Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԱՐԱՏ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԱՐԱՐԱՏ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐ ...

 

 

040.0697.091198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 1998 թվականի թիվ 697

 

«ԱՐԱՐԱՏ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Ֆերսթ Դայնսթի Մայնզ Արմենիա» ընկերության հետ Հայաստանի Հանրապետությունում ազնիվ մետաղների արդյունահանման «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու վերաբերյալ հիմնադիր փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

i

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրել «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերությանը «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իր բաժնեմասի` 22,1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի դիմաց ներդնել հիմնական և շրջանառու միջոցները` 6000000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ներդրման արժեքով, ինչպես նաև լեռնակապիտալ (հողային) աշխատանքների չհատուցված կապիտալ ծախսերը` 16095000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ներդրման արժեքով:

(1-ին կետի ա ենթակետը խմբ. 03.07.00 թիվ 346 որոշում)

բ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովն ներկայացնել «Ֆըրսթ Դայնսթի Մայնզ Արմենիա» ընկերության ներկայացրած Սոթքի ու Մեղրաձորի հանքավայրերի, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի վերակառուցման և վերազինման տեխնիկա-տնտեսական հիմնավորումը (Ֆիսիբիլիթի Սթադի).

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ ընդերքից օգտվելու արտոնագրեր:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

ա) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված տեխնիկատնտեսական հիմնավորումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել տեղեկանք Սոթքի ու Մեղրաձորի հանքավայրերի օգտակար հանածոների պաշարների մասին.

բ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրից 20 (քսան) կիլոմետր շառավղով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրից 10 (տասը) կիլոմետր շառավղով և այդ հանքավայրերից 10-20 (տասից քսան) կիլոմետր շառավղով տարածքներում հայտնաբերված այն հանքավայրերի և հանքաերևակումների ցանկը, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ պետական ընկերությունների և անհատ ձեռներեցների կողմից իրականցվում է երկրաբանական հետախուզություն.

գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրում և դրանից 20 (քսան) կիլոմետր շառավղով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրում և դրանից 10 (տասը) կիլոմետր շառավղով և այդ հանքավայրերից 10-20 (տասից քսան) կիլոմետր շառավղով տարածքներում, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում նշված հանքավայրերի և հանքաերևակումների երկրաբանահետախուզական աշխատանքները շարունակելու և այդ տարածքներում ոսկու և այլ ազնիվ մետաղների հանքավայրերը հետախուզելու իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.

դ) երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում նշված տարածքներում հետախուզական աշխատանքներ ծավալելու համար «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ համապատասխան արտոնագրեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել այդ աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումը.

ե) հայտնաբերված հանքավայրերի շահագործման նախապատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել ընդերքից օգտվելու մասին համապատասխան պայմանագրեր.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում նշված հանքավայրերի և հանքաերևակումների երկրաբանական ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը`

ա) հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետի «գ» և 2-րդ կետի «գ» ենթակետերի համաձայն «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտոնագրերը և նրա հետ կնքված ընդերքից օգտվելու մասին պայմանագրերը նշված ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան լեռնահատկացում.

բ) հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում նշված արտոնագրերը և հետախուզական աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումը հաստատող փաստաթղթերը` «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան լեռնահատկացում:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետներին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրերից օգտվելու համաձայնություն.

բ) հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետի «գ» , 2-րդ կետի «զ» և 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտոնագրերը, դրա հետ կնքված` ընդերքից օգտվելու մասին պայմանագրերը և կատարված լեռնահատկացումը` նշված ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել հողահատկացումը.

գ) հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում նշված տարածքներում հետախուզական աշխատանքներ ծավալելու նպատակով «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտոնագրերը և սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն կատարված լեռնահատկացումը` հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշված ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան հողահատկացում:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացնող տնտեսական գործունեության ընթացքում ավելացված արժեքի հարկի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կողմից նշված ընկերության նկատմամբ պարտք առաջանալու և չմարվելու դեպքում մարումն իրականացնել` այդ գումարները հաշվանցելով նշված ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին ունեցած այլ պարտավորությունների հետ:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտահանվող ոսկու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել ոսկու արտահանման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևակերպումը:

7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայաստանի Հանրապետության երկաթուղու փոխադրումների» պետական փակ բաժնետիրական ընկերության միջև` շահագործվող հանքավայրերից արդյունահանվող հանքաքարը երկաթուղով Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա փոխադրելու և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից դեպի նշված հանքավայրերը այլ բեռների փոխադրման մասին պայմանագրի կնքումը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրած ոսկին ազատ իրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.1998
N 697
Որոշում