030.0211.160910
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, բարձրարվեստ բեմական գործունեության և բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհել.
 
     Ազատ Նիկոլի Գասպարյանին         Գ. Սունդուկյանի անվան ազգային
                                     ակադեմիական թատրոնի դերասան
 
     Կարեն Գուրգենի Ջանիբեկյանին     Գ. Սունդուկյանի անվան ազգային
                                     ակադեմիական թատրոնի դերասան:
 
16 սեպտեմբերի 2010 թվականի
ՆՀ-211-Ա