Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿ ...

 

 

040.1274.051010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 1274-Ն

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված` Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի - ծրագիր 2-ի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 17.09.15 թիվ 1092-Ն որոշում)

2. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի - ծրագիր 2-ի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի փոխհատուցման սկզբունքները` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 17.09.15 թիվ 1092-Ն որոշում)

2.1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի և 4-ի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակն ու դրա փոխհատուցման սկզբունքները` համաձայն N 3 հավելվածի:

(2.1-ին կետը փոփ. 17.09.15 թիվ 1092-Ն, 10.12.2020 թիվ 2013-Ն որոշումներ)

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում հողի օտարման և տարաբնակեցմանը վերաբերող տեղեկատվությունը, մասնավորապես`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մասով`

ա. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց ամուսնալուծված լինելու մասին,

բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց մահացած լինելու մասին.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասով`

ա. տեղեկություն ազդեցության ենթակա աղքատ տնային տնտեսությունների մասին, որոնք ներգրավված են ընտանեկան նպաստ համակարգում,

բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց այրիացած լինելու, կերակրողին կորցնելու և միայնակ մայր լինելու մասին, որոնք իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխա,

գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 07.08.14 թիվ 806-Ն որոշում)

դ. տեղեկություն ազդեցության ենթակա տարեց մարդկանց (կենսաթոշակառուների) կողմից ղեկավարվող տնային տնտեսությունների մասին,

ե. (ե պարբերությունն ուժը կորցրել է 07.08.14 թիվ 806-Ն որոշում)

3) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մասով` տեղեկություն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում առկա մշակութային արժեքների մասին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասով` տեղեկություն ազդեցության ենթակա անձանց սեփականության (ներառյալ դրա կադաստրային քարտեզի (էլեկտրոնային կրիչով), սահմանափակումների, համասեփականատերերի) մասին.

5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասով`

ա. տեղեկություն ազդեցության ենթակա իրավաբանական անձանց կողմից նախորդ տարվա համար ներկայացված հաշվարկների ու հաշվետվությունների, իսկ անհատ ձեռնարկատերերի մասով` նախորդ տարվա համար ներկայացված տարեկան եկամուտների հաշվարկների մասին.

գ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և նրանց կողմից եկամտային հարկ վճարած լինելու (այդ թվում` հարկային գործակալների միջոցով) վերաբերյալ` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասով`

ա. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց հաշվառման հասցեների մասին,

բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց հետախուզման մեջ գտնվելու մասին.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության մասով` տեղեկություն ազդեցության ենթակա անձանց ազգային փոքրամասնությանը պատկանելու մասին.

8) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների մասով`

ա. տեղեկություն ընտանիքի կազմի մասին,

բ. տեղեկություն խնամքի տակ գտնվող անձանց մասին:

(3-րդ կետը փոփ. 14.07.11 թիվ 961-Ն, 07.08.14 թիվ 806-Ն որոշումներ)

4. Սահմանել, որ`

1) սույն որոշման 3-րդ կետում նշված մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը հիմք է հանդիսանում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման գործառույթների իրականացման ընթացքում.

2) սույն որոշման 3-րդ կետում նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է անվճար.

3) սույն որոշման 3-րդ կետում նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է դրա մասին հարցումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում.

4) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում սույն որոշմամբ հաստատված յուրաքանչյուր ծրագրի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակն ու դրա փոխհատուցման սկզբունքները տարածվում են տվյալ ծրագրի շրջանակներում ծագած հարաբերությունների վրա:

(4-րդ կետը փոփ. 17.09.15 թիվ 1092-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1274-Ն որոշման

 

ՀՈՂԻ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ - ԾՐԱԳԻՐ 2-Ի ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ ՀՕՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՈՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ (ՀՕՏՇ)

 

Ա. ՆԱԽԱԲԱՆ

Բ. ՀՕՏ-ին ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Գ. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ

Դ. ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Ե. ԻՐԱՎԱԿԱՆ Եվ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ե.1 Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության

օրենքները և կանոնակարգերը

Ե.2 Սոցիալական պաշտպանության քաղաքականության ոչ կամավոր

տարաբնակեցման շրջանակներում ԱԶԲ-ի մոտեցումները

Ե.3 ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և

կանոնակարգերի համեմատությունը ԱԶԲ-ի Սոցիալական պաշտպանության

քաղաքականության հետ

Ե.4 ՀՕՏՇ-ի` սույն ԲՖԳ-ի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները

Զ. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Զ.1 Ընտրվելու իրավունքը/իրավասությունը

Զ.2 Փոխհատուցում ստանալու իրավունքները

Զ.3 Միավորի փոխհատուցման արժեքի գնահատումը

Զ.4 Սեփականության օտարման պայմանները

Զ.5 Օրինականացման պայմանները

Է. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Ը. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Թ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ Թ.1 ՏԿԵՆ/ԻԳ

Թ.2 Խորհրդատուները

Թ.3 Տեղական ինքնակառավարման մարմինները

Թ.4 Այլ կառույցներ և հաստատություններ

Թ.5 ԱԶԲ

Ժ. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԺԱ. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ԺԱ.1 Ներքին մոնիտորինգ

ԺԱ.2 Արտաքին մոնիտորինգ

ԺԲ. ՀՕՏԾ-ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ԺԳ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

ԺԴ. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Աղյուսակներ.

Աղյուսակ 1. ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի օրենքների և կանոնակարգերի

համեմատությունը ԱԶԲ-ի Սոցիալական պաշտպանության քաղաքականության հետ

Աղյուսակ 2: Իրավունքների սխեմա

Աղյուսակ 3: Բողոքների լուծման գործընթացը

 

Պատկերներ.

Պատկեր 1. ՀՕՏ կազմակերպչական կառուցվածքը և գործողությունները

 

Շրջանակներ

ՇՐՋԱՆԱԿ 1. ՀՕՏ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

Հավելվածներ.

ՀԱՎԵԼՎԱԾ Ա. ՏԻՊԱՅԻՆ ՀՕՏԾ-Ի ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

    ԱԶԲ    Ասիական Զարգացման Բանկ

    ԱԵԱ    Ազդեցության ենթարկված անձ

ԱԵՏՏ   Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն

    ԱՄՄ    Անկախ մոնիտորինգ իրականացնող մարմին

ԱՍՀՆԳ  Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում

ԱՍՀԳ  Աղքատության և սոցիալական հարցերի գնահատում

    ԲՖԳ    Բազմափուլ ֆինանսավորման գործիք

    ԳՄ     Գործադիր մարմին

    ԻԳ     Իրականացնող գործակալություն

    ԾԻԿ    Ծրագրի իրականացման կազմակերպություն

    ԾԿԽ    Ծրագրի կառավարման խորհուրդ

ԾՆՏԱ   Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցություն

    ՀԿ     Հասարակական կազմակերպություն

    ՀՕՏ    Հողի օտարում և  տարաբնակեցում

ՀՕՏՇ   Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակ

ՀՕՏԾ  Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր

    ՄՏՎ    Մարզպետարանի տրանսպորտի վարչություն

    ՊՖՀ    Պարբերական ֆինանսավորման հայտ

    ՍՏՄ    Սոցիալական և  տարաբնակեցման մասնագետներ

ՍՏՈՒ   Սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն

    ՎՉՀ    Վնասի չափման նպատակով իրականացված մանրամասն

           հետազոտություն

    ՏԾ     Տարաբնակեցման ծրագիր

ՏԿԵՆ   տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ (ՀՕՏ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Փոխհատուցում - Օտարված գույքի վերականգնման արժեքի վճարում կամ ծախսերի փոխհատուցման այլ եղանակով:

