակազմ նախադասություն, |

|                     |գ. կարողանում է կազմել համառոտ նախադասություն, |

|                     |դ. կարողանում է կազմել ընդարձակ նախադասություն:|

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի բարդ նախադասության տեսակները              |

|արդյունք 4.          |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է տարբերակել բարդ համադասական    |

|                     |նախադասությունը, նրա տեսակները                 |

|                     |բ. կարողանում է տարբերակել բարդ ստորադասական   |

|                     |նախադասության տեսակներն ըստ բաղադրիչների       |

|                     |քանակի, նրանց կապակցման միջոցները              |

|                     |գ. տարբերում է գլխավոր և  երկրորդական          |

|                     |նախադասությունները,                            |

|                     |դ. տարբերակում է ստորադաս նախադասությունների   |

|                     |բնույթն ու նրանց կապակցությունը                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի նախադասության հարակից միավորներն ու       |

|արդյունք 5.          |մեջբերվող խոսքը, կետադրական օրինաչափությունները|

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. տարբերակում է միջանկյալ և  ներդրյալ         |

|                     |նախադասություններ                              |

|                     |բ. տարբերակում է ուրիշի ուղղակի և  անուղղակի   |

|                     |խոսքը                                          |

|                     |գ. կարողանում է կետադրել բազմակի անդամներով,   |

|                     |տրոհվող որոշչով նախադասություն,                |

|                     |դ. կարողանում է կետադրել տրոհվող հատկացուցչով, |

|                     |բացահայտիչով և  իմաստով չկապվող բառերը:        |

|                     |ե. կարողանում է կետադրել դերբայական դարձվածը`  |

|                     |նրա տարբեր կիրառությունների դեպքում            |

|                     |զ. կարողանում է կետադրել կոչականը, ուրիշի      |

|                     |ուղղակի խոսքի և  հրամայական եղանակի բայերը     |

|                     |է. կարողանում է կետադրել տրոհվող բառերը,       |

|                     |բառակապակցությունները, ձայնարկությունները      |

|                     |ը. կարողանում է կետադրել բարդ                  |

|                     |համադասական, ստորադասական և  միջանկյալ         |

|                     |նախադասությունները                             |

|_____________________________________________________________________|

|          ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ»                |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ՀԼԴ 04 09 10                                   |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |108 ժամ                                        |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Այս մոդուլը մշակվել է նախադասության գլխավոր,   |

|                     |երկրորդական անդամների մասին տեսական գիտելիքներ |

|                     |տալու նպատակով:                                |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջներ  |Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք|

|                     |է ուսումնասիրած լինի ՀԼԴ - 04 09 09 մոդուլը    |

|_____________________|_______________________________________________|

|Գնահատման կարգը      |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|                     |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների|

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի նախադասության գլխավոր անդամները           |

|արդյունք 1.          |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. նախադասության մեջ տարբերում է ենթական և  նրա|

|                     |արտահայտությունները,                           |

|                     |բ. Կարողանում է թվարկել ենթակայի տեսակները,    |

|                     |գ. Կարողանում է տարբերել ստորոգյալի տեսակները, |

|                     |դ. կարողանում է համաձայնեցնել ենթական ու       |

|                     |ստորոգյալը:                                    |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի նախադասության երկրորդական անդամները       |

|արդյունք 2.          |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. տարբերակում է գոյական անդամի լրացումները,   |

|                     |բ. տարբերակում է բայական անդամի լրացումները    |

|                     |/խնդիրներ, պարագաներ/                          |

|                     |գ. տարբերակում է տրոհվող լրացումները:          |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի նախադասության բազմակի անդամները           |

|արդյունք 3.          |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. նախադասության մեջ կարողանում է առանձնացնել  |

|                     |բազմակի ենթական, բազմակի բայական ստորոգյալը,   |

|                     |բազմակի անվանական ստորոգյալը                   |

|                     |բ. տարբերակում է գոյականական անդամի բազմակի    |

|                     |անդամներ,                                      |

|                     |գ. տարբերակում է բայական անդամի բազմակի        |

|                     |անդամներ                                       |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի պարզ նախադասության շարադասությունը        |

|արդյունք 4.          |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. նախադասության մեջ կարողանում է ճիշտ         |

