ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
30 սեպտեմբերի 2010 թվականի N 38
20. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Երեխայի իրավունքների պաշտպանության 2011 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով` «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 30-ի
նիստի N 38 արձանագրային
որոշման
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
«Երեխայի իրավունքների պաշտպանության 2011 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածների պահանջներին համապատասխան:
Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների. ազգային ծրագրի» հիմնական ուղղությունները:
Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված «Կայուն զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը:
II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի նպատակն է`
Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, նշված հաստատություններում խնամվող երեխաների ինտեգրումը հասարակությանը, կրթության համակարգի շարունակական զարգացումը, առողջապահության ոլորտում երեխաների որակյալ և մատչելի ծառայությունների ապահովումը:
Ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական դաշտի մշակումը և կատարելագործումը,
2) կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական ապահովությունը, նրանց օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունը,
3) մանկատներում, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, հատուկ հանրակրթական հաստատություններում երեխաների քանակի նվազեցումը, հոսքի կանխարգելումը,
4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթության իրավունքի ապահովումը, մասնագիտական կողմնորոշումը և ուսուցումը,
5) միջազգային ասպարեզում կրթության համակարգի մրցունակության ապահովումը,
6) վերարտադրողական ներուժի ավելացումը, բժշկաժողովրդագրական ցուցանիշների բարելավումը,
7) մոր և մանկան առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության բարելավումը,
8) հղիների նախածննդյան խնամքի և հիվանդանոցային բուժօգնության ցուցանիշների բարելավումը, որպես վերջնական արդյունք` մայրական հիվանդացության և մահացության ցուցանիշների կրճատումը,
9) մանկական հիվանդացության և մահացության կրճատումը,
10) դեռահասների համար անհրաժեշտ առողջապահական ծառայությունների ստեղծումը, դեռահասների վերարտադրողական և սեռական առողջության բարելավումը:
III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հիմնահարցերին ուղղված քաղաքականությունը շարունակում է մնալ գերակա ուղղություն, և սոցիալական ոլորտի բարեփոխումները հիմնականում ուղղված են նրանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, խնամքի և սոցիալական հոգածության ենթահամակարգի զարգացմանը և երեխաներին տրամադրվող սոցիալական ծառայությունների ապակենտրոնացմանը, որոնք կնպաստեն երեխաների համակողմանի զարգացմանը և կայացմանը:
2010 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվում են մի շարք ծրագրեր. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում իրականացվում է երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բեռնաթափման ծրագիր` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն: Տարվա ընթացքում նախատեսվում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող գիշերօթիկ հաստատությունից 40 երեխա վերադարձնել կենսաբանական ընտանիք և կանխարգելել 10 երեխայի մուտքը` մանկատուն:
«Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՕՄ հասարակական կազմակերպության հետ համատեղ 2010 թվականին աջակցություն է ցուցաբերվել 40 շահառուի (շրջանավարտների ուսումնասիրություն և անհատական ծրագրերի կազմում, սոցիալական պատրոնաժ, մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում, հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովում` կրթաթոշակի հատկացում, միանվագ դրամական օգնություն, բժշկական օգնություն, բժշկական խորհրդատվություն, իրավաբանական աջակցության տրամադրում):
Իրականացվում է երեխաների խնամքի ապահովումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 8 մանկատանը, ուր 01.07.2010 թվականի տվյալներով խնամվել է 861 երեխա, այդ թվում 390-ը` մասնագիտացված 2 մանկատանը:
Իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ 7 հաստատություններում երեխաների խնամքի ապահովումը, ուր 01.07.2010 թվականի տվյալներով խնամվում է սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 700 երեխա:
Իրականացվում է նախարարության համակարգի` Գյումրի և Երևան քաղաքների երեխաների սոցիալական աջակցության ցերեկային 2 կենտրոններում` ռիսկի խմբի 200 երեխային և նրանց ընտանիքներին ծառայությունների մատուցումը:
Իրականացվում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Տավուշի մարզի 4 ցերեկային կենտրոնների աջակցության ծրագիրը (տարվա ընթացքում 4 կենտրոնում աջակցություն է ստանում շուրջ 750 շահառու), որի շրջանակներում տրամադրվում են կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները:
Իրականացվում է «Խնամատար ընտանիքի» ծրագիրը, որի շրջանակներում մանկատան 22 երեխա խնամվում է 20 խնամատար ընտանիքում:
Վերապատրաստումներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված «Սոցիալական ապահովության ոլորտի կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների անցկացում» թեմայով:
Առողջապահության ոլորտում մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները կարևորված են ազգային մակարդակում և որպես գերակայություն արտացոլված են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերում:
Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաշվարկային ցուցանիշի, տարածաշրջանում մանկական մահացությունների միտումների վերլուծությունը փաստում է, որ Հայաստանին հաջողվել է վերջին 15 տարվա ընթացքում 46 տոկոսով կրճատել մանկական մահացության ցուցանիշը:
Ըստ միջազգային փորձագիտական գնահատականների, 2005 թվականից Հայաստանը ճանաչված է որպես ԱՊՀ այն եզակի երկրներից մեկը, որին կհաջողվի շարունակաբար իջեցնել երեխաների մահացությունը և հասնել 2015 թվականի համար սահմանված հազարամյակի նպատակներին (ՄՄՑ իջեցում 2/3-ով), եթե այդ ոլորտում հետագայում ապահովվեն շարունակական զարգացումների նույն միտումները: Սակայն միտումների հետագա զարգացումների գնահատականը փաստում է, որ իրավիճակը մանկական մահացության անկման առումով վատացել է: Մինչև 2015 թվականը հարկ կլինի այն նվազեցնել ևս 43%-ով, ինչը ենթադրում է, որ 2015 թվականի համար սահմանված նպատակը դժվար հասանելի է և այն հնարավոր է միայն առկա ռեսուրսների համախմբման և այդ ոլորտում լրացուցիչ ներդրումների իրականացման պայմաններում:
Այս ոլորտի ազգային ռազմավարությունը պետք է ուղղվի ունեցած հաջողությունների պահպանմանը և հետագա ներդրումների և զարգացումների ապահովմանը` որպես երեխաների առողջության բարելավման գրավական:
2010 թվականին շարունակում են իրականացվել երեխաների մահացության, հիվանդացության և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում ֆենիլկետոնուրիայի, հիպոթիրեոզի, անհասության ռետինոպաթիայի և լսողության նորածնային սկրինինգի իրականացման ծրագրերը, որոնք թույլ են տալիս դեռ վաղ հասակից ձեռնարկել միջոցառումներ այս երեխաների բուժման ուղղությամբ և կանխարգելել դրանցով պայմանավորված հաշմանդամությունը:
2010 թվականի ընթացքում շարունակաբար իրականացվում են ծրագրեր` երեխաների ստոմատոլոգիական խնդիրների առաջնային կանխարգելման, աղջիկների վերարտադրողական առողջության գնահատման ու բուժման ուղղությամբ: Խրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման շրջանակներում հաշմանդամ երեխաները ստացել և շարունակում են ստանալ առողջարանային վերականգնողական բուժում «Արարատ» մանկական առողջարանում, «Ապարան» առողջարարական կենտրոնում և «Օշական» առողջարանային-վերականգնողական կենտրոնում:
Երեխաների բուժօգնության մատչելիության և որակի բժշկական գործելակերպի բարելավման շրջանակներում մշակվել և մարզերին է հատկացվել` «ՀՀ մարզերում մանկապատանեկան մարզադպրոցների սաների բուժկանխարգելիչ զննումները կազմակերպելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 20.01.2010 թվականի N 42-Ա և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 26.01.2010 թվականի N 16-Ա/1 համատեղ հրամանը:
«Իմունականխարգելման ծրագրի» շրջանակներում 2010 թվականի ընթացքում սկսվեց հեպատիտ Բ-ի` մորից երեխային փոխանցման կանխարգելման փորձնական ծրագիրը:
2009 թվականի վերջին ներդրվեց և 2010 թվականից կիրառվում է նոր հնգավալենտ պատվաստանյութը, որը պաշտպանում է երեխաներին ևս մեկ կառավարելի` Հեմոֆիլուս ինֆլուենցիա վարակով պայմանավորված հիվանդությունից:
Զգալի աշխատանք է կատարվել ծնունդների և մանկական մահացության գրանցման գործընթացի բարելավման ուղղությամբ:
Վերջինիս միջին եռամյա ցուցանիշների համեմատությունը վկայում է, որ Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում մայրական մահացության մակարդակը շարունակաբար իջել է: Մայրական մահացության Հայաստանի ցուցանիշն ավելի ցածր է ԱՊՀ և տարածաշրջանի երկրների միջին մակարդակից, սակայն 4 անգամ բարձր է եվրոպական երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակից: Կատարվել են աշխատանքներ` ծննդօգնության բուժհաստատությունների ըստ մակարդակների դասակարգման, ուղեգրման համակարգի բարելավման, բարձր ռիսկի խմբի հղիների նախածննդյան խնամքի և ծննդօգնության ծառայությունների որակի, մատչելիության ապահովման ուղղությամբ, ինչը միտված է նվազեցնել մայրական մահացության դեպքերը:
2010 թվականի անցած ամիսների ընթացքում շարունակաբար մշտադիտարկման է ենթարկվել «Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի» իրականացման աշխատանքները, որոնք ուղղված են կանանց համար առավել մատչելի և իրապես անվճար ծննդօգնության ծառայությունների մատուցմանը: 2010 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է ծնունդների թվի զգալի աճ (1266):
Երեխայի իրավունքների հիմնական բաղկացուցիչներից է կրթությունը: Հիմնական կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
1999 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը հիմնվելով սահմանադրական դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդում է կրթության համակարգի զարգացումը: Համաձայն այս օրենքի, Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:
Հայաստանի կրթության համակարգի զարգացման քաղաքականությունն այսօր սերտորեն կապված է միջազգային կրթական հանրության հետ: Հայաստանն որդեգրել է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականությունը, որը ենթադրում է կրթության կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության պահանջներին: Հատկապես ընդգրկուն է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, ուր անցում է կատարվում 12-ամյա միջնակարգ կրթակարգին:
Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար` զարգացման շեղումները շտկելու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով:
Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:
Նախարարության ռազմավարությունն այս բնագավառում ուղղված է մի կողմից հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, մյուս կողմից` այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել հատուկ դպրոցները: Բարեփոխման ծրագրի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն հասարակության, ծնողների, մանկավարժների, հատուկ վերականգնողական, առողջարարական ծառայությունների համակարգված գործունեության միջոցով: Կարևորվում է նաև հանրակրթական դպրոցներում և համայնքներում հատուկ մանկավարժական, սոցիալ-հոգեբանական ծառայությունների ընդլայնումը` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:
Ազգի ապագան բնորոշող հրատապ խնդիրների լուծումը իրականություն է դառնում անընդհատ կրթության համակարգի բոլոր օղակների աստիճանական զարգացման, նրանց ներդաշնակ փոխկապակցության միջոցով: Այդ համակարգի առաջին և կարևորագույն օղակը նախադպրոցական կրթությունն է, որի բովանդակությունը պլանավորվում է այնպես, որ նրա հիմքի վրա կառուցվեն անընդհատ կրթության համակարգի մյուս օղակները: Պետական քաղաքականությունը նախադպրոցական կրթության բնագավառում կառուցվում է ընտանիքի դերի առաջնայնության հիմքի վրա: Նախադպրոցական կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրա զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը:
Նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված հիմնական աշխատանքներն ուղղված են օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործմանը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացմանը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական ծառայությունների հնարավորին լայն շրջանների համար հասանելիության ապահովմանը:
Կարևորվում է նաև դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը: Այստեղ առանձնահատուկ շեշտադրում է արվել սովորողների համար ըստ հետաքրքրությունների` գործունեություն ծավալելու հնարավորությունների ընձեռմանը և լրացուցիչ կրթության ապահովմանը:
Ընդունված ռազմավարություններին համապատասխան և օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով իրականացվում է նախադպրոցական ցանցի զարգացման փորձնական ծրագիրը:
Ավագ դպրոցների արդյունավետության բարձրացման և որակի էապես բարելավման նպատակով հաստատվել է առանձին գործող ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը, ընդլայնվում է առանձին գործող ավագ դպրոցների ցանցը:
IV. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
2011 թվականի ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2011 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունից` նրանց խնամքի, բուժման և դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալականացման նպատակով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 30-ի
նիստի N 38 արձանագրային
որոշման
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
._____________________________________________________________________.
|Հ/|Միջոցառման |Պատասխանատու|Ակնկալվող |Կատարման|Ֆինանսա- |
|Հ |անվանումը |կատարողը |արդյունքները |ժամկետը |վորման |
| | | | | |աղբյուրը |
|__|__________________|____________|______________|________|__________|
|1.|Երեխաների | |ՀՀ աշխատանքի |2011 թ. |Հայաստանի |
| |շուրջօրյա խնամքի | |և սոցիալական |ընթաց- |Հանրապետու|
| |ծառայություններ | |հարցերի |քում |թյան |
| | | |նախարարության | |պետական |
| | | |համակարգի 7 | |բյուջե |
| | | |մանկատանը | | |
| | | |կխնամվի 860 | | |
| | | |երեխա | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|2.|Երեխաների |ՀՀ աշխատանքի|ՀՀ աշխատանքի |2011 թ. |Հայաստանի |
| |գիշերօթիկ խնամքի |և սոցիալա- |և սոցիալական |ընթաց- |Հանրապետու|
| |և պաշտպանության |կան հարցերի |հարցերի |քում |թյան |
| |ծառայություններ |նախարարու- |նախարարության | |պետական |
| | |թյուն |համակարգի 8 | |բյուջե |
| | | |գիշերօթիկ | | |
| | | |հաստատությու- | | |
| | | |նում կխնամվի | | |
| | | |800 երեխա | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|3.|Ռիսկի գոտում |ՀՀ աշխատանքի|Հայաստանի |2011 թ. |Հայաստանի |
| |հայտնված |և սոցիալա- |Հանրապետության|ընթաց- |Հանրապետու|
| |երեխաներին |կան հարցերի |աշխատանքի և |քում |թյան |
| |սոցիալական |նախարարու- |սոցիալական | |պետական |
| |հոգածության |թյուն |հարցերի | |բյուջե |
| |ծառայություններ | |նախարարության | | |
| | | |համակարգի | | |
| | | |երեխաների | | |
| | | |սոցիալական | | |
| | | |հոգածության 2 | | |
| | | |կենտրոնում | | |
| | | |200 երեխայի | | |
| | | |կտրամադրվեն | | |
| | | |համապատասխան | | |
| | | |ծառայություն- | | |
| | | |ներ | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|4.|Հայաստանի |ՀՀ աշխատանքի|«Պետական |2011 թ. |Հայաստանի |
| |Հանրապետության |և սոցիալա- |աջակցություն |ընթաց- |Հանրապետու|
| |մանկական |կան հարցերի |Հայաստանի |քում |թյան |
| |խնամակալական |նախարարու- |Հանրապետության| |պետական |
| |կազմակերպություն- |թյուն |մանկական | |բյուջե |
| |ների | |խնամակալական | | |
| |շրջանավարտներին | |կազմակերպու- | | |
| |աջակցություն և | |թյունների | | |
| |խորհրդատվություն | |շրջանավարտ- | | |
| | | |ներին» ծրագրի | | |
| | | |շրջանակներում | | |
| | | |աջակցություն | | |
| | | |կտրամադրվի 40 | | |
| | | |շահառուի: | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|5.|Հայաստանի |ՀՀ աշխատանքի|Ծրագրի |2011 թ. |Հայաստանի |
| |Հանրապետության |և սոցիալա- |շրջանակներում |ընթաց- |Հանրապետու|
| |մանկական |կան հարցերի |ընտանիք |քում |թյան |
| |խնամակալական |նախարարու- |կվերադառնա 40 | |պետական |
| |կազմակերպություն- |թյուն |երեխա, | |բյուջե |
| |ներում խնամվող | |կկանխարգելվի | | |
| |երեխաներին | |10 երեխայի | | |
| |ընտանիքներ | |մուտքը հաստա- | | |
| |վերադարձնելու | |տություններ | | |
| |ծառայություններ | | | | |
| |(բեռնաթափում) | | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|6.|Երեխաների խնամքի |ՀՀ աշխատանքի|Տավուշի |2011 թ. |Հայաստանի |
| |ցերեկային |և սոցիալա- |մարզում |ընթաց- |Հանրապետու|
| |կենտրոնների կողմից|կան հարցերի |«Հույսի |քում |թյան |
| |դժվար |նախարարու- |կամուրջ» ՀԿ-ի | |պետական |
| |իրավիճակներում |թյուն |4 ցերեկային | |բյուջե |
| |գտնվող երեխաների | |կենտրոնում` | | |
| |սոցիալական | |Դիլիջանի, | | |
| |հոգածության | |Իջևանի, | | |
| |ծառայություններ | |Նոյեմբերյանի, | | |
| | | |Բերդի և նրանց| | |
| | | |հարակից | | |
| | | |գյուղերի` | | |
| | | |հաշմանդամու- | | |
| | | |թյուն կամ | | |
| | | |սոցիալ - | | |
| | | |հոգեբանական | | |
| | | |խնդիրներ և | | |
| | | |հատուկ | | |
| | | |կարիքներ | | |
| | | |ունեցող շուրջ | | |
| | | |600 երեխայի | | |
| | | |մատուցվող | | |
| | | |ծառայություն- | | |
| | | |ների համար | | |
| | | |կտրամադրվի | | |
| | | |աշխատավարձ: | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|7.|Հայաստանի |ՀՀ աշխատանքի|Խնամատար 23 |2011 թ. |Հայաստանի |
| |Հանրապետությունում|և սոցիալա- |ընտանիքում |ընթաց- |Հանրապետու|
| |խնամատար ընտանիքի |կան հարցերի |կիրականացվի |քում |թյան |
| |ինստիտուտի |նախարարու- |25 երեխայի | |պետական |
| |ներդրման |թյուն |խնամքը | |բյուջե |
| |ծառայություններ: | | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|8.|Մանկատներում |ՀՀ աշխատանքի|Մանկատներում |2011 թ. |Հայաստանի |
| |խնամվող |և սոցիալա- |խնամվող |ընթաց- |Հանրապետու|
| |դպրոցահասակ |կան հարցերի |դպրոցահասակ` |քում |թյան |
| |երեխաներին |նախարարու- |7-18 տարեկան | |պետական |
| |դրամական |թյուն |300 երեխայի | |բյուջե |
| |աջակցության | |կտրամադրվի | | |
| |տրամադրում: | |մանր ծախսերի | | |
| | | |համար | | |
| | | |նախատեսված | | |
| | | |գումար/գրպանի | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|9.|Հայաստանի |ՀՀ աշխատանքի|«Պետական |2011 թ. |Հայաստանի |
| |Հանրապետության |և սոցիալա- |աջակցություն |ընթաց- |Հանրապետու|
| |մանկական |կան հարցերի |ՀՀ մանկական |քում |թյան |
| |խնամակալական |նախարարու- |խնամակալական | |պետական |
| |կազմակերպություն- |թյուն |կազմակերպու- | |բյուջե |
| |ների | |թյունների | | |
| |շրջանավարտներին | |շրջանավարտ- | | |
| |կրթաթոշակի միանվագ| |ներին» ծրագրի | | |
| |դրամական օգնության| |շահառուներին | | |
| |տրամադրում: | |և մանկատների | | |
| | | |շրջանավարտնե- | | |
| | | |րին կտրամադրվի| | |
| | | |կրթաթոշակ | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|10|Կենսաբանական |ՀՀ աշխատանքի|Կենսաբանական |2011 թ. |Հայաստանի |
| |ընտանիքներ |և սոցիալա- |50 ընտանիքի |ընթաց- |Հանրապետու|
| |տեղափոխված |կան հարցերի |կտրամադրվի |քում |թյան |
| |երեխաների |նախարարու- |դրամական | |պետական |
| |ընտանիքներին |թյուն |օժանդակություն| |բյուջե |
| |դրամական | | | | |
| |օժանդակության | | | | |
| |փաթեթի տրամադրում:| | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|11|Երեխաների |ՀՀ աշխատանքի|Կապահովվի ՀՀ |2011 թ. |Հայաստանի |
| |տվյալների «Մանուկ»|և սոցիալա- |աշխատանքի և |ընթաց- |Հանրապետու|
| |տեղեկատվական |կան հարցերի |սոցիալական |քում |թյան |
| |համակարգի վարման, |նախարարու- |հարցերի | |պետական |
| |սպասարկման և |թյուն |նախարարության | |բյուջե |
| |տեղեկատվության | |ենթակայության | | |
| |տրամադրման | |7 մանկատանը | | |
| |ծառայություններ: | |երեխաների | | |
| | | |տվյալների, | | |
| | | |որդեգրման | | |
| | | |ենթակա | | |
| | | |երեխաների և | | |
| | | |որդեգրողի | | |
| | | |թեկնածուների | | |
| | | |տվյալների | | |
| | | |մուտքագրումը | | |
| | | |(շուրջ 600 | | |
| | | |մուտքագրում): | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|12|Հայաստանի |ՀՀ աշխատանքի|Կապահովվի |2011 թ. |ֆինանսա- |
| |Հանրապետությունում|և սոցիալա- |առանց ծնողական|ընթաց- |վորում չի |
| |առանց ծնողական |կան հարցերի |խնամքի մնացած |քում |պահանջվում|
| |խնամքի մնացած |նախարարու- |երեխաների | | |
| |երեխաների |թյուն |կենտրոնացված | | |
| |կենտրոնացված | |հաշվառումը: | | |
| |հաշվառման | | | | |
| |իրականացում: | | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|13|Հայաստանի |ՀՀ աշխատանքի|Կապահովվի |2011 թ. |ֆինանսա- |
| |Հանրապետությունում|և սոցիալա- |առանց ծնողական|ընթաց- |վորում չի |
| |«Առանց ծնողական |կան հարցերի |խնամքի մնացած |քում |պահանջվում|
| |խնամքի մնացած |նախարարու- |երեխաների թվին| | |
| |երեխաներին |թյուն |պատկանող | | |
| |բնակարան | |անձանց | | |
| |տրամադրելու կարգի»| |բնակարաններ | | |
| |համաձայն առանց | |տրամադրելու | | |
| |ծնողական խնամքի | |նպատակով | | |
| |մնացած երեխաների | |կենտրոնացված | | |
| |թվին պատկանող | |հաշվառումը: | | |
| |անձանց | | | | |
| |բնակարաններ | | | | |
| |տրամադրելու | | | | |
| |նպատակով | | | | |
| |կենտրոնացված | | | | |
| |հաշվառման | | | | |
| |իրականացում: | | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|14|«Կյանքի դժվարին | |Կապահովվի |2011 թ. |Միջազգային|
| |իրավիճակներում | |«Կյանքի |ընթաց- |կազմա- |
| |գտնվող երեխաների» | |դժվարին |քում |կերպու- |
| |տեղեկատվական | |իրավիճակներում| |թյուններ |
| |համակարգի | |գտնվող | | |
| |շահագործման և | |երեխաների» | | |
| |վարման նպատակով | |տեղեկատվական | | |
| |պետական | |համակարգի | | |
| |աջակցություն | |շահագործումը: | | |
| |«Նորք» տեղեկատվա- | | | | |
| |վերլուծական | | | | |
| |կենտրոն» ՓԲԸ-ին: | | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|15|Երաժշտական, |Հայաստանի |ՀՀ 141 |2011 թ. |Հայաստանի |
| |գեղարվեստի և |Հանրապետու- |երաժշտական և |ընթաց- |Հանրապետու|
| |արվեստի |թյան |արվեստի |քում |թյան |
| |դպրոցներում |մշակույթի |դպրոցների | |պետական |
| |նպատակային |նախարարու- |ազգային, | |բյուջե |
| |պետպատվերի |թյուն |փողային և | | |
| |տեղադրում: | |լարային | | |
| |Դպրոցներին պետական| |նվագարանների | | |
| |աջակցություն: | |բաժինների | | |
| | | |2443 սովորող | | |
| | | |կստանա ուսման | | |
| | | |վարձավճարների | | |
| | | |փոխհատուցում: | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|16|Միջոցառումների |Հայաստանի |Դիլիջանի |2011 թ. |Հայաստանի |
| |անցկացում |Հանրապետու- |Կոմպոզիտորների|ընթաց- |Հանրապետու|
| |երեխաների |թյան |ստեղծագործական|քում |թյան |
| |հանգիստը և |մշակույթի |տանը | |պետական |
| |ժամանցը |նախարարու- |կկազմակերպվի | |բյուջե |
| |բազմաբովանդակ |թյուն |«Արտուտիկ» | | |
| |կազմակերպելու | |մանկապատեկան | | |
| |նպատակով, այդ | |ստեղծագործական| | |
| |թվում «Արտուտիկ» | |ամառային | | |
| |ամառային | |ճամբար` | | |
| |ստեղծագործական | |Հայաստանի | | |
| |ճամբար: (Ծրագիրը | |Հանրապետության| | |
| |շարունակական է): | |10 մարզի, | | |
| | | |Երևանի, | | |
| | | |Արցախի և | | |
| | | |Ջավախքի 55 | | |
| | | |երեխայի համար | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|17|Պատանի |Հայաստանի |Կբացահայտվեն |2011 թ. |Հայաստանի |
| |ստեղծագործողների |Հանրապետու- |շնորհալի |ընթաց- |Հանրապետու|
| |համար մրցույթների,|թյան |երեխաները, |քում |թյան |
| |փառատոների, |մշակույթի |որոնց | |պետական |
| |ցուցահանդեսների |նախարարու- |կցուցաբերվի | |բյուջե |
| |կազմակերպում: |թյուն |աջակցություն | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|18|Գեղարվեստական |Հայաստանի |Մանկական |2011 թ. |Հայաստանի |
| |գրականության, |Հանրապետու- |գրականության |ընթաց- |Հանրապետու|
| |մանկական |թյան |հրատարակում, |քում |թյան |
| |գրադարանների |մշակույթի |գրադարանների, | |պետական |
| |զարգացման |նախարարու- |մանկական | |բյուջե |
| |նպատակային |թյուն |գրականության | | |
| |ծրագրերի, | |համալրում | | |
| |մանկական | | | | |
| |գեղարվեստական | | | | |
| |գրքերի | | | | |
| |հրատարակում, | | | | |
| |գրադարանային | | | | |
| |ֆոնդի համալրում: | | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|19|Մանկական կինոյի և |Հայաստանի |Մանկապատանեկան|2011 թ. |Հայաստանի |
| |թատրոնի զարգացման |Հանրապետու- |թատրոնների |ընթաց- |Հանրապետու|
| |նպատակային ծրագրեր|թյան |«Նռան հատիկ» |քում |թյան |
| |այդ թվում` |մշակույթի |հանրապետական | |պետական |
| |մանկապատանեկան |նախարարու- |փառատոնի | |բյուջե |
| |թատրոնների «Նռան |թյուն |անցկացում, | | |
| |հատիկ» | |մանկական | | |
| |հանրապետական | |մուլտֆիլմերի | | |
| |փառատոն մանկական | |նկարահանում: | | |
| |կինոֆիլմերի և | | | | |
| |տեսաֆիլմերի | | | | |
| |նկարահանում | | | | |
| |«Պետական | | | | |
| |աջակցություն | | | | |
| |կինոնկարների | | | | |
| |արտադրությանը» | | | | |
| |ծրագիր: | | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|20|Հայաստանի և |Հայաստանի |Տեղեկատվական |2011 թ. |Հայաստանի |
| |արտերկրի երեխաների|Հանրապետու- |բանկում |ընթաց- |Հանրապետու|
| |համար համատեղ |թյան |ներառված |քում |թյան |
| |միջոցառումների |մշակույթի |Հայաստանի | |պետական |
| |անցկացում |նախարարու- |Հանրապետության| |բյուջե |
| |(համերգներ, |թյուն |մարզերից և | | |
| |ցուցահանդեսներ, | |Երևան քաղաքից| | |
| |փոխայցելություն- | |երաժշտական, | | |
| |ներ): | |արվեստի և | | |
| | | |գեղարվեստի 97 | | |
| | | |դպրոցի 400 | | |
| | | |երեխայի | | |
| | | |վերաբերյալ | | |
| | | |տեղեկատվու- | | |
| | | |թյուն | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|21|Հանրապետական և |Հայաստանի |Մրցույթ - |2011 թ. |Հայաստանի |
| |միջազգային |Հանրապետու- |փառատոների, |ընթաց- |Հանրապետու|
| |մրցույթ-փառատոների|թյան |ցուցահանդեսնե-|քում |թյան |
| |ցուցահանդեսների |մշակույթի |րի անցկացումը | |պետական |
| |անցկացում |նախարարու- |կնպաստի | |բյուջե |
| | |թյուն |կատարված | | |
| | | |աշխատանքների | | |
| | | |ներկայացմանը` | | |
| | | |հանրությանը | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|22|Պետական |Հայաստանի |Երևանի 5 և |2011 թ. |Հայաստանի |
| |աջակցություն |Հանրապետու- |Վանաձորի |ընթաց- |Հանրապետու|
| |սոցիալապես |թյան |մասնաճյուղի 2 |քում |թյան |
| |անապահով |մշակույթի |գիշերօթիկ | |պետական |
| |երեխաներին |նախարարու- |հատուկ | |բյուջե |
| |մշակութային |թյուն |դպրոցներում | | |
| |մասնագիտական | |հաշմանդամ, | | |
| |ուսուցման և | |ծնողազուրկ և | | |
| |գեղագիտական | |սոցիալապես | | |
| |դաստիարակության | |անապահով 614 | | |
| |ասպարեզում | |երեխա կստանա | | |
| | | |արվեստների և | | |
| | | |արհեստների | | |
| | | |ուսուցում: | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|23|Իրավախախտումներ |Հայաստանի |Քրեակատարողա- |2011 թ. |Հայաստանի |
| |կատարած |Հանրապետու- |կան |ընթաց- |Հանրապետու|
| |անչափահասների |թյան |հիմնարկներում |քում |թյան |
| |համար հատուկ |մշակույթի |և դրանցից | |պետական |
| |հաստատություն- |նախարարու- |դուրս | |բյուջե |
| |ներում մշակութային|թյուն |իրավախախտում | | |
| |մասնագիտություն- | |կատարած 300 | | |
| |ների ուսուցման | |անչափահասի | | |
| |կազմակերպում և | |համար | | |
| |այդ նպատակով | |կկազմակերպվի | | |
| |հատուկ | |արվեստի և | | |
| |ստեղծագործական | |արհեստի | | |
| |կենտրոնի հիմնում | |մասնագիտական | | |
| | | |ուսուցում | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|24|Մոր և մանկան |Հայաստանի |- Կիրականացվի |2004- |Հայաստանի |
| |առողջության |Հանրապետու- |մինչև 18 |2015 թթ.|Հանրապետու|
| |պահպանման պետական |թյան |տարեկան | |թյան |
| |նպատակային |առողջապահու-|երեխաների | |պետական |
| |ծրագիր: Պետության |թյան |հիվանդություն-| |բյուջե |
| |կողմից |նախարարու- |ների | | |
| |երաշխավորված |թյուն |կանխարգելում | | |
| |երեխաների անվճար | |և բուժում | | |
| |բուժօգնություն և | |(հիվանդանո- | | |
| |սպասարկում. | |ցային և | | |
| | | |ամբուլատոր - | | |
| | | |պոլիկլինիկա- | | |
| | | |կան)` պետական | | |
| | | |նպատակային | | |
| | | |ծրագրերի | | |
| | | |շրջանակներում:| | |
| | | | | | |
| | | |- Սահմանված |2011 թ. | |
| | | |տարիքային |ընթաց- | |
| | | |խմբերի բերանի |քում | |
| | | |խոռոչի զննում | | |
| | | |և ստոմատոլո- | | |
| | | |գիական | | |
| | | |առաջնային | | |
| | | |կանխարգելում: | | |
| | | | | | |
| | | |- Հիպոթիրեոզի,|2011 թ. | |
| | | |ֆենիլկետոնու- |ընթաց- | |
| | | |րիայի, բնածին |քում | |
| | | |խլության և | | |
| | | |անհասության | | |
| | | |ռետինոպաթիայի | | |
| | | |վաղ ախտորոշման| | |
| | | |և դրանց | | |
| | | |հետևանքով | | |
| | | |առաջացող | | |
| | | |հաշմանդամու- | | |
| | | |թյան | | |
| | | |կանխարգելման | | |
| | | |նպատակով | | |
| | | |հանրապետության| | |
| | | |ծննդատներում | | |
| | | |կիրականացվի | | |
| | | |նորածինների | | |
| | | |սկրինինգ: | | |
| | | | | | |
| | | |- 15 տարեկան |2011 թ. | |
| | | |աղջիկների |ընթաց- | |
| | | |վերարտադրողա- |քում | |
| | | |կան | | |
| | | |մեկնարկային | | |
| | | |առողջության | | |
| | | |համալիր | | |
| | | |գնահատում և | | |
| | | |հայտնաբերված | | |
| | | |հիվանդություն-| | |
| | | |ների բուժում | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|25|Երեխաների |Հայաստանի |անհետաձգելի |2011 թ. |Հայաստանի |
| |անհետաձգելի |Հանրապետու- |բուժօգնության |ընթաց- |Հանրապետու|
| |հիվանդանոցային |թյան |բարելավում |քում |թյան |
| |բուժօգնության |առողջապահու-| | |պետական |
| |ծառայության |թյան | | |բյուջե |
| |բարելավման |նախարարու- | | | |
| |ծրագիր |թյուն | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|26|Երեխաների |Հայաստանի |Հաշմանդամ |2011 թ. |Հայաստանի |
| |վերականգնողական |Հանրապետու- |երեխաների |ընթաց- |Հանրապետու|
| |բուժօգնության |թյան |վերականգնողա- |քում |թյան |
| |բարելավման ծրագիր |առողջապահու-|կան բուժման | |պետական |
| | |թյան |ապահովում | |բյուջե |
| | |նախարարու- |համապատասխան | | |
| | |թյուն |բժշկական | | |
| | | |կենտրոններում | | |
| | | |և առողջարան- | | |
| | | |ներում | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|27|Իմունականխարգելման|Հայաստանի |Երեխաների |2011 թ. |Հայաստանի |
| |ազգային ծրագիր |Հանրապետու- |պատվաստումնե- |ընթաց- |Հանրապետու|
| | |թյան |րով ընդգրկվա- |քում |թյան |
| | |առողջապահու-|ծության | |պետական |
| | |թյան |նպատակային | |բյուջե, |
| | |նախարարու- |ցուցանիշների | |միջազգային|
| | |թյուն |ապահովում, | |կազմակեր- |
| | | |կառավարելի | |պություն |
| | | |հիվանդություն-| | |
| | | |ների | | |
| | | |կանխարգելում | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|28|Մանկաբարձագինեկո- |Հայաստանի |Հղիների և |2011 թ. |Հայաստանի |
| |լոգիական |Հանրապետու- |ծննդաբերողների|ընթաց- |Հանրապետու|
| |հիվանդանոցային |թյան |համար |քում |թյան |
| |բուժօգնության |առողջապահու-|բուժօգնության | |պետական |
| |(ծննդօգնության |թյան |մատչելիության | |բյուջե |
| |պետական հավաստագրի|նախարարու- |ապահովում | | |
| |ներդրման/ծրագիր |թյուն | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|29|«Ներառական |Հայաստանի |Հատուկ |2011 թ. |Հայաստանի |
| |կրթություն» |Հանրապետու- |կրթության |ընթաց- |Հանրապետու|
| |ծրագրի իրականացում|թյան |կարիք ունեցող |քում |թյան |
| |60 դպրոցում |կրթության |երեխաների | |պետական |
| | |և գիտության|համար | |բյուջե, |
| | |նախարարու- |կապահովվեն | |միջազգային|
| | |թյուն, ՀՀ |կրթության | |կազմա- |
| | |մարզպետարան-|մատչելիություն| |կերպու- |
| | |ներ և |և հավասար | |թյուններ |
| | |Երևանի |պայմաններ, | | |
| | |քաղաքապետա- |մտավոր և | | |
| | |րան |ֆիզիկական | | |
| | | |թերություննե- | | |
| | | |րով երեխաների | | |
| | | |համար 60 | | |
| | | |հանրակրթական | | |
| | | |դպրոցում | | |
| | | |կիրականացվի | | |
| | | |ներառական | | |
| | | |կրթություն | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|30|«Հատուկ դպրոցների |Հայաստանի |Կբացահայտվեն |2011 թ. |Հայաստանի |
| |հզորացում» ծրագրի |Հանրապետու- |ու կգնահատվեն |ընթաց- |Հանրապետու|
| |իրականացում 2 |թյան |դպրոց հաճախող |քում |թյան |
| |հատուկ հաստատու- |կրթության |երեխաների | |պետական |
| |թյուններում և |և գիտության|ֆիզիկական, | |բյուջե, |
| |Երևանի բժշկահոգե-|նախարարու- |մտավոր, | |միջազգային|
| |բանամանկավարժական |թյուն |հոգեկան | |կազմա- |
| |գնահատման | |զարգացման | |կերպու- |
| |կենտրոնում | |առանձնահատ- | |թյուններ |
| | | |կությունները, | | |
| | | |կվերապատրաստ- | | |
| | | |վեն 2 հատուկ | | |
| | | |դպրոցների | | |
| | | |մանկավարժներ | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|31|Նախադպրոցական |Հայաստանի |Կապահովվի |2011 թ. |Հայաստանի |
| |կրթության |Հանրապետու- |նախադպրոցական |ընթաց- |Հանրապետու|
| |զարգացման ծրագրի |թյան |կրթության |քում |թյան |
| |իրականացում` 3-5 |կրթության |մատչելիու- | |պետական |
| |տարեկանների |և գիտության|թյունը, | |բյուջե, |
| |նախադպրոցական |նախարարու- |հանրապետու- | |միջազգային|
| |կրթության |թյուն |թյան 4 մարզում| |կազմա- |
| |չափորոշիչների | |կներդրվի | |կերպու- |
| |հիման վրա | |այլընտրանքային| |թյուններ |
| |կրթական ծրագրերի | |ծառայություն- | | |
| |և ուսումնամեթոդա-| |ների փորձնական| | |
| |դական ձեռնարկների | |ծրագիր | | |
| |մշակում, | | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|32|Դպրոցական |Հայաստանի |Հանրակրթական |2011 թ. |Հայաստանի |
| |օլիմպիադայի |Հանրապետու- |դպրոցների |ընթաց- |Հանրապետու|
| |կազմակերպում |թյան |աշակերտների |քում |թյան |
| | |կրթության |համար | |պետական |
| | |և գիտության|կկազմակերպվեն | |բյուջե |
| | |նախարարու- |հանրապետական | | |
| | |թյուն |օլիմպիադաներ | | |
| | | |15 | | |
| | | |առարկաներից, | | |
| | | |լավագույնները | | |
| | | |կմասնակցեն | | |
| | | |միջազգային | | |
| | | |օլիմպիադաների`| | |
| | | |6 առարկաներից | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|33|«Հասարակագիտու- |Հայաստանի |Միջին դպրոցի |2011 թ. |Հայաստանի |
| |թյուն» առարկայի |Հանրապետու- |համար կվերա- |ընթաց- |Հանրապետու|
| |ուսուցիչների |թյան |պատրաստվեն |քում |թյան |
| |վերապատրաստման |կրթության |«Հասարակա- | |պետական |
| |մոդուլում |և գիտության|գիտություն» | |բյուջե |
| |թրաֆիքինգի և |նախարարու- |առարկա | | |
| |հանդուրժողականու- |թյուն |դասավանդող | | |
| |թյան թեմաների | |ուսուցիչները | | |
| |ներառում: | | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|34|Երեխայի |Հայաստանի |Հանրակրթական |2011 թ. |Հայաստանի |
| |իրավունքների |Հանրապետու- |դպրոցների |ընթաց- |Հանրապետու|
| |լուսաբանում |թյան |ղեկավար |քում |թյան |
| |հանրակրթական |կրթության |կադրերի և | |պետական |
| |դպրոցների |և գիտության|մանկավարժական | |բյուջե, |
| |դաստիարակության |նախարարու- |կազմի | |հասարակա- |
| |գծով փոխտնօրենների|թյուն |վերապատրաստման| |կան կազմա-|
| |և դասղեկների | |դասընթացների | |կերպու- |
| |վերապատրաստման | |ընթացքում | |թյուններ |
| |դասընթացներում | |կլուսաբանվեն | | |
| | | |երեխայի | | |
| | | |իրավունքներին | | |
| | | |առնչվող | | |
| | | |թեմաներ | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|35|Հանրակրթական |Հայաստանի |Հանրապետության|2011 թ. |Հայաստանի |
| |դպրոցների 8-9-րդ |Հանրապետու- |դպրոցականներին|ընթաց- |Հանրապետու|
| |դասարաններում |թյան |կուսուցանվի |քում |թյան |
| |«Առողջ ապրելակերպ»|կրթության |առողջ | |պետական |
| |դասընթացի |և գիտության|ապրելակերպի | |բյուջե |
| |իրականացում |նախարարու- |մասին | | |
| | |թյուն |գիտելիքներ, | | |
| | | |սովորողները | | |
| | | |ձեռք կբերեն | | |
| | | |կյանքի | | |
| | | |հմտություններ | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|36|Դպրոցականների |Հայաստանի |Ամառային |2011 թ. |Հայաստանի |
| |ամառային հանգստի |Հանրապետու- |ճամբարներում |ընթաց- |Հանրապետու|
| |կազմակերպում |թյան |ու հանգստյան |քում |թյան |
| | |կրթության |տներում | |պետական |
| | |և գիտության|կկազմակերպվի | |բյուջե |
| | |նախարարու- |շուրջ 3000 | | |
| | |թյուն |երեխայի | | |
| | | |ամառային | | |
| | | |հանգիստը | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|37|Դպրոցականների |Հայաստանի |Հանրակրթական |2011 թ. |Հայաստանի |
| |սպարտակիադաների |Հանրապետու- |դպրոցների |ընթաց- |Հանրապետու|
| |կազմակերպում |թյան |շուրջ 4500 |քում |թյան |
| | |կրթության |աշակերտի համար| |պետական |
| | |և գիտության|կանցկացվեն | |բյուջե |
| | |նախարարու- |ամենամյա | | |
| | |թյուն |հանրապետական | | |
| | | |սպորտային | | |
| | | |խաղեր` 4 | | |
| | | |մարզաձևով | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|38|Դպրոցականների |Հայաստանի |Հանրապետության|2011 թ. |Հայաստանի |
| |գեղարվեստական |Հանրապետու- |բոլոր |ընթաց- |Հանրապետու|
| |ստեղծագործության |թյան |մարզերում |քում |թյան |
| |փառատոնի |կրթության |կկազմակերպվեն | |պետական |
| |կազմակերպում |և գիտության|դպրոցականների | |բյուջե |
| | |նախարարու- |գեղագիտական | | |
| | |թյուն |ստեղծագործու- | | |
| | | |թյան մրցույթ -| | |
| | | |փառատոներ, | | |
| | | |նկարչական | | |
| | | |հանրապետական | | |
| | | |ու միջազգային | | |
| | | |մրցույթներ | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|39|Պարբերական |Հայաստանի |Կկազմակերպվեն |2011 թ. |Միջազգային|
| |մշակութային |Հանրապետու- |պարբերական |(շարունա|կազմա- |
| |ծրագրերի, |թյան արդարա-|մշակութային |կական) |կերպու- |
| |ներառյալ |դատության |ծրագրեր, | |թյուններ |
| |մշակութային |նախարարու- |ներառյալ | | |
| |ուսուցման և |թյուն |մշակութային | | |
| |միջոցառումների | |ուսուցման | | |
| |կազմակերպում | |ծրագրեր և | | |
| | | |միջոցառումներ`| | |
| | | |անչափահասների | | |
| | | |համար | | |
| | | |նախատեսված | | |
| | | |քրեակատարողա- | | |
| | | |կան հիմնարկում| | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|40|Հայաստանի |Հայաստանի |Անչափահասների |2010- |միջազգային|
| |Հանրապետության |Հանրապետու- |կողմից |2011 թթ.|կազմա- |
| |ոստիկանության ԱԳ |թյան |կատարվող իրավա|ընթաց- |կերպու- |
| |ծառայության և |ոստիկանու- |խախտումների և |քում |թյուններ |
| |«Պրոջեքթ հարմոնի» |թյուն |հանցագործու- | |ԱՄՆ Պետ- |
| |«Վորլդ Վիժըն» | |թյունների թվի | |դեպարտա- |
| |միջազգային | |նվազեցում, | |մենտ |
| |հասարակական | |իրավախախտում | | |
| |կազմակերպության | |կամ հանցա- | | |
| |հետ համատեղ | |գործություն | | |
| |իրականացվող | |կատարած | | |
| |համայնքային 7 | |անչափահասների | | |
| |(Երևան, Վանաձոր, | |սոցիալ - | | |
| |Գյումրի Թումանյան,| |հոգեբանական | | |
| |Իջևան, Ճամբարակ, | |վերականգնում, | | |
| |Թալին) | |վերադաստիարա- | | |
| |վերականգնողական | |կում | | |
| |կենտրոններում | | | | |
| |աշխատանքների | | | | |
| |շարունակում, նոր | | | | |
| |վերականգնողական | | | | |
| |կենտրոնի բացում: | | | | |
|__|__________________|____________|______________|________|__________|
|41|Հայաստանի |Հայաստանի |14-18 տարեկան |2010- |Հայաստանի |
| |Հանրապետության |Հանրապետու- |արական սեռի |2011 թթ.|Հանրապետու|
| |կրթության և |թյան |դժվար |ընթաց- |թյան |
| |գիտության նախարարի|ոստիկանու- |դաստիարակվող, |քում |պետական |
| |հրամանով` |թյուն |իրավախախտ և | |բյուջե |
| |«Հակասոցիալական | |հատուկ դաստիա-| | |
| |վարք դրսևորող | |րակության | | |
| |անչափահասների | |կարիք ունեցող | | |
| |համար» Երևանի թիվ| |անչափահասների | | |
| |18 հատուկ դպրոցի | |համար հատուկ | | |
| |լուծարման | |ռեժիմային | | |
| |աշխատանքների | |ուսումնադաս- | | |
| |իրականացում, | |տիարակչական | | |
| |դպրոցի բազայի վրա | |հաստատության | | |
| |14-18 տարեկան | |ստեղծում: | | |
| |արական սեռի դժվար | | | | |
| |դաստիարակվող, | | | | |
| |իրավախախտ և | | | | |
| |հատուկ | | | | |
| |դաստիարակության | | | | |
| |կարիք ունեցող | | | | |
| |անչափահասների | | | | |
| |համար հատուկ | | | | |
| |ռեժիմային ուսումնա| | | | |
| |դաստիարակչական | | | | |
| |հաստատության | | | | |
| |ստեղծման | | | | |
| |գործընթացի | | | | |
| |իրականացում: | | | | |
._____________________________________________________________________.