Իրավունքներ - Փոխհատուցում, եկամտի վերականգնում, տեղափոխման աջակցություն, եկամտի փոխարինում և վերաբնակեցում ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք պետք է տրամադրվեն ազդեցության ենթակա անձանց` կախված նրանց կորուստների բնույթից` նրանց տնտեսական և սոցիալական հիմքերը վերականգնելու համար:

Տեղաբնիկներ - Ասիական զարգացման բանկի «Տեղաբնիկների քաղաքականություն» փաստաթղթում կիրառվող «տեղաբնիկ» հասկացությունը միաչափ չէ և այն ներառում է նաև այլ հասկացություններ: «Ազգային փոքրամասնություններ» հասկացությունը մեկն է այն հասկացություններից, որոնք առնչվում են «տեղաբնիկ» հասկացության հետ և ներկայացված են ԱԶԲ քաղաքականության մեջ: Մյուս հասկացություններն են` «մշակութային փոքրամասնություն», «տեղաբնիկ մշակութային համայնք», «տոհմ, ցեղատեսակ», «բնիկ» և «տեղացի»: Ընդունված կամ նախընտրելի հասկացությունները և սահմանումները տարբեր երկրներում տարբեր են: «Տեղաբնիկ» հասկացությունը կիրառվում է Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերում, և ԱԶԲ-ն այն օգտագործում է միայն նպատակահարմարությունից ելնելով: Հայաստանում «ազգային փոքրամասնություն» հասկացությունն առավել տեղին է: Այդ տեսանկյունից, ԱԶԲ Տեղաբնիկների քաղաքականության համատեքստում «ազգային փոքրամասնություն» ասելով պետք է հասկանալ «սոցիալական և մշակութային յուրահատուկ ինքնություն ունեցող մարդկանց, որոնք տարբերվում են գերիշխող կամ մեծամասնություն կազմող հասարակությունից, ինչն էլ նրանց խոցելի է դարձնում` զարգացման գործընթացներում անտեսված/անցանկալի լինելու առումով»:

Հյուրընկալող բնակչություն - Այն տարածքին մոտ գտնվող համայնքը, ուր ծրագրի շահառուները որպես ծրագրի մաս պատրաստվում են կամավոր կերպով վերաբնակվել:

Բարելավումներ - Անձի, տնտեսության, հաստատության կամ կազմակերպության կողմից կառուցված շինություններ (բնակարան, ցանկապատ, ցախանոց, գոմ, կոմունալ շինություն, խանութ, պահեստ և այլն) և ցանված մշակաբույսեր:

Հողի օտարում - Այն գործընթացը, որի միջոցով կառավարական գերատեսչությունները ստիպում են անձին փոխհատուցման դիմաց պետական կարիքների համար օտարել իր ունեցած հողը կամ հողի մի մասը և տալ կառավարական գերատեսչությանը որպես սեփականություն:

Ազդեցության ենթարկված անձ (ԱԵԱ) - Ցանկացած անձ, ով ազդեցության է ենթարկվում նախագծից բխող հողօգտագործման, ջրօգտագործման, այլ բնական ռեսուրսների օգտագործման փոփոխություններից կամ եկամտի կորստից:

Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն (ԱԵՏՏ)- Մեկ տանիքի տակ բնակվող բոլոր անդամները, որոնք գործում են որպես մեկ տնտեսական միավոր: Ազդեցության ենթարկված տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ հիմնական ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքային խմբից: Սա փոխհատուցում/վերականգնում (ռեաբելիտացիա) ստացող կարևորագույն միավոր է:

Ռեաբելիտացիա/վերականգնում - Ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության շրջանակներում տրամադրված փոխհատուցում, որը օտարված գույքի փոխհատուցման արժեքի վճարում չի ենթադրում:

Վերաբնակեցում - ԱԵԱ/ԱԵՏՏ ֆիզիկական տեղահանումը նախքան նախագծի իրականացումը նրա բնակավայր հանդիսացող վայրից:

Փոխարինման արժեք - Այն արժեքը, որը գնահատվում է որպես հողի համար արդարացի փոխհատուցում` հիմնվելով դրա բերքատվության պոտենցիալի վրա, շենքերի և շինությունների փոխարինման արժեքը (շինանյութերի և աշխատուժի տվյալ պահի շուկայական իրական գինը` առանց ամորտիզացիոն մասհանումների կամ վերաօգտագործվող շինանյութի համար մասհանումների), ինչպես նաև բնակելի տարածքների, բերքի, ծառերի և այլ ունեցվածքի շուկայական արժեքը:

Տարաբնակեցում - բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են մեղմացնելու համար ՏԱ-երի սեփականության և/կամ ապրուստի վրա նախագծի թողած բացասական որևէ ազդեցությունը. ներառում է փոխհատուցումը, վերաբնակեցումը, եթե այն անհրաժեշտ է, և վնասված/քանդված ենթակառուցվածքների և սարքավորումների վերականգնումը;

Մարզ - Համայնք - Հայաստանը բաժանված է 10 մարզերի. Երևան քաղաքը որպես երկրի մայրաքաղաք հատուկ վարչական կարգավիճակ ունի: 10 մարզերից յուրաքանչյուրը ղեկավարվում է մարզպետի կողմից, որը նշանակվում է ՀՀ կառավարության կողմից: Մարզերը բաղկացած են համայնքներից: Յուրաքանչյուր համայնք ինքնակառավարվող է և բաղկացած է մեկ կամ ավելի բնակավայրերից: Բնակավայրերը դասակարգվում են որպես քաղաք կամ որպես գյուղ: 2007 թ. դրությամբ Հայաստանում կա 915 համայնք, որոնցից 49-ը համարվում են քաղաքային և 866-ը` գյուղական: Երևանը, որը նախկինում մարզի կարգավիճակ ուներ, ներկայումս ունի համայնքի կարգավիճակ և ղեկավարվում է ընտրովի քաղաքապետի կողմից:

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՈՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Ա. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) համար մշակված սույն Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ) մշակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (ՏԿԵՆ) կողմից (Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության խորհրդատու` ճապոնական ՊԱԴԵԿՕ ընկերությունը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՕՏՇ մշակման ընթացքում): Սույն փաստաթուղթը մանրամասն անդրադառնում է ծրագրի շրջանակներում համապատասխան ենթածրագրերով հողի օտարման և տարաբնակեցման խնդիրների պլանավորման և իրականացման մեխանիզմներին, գործընթացներին և փոխհատուցման իրավունքներին: Ծրագիրը, որը կֆինանսավորվի Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից Բազմափուլ ֆինանսավորման գործիքով (ԲՖԳ) և կիրականացվի 5 տարվա ընթացքում ՏԿԵՆ-ի` որպես գործադիր մարմնի (ԳՄ) և Ծրագրի իրականացման կազմակերպության` որպես Իրականացնող գործակալության (ԻԳ) հետ, բաղկացած է 3 փուլից, որոնցից յուրաքանչյուրը կներառի տարբեր ենթածրագրեր, այդ թվում նաև` ճանապարհների և մայրուղիների վերականգնման կամ կառուցման աշխատանքներ:

2. Նախքան Ծրագրի հաստատումը սույն ՀՕՏՇ-ն կթարգմանվի հայերեն և հասանելի կլինի ՏԿԵՆ կայքում: ՀՕՏՇ անգլերեն տարբերակը կտեղադրվի ԱԶԲ կայքում:

 

Բ. ՀՕՏ-ին ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Հիմնվելով ԲՖԳ գործընթացների վրա` Ծրագրի հաստատումը իրականացվում է առաջին փուլի հաստատման հետ: Հաջորդ փուլերը կհաստատվեն ԳՄ կողմից ԱԶԲ Պարբերական ֆինանսավորման հայտ (ՊՖՀ) ուղարկելուց հետո, որը պետք է պարունակի փուլի շրջանակներում նախատեսված յուրաքանչյուր ենթածրագրի վերջնական փաստաթղթերը և տեխնիկական ուսումնասիրությունները:

4. Ինչ վերաբերում է ՀՕՏ խնդիրներին` ԲՖԳ առաջին փուլի, հաջորդ փուլերի ՊՖՀ հաստատման և յուրաքանչյուր փուլի ՀՕՏ պահանջող ենթածրագրի իրականացման համար կպահանջվեն հետևյալ փաստաթղթերը.