|                     |շարադասությամբ օգտագործել գլխավոր անդամները,   |

|                     |բ. նախադասության մեջ ճիշտ է կիրառում           |

|                     |գոյականական անդամը (լրացումների                |

|                     |շարադասությունը),                              |

|                     |գ. նախադասության մեջ ճիշտ է կիրառում բայական   |

|                     |անդամի լրացումները (պարագաների շարադասություն) |

|                     |դ. նախադասության մեջ ճիշտ է կիրառում խնդիրների |

|                     |շարադասությունը:                               |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի նախադասության այլ տեսակները:              |

|արդյունք 5.          |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է տարբերակել միադեմ, բայական,    |

|                     |անդեմ անվանական նախադասությունները,            |

|                     |բ. կարողանում է տարբերակել բառ-նախադասությունը |

|                     |(տեսակները),                                   |

|                     |գ. կարողանում է տարբերակել թերի նախադասությունը|

|                     |(տեսակները):                                   |

|_____________________________________________________________________|

| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ՀԼԴ - 04- 09-11                                |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |62 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Մոդուլը նախատեսված է հիմնական դպրոցներում      |

|                     |դասավանդող որպես հայոց լեզվի և  գրականության   |

|                     |ուսուցիչների համար: Մոդուլը մշակվել է հայոց    |

|                     |լեզվի դասավանդման ընթացքում մեթոդական          |

|                     |կարողություններ տալու, ինտերակտիվ մեթոդներով   |

|                     |դասավանդելու հմտություններ մշակելու նպատակով   |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք|

|                     |է նախապես ուսումնասիրած լինի նախորդ բոլոր      |

|                     |մոդուլները:                                    |

|_____________________|_______________________________________________|

|Գնահատման կարգը      |Մոդուլի կատարողականը գնահատվելու է կատարած     |

|                     |աշխատանքի հիման վրա` հաշվի առնելով նաև         |

|                     |յուրաքանչյուր արդյունքի կատարման չափանիշների   |

|                     |բավարար մակարդակի ապահովումը:                  |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կարողանա ուսուցանել գրագիտություն, ձևավորել    |

|արդյունք 1.          |անսխալ ու վարժ գրելու և  կարդալու հմտություններ|

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է ուսուցանել հայերենի հնչյունական|

|                     |համակարգը, հնչյունների դասակարգումը, ձայնավոր  |

|                     |և  բաղաձայն հնչյունները, երկհնչյունները:       |

|                     |բ. կարողանում է ուսուցանել հայերենի            |

|                     |շեշտադրության կանոնները, շեշտից կախված         |

|                     |հնչյունափոխությունը:                           |

|                     |գ. կարողանում է ուսուցանել ձայնավորների,       |

|                     |բաղաձայնների, երկհնչյունների ուղղագրությունը:  |

|                     |ՈՒնենա համապատասխան առաջադրանքներ ընտրելու և   |

|                     |հանձնարարելու հմտություններ:                   |

|                     |դ. կարողանում է ստուգել գրավոր աշխատանքները,   |

|                     |ուղղել ուղղագրական, կետադրական և  ոճական       |

|                     |սխալները, բացատրել և  սովորեցնել ուղղագրական   |

|                     |և  ուղղախոսական նորմերը և  համատեղ աշխատել     |

|                     |դրանց կիրառության մեջ հմտանալու համար:         |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կարողանա ուսուցանել հայոց լեզվի կառուցվածքի,   |

|արդյունք 2.          |լեզվական միավորների և  նրանց միջև  առկա        |

|                     |հարաբերությունների մասին համակարգված           |

|                     |գիտելիքներ, կարողանա խթանել բառապաշարի         |

|                     |հարստացմանը:                                   |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է ուսուցանել բառերի տեսակներն ըստ|

