Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ Պ ...

 

 

040.1258.300910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1258-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ ու 18-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն կետում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` հին և խարխուլ շինություններով, տարերայնորեն տեղադրված մետաղյա և քարե ավտոտնակներով, որոնց փոխարեն պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի: Ամբողջ բակային տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, համալրվի կանաչապատ տարածքներով և խաղահրապարակներով, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,

բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի և դրա հիման վրա մշակված բակային տարածքների վերականգնման հայեցակարգի` տվյալ տարածքի համար նախատեսված է խարխուլ շենք-շինությունների իրացում` տեղում նոր կառույցի իրականացմամբ` ապահովելով ներդաշնակ կառուցապատում, ինչպես նաև Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածության նվազեցում` կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի հաշվին.

2) սույն կետում նշված քաղաքաշինական ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մաս կազմող հանգույցներ,

բ. անհնար է ապահովել տարածքների ջրամատակարարումը, ջրահեռացումը և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերող է «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող լիազոր մարմինը Երևանի քաղաքապետն է.

3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի, որում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

4) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2012 թվականի հունվարի 1-ն է.

5) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի, որում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

3. Լիազորել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 7-օրյա ժամկետում պետության անունից կնքել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագիր.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ որոշումը մնացած մասով ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 9-ի

N 1258-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ` ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |           Գտնվելու վայրը և  նկարագիրը            |Նկարագրության |

|ը/կ|                                                  |արձանագրության|

|   |                                                  |կազմման       |

|   |                                                  |ժամկետը       |

|___|__________________________________________________|______________|

| 1 |                         2                        |        3     |

|___|__________________________________________________|______________|

|1. |Նալբանդյան փողոցի N 102 շենքի բակում ավտոտնակներ, |     4 ամիս   |

|   |Նալբանդյան փողոցի N 102/1, Նալբանդյան փողոցի      |              |

|   |N 102/2, Նալբանդյան փողոցի NN 102 և  104 շենքերի  |              |

|   |բակում խանութ, Նալբանդյան փողոցի N 104 շենքի      |              |

|   |բակում խորդանոցներ, Նալբանդյան փողոցի N 104/2,    |              |

|   |Նալբանդյան փողոցի N 106 շենքի բակում ավտոտնակներ, |              |

|   |Նալբանդյան փողոցի N 106/1, Նալբանդյան փողոցի N 110|              |

|   |շենքի բակում ավտոտնակներ, Թումանյան փողոցի N 13   |              |

|   |շենքի բակում ավտոտնակներ, Թումանյան փողոցի N 14   |              |

|   |շենքի բակում ավտոտնակ, Թումանյան փողոցի N 16 շենքի|              |

|   |բակում ավտոտնակներ և  խորդանոցներ, Թումանյան      |              |

|   |փողոցի N 16-1 հասցեում ավտոտնակ, Թումանյան փողոցի |              |

|   |N 18 շենքի բակում ավտոտնակներ և  ենթակայան,       |              |

|   |Թումանյան փողոցի N 18-3, Թումանյան փողոցի N 18/5, |              |

|   |Թումանյան փողոցի N 18ա հասցեում բնակելի տուն և    |              |

|   |ավտոտնակ, Թումանյան 1-ին նրբանցքի N 13 շենքի      |              |

|   |բակում հողատարածք, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների)|              |

|   |փողոցի N 13 շենքի բակում խորդանոցներ, Ավագ        |              |

|   |Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի NN 13 և  15     |              |

|   |շենքերի բակում ավտոտնակներ և  բնակելի տներ, Ավագ  |              |

|   |Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 15 հասցեում   |              |

|   |բնակելի տուն, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների)     |              |

|   |փողոցի N 17, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների)      |              |

|   |փողոցի N 19 հասցեում բնակելի տներ, Ավագ Պետրոսյան |              |

|   |(Մետաղագործների) փողոցի N 21 հասցեում բնակելի տներ|              |

|   |Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 21/2,    |              |

|   |Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 28,      |              |

|   |Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 4/8, Ավագ|              |

|   |Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 4/9,          |              |

|   |Սայաթ-Նովայի պողոտայի N 18 շենքի բակում           |              |

|   |ավտոտնակներ և  բնակելի տներ                       |              |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 9-ի

N 1258-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

 

ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ (ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔ Տ~9054 ՔԱՌ. Մ)

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.2010
N 1258-Ն
Որոշում