Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1306.111010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1306-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված «Հայդեղագործություն» պետական ձեռնարկության «Սանիտաս» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (այսուհետ` գույք) (գույքի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Օրբելի 41)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2010 թվականի հունիսի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

4. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հոկտեմբերի 7-ի

N 1306-Ն որոշման

 

ՑԱՆԿ N 1

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ` «ՀԱՅԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ՍԱՆԻՏԱՍ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը           |Քա-|Թողարկ.|Վիճակը   |Գույքի |Ընդհա-|Գույքի |

|ը/կ|                    |նա-|տարին  |         |(միա-  |նուր  |(միա-  |

|   |                    |կը |       |         |վորի)  |արժեքը|վորի)  |

|   |                    |   |       |         |գնահատ-|(դրամ)|մեկնար-|

|   |                    |   |       |         |ված    |      |կային  |

|   |                    |   |       |         |արժեքը |      |գինը   |

|   |                    |   |       |         |(դրամ) |      |(դրամ) |

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|1. |Ռեֆրեկտոմետր        | 1 |1983 թ.|անբավարար|  11000| 11000|  11000|

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|2. |Ռեֆրեկտոմետր        | 1 |1983 թ.|անբավարար|   4000|  4000|   4000|

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|3. |Թորման ապարատ       | 1 |1983 թ.|անբավարար|   4500|  4500|   4500|

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|4. |Շտանգլազ հավաքածու  | 1 |1983 թ.|անբավարար|  18000| 18000|  18000|

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|5. |Պահարաններ`         | 4 |1983 թ.|անբավարար|   6500| 26000|   6500|

|   |պահեստային          |   |       |         |       |      |       |

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|6. |Պահարաններ          | 4 |1983 թ.|անբավարար|   4000| 16000|   4000|

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|7. |Հանդերձապահարան     | 1 |1983 թ.|անբավարար|   4500|  4500|   4500|

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|8. |Պահարան             | 1 |1983 թ.|անբավարար|   4000|  4000|   4000|

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|9. |Բազմոց              | 1 |1983 թ.|անբավարար|   2500|  2500|   2500|

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|10.|Պահարան             | 1 |1983 թ.|անբավարար|   3000|  3000|   3000|

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|11.|Պահարան վերևի       | 1 |1983 թ.|անբավարար|   3000|  3000|   3000|

|___|____________________|___|_______|_________|_______|______|_______|

|   |Ընդամենը            |17 |       |         |       | 96500|       |

._____________________________________________________________________.

 

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը կազմում է 10200 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

 

ՑԱՆԿ N 2

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ` «ՀԱՅԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ՍԱՆԻՏԱՍ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

 

.___________________________________________________.

|NN |Անվանումը           |Քա-|Գույքի |Ընդհա-|Գույքի |

|ը/կ|                    |նա-|(միա-  |նուր  |(միա-  |

|   |                    |կը |վորի)  |արժեքը|վորի)  |

|   |                    |   |գնահատ-|(դրամ)|մեկնար-|

|   |                    |   |ված    |      |կային  |

|   |                    |   |արժեքը |      |գինը   |

|   |                    |   |(դրամ) |      |(դրամ) |

|___|____________________|___|_______|______|_______|

|1. |Սեղան մեկտումբանի   |  1|    220|   220|    220|

|___|____________________|___|_______|______|_______|

|2. |Սեղան լաբորատորային |  1|    230|   230|    230|

|___|____________________|___|_______|______|_______|

|3. |Ինֆուզորային սարք   |  1|     50|    50|     50|

|___|____________________|___|_______|______|_______|

|4. |Սեղան               |  1|    100|   100|    100|

|___|____________________|___|_______|______|_______|

|5. |Աստիճան             |  1|    110|   110|    110|

|___|____________________|___|_______|______|_______|

|6. |Մետաղական կառնիզներ |  3|   13.3|    40|   13.3|

|___|____________________|___|_______|______|_______|

|7. |Դոզավորման սարք     |  1|     20|    20|     20|

|___|____________________|___|_______|______|_______|

|8. |Աթոռներ` կիսաչոր    |  2|     45|    90|     45|

|___|____________________|___|_______|______|_______|

|9. |Հեռախոս             |  2|    115|   230|    115|

|___|____________________|___|_______|______|_______|

|10.|Էլ. սալօջախ         |  1|    140|   140|    140|

|___|____________________|___|_______|______|_______|

|11.|Հեռախոս             |  1|     30|    30|     30|

|___|____________________|___|_______|______|_______|

|12.|Կշեռք` դեղատնային   |  1|    300|   300|    300|

|___|____________________|___|_______|______|_______|

|   |Ընդամենը            | 16|       |  1560|       |

.___________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.10.2010
N 1306-Ն
Որոշում