|                     |իմաստի և  ձևի  փոխհարաբերության (հոմանիշներ,   |

|                     |հականիշներ, համանուններ, հարանուններ):         |

|                     |բ. կարողանում է ուսուցանել բառապաշարի տարբեր   |

|                     |շերտերը` գրական և  խոսակցական, ընդհանուր և     |

|                     |սահմանափակ գործածության:                       |

|                     |գ. կարողանում է ուսուցանել բառիմաստի տեսակները`|

|                     |ուղիղ և  փոխաբերական, մենիմաստ և  բազմիմաստ:   |

|                     |դ. կարողանում է ձևավորել  դարձվածքներ,         |

|                     |ասացվածքներ, թևավոր  խոսքեր կիրառելու,         |

|                     |դարձվածքները այլ բառակապակցություններից        |

|                     |տարբերակելու, տեքստի լեզվաոճական և             |

|                     |պատկերավորման առանձնահատկությունները ընկալելու |

|                     |հմտություն:                                    |

|                     |ե. կարողանում է ձևավորել  բառերի տեսակներն ըստ |

|                     |կազմության (պարզ, բարդ, ածանցավոր)             |

|                     |դասակարգելու, բառի բաղադրիչները (արմատ, ածանց, |

|                     |հոդակապ, հիմք և  վերջավորություն) տարբերակելու,|

|                     |բառակազմության հետ կապված ուղղագրությունն ու   |

|                     |հնչյունափոխությունը ուսուցանելու               |

|                     |կարողություններ:                               |

|                     |զ. կարողանում է կազմել բառակազմական            |

|                     |առաջադրանքներ` գրավոր և  բանավոր խոսքում       |

|                     |հոմանիշ բառերը ճիշտ կիրառելու, բառերի ճիշտ     |

|                     |ընտրություն կատարելու և  դրանք տեղին գործածելու|

|                     |նպատակով:                                      |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կարողանա ձևավորել  լեզվաքերականական գիտելիքների|

|արդյունք 3.          |հիման վրա խոսքի և  նրա միավորների              |

|                     |վերլուծություն կատարելու ունակություն:         |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է ուսուցանել նյութական           |

|                     |բովանդակություն ունեցող կամ անվանողական խոսքի  |

|                     |մասերը, թեքվող խոսքի մասերը (գոյական, դերանուն,|

|                     |բայ), մատնանշելով բանավոր խոսքի մեջ դրանց      |

|                     |փոփոխությունները:                              |

|                     |բ. կարողանում է ուսուցանել նյութական           |

|                     |բովանդակությունից զուրկ կամ սպասարկու խոսքի    |

|                     |մասերը:                                        |

|                     |գ. կարողանում է ձևավորել  խոսքի մասերի         |

|                     |քերականական հատկանիշները (գոյականի թիվը,       |

|                     |հոլովը, առումը, դերանվան դեմքը, թիվը, հոլովը,  |

|                     |բայի ժամանակը,եղանակը, դեմքը, թիվը, սեռը)      |

|                     |գտնելու հմտություններ:                         |

|                     |դ. կարողանում է մշակել ինքնուրույն բանավոր և   |

|                     |գրավոր խոսք կառուցելու կարողություններ,        |

|                     |լեզվաքերականական գիտելիքները խոսքի կառուցման   |

|                     |ընթացքում կիրառելու ունակություն:              |

|                     |ե. տեքստի վրա կատարվող գործնական աշխատանքի     |

|                     |միջոցով կարողանում է ձևավորել  գրվածքի         |

|                     |լեզվաոճական առանձնահատկությունները             |

|                     |բացահայտելու հմտություն:                       |

|                     |զ. կարողանում է ուսուցանել բառակապակցությունը  |

|                     |նախադասությունից տարբերակելու, նախադասության   |

|                     |տեսակներն ըստ կազմության և  ըստ հաղորդակցության|

|                     |նպատակի:                                       |

|                     |է. Կարողանում է ձևավորել  շարահյուսական        |

|                     |վերլուծություն կատարելու հմտություններ:        |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կարողանա մշակել շարադրությունների,             |

|արդյունք 4.          |փոխադրությունների, ռեֆերատների, համառոտագրման  |

|                     |և  այլ ստեղծագործական աշխատանքների միջոցով     |

|                     |կապակցված շարադրանք ստեղծելու հմտություն:      |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է տեքստի, նրա իմաստային,         |