(i)  Ամբողջ ֆինանսական գործիքի համար մշակված ՀՕՏՇ, որը կիրառելի է բոլոր

ենթածրագրերի նկատմամբ: Առնվազն տարին մեկ անգամ և որպես կանոն`

յուրաքանչյուր փուլի մշակման սկզբում ՀՕՏՇ-ն պետք է վերանայվի,

անհրաժեշտության դեպքում թարմացվի և ներկայացվի ԱԶԲ-ի հաստատմանը:

(ii) Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում (ԱՍՀՆԳ), որը

յուրաքանչյուր փուլի համար ներկայացնում է ՀՕՏ ազդեցությունների

հավանականությունը (ազդեցության տեսակը, հնարավոր ծավալները) և թե

արդյոք կան տեղաբնիկներ և որքանով նրանք ազդեցության կենթարկվեն

դրանից:

(iii) Եթե պահանջվում է ՀՕՏ, ապա ԲՖԳ փուլի յուրաքանչյուր ենթածրագրի ՀՕՏ

ծրագիր (ՀՕՏԾ)` աշխատանքային նախագծերի հիման վրա և ազդեցության

ծավալներին համապատասխան: Հիմնվելով ԱԶԲ-ի Գործառնական ձեռնարկի

(ԳՁ) F1/ԳՁ (2009) վրա` նախագիծը դասակարգվում է որպես Կարգ Ա, եթե

200 հոգուց ավել մարդ զգալի ազդեցություն է կրում (վերաբնակեցում

կամ իրենց արտադրական գույքի 10%-ից ավել կորուստ): Ծրագիրը

դասակարգվում է որպես Կարգ Բ, եթե զգալի ազդեցություններից տուժում

է 200 հոգուց պակաս մարդ, իսկ այն ծրագրերը, որոնք ՀՕՏ ազդեցություն

չեն ենթադրում դասակարգվում են որպես Կարգ Գ-ի ծրագրեր: ՀՕՏԾ-ն պետք

է ներառի փոխհատուցման և վարչարարության մանրամասն բյուջեներ և

ՀՕՏ խնդիրները շինարարական աշխատանքների սկզբի հետ կապող

իրականացման ժամանակացույց:

 

5. Հիմնվելով ԱԶԲ-ի 2009 թվականի Սոցիալական պաշտպանության քաղաքականության և գործելակերպի վրա` ԲՖԳ-ի և դրա յուրաքանչյուր փուլի հաստատումը, ինչպես նաև այդ փուլերի ենթածրագրերի հաստատումը հիմնված կլինեն ՀՕՏ-ին առնչվող հետևյալ պայմանների վրա.

(i)  ԲՖԳ/առաջին փուլի հաստատում. Պայմանավորված է` ա) ամբողջ ԲՖԳ-ի համար

ԱԶԲ և կառավարության կողմից ընդունելի ՀՕՏՇ-ի մշակմամբ և

տարածմամբ; բ) ԱՍՀՆԳ մշակմամբ և գ) յուրաքանչյուր փուլի ՀՕՏ

պահանջող ենթածրագրի համար ԱԶԲ և կառավարության կողմից ընդունելի

ՀՕՏԾ-երի մշակմամբ և հրապարակմամբ:

(ii) Հաջորդող փուլերի ՊՖՀ հաստատում. Պայմանավորված է` ա) ՀՕՏՇ-ի

վերանայմամբ/թարմացմամբ/հրապարակմամբ և բ) վերանայված ՀՕՏՇ-ին

համահունչ և ԱԶԲ-ի ու կառավարության կողմից ընդունելի ՀՕՏԾ-երի

մշակմամբ/հրապարակմամբ:

(iii) Պայմանագրերի ստորագրում (ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար).

Պայմանավորված է` ա) իրականացման ենթակա ՀՕՏԾ-երի թարմացմամբ և

հրապարակմամբ և բ) Անկախ մոնիտորինգ իրականացնող գործակալության

(ԱՄԳ) վարձմամբ, որը պատրաստ կլինի սկսելու աշխատանքը:

(iv) Կապալառուներին աշխատանքների շարունակման ծանուցման ուղարկում.

Պայմանավորված է համապատասխան ենթածրագրի ՀՕՏԾ-ի լրիվ իրականացմամբ

(փոխհատուցման լրիվ տրամադրում և ռեաբելիտացիայի լրիվ իրականացում)`

փաստագրված ԱՄԳ համապատասխանության հաշվետվությամբ:

 

Գ. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐ ՈՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ

 

6. Տեղաբնիկների վրա Ծրագիրը ոչ մի ազդեցություն չի ունենալու: ՀՕՏԾ-ում ներառված միջոցառումների միջոցով հատուկ ուշադրություն է պետք դարձնել ոչ բարենպաստ պայմաններում գտնվող մարդկանց խմբերի (հող չունեցողներ, աղքատներ, կանանց կողմից ղեկավարվող տնտեսություններ, ծերեր և հաշմանդամներ) կարիքների բացահայտմանն ու դրանք հաշվի առնելուն, և ֆինանսական փոխհատուցումից բացի` փորձել բարելավել նրանց ապրուստի միջոցները:

 

Դ. ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ ՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

7. ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար ՀՕՏԾ մշակման գործողությունները պետք է կազմեն փուլի ենթածրագրերի անբաժան մաս` սկսած ՀՕՏ ուսումնասիրության աշխատանքներից և վերջացրած աշխատանքային նախագծի վրա հիմնված իրականացման ենթակա ՀՕՏԾ-ով: ՀՕՏԾ-ի պատրաստման ընթացակարգը հետևյալն է.

 

i  Ճանապարհների ուղեգծման և լայնական կտրվածքների նախնական նախագծի

կազմումից հետո ՏԿԵՆ/ԻԳ-ի հետ միասին կիրականացնեն նախնական

կադաստրային հետազոտություն` ազդեցության ենթակա սեփականությունը և

դրա սեփականատերերին/օգտագործողներին բացահայտելու նպատակով:

ii Կառավարության որոշումից հետո ՏԿԵՆ/ԻԳ-ը և ծրագիրը նախապատրաստող

խորհրդատուները կիրականացնեն դաշտային մանրամասն հետազոտություններ,

որոնք ներառում են հողին և այլ գույքին պատճառված վնասի չափման

նպատակով իրականացված մանրամասն հետազոտություն (ՎՉՀ), բոլոր ԱԵՏՏ-երի

և ԱԵԱ ցուցակագրում/հաշվառում, ինչպես նաև անկախ գնահատողների

օգնությամբ` բոլոր ազդեցության ենթակա գույքի գնահատում`

փոխհատուցման/ռեաբելիտացիայի ամփոփ բյուջեի կազմման նպատակով:

iii ԱԶԲ պահանջներին համապատասխանելու նպատակով` ծրագրի նախապատրաստման

խորհրդատուները կիրականացնեն սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն

(ՍՏՈՒ) ԱԵՏՏ 25% ընտրանքի հիման վրա: ՍՏՈՒ-ն պետք է պարունակի

ազդեցության ենթակա բնակչության բոլոր հիմնական սոցիալ-տնտեսական

առանձնահատկությունների բնութագրերը (էթնիկ կազմը, կրթամակարդակը,

կենսամակարդակի ապահովման ձևերը և եկամտի աղբյուրները,

աղքատության/եկամտի մակարդակները, ինչպես նաև բնակելի տան

տեսակը/արժեքը և հողի սեփականության ձևը): ՍՏՈՒ-ի երկրորդ նպատակն է

բացահայտել լրացուցիչ աջակցության կարիք ունեցող բնակչության խոցելի և

ռիսկային խմբերին` որպես հիմք ՀՕՏԾ-ի բյուջեի մշակման համար:

iv Այս հետազոտությունների հիման վրա կձևավորվի ՀՕՏԾ-ը:

Հետազոտությունների ընթացքում բոլոր ԱԵՏՏ մանրամասնորեն կտեղեկացվեն

ՀՕՏԾ-ով նախատեսված բոլոր պայմանների և միջոցառումների վերաբերյալ`

ներառյալ ծրագրի ազդեցությունները, փոխհատուցման դրույքաչափերը և

ժամանակացույցը: ՎՉՀ-ն, ԱԵԱ ցուցակագրումը և փոխհատուցման գումարները

կվերանայվեն և անհրաժեշտության դեպքում կթարմացվեն աշխատանքային

նախագծի ամփոփումից հետո:

 

8. ՀՕՏԾ մշակման/իրականացման գործընթացը. Ծրագրի առաջին փուլի համար ՀՕՏԾ-ն պետք է մշակվի Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության (ԾՆՏԱ) խորհրդատուների կողմից: Հետագա փուլերի համար այս նույն աշխատանքները պետք է իրականացվեն ՏԿԵՆ/ԻԳ և աշխատանքային նախագծերը մշակող խորհրդատուների կողմից: ՀՕՏԾ իրականացումը պետք է վերահսկվի վերահսկիչ խորհրդատուների կողմից: ՀՕՏԾ մշակումը/իրականացումը պետք է կատարվի ըստ հետևյալ ընթացակարգի.

ա. ՀՕՏԾ մշակում. Այս փուլը պետք է իրականացվի ծրագրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը զուգընթաց (ՀՕՏԾ-ի տիպային նկարագրի համար տես` Հավելված Ա):

բ. ՀՕՏԾ վերանայում/ամփոփում. Այս փուլն իրականացվելու է աշխատանքային մանրամասն նախագծի պատրաստման ընթացքում և ներառելու է ազդեցությունների/ԱԵԱ մասին տվյալների հնարավոր թարմացումը, փոխհատուցման դրույքաչափերի հնարավոր վերանայումները և հնարավորության դեպքում` ԱԵԱ կարգավիճակի օրինականացման աշխատանքները: ԱԶԲ-ի կողմից վերջնական ՀՕՏԾ-ի հաստատումից հետո կստորագրվեն շինարարական աշխատանքների պայմանագրերը:

գ. ՀՕՏԾ իրականացում. Այս փուլը կսկսվի ՀՕՏԾ-ի վերջնական տարբերակի հաստատումից հետո և կավարտվի բոլոր ԱԵԱ պատշաճ փոխհատուցման տրամադրմամբ:

դ. Շինարարական աշխատանքների իրականացում. Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքները կսկսվեն միայն ԱԵԱ փոխհատուցման տրամադրումից և անկախ մոնիտորինգ իրականացնող գործակալության (ԱՄԳ) կողմից համապատասխանության վերաբերյալ հաշվետվության պատրաստումից հետո: Այնուամենայնիվ, եթե ճանապարհի վրա կան հատվածներ, որտեղ ազդեցություն չի ակնկալվում, և որոնք բավականաչափ մեծ են շինարարության տնտեսական նպատակահարմարությունը հիմնավորելու համար, այդ հատվածներում շինարարական աշխատանքները կարող են սկսվել պայմանագրերի ստորագրումից անմիջապես հետո: Նման դեպքերում ազդեցությունների բացակայությունը պետք է ներկայացվի հատուկ հաշվետվությամբ:

 

Ե. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ե.1 Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքները և կանոնակարգերը

 

9. ՀՀ Սահմանադրությունը (1995) երաշխավորում է մասնավոր սեփականատիրության իրավունքների պաշտպանությունը: Միաժամանակ այն հայտարարում է, որ մասնավոր սեփականությունը կարող է սահմանափակվել «հասարակական շահերի գերակայության բացառիկ դեպքերում», հաստատված ընթացակարգի և նախապես տրամադրված համարժեք փոխհատուցման հիմքերով: Հողի օտարման և փոխհատուցման ընդհանուր բնույթի հարցերը քննարկված են ՀՀ Հողային օրենսգրքի (2001 թ.) 102, 104, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (1998 թ.) 218 հոդվածում, ինչպես նաև ՀՀ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքում (2006 թ., նոյեմբերի 27):

10. Համաձայն ՀՀ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի ՀՀ կառավարությունը որոշում է կայացնում բացառիկ գերակա հանրային և պետական շահի ճանաչման վերաբերյալ` հիմնվելով համապատասխան պետական գործակալության հայցի վրա: Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են`

ա) այն բացառիկ` գերակա հանրային շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը.

բ) օտարվող սեփականության ձեռքբերողը.

գ) օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները (գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը տարբերվում է այլ սեփականությունից).

դ) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետները:

11. ՀՀ Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքը քննարկում է իրավական կարգավիճակ ունեցող հողօգտագործողների և անշարժ գույքի սեփականատերերի` հասարակական նպատակներով հողի և այլ սեփականության օտարման և փոխհատուցման ընթացակարգային հարցերը: Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրությունը չի կազմվել: Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` տաս օրվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմին կամ դատարան:

12. Օտարման ենթակա հողի/սեփականության փոխհատուցումը հաստատվում է ՏԿԵՆ և ԱԵԱ միջև կնքվող պայմանագրով` հաշվի առնելով շուկայական արժեքը և վնասները, ներառյալ հետևանքային վնասները, և կարող է լինել հողի/սեփականության փոխանակման ձևով: Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» (Հոկտեմբեր 4, 2005 թ.) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Ե.2.

Սոցիալական պաշտպանության քաղաքականության ոչ կամավոր տարաբնակեցման շրջանակներում ԱԶԲ-ի մոտեցումները

13. Ոչ կամավոր տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

. Ոչ կամավոր տարաբնակեցումից պետք է հնարավորինս խուսափել կամ առնվազն

այն հասցնել նվազագույնի,

. Փոխհատուցման/ռեաբելիտացիայի չափը պետք է ապահովի ԱԵԱ` ծրագրի

իրականացումից առաջ ունեցած կենսամակարդակը:

. ԱԵԱ պետք է լիարժեք տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրվի

ՀՕՏ-ի փոխհատուցման տարբերակների մասին:

. ԱԵԱ սոցիալ-մշակութային կառույցներին (ինչպիսիք են` գրադարանները,

համայնքային կենտրոնները, մշակույթի տները) պետք է հնարավորինս

աջակցություն ցուցաբերվի: Դրանք պետք է առավելագույնս ներգրավվեն:

. Փոխհատուցումը պետք է իրականացվի կանանց և տղամարդկանց

իրավահավասարության սկզբունքով:

. Իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա

փոխհատուցման և/կամ ռեաբելիտացիայի գործընթացի իրականացման համար:

. Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան կանանց կողմից ղեկավարվող

տնտեսությունները և այլ խոցելի խմբերը: Նրանց պետք է համապատասխան

աջակցություն ցուցաբերվի իրենց կարգավիճակը բարելավելու համար:

. ՀՕՏ-ը պետք է ընկալել և իրագործել որպես ծրագրի մաս, և փոխհատուցման

ծախսերը պետք է ամբողջությամբ ներառվեն ծրագրի օգուտներ-ծախսեր

հաշվարկներում:

. Փոխհատուցումը ու տարաբնակեցման հատկացումները պետք է ամբողջությամբ

տրամադրվեն նախքան ճանապարհի օտարման գոտու հողի հարթեցման և քանդման

իրավունքի տալը:

 

Ե.3 ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի համեմատությունը ԱԶԲ-ի Սոցիալական պաշտպանության քաղաքականության հետ

14. Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի և ԱԶԲ-ի քաղաքականության միջև առկա տարբերությունները ներկայացված են ստորև բերված Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1: ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և

կանոնակարգերի համեմատությունը ԱԶԲ-ի Սոցիալական պաշտպանության

քաղաքականության հետ

 

.______________________________________________________________________.

|Հողային հարաբերությունները         |ԱԶԲ-ի Սոցիալական պաշտպանության    |

|կարգավորող ՀՀ օրենքներն ու         |քաղաքականությունը                 |

|կանոնակարգերը                      |                                  |

|___________________________________|__________________________________|

|Հողի դիմաց փոխհատուցում նախատեսված |Հողի սեփականության վերաբերյալ     |

|է միայն հողի` իրավական կարգավիճակ  |իրավական կարգավիճակի              |

|ունեցող սեփականատերերի համար:      |բացակայությունը չպետք է խոչընդոտի |

|                                   |փոխհատուցման և/կամ  ռեաբելիտացիայի|

|                                   |գործընթացի իրականացմանը: Իրավական |

|                                   |կարգավիճակ չունեցող               |

|                                   |հողօգտագործողները նույնպես պետք է |

|                                   |ստանան փոխհատուցում:              |

|___________________________________|__________________________________|

|Ծրագրով պատճառված վնասի/քանդման    |Համաձայն ԱԶԲ քաղաքականության`     |

|դիմաց փոխհատուցում է նախատեսվում   |գրանցում չունեցող առևտրային       |

|միայն անշարժ գույքի պետական        |շինություններին ծրագրով պատճառված |

|կադաստրում գրանցված տների/         |վնասի/քանդման դիմաց ևս            |

|շինությունների համար:              |տրամադրվում է փոխհատուցում:       |

|Չգրանցված առևտրային  շինությունների|                                  |

|համար փոխհատուցում չի նախատեսվում: |                                  |

|___________________________________|__________________________________|

|Բերքի կորստի դիմաց փոխհատուցում    |Բերքի կորստի դիմաց փոխհատուցում   |

|տրամադրվում է միայն հողի հաշվառված |տրամադրվում է բոլոր ԱԵԱ:          |

|սեփականատերերին:                   |                                  |

|___________________________________|__________________________________|

|Հողի գնահատումը հիմնվում է ընթացիկ |Հողի գնահատումը հիմնվում է ընթացիկ|

|շուկայական արժեքի վրա և            |շուկայական դրույքաչափերի/         |

|փոխհատուցումն իրականացվում է       |փոխարինման արժեքի վրա:            |

|շուկայական արժեքի 15 տոկոսի        |                                  |

|հավելումով:                        |                                  |

|___________________________________|__________________________________|

|Ազդեցության հնարավոր չափի/արժեքի,  |Նույնը:                           |

|փոխհատուցման ու ֆինանսական         |                                  |

|աջակցության գումարների, ինչպես նաև |                                  |

|նրանց իրավունքների վերաբերյալ      |                                  |

|տեղեկությունները պետք է տրամադրվեն |                                  |

|ազդեցության ենթարկված անձանց նախքան|                                  |

|գնահատման իրականացումը:            |                                  |

|___________________________________|__________________________________|

|Էականորեն ազդեցության ենթարկված    |ԱԶԲ-ի քաղաքականությամբ էական      |

|անձանց և  խոցելի խմբերի համար      |կորուստների դեպքում պահանջվում է  |

|եկամտի/ապրուստի միջոցների          |եկամտի/ապրուստի միջոցների         |

|վերականգնման միջոցառումներ,        |վերականգնում, ինչպես նաև  և  ԱԵԱ  |

|փոխհատուցման կամ տարաբնակեցման     |կողմից վերաբնակեցման ընթացքում    |

|ծախսեր նախատեսված չեն:             |կրած ծախսերի հատուցում:           |

.______________________________________________________________________.

 

15. Ընդհանուր առմամբ, ՀՕՏ-ը վերաբերող ՀՀ օրենքների/կանոնակարգերի և ԱԶԲ քաղաքականության միջև սկզբունքային տարբերություններ չկան: Այնուամենայնիվ, ՀՀ օրենքները և կանոնակարգերը հստակ չեն սահմանում, թե ինչպես պետք է իրականացվի ԱԵԱ վերականգնումը: Մեկ այլ խնդիր է այն, որ համաձայն ԱԶԲ քաղաքականության փոխհատուցման կամ առնվազն վերականգնման իրավունք ունեն սեփականության իրավունք ունեցող և չունեցող անձիք, ինչպես նաև գրանցված և չգրանցված բնակիչները: ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության այս տարբերությունները վերացնելու նպատակով ՏԿԵՆ Ծրագրի համար մշակել է սույն ՀՕՏՇ-ն` ապահովելով բոլոր օբյեկտների համար փոխարինման արժեքին համարժեք փոխհատուցում, իսկ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչների, չգրանցված բիզնես ունեցողների համար իրավունքների վերականգնման միջոցառումների ապահովում: ՀՕՏՇ-ը նախատեսում է նաև վերականգնողական փաթեթներ այն ԱԵԱ համար, ովքեր վերաբնակեցվելու են, քանի որ նրանք համարվում են խոցելի և էական ազդեցություն կրող ԱԵԱ:

16. Մասնավոր սեփականություն հանդիսացող հողն առաջին հերթին անհրաժեշտ է փորձել օտարել ազդեցության ենթարկված անձանց հետ բանակցությունների հիման վրա: Եթե բանակցությունները ձախողվում են, պետք է կիրառել հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավունքը և սկսել սեփականազրկման գործընթացը:

Գործարքի շուրջ բանակցության դեպքում ԱԶԲ պահանջում է պատշաճ մանրամասն վերահսկում, որպեսզի ԱԵԱ տրամադրվի արդարացի գումար, տեղեկատվություն, ինչպես նաև բանակցությունների համար բավարար ժամանակ և որպեսզի այդ դեպքերը մոնիտորինգի ենթարկվեն անկախ արտաքին կառույցի կողմից: Այս պայմանները լիովին երաշխավորված են ԱՄԳ ընդգրկման միջոցով (Տես Բաժին ԺԱ) և ՀՀ կառավարության գործելակերպով, համաձայն որի միավորի փոխհատուցման դրույքաչափերը գնահատվում են անկախ գնահատողների կողմից:

 

Ե.4 ՀՕՏՇ-ի` սույն ԲՖԳ-ի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները

 

17.Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԱԶԲ Սոցիալական պաշտպանության քաղաքականության (2009 թ.) հիման վրա սույն ԲՖԳ-ի համար մշակվել են ոչ կամավոր տարաբնակեցման հիմնական սկզբունքները, որոնք հետևյալն են.

