ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
30 սեպտեմբերի 2010 թվականի N 38
19. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2011 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թ. սեպտեմբերի 30-ի
նիստի N 38 արձանագրային
որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2011 թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:
Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ Կառավարության 2005 թ. նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թթ. ռազմավարության» հիմնական ուղղությունները, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները: Ծրագիրը համահունչ է ՀՀ Կառավարության 2008 թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1207-Ն որոշմամբ հաստատված Կայուն զարգացման ծրագրի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի և «Հաշմանդամների իրավունքների և հասարակական կյանքում նրանց լիարժեք մասնակցության խթանման, հաշմանդամների կյանքի որակի բարելավման» 2006-2015 թթ. Եվրոխորհրդի գործողությունների ծրագրի դրույթներին:
Տարեկան ծրագրի հիմնական խնդիրներն են`
- հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
- հաշմանդամների սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործումը,
- հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը,
- հաշմանդամների խնամքի, բժշկական և սոցիալական սպասարկման կազմակերպումը,
- հաշմանդամների կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն
- ու զբաղվածության խթանումը,
- հաշմանդամների ներգրավումը մարզական և մշակութային ծրագրերում,
- հաշմանդամների հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,
- պետության և հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամների հիմնախնդիրների վրա:
ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հաշմանդամության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և պետական նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանը:
Շարունակվել են իրականացվել աշխատանքներ 2005 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարության հավանությանն արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թթ. ռազմավարության» դրույթների իրականացման ուղղությամբ:
Կազմակերպվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների, նրա վավերացման հետ կապված հարցերի, ինչպես նաև հաշմանդամների հիմնահարցերի լայն քննարկումներ:
Կոնվենցիան վավերացվել է 2010 թ. մայիսին, ինչը ենթադրում է օրենսդրական բարեփոխումներ, հաշմանդամներին հասարակություն ներառելուն ուղղված նոր քայլեր, գործող ծրագրերի խթանում, հաշմանդամների հիմնախնդիրների լուծման նորովի մոտեցումներ:
Մասնավորապես մշակվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչն ապահովում է ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների ներառումը:
Չնայած պետությունը հաշմանդամության ոլորտում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, տարեցտարի ընդլայնում է վերականգնողական կամ այլ պարագաների տեսականին, այնուամենայնիվ դրանք ունեն սոցիալական պաշտպանության կամ աջակցության ուղղվածություն: Նոր օրենքի ընդունումը բխում է հաշմանդամության բժշկական մոդելից սոցիալական մոդելին անցման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունից սոցիալական ներառման և նրանց նկատմամբ ամեն տեսակ խտրականության բացառման քաղաքականության մշակման անհրաժեշտությունից: Հանրապետությունում իրականացվող բոլոր միջոցառումների` օրենսդրական և գործնական, վերջնանպատակը պետք է լինի հաշմանդամություն ունեցող անձին հասարակություն ներառելը:
Աշխատանքներ են տարվում նաև աշխատունակության աստիճանի գնահատման հիման վրա հաշմանդամության սահմանման նոր մոդելին անցման հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը տարվա ընթացքում կներկայացվի ՀՀ Կառավարություն:
Որդեգրելով հաշմանդամության գաղափարախոսության նոր` սոցիալական մոդելը, մեր պետությունը փորձ է կատարում ստեղծել մի համակարգ, որի հիմքում դրված լինի հաշմանդամություն ունեցող անձի պահպանված աշխատանքային կարողությունների գնահատումը և ըստ այդմ` վերականգնողական գործընթացի կազմակերպումը, կենսաթոշակի նշանակումը, ինչպես նաև սոցիալական աջակցության այլ տեսակների որոշումն ու հաշմանդամություն ունեցող անձին ներառումը հասարակություն: Թերևս, կան որոշակի խոչընդոտներ այս մոդելին անցնելու դեպքում, ինչն էլ հարթելու և լրացուցիչ սոցիալական լարվածությունից խուսափելու ուղիներ է փնտրում աշխատանքային խումբը:
Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայություններն ավելի մատչելի դարձնելու նպատակով մշակվել է «ՀՀ Կառավարության 2007 թ. ապրիլի 12-ի N 453-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, որն արդեն ուղարկվել է ՀՀ Կառավարություն: Որոշման նախագծի նպատակն է հստակեցնել հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և տեխնիկական այլ միջոցների տրամադրման հետ կապված հարաբերությունները, բարելավել վերականգնողական գործընթացը` ապահովելով հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Վիճակագրական տվյալների համաձայն` 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված 179257 հաշմանդամներից 64%-ը աշխատանքային տարիքի են, որոնցից զբաղված է միայն 8-9%-ը:
Հաշմանդամների զբաղվածության ապահովման խնդիրը շարունակում է մնալ սոցիալական ոլորտի դժվար լուծելի հիմնախնդիրների շարքում: «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում հաշմանդամներն ամրագրվել են որպես աշխատաշուկայում անմրցունակ խումբ և, որպես այդպիսիք, նրանց համար ստեղծվել են լրացուցիչ երաշխիքներ, ինչպես նաև նշված օրենքում նախատեսվում է կատարել փոփոխություններ` գործատուի մոտ աշխատատեղերի հարմարեցման, մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող հաշմանդամների համար աշխատանքային պրակտիկայի կազմակերպման վերաբերյալ դրույթներով:
Նշված օրենքով սահմանված են աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձանց 7 խմբեր, որոնցից առաջինը հաշմանդամություն ունեցող անձինք են:
Հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից իրականացվող զբաղվածության կարգավորման ծրագրերից, մասնավորապես`
- հաշմանդամների համար իրականացվում է «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» (առավելագույն տևողությունը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների համար 2 տարի),
- հաշմանդամների մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման,
- ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցության,
- վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման:
- հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նպատակով, ոլորտի հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ, կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ հաշմանդամների համար:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հ/կ-ի Էջմիածնի ուսումնաարտադրական կազմակերպությունում և Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունում ստեղծվել են փորձնական սոցիալական ձեռնարկություններ:
Սոցիալական ձեռնարկությունների հիմնումը ուղղված է մի կողմից հաշմանդամ անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ու նրանց համար հնարավորինս հավասար պայմանների ապահովմանը, մյուս կողմից նրանց աշխատանքային ներուժը հասարակությանը ի շահ ներդնելուն:
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության գործընթացը խթանելու, համայնքի կյանքում նրանց ներգրավելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» բարեգործական հիմնադրամի միջև 02.07.2010 թ. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` «Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում որպես խոստումնալից աշխատուժ» համագործակցության ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Երևանի Էրեբունի, Նուբարաշեն համայնքներում: Այն հիմնականում ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային կարողությունների գնահատմանը, աշխատատեղերի հարմարեցմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, ինչպես նաև իրազեկման մակարդակի բարձրացմանը:
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Կրթության մասին» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները կանոնակարգում են հաշմանդամների և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց կրթության հարցերը:
2009-2010 թվականներին շարունակվել են աշխատանքները հատուկ կրթության կարիք ունեցող անձանց համար նախատեսված միջոցառումների և ներառական կրթության ընդլայնման և բարելավման ուղղությամբ:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը 2010 թվականին կազմակերպվել է հանրապետության 32 նախադպրոցական, 45 ներառական կրթություն իրականացնող հանրակրթական, 24 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնում:
Ապահովվում է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, առնվազն անցումային միավոր ստացած հաշմանդամների, ինչպես նաև ուսման ընթացքում հաշմանդամ դարձած անձանց համար:
Տարեցտարի մեծ ուշադրություն է դարձվում պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական տեխնիկական պարագաների տեսականու ընդլայնման, որակի բարձրացման վրա, երեխաների ու երիտասարդ հաշմանդամների համար ձեռք են բերվում եվրոպական արտադրության լսողական սարքեր:
2009 թ. հաշմանդամներին հատկացվել է 15209 պրոթեզաօրթոպեդիկ պարագա, 396 սայլակ, 1348 լսողական սարք (այդ թվում 298 եվրոպական արտադրության), ինչպես նաև այլ վերականգնողական պարագաներ: 2010 թվականին շարունակվում են իրականացվել նշված ծրագրով նախատեսված աշխատանքները:
Իրականացվում են հասցեական ծրագրեր` ուղղված որոշակի խնդիրներ ունեցող հաշմանդամների հասարակություն ինտեգրելուն:
Շարունակվում են աչքի պրոթեզավորման և ձայնաստեղծ սարքերով ապահովման ծրագրերը: 2010 թվականին ձայնաստեղծ սարքերով կապահովվեն 100 հաշմանդամներ, իսկ աչքի պրոթեզավորում կստանա 70 հաշմանդամ:
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց համար, առանց այլ անձի օգնության, սովորելու և աշխատելու համար պայմաններ ապահովելու նպատակով, 2008 թվականից պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է «Արև» համակարգով համակարգիչների տրամադրման ծրագիրը, որը հաշմանդամների համար նախատեսում է նշված համակարգով համակարգչային ուսուցում և համակարգչային տեխնիկայով ապահովում: Այդ ծրագրում 2010 թվականին նախատեսված է և ծառայություն կստանա 20 հաշմանդամ:
Շարունակվում է տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամների համար հատուկ տառատեսակներով (Բրայլյան) գրքերի տպագրության, տետրերի պատրաստման, «Խոսող գրքերի» ձայնագրության ծրագիրը: 2010 թ. համար նշված ծրագրի ծավալները պահպանվել են:
«Հայաստանի կույրերի միավորում» հ/կ-ին տրամադրվում է փոխհատուցում ավելացված արժեքի հարկի վճարման, ինչպես նաև մասնակի փոխհատուցում (81.5%-ով) պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու համար:
Հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնումն իրականացվում է «Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնում, «Սթրես-կենտրոն» ՓԲԸ-ում, ինչպես նաև Միջազգային Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական, Գյումրու վերականգնողական, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոններում, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում, «Արարատ» մոր և մանկան կենտրոններում և այլն:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում կարևոր տեղ ու դեր ունի հաշմանդամներին խնամքի և սոցիալական սպասարկման տրամադրման ծառայությունների համակարգը:
Հաշմանդամների խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
Կարևորելով հաշմանդամներին սոցիալական ծառայություններ տրամադրող համայնքային ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Առաքելություն Հայաստան», «Հույսի կամուրջ» և «Փրկություն» հասարակական կազմակերպություններին:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և այդ ոլորտում գործող հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությունն ապահովելու, իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել և գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը քննարկել է մարզային հանձնաժողովների աշխատանքների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովման գործընթացի, հաշմանդամների զբաղվածության խնդիրների, իրականացվող ծրագրերի և նախատեսվող միջոցառումների վերաբերյալ հարցերը:
Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են հաշմանդամների համար հավասար պայմաններ և հավասար հնարավորություններ ապահովելու հարցերը: Այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովների հետ: 2010 թ. մոնիթորինգ է կատարվել Արագածոտնի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում, տեղերում կազմակերպվել են ուսումնասիրություններ, քննարկումներ, տրվել են մեթոդական ցուցումներ:
Հանձնաժողովն իր նիստերի ընթացքում քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, դրանց հնարավոր լուծումների և խոչընդոտների վերաբերյալ հարցեր, առաջարկվել է հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ստեղծել ինտերնետային կայք:
Ազգային հանձնաժողովի նիստի հաստատման է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2009 թվականի ազգային զեկույցը:
2009 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարվել է հաշմանդամների խնդիրների իրազեկման միամսյակ, որի շրջանակներում հրավիրվել են մամուլի ասուլիսներ, կազմակերպվել է ոլորտում իրականացվող ծրագրերի և աշխատանքների ցուցահանդես, տեղի են ունեցել հանդիպումներ համալսարանների ուսանողների հետ, հայտարարվել է մրցույթ հաշմանդամության թեմայով լավագույն լրագրողական աշխատանքի համար, կազմակերպվել է արվեստի աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացվել են բոլոր մարզերի հաշմանդամ երեխաների և երիտասարդների աշխատանքները: Միամսյակի ընթացքում կազմակերպվել է լրատվամիջոցների մինի ֆուտբոլի մրցաշար` «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով: Մրցաշարի նպատակը եղել է հաշմանդամ անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը: Նույն գաղափարախոսության շրջանակներում 2010 թ. հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է շախմատի մրցաշար, որին մասնակցում էին հաշմանդամ և ոչ հաշմանդամ անձիք:
Հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման նպատակով հեռուստատեսությամբ պարբերաբար ցուցադրվել են հասարակական կազմակերպությունների պատրաստած սոցիալական տեսահոլովակներ:
Հաղորդումներ են հեռարձակվել նաև նախարարության կողմից պատրաստվող «Սոցիալական երկխոսություն» հաղորդաշարի շրջանակներում:
Նման աշխատանքներն ունեն շարունակական բնույթ:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է այլ նախարարությունների, գերատեսչությունների, հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Ինչպես անցած տարիներին, այնպես էլ 2011 թ. իրականացվելու են հաշմանդամների սոցիալական պաշտպանության և նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում 2011 թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են հաշմանդամների իրավունքների ու շահերի պաշտպանությունից, հաշմանդամներին հասարակություն ինտեգրելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ ստեղծելու և հավասար հնարավորություններ ապահովելու, հաշմանդամների բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելու, հաշմանդամ երեխաների ներառական կրթության ու հաշմանդամների զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
Իրականացվելու են աշխատանքներ հաշմանդամների հիմնախնդիրը կանոնակարգող ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը հետևողական աշխատանքներ է իրականացնելու հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ավելի է ընդլայնվելու համագործակցությունը հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն ուղղված 2011 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 10 հիմնական ուղղություններով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թ. սեպտեմբերի 30-ի
նիստի N 38 արձանագրային
որոշման
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2011 թ. տարեկան ծրագրով
նախատեսված միջոցառումների ցանկ
._____________________________________________________________________.
|Հ/|Միջոցառման |Պատասխանատու|Կատարման|Ֆինանսավոր|Ակնկալվող |
|Հ |անվանումը |կատարողը |ժամկետը |ման չափը |արդյունքը |
| | | | |և | |