|                     |կառուցվածքային ու ոճական ամբողջականության      |

|                     |վերաբերյալ աշակերտին գիտելիքներ հաղորդել:      |

|                     |բ. կարողանում է ձևավորել  գրավոր շարադրանքները |

|                     |ձևակերպելու  և  ներկայացնելու համար բառերը ճիշտ|

|                     |ընտրելու և  դրանք տեղին գործածելու, հոմանիշ    |

|                     |բառերը ոճական նրբերանգները ճիշտ կիրառելու,     |

|                     |գրավոր խոսքում մտքերը ճիշտ արտահայտելու,       |

|                     |ուղղագրության և  կետադրության կանոնները        |

|                     |պահպանելու, գրական լեզվի բառակազմական,         |

|                     |ձևաբանական,  և  շարահյուսական նորմերը          |

|                     |պահպանելու հմտություններ:                      |

|                     |գ. կարողանում է ձևավորել  գրավոր խոսքում լեզվի |

|                     |պատկերավորման և  հուզաարտահայտչական միջոցներ   |

|                     |կիրառելու հմտություններ:                       |

|                     |դ. կարողանում է ձևավորել  ուսուցողական և       |

|                     |ստուգողական թելադրություններ տալու և  դրանք    |

|                     |ստուգելու կարողություններ ու հմտություններ:    |

|                     |ե. կարողանում է ձևավորել  ուսուցողական կամ     |

|                     |ձևավորող,  հայտորոշիչ և  ստուգման կամ ամփոփիչ  |

|                     |թեստեր կազմելու, հանձնարարելու և  ստուգելու    |

|                     |կարողություններ և  հմտություններ:              |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կարողանա զարգացնել աշակերտների բանավոր խոսքը   |

|արդյունք 5.          |կարդացածը պատմելու, քննարկելու, տարբեր         |

|                     |թեմաներով զրույցներ անցկացնելու,               |

|                     |երկխոսություններ կառուցելու միջոցով            |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. տարբեր բնույթի տեքստերի լեզվաոճական         |

|                     |վերլուծության միջոցով կարողանում է ձևավորել    |

|                     |աշակերտների լեզվական ճաշակը և  խոսքի մշակույթը |

|                     |զարգացնելու հմտություններ:                     |

|                     |բ. կարողանում է ուսուցանել խոսքային            |

|                     |գործունեության տեսակները (ունկնդրում,          |

|                     |ընթերցանություն, մտքերի գրավոր և  բանավոր      |

|                     |արտահայտում, մենախոսություն և  երկխոսություն,  |

|                     |դերային խաղ, բեմականացում, քննարկում, բանավեճ):|

|                     |գ. կարողանում է ձևավորել  հաղորդակցական        |

|                     |գործունեության տեսակները (հաղորդում, հարցում,  |

|                     |կամքի արտահայտում, ժխտում) և  դրանց հետևանքով  |

|                     |ձևավորվող  խոսքի տեսակները (պատմողական,        |

|                     |նկարագրական, դատողական խոսք, դիմում, հրաման,   |

|                     |հորդոր, իղձ) ուսուցանելու կարողություններ և    |

|                     |հմտություններ:                                 |

|                     |դ. կարողանում է ձևավորել  խոսքն ավելի          |

|                     |պատկերավոր դարձնելու նպատակով հայերենի         |

|                     |դարձվածքների հարստությունից օգտվելու, խոսքում  |

|                     |ասացվածքներ, թևավոր  խոսքեր և                  |

|                     |արտահայտություններ կիրառելու, ոճական           |

|                     |երանգավորում ունեցող բառերն` ըստ               |

|                     |անհրաժեշտության կիրառելու հմտություն:          |

|_____________________________________________________________________|

|            ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՅ ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»                |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ՀԼԴ 04-09-12                                   |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Այս մոդուլը մշակվել է հայ գրականության         |

|                     |սկզբնավորման, գրերի գյուտի, Մաշտոցի կյանքի և   |

|                     |գործունեության, 5-րդ դարի հայ մատենագության,   |

|                     |հայ պատմիչների և  նրանց ստեղծագործության մասին |

|                     |գաղափար տալու համար:                           |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջներ  |Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը     |

|                     |նախապես պետք է կարդացած լինի 5-րդ դարի հայ     |

|                     |պատմիչների գործերը, Կորյունի «Վարք Մաշտոցի»    |

|                     |աշխատությունը:                                 |

|_____________________|_______________________________________________|

|Գնահատման կարգը      |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|                     |արդյունքի համար նախատեսված չափանիշների բավարար |

|                     |մակարդակի ապահովումն է:                        |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի հայ գրականության սկզբնավորման             |