 

. Հողի օտարումից և ոչ կամավոր տարաբնակեցման այլ հետևանքներից պետք է

հնարավորինս խուսափել կամ դրանք հասցնել նվազագույնի` ուսումնասիրելով

ծրագրի նախագծերի բոլոր այլընտրանքային կենսունակ տարբերակները,

. Եթե հնարավոր չէ խուսափել այդ հետևանքներից, ապա անհրաժեշտ է

ժամանակացույց ունեցող ՀՕՏԾ, և ԱԵԱ պետք է աջակցություն ցուցաբերվի,

որպեսզի նրանք բարելավեն կամ առնվազն վերականգնեն ծրագրից առաջ ունեցած

կենսամակարդակը,

. Պետք է ապահովել ԱԵԱ փոխհատուցման վերաբերյալ խորհրդատվության և

տարաբնակեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև

ենթածրագրերի պլանավորմանն ու իրականացմանը նրանց մասնակցությունը,

. Խոցելի և էական ազդեցության ենթարկված անձանց պետք է ցուցաբերել հատուկ

աջակցություն,

. Իրավական կարգավիճակ չունեցող ԱԵԱ (օրինակ` ինքնակամ կառույց

իրականացրած ԱԵԱ-ն, կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները կամ

որևէ ազատ տարածք ինքնակամ զավթած անձինք, կամ էլ այն ԱԵԱ, որոնց

հաշվառման վերաբերյալ տվյալներ առկա չեն) պետք է ստանան հողի դիմաց

փոխհատուցման փոխարեն ապրուստի միջոցի նպաստ, և հողից բացի` այլ

կորուստների դիմաց լիարժեք փոխհատուցում, օժանդակություն, ինչպես

սահմանված է ՀՕՏՇ Իրավունքների սխեմայով,

. Այն ԱԵԱ, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել, պետք է օրինական

կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ

փոխհատուցվեն,

. Պետք է տրամադրվի եկամուտը վերականգնելու հնարավորություն,

. ՀՕՏԾ-ն պետք է ԱԵԱ տրամադրվի հայերեն լեզվով,

. Փոխհատուցման վճարումը և տարաբնակեցման աջակցությունը պետք է

ամբողջությամբ տրամադրվեն և վերականգնողական միջոցառումները պետք է

ամբողջությամբ իրականացվեն նախքան կապալառուի կողմից հողի փաստացի

ֆիզիկական տնօրինումը և նախքան որևէ կոնկրետ փաթեթի հիման վրա

շինարարական աշխատանքներ սկսելը, և

. Պետք է լինեն բողոքների քննարկման համապատասխան մեխանիզմներ, որոնցով

կլուծվեն ԱԵԱ բողոքները, եթե այդպիսիք լինեն:

(17-րդ կետը փոփ. 29.06.17 թիվ 752-Ն որոշում)

 

Զ. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

18. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի առաջադրանքները պետք է իրականացվեն փոխհատուցում ստանալու համար իրավունակության և այլ իրավունքների շրջանակին համապատասխան, որը համահունչ է ինչպես Հայաստանի օրենքներին և կանոնակարգերին, այնպես էլ ԱԶԲ-ի քաղաքականությանը: Փոխհատուցման ենթակա արժեքի որոշման համար հիմք է ծառայում գույքի շուկայական արժեքը, իսկ այն դեպքերում, երբ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է շուկայական արժեքին` ապա հիմք է ընդունվում կադաստրային արժեքը. Իրավունքների ամփոփ սխեմայի նկարագիրը ներկայացված է ստորև բերված Աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2: Իրավունքների սխեմա

 

._____________________________________________________________________.

