040.0696.061198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 1998 թ. թիվ 695
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՎԱՆԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՍՏԱՆԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՆՈՒՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Հարթավանի, Արարատի մարզի Այգեստանի, Կոտայքի մարզի Սևաբերդի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների, Արարատի մարզի Մրգանուշի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 242688 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Հարթավանի, Արարատի մարզի Այգեստանի և Մրգանուշի, Կոտայքի մարզի Սևաբերդի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան համաձայն թիվ թիվ 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 6-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 6-ի թիվ 696 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերի
կապված Արագածոտնի մարզի Հարթավանի, Արարատի
մարզի Այգեստանի և Կոտայքի մարզի Սևաբերդի
գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ
ընտրությունների նախապատրաստման և
անցկացման հետ
_______________________________________________________________________
N/N Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_______________________________________________________________________
1 . Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) 16000
2 . Հրատարակչական ծախսեր 7000
3 . Քարոզչական աշխատանքների կազմակերպման
ծախսեր 7000
4 . Տրանսպորտային ծախսեր 5000
5 . Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6 . Գործուղման ծախսեր 9000
7 . Գրասենյակային ծախսեր 3000
______________________________________________________________
ընդամենը 50000
3 համայնքային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (3 x 50000 դրամ) 150000
Ընտրողների ցուցակների մեքենագրման
ծախսեր (2496 ընտրող x 5 դրամ) 12480
Ընտրական քվեաթերթիկի տպագրության
ծախսեր (2496 ընտրող x 3 դրամ) 7488
_____________________________________________________________
Ընդամենը 169968
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 6-ի թիվ 696 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերի
կապված Արարատի մարզի Մրգանուշի գյուղական
համայնքների ղեկավարների արտահերթ
ընտրությունների նախապատրաստման և
անցկացման հետ
_______________________________________________________________________
N/N Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_______________________________________________________________________
1 . Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 8000 դրամ x 0,5 ամիս) 16000
2 . Տրանսպորտային ծախսեր 2500
3 . Փոստ, հեռախոս, հեռագիր 1500
4 . Գործուղման ծախսեր 4500
7 . Գրասենյակային ծախսեր 1500
______________________________________________________________
ընդամենը 18000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(740 ընտրող x 3 դրամ) 2220
_____________________________________________________________
Ընդամենը 20220
Հավելված թիվ 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 6-ի թիվ 696 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի
կապված Արագածոտնի մարզի Հարթավանի, Արարատի
մարզի Այգեստանի և Կոտայքի մարզի Սևաբերդի
գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ
ընտրությունների նախապատրաստման և
անցկացման հետ
_______________________________________________________________________
N/N Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_______________________________________________________________________
1 . Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ 8000
2 . Տրանսպորտային ծախսեր 5000
3 . Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4 . Գրասենյակային ծախսեր 1000
____________________________________________________________
ընդամենը 15000
3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(3 x 15000 դրամ) 45000
Հավելված թիվ 4
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 6-ի թիվ 696 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի
կապված Արարատի մարզի Մրգանուշի գյուղական
համայնքների ղեկավարների արտահերթ
ընտրությունների նախապատրաստման և
անցկացման հետ
_______________________________________________________________________
N/N Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_______________________________________________________________________
1 . Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ
(0,5 ամիս x 8000 դրամ) 4000
2 . Տրանսպորտային ծախսեր 2500
3 . Փոստ, հեռախոս, հեռագիր 500
4 . Գրասենյակային ծախսեր 500
______________________________________________________________
Ընդամենը 7500