041.0622.091198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 1998 թ. թիվ 622
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈԼԱՆԴԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության տնտեսությանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով 1998 թվականի նոյեմբերի 18-21-ը Հոլանդիա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն հետևյալ կազմով`
Ա. Դարբինյան - ՀՀ վարչապետ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին
տեղակալ
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարի առաջին տեղակալ
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի տեղակալ
Լ. Արևշատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի
տեղակալ
Վ. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Գ. Եղիազարյան - «Զարգացման հայկական
գործակալություն» պետական փակ
բաժնետիրական ընկերության գործադիր
տնօրեն
2. Սահմանել, որ Ա. Դարբինյանի, Լ. Արևշատյանի և Վ. Ղազարյանի Հոլանդիա գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս և օրապահիկ) կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի հաշվին, Կ. Գալուստյանինը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Մ. Ձավարյանինը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Է. Մուրադյանինը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Ն. Երիցյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, իսկ Գ. Եղիազարյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության անդամների Հոլանդիայում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպական հանձնաժողովի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Հոլանդիա մեկնելու հետ կապված հարցերը: