030.0202.160910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար պարգևատրել.
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`
Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյանին դաշնակահարուհի, Երևանի
Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիայի պրոֆեսոր
Մովսես Խորենացու մեդալով`
Անտոնիա Արսլանին գրող (Իտալիա)
Արթուր Սամվելի Գասպարյանին բալետի պարող, խորեոգրաֆ
նարեկ Օհանի Դուրյանին դերասան, թատրոնի ռեժիսոր
Տանյա Բագրատի Հայրապետյանին ջութակահարուհի
Սիմոն Պարգևի Հովհաննիսյանին կոմպոզիտոր
Սիլվա Մկրտչի Մեքինյանին «Հայաստանի նոր անուններ»
ծրագրի հիմնադիր և ղեկավար
Էդուարդ Զավենի Շախիկյանին քանդակագործ
Ռիտա Դանիելի Շառոյանին մշակութաբան, հեռուստալրագրող,
«Հայ Արտ» մշակութային կենտրոնի
տնօրեն
Լուսիկ Ժորժիկի Սամվելյանին գեղանկարչուհի:
(Լուսիկ Ագուլեցի)
16 սեպտեմբերի 2010 թվականի
ՆՀ-202-Ա