| | | | |աղբյուրը | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|1 |Հաշմանդամություն | | | | |
| |ունեցող անձանց | | | | |
| |իրավունքների | | | | |
| |պաշտպանությանն | | | | |
| |ուղղված | | | | |
| |միջոցառումներ | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|1.|«Հաշմանդամություն |ՀՀ աշխատանքի|Օրենքի |ֆինանսա- |Հաշմանդամների |
|1 |ունեցող անձանց |և սոցիալա- |ընդունու|վորում չի |իրավունքների |
| |իրավունքների |կան հարցերի |մից հետո|պահանջվում|պաշտպանության,|
| |պաշտպանության և |նախարարու- | | |նրանց համար |
| |սոցիալական |թյուն | | |հավասար |
| |ներառման մասին» | | | |պայմանների |
| |ՀՀ օրենքի | | | |ստեղծման ու |
| |կիրարկում | | | |հավասար հնարա-|
| | | | | |վորությունների|
| | | | | |ապահովման |
| | | | | |սկզբունքների |
| | | | | |վրա հիմնված |
| | | | | |համապատասխան |
| | | | | |մեխանիզմների |
| | | | | |մշակում |
|__|__________________|____________|________|__________|______________|
|1.|Հաշմանդամների |ՀՀ աշխատանքի|2-րդ |ֆինանսա- |Հաշմանդամների |
|2 |իրավունքների |և սոցիալա- |կիսամյակ|վորում չի |իրավունքների |
| |պաշտպանության և |կան հարցերի | |պահանջվում|պաշտպանության,|
| |սոցիալական |նախարարու- | | |նրանց համար |
| |ներառման մասին ՀՀ |թյուն | | |հավասար |
| |օրենքի կիրառումն | | | |պայմանների |
| |ապահովող | | | |ստեղծման ու |
| |ենթաօրենսդրական | | | |հավասար |
| |ակտերի մշակում և | | | |հնարավորու- |
| |ընդունում | | | |թյունների |
| | | | | |ապահովման |
| | | | | |սկզբունքների |
| | | | | |վրա հիմնված և |
| | | | | |համապատասխան |
| | | | | |մեխանիզմներ |
| | | | | |ապահովող |
| | | | | |օրենսդրական |
| | | | | |դաշտ |
|__|__________________|____________|________|__________|______________|
|1.|Աշխատունակության |ՀՀ աշխատանքի|Տարվա |ֆինանսա- |Հաշմանդամու- |
|3 |աստիճանի գնահատման|և սոցիալա- |ընթաց- |վորում չի |թյան սահմանման|
| |հիման վրա |կան հարցերի |քում |պահանջվում|գործընթացի |
| |հաշմանդամության |նախարարու- | | |հստակեցում, |
| |սահմանման նոր |թյուն | | |անձի պահպանված|
| |մոդելին անցման | | | |աշխատունակու- |
| |հայեցակարգի | | | |թյան գնահատում|
| |դրույթների | | | | |
| |իրականացման | | | | |
| |աշխատանքների | | | | |
| |կազմակերպում | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|1.|Հաշմանդամների |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Հաշմանդամների |
|4 |տվյալների բազայի |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |և նրանց |
| |կատարելագործման և |կան հարցերի |քում |(18119.7 |մատուցված |
| |շահագործման |նախարարու- | |հազ. դրամ)|ծառայություն- |
| |աշխատանքների |թյուն, | | |ների (պրոթեզա-|
| |իրականացում |«Նորք» տեղե-| | |օրթոպեդիկ և |
| | |կատվավերլու-| | |վերականգնողա- |
| | |ծական | | |կան պարագաների|
| | |կենտրոն | | |տրամադրում) |
| | |(համաձայնու-| | |տվյալների |
| | |թյամբ) | | |բազայի |
| | | | | |ստեղծում |
|__|__________________|____________|________|__________|______________|
|2 |Հաշմանդամություն | | | | |
| |ունեցող անձանց | | | | |
| |համար հավասար և | | | | |
| |մատչելի պայմանների| | | | |
| |ապահովում. | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|2.|ՀՀ Կառավարության |ՀՀ |Նոյեմբե-|ֆինանսա- |Հաշմանդամների |
|1 |2004 թ. հունիսի |էկոնոմիկայի |րի 2-րդ |վորում չի |համար հավասար |
| |10-ի |նախարարու- |տասնօր- |պահանջվում|հնարավորու- |
| |«Հյուրանոցային |թյուն |յակ | |թյունների |
| |ծառայություններ | | | |և մատչելի |
| |մատուցելու կարգն | | | |պայմանների |
| |ու պայմանները | | | |ապահովում |
| |սահմանելու, | | | | |
| |հյուրանոցային | | | | |
| |տնտեսության | | | | |
| |օբյեկտների | | | | |
| |որակավորման | | | | |
| |կարգերը և | | | | |
| |որակավորման | | | | |
| |ընթացակարգը | | | | |
| |հաստատելու մասին» | | | | |
| |թիվ 946-Ն որոշման | | | | |
| |մեջ | | | | |
| |փոփոխություններ և | | | | |
| |լրացումներ | | | | |
| |կատարելու մասին» | | | | |
| |ՀՀ Կառավարության | | | | |
| |որոշման նախագիծ | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|3 |Հաշմանդամների | | | | |
| |կրթության և | | | | |
| |մասնագիտական | | | | |
| |ուսուցման ծրագրեր.| | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|3.|Հանրապետությունում|ՀՀ ԿԳՆ, ՀՀ |Տարվա |ՀՀ պետական|1543 երեխայի |
|1 |60 հանրակրթական |մարզպետարան-|ընթաց- |բյուջե |համար |
| |դպրոցում ներառական|ներ, Երևանի |քում |ներառական |ներառական |
| |կրթության |քաղաքապետա- | |կրթության |կրթության |
| |կազմակերպում |րան (համա- | |ծրագրի |ապահովում |
| | |ձայնությամբ)| |շրջանակ- | |
| | | | |ներում | |
| | | | |(842293.1 | |
| | | | |հազ. դրամ)| |
| | | | |Դոնոր | |
| | | | |կազմակեր- | |
| | | | |պություն- | |
| | | | |ներ | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|3.|Կրթության |ՀՀ ԿԳՆ, ՀՀ |Տարվա |ՀՀ պետական|Հատուկ |
|2 |առանձնահատուկ |մարզպետարան-|ընթաց- |բյուջե |կարիքներ |
| |պայմանների կարիք |ներ, Երևանի |քում |(2689529.9|ունեցող 2638 |
| |ունեցող երեխաների |քաղաքապետա- | |հազ. դրամ)|երեխայի |
| |կրթության |րան (համա- | | |կրթության |
| |կազմակերպում 24 |ձայնությամբ)| | |կազմակերպում |
| |հատուկ | | | | |
| |հանրակրթական | | | | |
| |ուսումնական | | | | |
| |հաստատություն- | | | | |
| |ներում | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|3.|Բարձրագույն և |ՀՀ ԿԳՆ |Տարվա |ՀՀ պետական|1-ին և 2-րդ |
|3 |միջին մասնագիտական| |ընթաց- |բյուջե |խմբի և |
| |ուսումնական | |քում | |«հաշմանդամ |
| |հաստատությունների | | | |երեխա» |
| |ընդունելության | | | |կարգավիճակ |
| |ժամանակ վճարովի | | | |ունեցող |
| |համակարգի համար | | | |հաշմանդամու- |
| |առնվազն անցումային| | | |թյուն ունեցող |
| |միավորներ ստանալու| | | |անձանց պետական|
| |դեպքում 1-ին և | | | |պատվերի |
| |2-րդ խմբերի | | | |շրջանակներում |
| |հաշմանդամների, | | | |կրթության |
| |ինչպես նաև | | | |կազմակերպում |
| |հաշմանդամ | | | | |
| |երեխաների համար | | | | |
| |անվճար | | | | |
| |հիմունքներով | | | | |
| |կրթության | | | | |
| |ապահովում | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|3.|Հատուկ կրթության |ՀՀ ԿԳՆ |Տարվա |ՀՀ պետական|Հատուկ |
|4 |ոլորտում | |ընթաց- |բյուջե |կրթության |
| |դասագրքերի, | |քում |(16 000.0 |կարիք ունեցող |
| |ձեռնարկների, | | |հազ. դրամ)|հաշմանդամներին|
| |ուսումնական այլ | | | |ուսումնական |
| |նյութերի մշակում | | | |ձեռնարկներով |
| |և հրատարակում | | | |ապահովում |
|__|__________________|____________|________|__________|______________|
|4 |Հաշմանդամների | | | | |
| |զբաղվածության | | | | |
| |խթանմանն ուղղված | | | | |
| |ծրագրեր. | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|4.|Հաշմանդամների |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|77 հաշմանդամի |
|1 |աշխատանքային |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |աշխատանքային |
| |ունակությունների |կան հարցերի |քում |(13090.0 |ունակություն- |
| |վերականգնում և |նախարարու- | |հազ. դրամ)|ների |
| |մասնագիտական |թյուն | |դոնոր կազ-|վերականգնում |
| |ուսուցման | | |մակերպու- |և մասնագիտա- |
| |կազմակերպում և | | |թյուններ |կան ուսուցում |
| |համակարգում | | |հ/կ-ներ | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|4.|Հաշմանդամներին |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Շուրջ 205 |
|2 |աշխատանքի |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |հաշմանդամի |
| |ընդունելիս |կան հարցերի |քում |(79950.0 |համար |
| |աշխատավարձի |նախարարու- | |հազ. դրամ)|աշխատավարձի |
| |մասնակի |թյուն | | |մասնակի |
| |փոխհատուցում | | | |փոխհատուցում |
| |գործատուին | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|4.|Վարձատրվող |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Շուրջ 50 |
|3 |հասարակական |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |հաշմանդամի |
| |աշխատանքների |կան հարցերի |քում |(8480,8 |ընդգրկում |
| |կազմակերպում |նախարարու- | |հազ. դրամ)|վարձատրվող |
| | |թյուն | |համայնքա- |հասարակական |
| | | | |յին բյուջե|աշխատանքներում|
|__|__________________|____________|________|__________|______________|
|4.|Թափուր |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Հաշմանդամների |
|4 |աշխատատեղերի |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |աշխատանքի |
| |տոնավաճառի |կան հարցերի |քում |(4200.0 |տեղավորման |
| |կազմակերպում, |նախարարու- | |հազ. դրամ/|հնարավորու- |
| |որին կմասնակցեն |թյուն | |նախատես- |թյունների |
| |նաև հաշմանդամները| | |վում է |ընդլայնում |
| | | | |կազմակեր- | |
| | | | |պել 6 | |
| | | | |տոնավաճառ,| |
| | | | |որին | |
| | | | |կմասնակցեն| |
| | | | |նաև հաշ- | |
| | | | |մանդամ- | |
| | | | |ները) | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|4.|Ձեռնարկատիրական |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Շուրջ 10 |
|5 |գործունեությամբ |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |հաշմանդամի |
| |զբաղվելու |կան հարցերի |քում |(143.1 |ֆինանսական |
| |նպատակով պետական |նախարարու- | |հազ. դրամ)|աջակցություն` |
| |գրանցման համար |թյուն | | |ձեռնարկատիրա- |
| |հաշմանդամներին | | | |կան գործունեու|
| |տրամադրվող | | | |թյամբ |
| |ֆինանսական | | | |զբաղվելու |
| |աջակցություն | | | |նպատակով |
|__|__________________|____________|________|__________|______________|
|4.|«Հաշմանդամների |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|720 հաշմանդամի|
|6 |մասնագիտական |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |ուսուցողական, |
| |կողմնորոշման և |կան հարցերի |քում |(15763.6 |խորհրդատվական |
| |աշխատանքային |նախարարու- | |հազ. դրամ)|և աշխատանքի |
| |վերականգնողական |թյուն | | |վերականգնման |
| |կենտրոն» ՊՈԱԿ-ի | | | |ծառայություն- |
| |գործունեության | | | |ների |
| |կազմակերպում | | | |տրամադրում |
|__|__________________|____________|________|__________|______________|
|5 |Հաշմանդամների | | | | |
| |սոցիալական | | | | |
| |սպասարկման ծրագրեր| | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|5.|Տուն ինտերնատնե- |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Շուրջ 610 |
|1 |րում տարեցների և |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |հաշմանդամի |
| |հաշմանդամների |կան հարցերի |քում |(922862.4 |շուրջօրյա |
| |սոցիալական |նախարարու- | |հազ. դրամ)|խնամքի և |
| |սպասարկման |թյուն | |«Տարեցների|սոցիալական |
| |իրականացում | | |շուրջօրյա |սպասարկման |
| |(հաշմանդամները | | |խնամքի |կազմակերպում |
| |կազմում են տուն | | |ծառայու- | |
| |ինտերնատներում | | |թյուններ» | |
| |խնամվողների շուրջ | | |ծրագրի | |