|Կորստի      |Նկարագրու-  |Ազդեցության         |Փոխհատուցում ստանալու |

|տեսակը      |թյուն       |ենթարկված անձինք    |իրավունքները          |

|____________|____________|____________________|______________________|

|1. Գյուղա-  |ԱԵՏՏ-ներ,   |Սեփականատեր         |Փոխհատուցում`         |

|տնտեսական   |որոնք       |                    |փոխարինման արժեք +15%`|

|հողերի      |կորցնում են |                    |շուկայական կամ էլ     |

|վերջնական   |գյուղա-     |                    |կադաստրային արժեք (որն|

|կորուստ     |տնտեսական   |                    |ավելի բարձր է), կամ   |

|            |հողերը անկախ|                    |փոխանակում ԱԵՏՏ համար |

|            |ազդեցության |                    |ընդունելի մեկ այլ     |

|            |աստիճանից   |                    |հողակտորով: Հողի      |

|            |            |                    |շուկայի բացակայության |

|            |            |                    |դեպքում փոխհատուցումը |

|            |            |                    |կիրականացվի հիմք      |

|            |            |                    |ընդունելով հողի       |

|            |            |                    |տարեկան               |

|            |            |                    |արտադրողականությունը` |

|            |            |                    |հաշվարկված տարիների   |

|            |            |                    |այն քանակով, որը      |

|            |            |                    |կապահովի ԱԵՏՏ-ի       |

|            |            |                    |կորցրած հողի դիմաց    |

|            |            |                    |վերականգնումը:        |

|            |            |____________________|______________________|

|            |            |Իրավական կարգավիճակ |ԱԵԱ հնարավորության    |

|            |            |ստանալու ենթակա     |դեպքում պետք է ստանան |

|            |            |հողօգտագործող       |օրինական կարգավիճակ և |

|            |            |                    |փոխհատուցումը         |

|            |            |                    |կիրականացվի վերը նշված|

|            |            |                    |ձևով:                 |

|            |            |____________________|______________________|

|            |            |Վարձակալ            |Վարձակալը պետք է ստանա|

|            |            |(համայնքային,       |փոխհատուցում որպես    |

|            |            |պետական)            |լիարժեք սեփականատեր`  |

|            |            |                    |շուկայական կամ էլ     |

|            |            |                    |կադաստրային արժեք     |

|            |            |                    |(որն ավելի բարձր է)   |

|            |            |                    |կամ նրան պետք է տրվի  |

|            |            |                    |նոր վարձակալություն:  |

|            |            |                    |Եթե դա հնարավոր չէ,   |

|            |            |                    |ապա, ելնելով          |

|            |            |                    |վարձակալության մնացած |

|            |            |                    |տարիների հաշվարկից, նա|

|            |            |                    |պետք է ստանա          |

|            |            |                    |ազդեցության ենթակա    |

|            |            |                    |հողի «շուկայական  կամ |

|            |            |                    |էլ կադաստրային արժեք  |

|            |            |                    |(որն ավելի բարձր է)`  |

|            |            |                    |գումարած 15%»-ին      |

|            |            |                    |համարժեք փոխհատուցում |

|            |            |                    |հետևյալ               |

|            |            |                    |մասնաբաժիններով`      |

|            |            |                    |մինչև  1 տարի` հողի   |

|            |            |                    |արժեքի 5%; 2) մինչև   |

|            |            |                    |15 տարի` հողի արժեքի  |

|            |            |                    |14%; 3) մինչև  25 տարի|

|            |            |                    |հողի արժեքի 20%; 4)   |

|            |            |                    |25 և  ավել տարի` հողի |

|            |            |                    |արժեքի 25%            |

|            |            |____________________|______________________|

|            |            |Իրավական կարգավիճակ |Այս ԱԵՏՏ-ները կստանան |

|            |            |ստանալու ոչ ենթակա  |վերականգնման նպաստ    |

|            |            |հողօգտագործող       |ազդեցության ենթարկված |

|            |            |                    |հողի շուկայական կամ էլ|

|            |            |                    |կադաստրային արժեք (որն|

|            |            |                    |ավելի բարձր է)`       |

|            |            |                    |հողօգտագործման անցած  |

|            |            |                    |տարիների հաշվարկով.   |

|            |            |                    |1) մինչև  1 տարի` հողի|

|            |            |                    |արժեքի 5%; 2) մինչև   |

|            |            |                    |15 տարի` հողի արժեքի  |

|            |            |                    |14%; 3) մինչև  25     |

|            |            |                    |տարի` հողի արժեքի     |

|            |            |                    |20%; 4) 25 և  ավել    |

|            |            |                    |տարի` հողի արժեքի 25%:|

|____________|____________|____________________|______________________|

|2. Ոչ       |ԱԵՏՏ-ներ,   |Սեփականատեր         |Փոխհատուցում`         |

|գյուղատնտեսա|որոնք       |                    |շուկայական կամ էլ     |

|կան հողեր   |կորցնում են |                    |կադաստրային արժեք     |

|            |իրենց       |                    |(որն ավելի բարձր      |

|            |առևտրային   |                    |է/+15%, կամ փոխանակում|

|            |նշանակության|                    |ԱԵՏՏ համար ընդունելի  |

|            |կամ բնակելի |                    |մեկ այլ հողակտորով:   |

|            |հողերը      |____________________|______________________|

|            |            |Իրավական կարգավիճակ |Փոխհատուցումը         |

|            |            |ստանալու ենթակա     |կիրականացվի վերը      |

|            |            |հողօգտագործող       |նշված ձևով:           |

|            |            |____________________|______________________|

|            |            |Վարձակալ            |Վարձակալը պետք է ստանա|

|            |            |(համայնքային,       |փոխհատուցում որպես    |

|            |            |պետական)            |լիարժեք սեփականատեր`  |

|            |            |                    |շուկայական կամ էլ     |

|            |            |                    |կադաստրային արժեք     |

|            |            |                    |(որն ավելի բարձր է)   |

|            |            |                    |կամ նրան պետք է տրվի  |

|            |            |                    |նոր վարձակալություն:  |

|            |            |                    |Եթե դա հնարավոր չէ,   |

|            |            |                    |ապա, ելնելով          |

|            |            |                    |վարձակալության մնացած |

|            |            |                    |տարիների հաշվարկից,   |

|            |            |                    |նա պետք է ստանա       |

|            |            |                    |ազդեցության ենթակա    |

|            |            |                    |հողի «շուկայական կամ  |

|            |            |                    |էլ կադաստրային արժեք  |

|            |            |                    |(որն ավելի բարձր է)`  |

|            |            |                    |գումարած 15%»-ին      |

|            |            |                    |համարժեք փոխհատուցում |

|            |            |                    |հետևյալ               |

|            |            |                    |մասնաբաժիններով`      |

|            |            |                    |1) մինչև  1 տարի` հողի|

|            |            |                    |արժեքի 5%; 2) մինչև   |

|            |            |                    |15 տարի` հողի արժեքի  |

|            |            |                    |14%; 3) մինչև  25     |

|            |            |                    |տարի` հողի արժեքի     |

|            |            |                    |20%; 4) 25 տարի`      |

|            |            |                    |հողի արժեքի 25%       |

|            |            |____________________|______________________|

|            |            |Իրավական կարգավիճակ |Այս ԱԵՏՏ-ները կստանան |

|            |            |ստանալու ոչ ենթակա  |վերականգնման նպաստ    |

|            |            |հողօգտագործող       |ազդեցության ենթարկված |

|            |            |                    |հողի շուկայական կամ   |

|            |            |                    |էլ կադաստրային արժեք  |

|            |            |                    |(որն ավելի բարձր է)`  |

|            |            |                    |հողօգտագործման անցած  |

|            |            |                    |տարիների հաշվարկով. 1)|

|            |            |                    |մինչև  1) 1 տարի` հողի|

|            |            |                    |արժեքի 5%; 2) մինչև   |

|            |            |                    |15 տարի` հողի արժեքի  |

|            |            |                    |14%; 3) մինչև  25     |

|            |            |                    |տարի` հողի արժեքի 20%;|

|            |            |                    |4) 25 և  ավել տարի`   |

|            |            |                    |հողի արժեքի 25%:      |

|____________|____________|____________________|______________________|

|3. Բնակելի  |            |Բոլոր ԱԵՏՏ-ները`    |Շինության կորստի      |

|կառույցներ  |            |անկախ սեփականության |դեպքում` փոխհատուցում |

|            |            |իրավական գրանցման   |փոխարինման արժեքը     |

|            |            |կարգավիճակից        |+15% չափով առանց      |

|            |            |                    |ամորտիզացիոն          |

|            |            |                    |մասնահատումների և     |

|            |            |                    |գործարքային           |

|            |            |                    |ծախսերի: Մասնակի      |

|            |            |                    |ազդեցության դեպքում   |

|            |            |                    |և  ԱԵՏՏ               |

|            |            |                    |համաձայնությամբ`      |

|            |            |                    |փոխհատուցում          |

|            |            |                    |տրամադրվում է         |