|արդյունք 1.          |նախամաշտոցային գիր ու գրականության գոյության,  |

|                     |գրերի գյուտի, Մաշտոցի կյանքի ու գործունեության |

|                     |մասին                                          |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է ներկայացնել հայ գրականության   |

|                     |սկզբնավորումը,                                 |

|                     |բ. արտահայտում, հաստատում ու պաշտպանում է իր   |

|                     |կարծիքը նախամաշտոցյան գիր ու գրականության      |

|                     |մասին:                                         |

|                     |գ. հիմնավորում ու պատճառաբանում է գրերի գյուտի |

|                     |ազգապահպան դերն ու նշանակությունը,             |

|                     |դ. անգիր գիտի Աստվածաշնչից թարգմանված առաջին   |

|                     |հայերեն նախադասությունը                        |

|                     |ե. կարողանում է պատմել Մաշտոցի հոգևոր  և       |

|                     |աշխարհիկ կյանքի, գրերի գյուտի մասին            |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Գիտի 5-րդ դարի հայ մատենագրության ընդհանուր    |

|արդյունք 2.          |բնութագրի, հայ պատմիչների ու նրանց             |

|                     |ստեղծագործությունների մասին:                   |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ներկայացնում է 5-րդ դարի հայ մատենագրության |

|                     |ընդհանուր բնութագիրը,                          |

|                     |բ. ներկայացնում է Փավստոս Բյուզանդի «Հայոց     |

|                     |պատմություն» երկասիրության բովանդակությունը,   |

|                     |գ. վերլուծում է Վասակ և  Մուշեղ Մամիկոնյանների |

|                     |կերպարները,                                    |

|                     |դ. կարողանում է արժևորել  Եղիշեի «Վարդանաց     |

|                     |պատմության» պատմական և  գրական արժեքը,         |

|                     |բնութագրել Վարդան Մամիկոնյանին, Ղևոնդ  Երեցին, |

|                     |Վասակ Սյունեցուն, Հազկերտ II-ին և              |

|                     |Միհրներսեհին,                                  |

|                     |ե. կարողանում է ընդհանուր գաղափար տալ Ղազար    |

|                     |Փարպեցու»Հայոց պատմության» և  «Ստախոս աբեղաների|

|                     |մեղադրությունը» թղթի մասին, ներկայացնել        |

|                     |հոգևորականության  շահամոլության, խարդախության, |

|                     |տգիտության և  խավարամոլության քննադատությունն  |

|                     |ըստ Փարպեցու «Թղթի»,                           |

|                     |զ. կարողանում է արժևորել  Խորենացու «Հայոց     |

|                     |պատմություն» երկասիրության գրական և  պատմական  |

|                     |արժեքը, ներկայացնել առասպելների սյուժեն,       |

|                     |բնութագրել կերպարները, ներկայացնել «Ողբը»`     |

|                     |որպես ժամանակի այլանդակ բարքերի, հասարակական   |

|                     |անարդար կարգերի մերկացում:                     |

|_____________________________________________________________________|

|     ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 10-12-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ»        |

|_____________________________________________________________________|

|Մոդուլի դասիչը       |ՀԼԴ 04-09-13                                   |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի տևողությունը |36 ժամ                                         |

|_____________________|_______________________________________________|

|Մոդուլի նպատակը      |Գաղափար տալ ժամանակաշրջանի, հայկական           |

|                     |Վերածննության սկզբնավորման, Շնորհալու, Մխիթար  |

|                     |Գոշի ստեղծագործությունների, «Սասունցի Դավիթ»   |

|                     |էպոսի, Գր. Նարեկացու տաղերի և  «Մատյան         |

|                     |ողբերգության պոեմի մասին:                      |

|_____________________|_______________________________________________|

|Մուտքային պահանջներ  |Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը     |

|                     |նախապես պետք է կարդացած լինի Ներսես Շնորհալու  |

|                     |«Ողբ Եդեսիոյ» պոեմը և  հանելուկները, Մխիթար    |

|                     |Գոշի առակները, «Սասունցի Դավիթ» էպոսը,         |

|                     |Գր. Նարեկացու տաղերը և  «Մատյան Ողբերգության»  |

|                     |պոեմը:                                         |

|_____________________|_______________________________________________|

|Գնահատման կարգը      |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր   |

|                     |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների|

|                     |բավարար մակարդակի ապահովումն է:                |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կարողանա վերլուծել Ներսես Շնորհալու «Ողբ       |