| |50%) | | |շրջանակ- | |
| | | | |ներում) | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|5.|Տնային |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Շուրջ 410 |
|2 |պայմաններում |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |հաշմանդամի |
| |հաշմանդամների |կան հարցերի |քում |(24784.2 |սոցիալական |
| |սոցիալական |նախարարու- | |հազ. դրամ/|սպասարկման |
| |սպասարկման |թյուն | |(«Տնային |կազմակերպում |
| |ծառայությունների | | |պայման- |տնային |
| |տրամադրում | | |ներում |պայմաններում |
| |(հաշմանդամները | | |միայնակ | |
| |կազմում են | | |տարեցների | |
| |սպասարկվողների | | |սոցիալական| |
| |շուրջ 30%) | | |սպասար- | |
| | | | |կում» | |
| | | | |ծրագրի | |
| | | | |շրջանակնե-| |
| | | | |րում) | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|5.|Խնամքի և |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Հաշմանդամի և |
|3 |սոցիալական |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |նրանց ընտանիքի|
| |սպասարկման |կան հարցերի |քում | |անդամների |
| |ծառայությունների |նախարարու- | | |սոցիալական |
| |տրամադրում |թյուն | | |սպասարկում |
| |Վարդենիսի նյարդա- | | | |ցերեկային |
| |հոգեբուժական տուն-| | | |կենտրոնում |
| |ինտերնատին կից | | | | |
| |հոգեկան | | | | |
| |առողջության | | | | |
| |ցերեկային | | | | |
| |կենտրոնում | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|5.|Մտավոր խնդիրներ |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Մտավոր |
|4 |ունեցող |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |խնդիրներ |
| |դեռահասներին և |կան հարցերի |քում |(16486.6 |ունեցող 19 |
| |երիտասարդներին |նախարարու- | |հազ. դրամ)|հաշմանդամի |
| |սոցիալ - |թյուն | |(Աշխատավար|սոցիալական |
| |վերականգնողական | | |ձի վճարում|սպասարկման |
| |ծառայությունների | | |«Փրկու- |կազմակերպում |
| |տրամադրում | | |թյուն» |ցերեկային |
| | | | |հ/կ-ին) |կենտրոնում |
|__|__________________|____________|________|__________|______________|
|6 |Հաշմանդամներին | | | | |
| |մատուցվող բժշկական| | | | |
| |օգնության, | | | | |
| |այդ թվում | | | | |
| |վերականգնողական | | | | |
| |ծրագրեր. | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|6.|Հաշմանդամների |ՀՀ առողջա- |Տարվա |ՀՀ պետական|Հաշմանդամների |
|1.|բժշկական |պահության |ընթաց- |բյուջե |առաջնային |
| |օգնությանը, |նախարարու- |քում | |բուժօգնության,|
| |վերականգնմանն |թյուն | | |հիվանդանոցային|
| |ուղղված ծրագրերի | | | |բուժման և |
| |իրականացում | | | |դեղորայքի |
| | | | | |անվճար |
| | | | | |տրամադրման |
| | | | | |ծառայություն- |
| | | | | |ներ` ըստ |
| | | | | |դիմելիության |
|__|__________________|____________|________|__________|______________|
|6.|Հաշմանդամների |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Հաշմանդամ և |
|2 |բժշկասոցիալական |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |սոցիալապես |
| |և հոգեկան |կան հարցերի |քում | |անապահով |
| |առողջության |նախարարու- | | |անձանց |
| |վերականգնման |թյուն | | |բժշկասոցիալա- |
| |աշխատանքների | | | |կան և հոգեկան|
| |կազմակերպում և | | | |առողջության |
| |իրականացում | | | |վերականգնում |
| |«ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ում | | | |հիվանդանոցային|
| |և «Սթրես-կենտրոն»| | | |պայմաններում |
| |ՓԲԸ-ում | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|6.|Հաշմանդամների |ՀՀ աշխատանքի|Տարվա |ֆինանսա- |Համակարգված |
|3 |համար վերա- |և սոցիալա- |ընթաց- |վորում չի |վերականգնո- |
| |կանգնողական |կան հարցերի |քում |պահանջվում|ղական |
| |օգնության ծրագրեր |նախարարու- | | |ծառայության |
| |իրականացնող |թյուն | | |կազմակերպում, |
| |կազմակերպություն- | | | |վերականգնո- |
| |ների աշխատանքների | | | |ղական ծրագրերի|
| |համակարգում, | | | |պլանավորում |
| |կատարված | | | | |
| |աշխատանքների | | | | |
| |վերաբերյալ | | | | |
| |տեղեկատվության | | | | |
| |ստացում և | | | | |
| |ամփոփում | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|7 |Հաշմանդամներին | | | | |
| |վերականգնողական, | | | | |
| |տեխնիկական և այլ | | | | |
| |օժանդակ միջոցներով| | | | |
| |ապահովման ծրագրեր.| | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|7.|Հաշմանդամներին |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական| |
|1 |պրոթեզաօրթոպեդիկ |և սոցիալա- |ընթաց- |բյուջե | |
| |և վերականգնողական|կան հարցերի |քում |(858573.9)| |
| |պարագաներով |նախարարու- | | | |
| |ապահովում, դրանց |թյուն | | | |
| |վերանորոգում, | | | | |
| |այդ թվում` | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|7.|Ձայնաստեղծ |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Ձայնաստեղծ |
|1.|սարքերով ապահովում|և սոցիալա- |ընթաց- |բյուջե |սարքի կարիք |
|1 | |կան հարցերի |քում |(35000.0 |ունեցող 100 |
| | |նախարարու- | |հազ. դրամ)|հաշմանդամի |
| | |թյուն | | |ձայնաստեղծ |
| | | | | |սարքով |
| | | | | |ապահովում |
|__|__________________|____________|________|__________|______________|
|7.|Տեսողությունից |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|90 հաշմանդամի |
|1.|հաշմանդամություն |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |աչքի պրոթեզով |
|2 |ունեցող անձանց |կան հարցերի |քում |(5850.0 |ապահովում |