|            |            |                    |շինության միայն       |

|            |            |                    |ազդեցության ենթակա    |

|            |            |                    |հատվածի, ինչպես նաև   |

|            |            |                    |շինության վերանորոգման|

|            |            |                    |համար:                |

|_________________________|____________________|______________________|

|                         |Վերաբնակեցվող       |Վերաբնակեցման և  էական|

|                         |վարձակալ            |ազդեցություն կրելու   |

|                         |                    |նպաստ` նշված սույն    |

|                         |                    |աղյուսակի ստորև       |

|                         |                    |բերված 9 և  10        |

|                         |                    |կետերում:             |

|_________________________|____________________|______________________|

|4. Ոչ       |            |Իրավական գրանցման   |Շինության կորստի      |

|բնակելի     |            |կարգավիճակ ունեցող  |դեպքում` փոխհատուցում |

|կառույցներ/ |            |ԱԵՏՏ                |փոխարինման արժեքը     |

|գույք       |            |                    |+15%: Փոխհատուցումը   |

|            |            |                    |տրամադրվելու է առանց  |

|            |            |                    |ամորտիզացիոն          |

|            |            |                    |մասնահանումների և     |

|            |            |                    |գործարքի համար        |

|            |            |                    |ծախսերի: Մասնակի      |

|            |            |                    |ազդեցության դեպքում և |

|            |            |                    |ԱԵՏՏ-ի                |

|            |            |                    |համաձայնությամբ`      |

|            |            |                    |փոխհատուցում          |

|            |            |                    |տրամադրվում է         |

|            |            |                    |շինության միայն       |

|            |            |                    |ազդեցության ենթակա    |

|            |            |                    |հատվածի, ինչպես նաև   |

|            |            |                    |շինության վերանորոգման|

|            |            |                    |համար:                |

|            |            |____________________|______________________|

|            |Քաղաքացի-   |Ինքնակամ կառույց    |Ինքնակամ կառույցի     |

|            |ներին կամ   |իրականացրած ԱԵԱ-ներ,|կորստի դեպքում`       |

|            |իրավաբանական|որոնք հանդիսանում են|դրամական փոխհատուցում`|

|            |անձանց սեփա-|հողամասի            |ինքնակամ կառույցի     |

|            |կանության   |սեփականատեր         |փոխարինման ամբողջ     |

|            |իրավունքով  |                    |արժեքի չափով` առանց   |

|            |պատկանող    |                    |15 տոկոս հավելավճարի  |

|            |հողամասի    |                    |                      |

|            |վրա առկա    |                    |                      |

|            |ինքնակամ    |                    |                      |

|            |կառույց     |                    |                      |

|            |            |____________________|______________________|

|            |Համայնքային |Ինքնակամ կառույց    |Համայնքային կամ       |

|            |կամ պետական |իրականացրած ԱԵԱ     |պետական սեփականություն|

|            |սեփականու-  |                    |հանդիսացող հողամասի   |

|            |թյուն       |                    |վրա ինքնակամ կառույց  |

|            |հանդիսացող  |                    |իրականացրած ԱԵԱ-ին    |

|            |հողամասի    |                    |կտրամադրվի            |

|            |վրա առկա    |                    |վերականգնման          |

|            |ինքնակամ    |                    |օժանդակություն`       |

|            |կառույց     |                    |ինքնակամ կառույցի     |

|            |            |                    |փոխարինման արժեքի     |

|            |            |                    |չափով` հանած          |

|            |            |                    |օրինականացման ծախսերը:|

|            |            |____________________|______________________|

|            |            |Վերաբնակեցվող       |Վերաբնակեցման և  էական|

|            |            |վարձակալ            |ազդեցություն կրելու   |

|            |            |                    |նպաստ` սույն աղյուսակի|

|            |            |                    |ստորև  բերված 9 և  10 |

|            |            |                    |կետերում              |

|____________|____________|____________________|______________________|

|5. Ընդհանուր|Համայնքային/|Համայնք/պետություն  |Համայնքի/պետության    |

|սեփականու-  |պետական     |                    |իրավասու մարմնի       |

|թյան        |գույք       |                    |համաձայնությամբ       |

|միջոցներ    |            |                    |կորցրած կառույցների   |

|            |            |                    |վերակառուցում և  նրանց|

|            |            |                    |գործառույթների        |

|            |            |                    |վերականգնում:         |

|____________|____________|____________________|______________________|

|6. Բերք     |Ազդակիր     |Բոլոր ԱԵՏՏ-ները`    |Բերքի փոխհատուցում    |

|            |Ազդեցության |անկախ իրավական      |հաշվարկված շուկայական |

|            |ենթակա բերքի|գրանցման            |գներով` ակնկալվող     |

|            |զանգված     |կարգավիճակից        |համախառն բերքի համար: |

|            |            |(ներառյալ իրավական  |                      |

|            |            |կարգավիճակ ստանալու |                      |

|            |            |ենթակա սեփականատեր  |                      |

|            |            |և  կացության որևէ   |                      |

|            |            |կարգավիճակ չունեցող |                      |

|            |            |բնակիչները)         |                      |

|____________|____________|____________________|______________________|

|7. Ծառեր    |Ազդեցության |Բոլոր ԱԵՏՏ-ները`    |Շուկայական գներով     |

|            |ենթակա ծառեր|անկախ իրավական      |հաշվարկված` բերքի     |

|            |            |գրանցման            |արժեքի դրամական       |

|            |            |կարգավիճակից        |փոխհատուցում` հիմնված |

|            |            |(ներառյալ իրավական  |ծառերի տեսակի, տարիքի |

|            |            |կարգավիճակ ստանալու |և  բերքատվության վրա: |

|            |            |ենթակա սեփականատեր  |                      |

|            |            |և  կացության որևէ   |                      |

|            |            |կարգավիճակ չունեցող |                      |

|            |            |բնակիչները)         |                      |

|____________|____________|____________________|______________________|

|8. Ձեռնարկա-|Ձեռնարկատե- |Բոլոր ԱԵԱ/ԱԵՏՏ-ները`|Ձեռնարկատեր/անհատ     |

|տիրություն/ |րեր/գործա-  |անկախ իրավական      |ձեռներեց. ա) (մշտական |

|գործարարու- |րարներ      |գրանցման            |ազդեցության դեպքում)  |

|թյուն       |            |կարգավիճակից        |միանվագ փոխհատուցում  |

|            |            |(ներառյալ իրավական  |տարեկան զուտ եկամտի   |

|            |            |կարգավիճակ ստանալու |չափով; բ) (ժամանակավոր|

|            |            |ենթակա սեփականատեր  |ազդեցության դեպքում)  |

|            |            |և  կացության որևէ   |զուտ եկամտի           |

|            |            |կարգավիճակ չունեցող |փոխհատուցում          |

|            |            |բնակիչները)         |ձեռնարկատիրական       |

|            |            |                    |գործունեության        |

|            |            |                    |ընդհատման մինչև  1    |

|            |            |                    |տարի ժամանակահատվածի  |

|            |            |                    |համար: Փոխհատուցումը  |

|            |            |                    |հիմնված է հարկային    |

|            |            |                    |հայտարարագրի վրա:     |

|            |            |                    |Հայտարարագրի          |

|            |            |                    |բացակայության դեպքում |

|            |            |                    |ԱԵՏՏ-ը կստանա         |

|            |            |                    |վերականգնման նպաստ    |

|            |            |                    |առավելագույն չհարկվող |

|            |            |                    |աշխատավարձի չափով`    |

|            |            |                    |ձեռնարկատիրական       |

|            |            |                    |գործունեության        |

|            |            |                    |ընդհատվող ամիսների    |

|            |            |                    |հաշվարկով` մինչև  1   |

|            |            |                    |տարի: Առավելագույն    |

|            |            |                    |չհարկվող աշխատավարձը  |

|            |            |                    |հավասար է նվազագույն  |

|            |            |                    |աշխատավարձին:         |

|            |            |                    |Մշտական աշխատողներ/   |

|            |            |                    |աշխատակիցներ.         |

|            |            |                    |ա) (մշտական           |

|            |            |                    |ազդեցության դեպքում)  |

|            |            |                    |վեց ամսվա կորցրած     |

|            |            |                    |միջին աշխատավարձի     |

|            |            |                    |չափով գումարի         |

|            |            |                    |տրամադրում;           |

|            |            |                    |բ) (ժամանակավոր       |

|            |            |                    |ազդեցության դեպքում)  |

|            |            |                    |մինչև  վեց ամիս       |

|            |            |                    |միջին աշխատավարձի     |

|            |            |                    |չափով գումարի         |

|            |            |                    |տրամադրում`           |

|            |            |                    |ձեռնարկատիրական       |

|            |            |                    |գործունեության        |

|            |            |                    |ընդհատված ամիսների    |

|            |            |                    |հաշվարկով:            |

|____________|____________|____________________|______________________|

 

(18-րդ կետը փոփ. 06.09.12 թիվ 1139-Ն, 29.06.17 թիվ 752-Ն որոշումներ)

 

(1-ին հավելվածը փոփ. 10.12.2020 թիվ 2013-Ն որոշում)

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2010
N 1274-Ն
Որոշում