|արդյունք 1.          |Եդեսիոյ» պոեմը, իմանա հանելուկների և           |

|                     |շարականների մասին                              |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է ընդհանուր պատկերացում տալ      |

|                     |Շնորհալու ապրած ժամանակաշրջանի մասին,          |

|                     |բ. կարողանում է պատմել Շնորհալու կյանքը,       |

|                     |գ. կարողանում է ընդհանուր գաղափար տալ նրա      |

|                     |շարականների,գանձերի, տաղերի և  հանելուկների    |

|                     |մասին,                                         |

|                     |դ. վերլուծում է «Ողբ Եդեսիոյ» պոեմը,           |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կարողանա ներկայացնել Մխիթար Գոշի առակները,     |

|արդյունք 2.          |կարողանա դասդասել ըստ թեմատիկայի, խոսել        |

|                     |«Դատաստանագրքի» մասին                          |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է ներկայացնել առակի ժանրը,       |

|                     |առակագրությունը մինչև  Գոշը,                   |

|                     |բ. կարողանում է պատմել Մ. Գոշի կյանքի մասին,   |

|                     |գ. կարողանում է վերլուծել սոցիալական բողոք     |

|                     |պարունակող առակները,                           |

|                     |դ. կարողանում է վերլուծել Գոշի միապետական      |

|                     |հայացքներն արտահայտող առակները,                |

|                     |ե. կարողանում է ընդհանուր պատկերացում տալ      |

|                     |«Դատաստանագիրք հայոց» աշխատության և  նրա արժեքի|

|                     |մասին:                                         |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կարողանա պատմել «Սասունցի Դավիթ» էպոսի սյուժեն,|

|արդյունք 3.          |վերլուծել կերպարները                           |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. ներկայացնում է հայ ժողովրդի հերոսական էպոսի |

|                     |ձևավորման  ժամանակաշրջանը, պատմական հիմքը և    |

|                     |գաղափարական բովանդակությունը,                  |

|                     |բ. թվարկում է էպոսի ասացողներին, տարբերակները, |

|                     |Գարեգին Սրվանձտյանի և  Մանուկ Աբեղյանի ավանդը, |

|                     |գ. կարողանում է պատմել չորս ճյուղերի սյուժեն,  |

|                     |դ. կարողանում է բնութագրել էպոսի գլխավոր       |

|                     |հերոսներին,                                    |

|                     |ե. կարողանում է ներկայացնել էպոսի գեղարվեստական|

|                     |արժեքը, պատկերավորման արտահայտչական միջոցները: |

|_____________________|_______________________________________________|

|ՈՒսումնառության      |Կարողանա վերլուծել Նարեկացու «Մատյան           |

|արդյունք 4.          |ողբերգության» պոեմը և  տաղերը:                 |

|_____________________|_______________________________________________|

|Կատարման չափանիշներ  |ա. կարողանում է պատմել Նարեկացու կյանքը և  նրա |

|                     |շուրջ ստեղծված ավանդույթները                   |

|                     |բ. կարողանում է վերլուծել «Մատյան ողբերգության»|

|                     |պոեմը` վերհանելով հետևյալ  գաղափարները`        |

|                     |ապաշխարողի ինքնաձաղկումը պոեմում, մարդ և       |

|                     |Աստված հարաբերությունը պոեմում, մարդ և  սատանա |

|                     |հարաբերությունը պոեմում, բանաստեղծի միստիցիզմը |

|                     |պոեմում, երկվությունը, կասկածը, հույսը պոեմում,|

|                     |դարաշրջանի գեղարվեստական լայն ընդգրկումը և     |

|                     |արատների քննադատությունը պոեմում, պոեմի        |

|                     |արվեստը:                                       |

|                     |գ. կարողանում է վերլուծել «Տաղ ծննդյան», «Տաղ  |

|                     |Վարդավառի», «Տաղ հայտնության» և  «Տաղ          |

|                     |հարության» ստեղծագործությունները, անգիր ասել   |

|                     |հատվածներ վերոհիշյալ տաղերից,                  |

|                     |դ. կարողանում է խոսել տաղերի գեղարվեստական     |

|                     |արժանիքների մասին                              |

|_____________________________________________________________________|

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
07.12.2009
N 1058-Ն
Հրաման