| |համար աչքի |նախարարու- | |հազ. դրամ)| |
| |պրոթեզավորման |թյուն | | | |
| |իրականացում | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|7.|Հաշմանդամներին |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական| |
|2 |լսողական սարքերով,|և սոցիալա- |ընթաց- |բյուջե | |
| |լսողական սարքի |կան հարցերի |քում |(110724.7 | |
| |ներդիրներով և |նախարարու- | |հազ. դրամ)| |
| |սայլակներով |թյուն | | | |
| |ապահովում | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|7.|Հաշմանդամների |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|400 հաշմանդամի|
|2.|սայլակներով |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |սայլակներով |
|1 |ապահովում |կան հարցերի |քում |(56000.0 |ապահովում |
| | |նախարարու- | |հազ. դրամ)| |
| | |թյուն | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|7.|Հաշմանդամներին և |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Լսողության |
|2.|տարիքային կենսա- |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |խանգարում |
|2 |թոշակառուներին |կան հարցերի |քում |(54724.4 |ունեցող 1500 |
| |ռուսական |նախարարու- | |հազ. դրամ)|անձի լսողական |
| |արտադրության |թյուն | | |սարքով, որից |
| |լսողական սարքերով,| | | |100 երեխայի |
| |12-18 տարեկան | | | |լսողական |
| |երեխաներին և | | | |սարքերի |
| |19-25 տարեկան | | | |ներդիրներով |
| |հաշմանդամ | | | |(200) |
| |երիտասարդներին | | | |ապահովում |
| |եվրոպական | | | | |
| |արտադրության | | | | |
| |լսողական սարքերով | | | | |
| |և ներդիրներով | | | | |
| |ապահովում | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|7.|Լսողության |ՀՀ աշխատանքի|Տարվա |«Հովարդ |Շուրջ 50 |
|2.|խնդիրներ ունեցող |և սոցիալա- |ընթաց- |Կարագյոզ- |երեխայի |
|3 |մինչև 12 տարեկան |կան հարցերի |քում |յան» բարե-|լսողական |
| |երեխաներին |նախարարու- | |գործական |սարքերով |
| |լսողական սարքերով |թյուն | |հիմնադրամ |ապահովում |
| |ապահովում (OTIKON |«Հավատ» հ/կ | | | |
| |և SIEMENS |(համաձայ- | | | |
| |ֆիրմաների) |նությամբ) | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|7.|Տեսողությունից |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|42327 թերթ |
|3 |հաշմանդամություն |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |Բրայլյան |
| |ունեցող անձանց |կան հարցերի |քում |(10506.4 |գրքերի, 1000 |
| |համար հատուկ |նախարարու- | |հազ. դրամ)|հատ Բրայլյան |
| |(Բրայլյան) |թյուն | | |տետրերի, 74400|
| |տառատեսակով | | | |թերթ |
| |գրքերի, տետրերի, | | | |«Բյուլետեն» |
| |բյուլետենների | | | |ամսագրի |
| |տպագրում և | | | |տպագրում, 1500|
| |«Խոսող գրքերի» | | | |ժամ «Խոսող |
| |ձայնագրում | | | |գրքերի» |
| | | | | |ձայնագրում: |
|__|__________________|____________|________|__________|______________|
|7.|Տեսողությունից |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Տեսողությունից|
|4 |հաշմանդամություն |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |հաշմանդամու- |
| |ունեցող անձանց |կան հարցերի |քում |(8124.0 |թյուն ունեցող |
| |համար «Արև» |նախարարու- | |հազ. դրամ)|10 անձանց |
| |համակարգի |թյուն | | |«Արև» |
| |ուսուցում և | | | |համակարգով |
| |համակարգչային | | | |ուսուցում և |
| |տեխնիկայով | | | |համակարգչի |
| |ապահովում | | | |տրամադրում |
|__|__________________|____________|________|__________|______________|
|8 |Հաշմանդամների | | | | |
| |ինտեգրումը | | | | |
| |հասարակություն | | | | |
| |մշակույթի և | | | | |
| |սպորտի միջոցով. | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|8.|Պետական |ՀՀ սպորտի և |Տարվա |ՀՀ պետական|Շուրջ 580 |
|1 |աջակցություն`- |երիտասարդու-|ընթաց- |բյուջե |հաշմանդամի |
| |«Հայաստանի ազգային|թյան հարցերի|քում |(9000.0 |մասնակցության |
| |պարալիմպիկ կոմիտե»|նախարարու- | |հազ. դրամ)|ապահովում |
| |հասարակական |թյուն | | |կազմակերպվող |
| |կազմակերպությանը | | | |միջոցառում- |
| |«Հայաստանի | | | |ներին |
| |կույրերի | | | | |
| |միավորում» | | | | |
| |հասարակական | | | | |
| |կազմակերպությանը | | | | |
| |«Հայկական հատուկ | | | | |
| |օլիմպիադաներ» | | | | |
| |հասարակական | | | | |
| |կազմակերպությանը | | | | |
| |«Խուլերի հայկական | | | | |
| |սպորտային կոմիտե» | | | | |
| |հասարակական | | | | |
| |կազմակերպությանը | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|8.|Երևանում |ՀՀ մշակույթի|Տարվա |ՀՀ պետական|Հաշմանդամ, |
|2 |«Երեխաների հատուկ |նախարարու- |ընթաց- |բյուջե |ծնողազուրկ և |
| |ստեղծագործական |թյուն |քում |(20053.1 |սոցիալապես |
| |կենտրոն» ՊՈԱԿ-ի | | |հազ. դրամ)|անապահով |
| |գործունեության | | | |ընտանիքների |
| |կազմակերպում | | | |երեխաների |
| | | | | |համար |
| | | | | |գիշերօթիկ և |
| | | | | |հատուկ |
| | | | | |դպրոցներում |
| | | | | |գեղարվեստական |
| | | | | |կրթության |
| | | | | |կազմակերպում |
|__|__________________|____________|________|__________|______________|
|8.|«Երեխաների հատուկ |ՀՀ մշակույթի|Տարվա |ՀՀ պետական|Հաշմանդամ |
|3 |ստեղծագործական |նախարարու- |ընթաց- |բյուջե |երեխաների |
| |կենտրոն» ՊՈԱԿ-ի |թյուն |քում |(8300.0 |համար արվեստի |
| |Վանաձորի | | |հազ. դրամ)|և արհեստների |
| |մասնաճյուղում | | | |անվճար |
| |գեղագիտական, | | | |ուսուցում |
| |արհեստագործության | | | | |
| |ուսուցման | | | | |
| |ծրագրերի | | | | |
| |իրականացում | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|8.|«Ընտանեկան |ՀՀ մշակույթի|Տարվա |ՀՀ պետական|Տեղաշարժման |
|4 |գրադարանավար» |նախարարու- |ընթաց- |բյուջե |խնդիրներ |
| |ծրագրի իրականացում|թյուն |քում |(774.0 |ունեցող |
| |մարզերում (Լոռու, | | |հազ. դրամ)|հաշմանդամների |
| |Շիրակի մարզեր) | | | |համար |
| | | | | |գրադարանային |
| | | | | |սպասարկում |
| | | | | |տնային |
| | | | | |պայմաններում |
|__|__________________|____________|________|__________|______________|
|8.|«Արև» |ՀՀ մշակույթի|Տարվա |ՀՀ պետական|Տեսողության |
|5 |տեղեկատվական |նախարարու- |ընթաց- |բյուջե |խնդիրներ |
| |հաղորդակցման |թյուն |քում |(1200.0 |ունեցող |
| |ծրագրի իրականացում| | |հազ. դրամ)|հաշմանդամների |
| |մարզային | | | |համար |
| |գրադարաններում | | | |տեղեկատվության|
| |(Գեղարքունիքի, | | | |և հաղորդակ- |
| |Կոտայքի, Վայոց | | | |ցության |
| |Ձորի, Տավուշի | | | |ապահովում |
| |մարզեր) | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|8.|Երևանի հատուկ |Երևանի |2011 - |ֆինանսա- |Հաշմանդամու- |
|6 |դպրոցներում |քաղաքապետա- |2012 թթ.|վորում չի |թյուն ունեցող |
| |հաշմանդամություն |րան (համա- | |պահանջվում|շնորհալի |
| |ունեցող շնորհալի |ձայնությամբ)| | |երեխաների |
| |երեխաների մասին | | | |տվյալների |
| |տեղեկատվության | | | |բազայի |
| |հավաքագրում | | | |ստեղծում |
|__|__________________|____________|________|__________|______________|
|9 |Սոցիալական | | | | |
| |գործընկերություն | | | | |
| |հաշմանդամների | | | | |
| |հիմնահարցերով | | | | |
| |զբաղվող պետական և | | | | |
| |հասարակական | | | | |
| |կազմակերպություն- | | | | |
| |ների միջև. | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|9.|Հաշմանդամություն |ՀՀ աշխատանքի|Տարվա |ֆինանսա- |Հաշմանդամների |
|1 |ունեցող անձանց |և սոցիալա- |ընթաց- |վորում չի |հիմնախնդիրների|
| |հարցերով զբաղվող |կան հարցերի |քում |պահանջվում|լուծման |
| |պետական և ոչ |նախարարու- | | |հարցում |
| |պետական կազմա- |թյուն, | | |համակողմանի |
| |կերպությունների |Հաշմանդամու-| | |մոտեցում |
| |հետ համագործակ- |թյուն | | | |
| |ցություն և նրանց |ունեցող | | | |
| |կողմից իրականացվող|անձանց | | | |
| |ծրագրերի |հարցերով | | | |
| |համակարգում |զբաղվող | | | |
| | |ազգային | | | |
| | |հանձնաժողով | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|9.|Հաշմանդամություն |ՀՀ աշխատանքի|Տարվա |ֆինանսա- |Պետական և |
|2 |ունեցող անձանց |և սոցիալա- |ընթաց- |վորում չի |հասարակական |
| |հարցերով զբաղվող |կան հարցերի |քում |պահանջվում|կազմակերպու- |
| |հասարակական |նախարարու- | | |թյունների |
| |կազմակերպություն- |թյուն, | | |միջև համագոր-|
| |ների կողմից |Հաշմանդամու-| | |ծակցության |
| |իրականացվող |թյուն | | |խթանում |
| |ծրագրերին |ունեցող | | | |
| |մասնակցություն և |անձանց | | | |
| |աջակցություն |հարցերով | | | |
| |(խորհրդատվության, |զբաղվող | | | |
| |տեղեկատվության, |ազգային | | | |
| |մեթոդական |հանձնաժողով | | | |
| |աջակցության | | | | |
| |տրամադրում) | | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|10|Հանրային իրազեկում| | | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|10|Հաշմանդամություն |ՀՀ աշխատանքի|Տարվա |Դոնոր |Հաշմանդամների |
|1 |ունեցող անձանց |և սոցիալա- |ընթաց- |կազմա- |սոցիալական |
| |իրավունքների և |կան հարցերի |քում |կերպու- |ինտեգրում |
| |շահերի |նախարարու- | |թյուններ | |
| |պաշտպանությանը, |թյուն, | | | |
| |նրանց համար |Հաշմանդամու-| | | |
| |հավասար պայմանների|թյուն | | | |
| |ստեղծմանն ու |ունեցող | | | |
| |հավասար հնարա- |անձանց | | | |
| |վորությունների |հարցերով | | | |
| |ապահովմանն |զբաղվող | | | |
| |ուղղված |ազգային | | | |
| |միջոցառումների |հանձնաժողով | | | |
| |իրականացում, |ՀՀ մարզպետա-| | | |
| |քննարկումների, |րաններ, | | | |
| |կլոր սեղանների |Երևանի | | | |
| |կազմակերպում |քաղաքապետա- | | | |
| | |րան (համա- | | | |
| | |ձայնությամբ)| | | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|10|Հաշմանդամ անձանց |ՀՀ աշխատանքի|Տարվա |ՀՀ պետական|Հաշմանդամ |
|2 |հիմնախնդիրների |և սոցիալա- |ընթաց- |բյուջե |անձանց |
| |լուսաբանում, |կան հարցերի |քում |(«Հանրային|հիմնախնդիրների|
| |գրքույկների, |նախարարու- | |իրազեկման |վերաբերյալ |
| |մեթոդական |թյուն, | |միջոցա- |իրազեկության |
| |ուղեցույցների |հասարակական | |ռումներ» |բարձրացում |
| |տպագրում, հեռուստա|կազմակերպու-| |ծրագրի | |
| |հաղորդումների |թյուններ | |շրջանա- | |
| |ցուցադրում |(համաձայնու-| |կում), | |
| | |թյամբ) | |դոնոր | |
| | | | |կազմա- | |
| | | | |կերպու- | |
| | | | |թյուններ | |
|__|__________________|____________|________|__________|______________|
|10|Հաշմանդամություն |Հաշմանդամու-|Տարվա |Դոնոր |Հաշմանդամ |
|3 |ունեցող անձանց |թյուն |ընթաց- |կազմա- |անձանց |
| |հիմնախնդիրները |ունեցող |քում |կերպու- |հիմնախնդիրների|
| |լուսաբանող կայքի |անձանց | |թյուններ |և դրանց |
| |շահագործում |հարցերով | | |հնարավոր |
| | |զբաղվող | | |լուծումների |
| | |ազգային | | |համալիր |
| | |հանձնաժողով,| | |ներկայացում, |
| | |«Վորլդ Վիժն | | |ինչպես նաև |
| | |Հայաստան» | | |հասարակության |
| | |հ/կ (համա- | | |իրազեկության |
| | |ձայնությամբ)| | |բարձրացում: |
._____________________________________________________________________.