ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
30 սեպտեմբերի 2010 թվականի N 38
2. ՔԱՆԴԱԿԻ ԻՋԵՎԱՆՅԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Քանդակի Իջևանյան սիմպոզիումի վերականգնման ծրագիր-առաջարկին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 30-ի
նիստի N 38 արձանագրային
որոշման
Քանդակի Իջևանյան սիմպոզիումի վերականգնման ծրագիր-առաջարկ
Քանդակի Իջևանյան սիմպոզիումը սկիզբ է առել 1985 թվականին և շարունակվել մինչև 1991 թիվը անընդմեջ: Սիմպոզիումի աշխատանքները յուրաքանչյուր տարի տևել են 45 օր և անփոփոխ ընթացել են օգոստոսի վերջից միջև հոկտեմբերի սկիզբը: Սկզբնական մեկ-երկու տարիների ընթացքում սիմպոզիումը կազմակերպվում էր Հայաստանցի քանդակագործների ուժերով, իսկ 1987 թվականից այն ստացավ միջազգայինի կարգավիճակ` ներգրավելով Խորհրդային միության, Եվրոպական և Ամերիկյան տարբեր երկրների բազմաթիվ քանդակագործների: 1985-91 թվականների ընթացքում սիմպոզիումի աշխատանքներին մասնակցել են թվով 95 քանդակագործներ շուրջ 20 երկրներից: Այդ տարիների ընթացքում ստեղծվել են 116 քանդակային մոնումենտալ գործեր, որոնք դարձան արվեստի եզակի նմուշներ: Արդարությունը պահանջում է նշել, որ ստեղծված հարյուրավոր գործերից մի քանիսը կարճ կյանք ունեցան: Այո, դրանց մի մասը ջարդվեցին և ավերվեցին 90-ականների պատերազմական դաժան տարիներին: Ներկայումս Իջևանում տեղադրված են բազմաթիվ քանդակներ, որոնք յուրահատուկ շունչ են տալիս քաղաքին, հաղորդելով եզակի գեղեցկություն: Համոզված կարելի է ասել, որ քանդակը կանաչազարդ Իջևանի դեմքն է և կարող է դառնալ նրա զարգացման այցեքարտը` բրենդը:
Ընթացիկ տարում Տավուշի մարզպետարանը և Փյունիկ բարեգործական միությունը նախաձեռնել են հանդես գալու «Հոգևոր զարթոնք -20 տարի անց» քանդակի Իջևանյան սիմպոզիումի վերականգնման ծրագրով:
Այն նախատեսվում է սկսել 2011 թվականի օգոստոսի 3-րդ 10-օրյակում, որը կտևի ընդհանուր հաշվով 45 օր:
Ծրագիրը ոչ միայն կվերականգնի եղած բարի ավանդույթը, այլ նաև արժևորելով Տավուշի մարզկենտրոն Իջևանի հոգևոր ժառանգությունը` կբերի նոր ճանաչում և կստեղծի ներդրումային կայուն միջավայր ձևավորելու հնարավորություն:
Մեծ է նաև Տավուշի մարզի հնարավորությունները քարի վերամշակման ոլորտում: Վերջերս շահագործման հանձնվեց «ՔԱՐԱՐՏ» քարի վերամշակման գործարանը, որը հագեցած է քարի մշակման ժամանակակից տեխնոլոգիաներով: ՈՒսումնասիրվել և շահագործման են դրվել ինչպես շինարարության, այնպես էլ քանդակի համար շատ հետաքրքիր քարատեսակներ: Գործարանի գեղարվեստական քանդակագործության արտադրամասում տասնյակ երիտասարդ քանդակագործներ հմտություն են ձեռք բերում և հարստացնում հանրապետության տարբեր անկյունները իրենց աշխատանքներով:
Քանդակի սիմպոզիումի վերականգնմանը մեծապես կարող է նպաստել նաև ԵՊՀ Իջևանի և Գեղարվեստի ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղերի գործունեությունը:
1980 թվականների վերջերին Իջևան քաղաքի նախամուտքում սկսվեց կառուցվել «Իջևանատուն» համալիրը, որը նախատեսված է Իջևան ժամանող հյուրերին ներկայացնել տարածաշրջանի կիրառական արվեստի, արհեստագործության և կենցաղի եզակի մի միջավայր, որտեղ կմատուցվեին գորգագործության, բրուտագործության, փայտագործության, դարբնեգործության նմուշներ: Այցելուները կճաշակեին ազգային ուտեստներ, հյուրընկալվելով ճարտարապետական ուրույն ոճով կառուցված կացարաններում: Առաջարկվում է ներկայումս կիսավարտ վիճակում գտնվող այս կառույցը քանդակի Իջևանյան սիմպոզիումի վերականգնման ծրագրի շրջանակներում, տրամադրել Փյունիկ բարեգործական ընկերությանը, որը հնարավորություն կտար կառույցը ավարտական տեսքի բերելով` այն որպես հոգևոր ժառանգության կենտրոն, իր նպատակին ծառայեցնելու համար:
Կառույցը հետագայում լավագույն ձևով կարող էր արվեստագետների (քանդակագործների, նկարիչների) ստեղծագործական կենտրոն դառնալ:
Ընդհանուր առմամբ համալիրի վերակառուցման և ավարտին հասցնելու համար մոտավոր հաշվարկներով կպահանջվի մոտ 300 մլն. դրամ գումար:
2011 թ. քանդակի սիմպոզիումի կազմակերպման համար անհրաժեշտ կլինի մոտ 25.0 մլն. դրամ, որի ծախսերի նախահաշիվը կցվում է:
ՆԱԽԱՀԱՇԻՎ
Քանդակի Իջևանյան սիմպոզիումի իրականացման համար անհրաժեշտ ծախսերի
._____________________________________________________________________.
| | Ծախսերի տեսակները |չափման|միավորի|ընդամենը|
| | |միավ. |գինը |հազ. դր |
| | | |հազ. դր| |
| | | | | |
|__|_________________________________________________________|________|
|1 |Նախապատրաստական փուլ, ներառում է քանդակագործների | 1000|
| |հրավերքը, էսքիզների նախնական ընտրությունը և դրանց | |
| |մշակումը ստեղծագործական ղեկավարի հետ | |
|__|_________________________________________________________|________|
|2 |Աշխատանքային հրապարակի կազմակերպում 10 քանդակագործի | 2000|
| |համար` եռաֆազ հոսանք, հովանոցներ, արտահագուստ, խմելու | |
| |ջուր և ցնցուղ, սանհանգույց, գործիքները պահելու | |
| |պահարաններ | |
|__|_________________________________________________________|________|
|3 |Սիմպոզիումի բացման արարողություն | | | 2000|
|__|__________________________________________|______|_______|________|
|4 |միջինը 3 խ.մ. ծավալի քարերի ձեռք բերում | | | |
| |տեղափոխում, տեղադրում աշխատանքային | | | |
| |հրապարակում, քարերը` ֆիլզիտ, բազալտ, տուֆ,| | | |
| |կամ այլ տեսակի կրաքարեր | 10| 200| 2000|
|__|__________________________________________|______|_______|________|
|5 |հոնարարներ 10 քանդակագործների և 1 | | | |
| |ստեղծագործական ղեկավարի համար | 11| 750| 8250|
|__|__________________________________________|______|_______|________|
|6 |գործիքների ձեռք բերում | | | 1400|
|__|__________________________________________|______|_______|________|
|7 |Վերամբարձ կռունկի ծառայություններ` ամեն | | | |
| |քանդակը մոտ 3 անգամ շրջելու համար | 30| 5| 150|
|__|__________________________________________|______|_______|________|
|8 |Սնունդ 11 անձի համար 45 օրվա, օրական միջին| | | |
| |ծախսը 4000 դրամ | 495| 4| 1980|
|__|__________________________________________|______|_______|________|
|9 |Կացարան, 11 անձի 45 օրվա, օրական ծախսը | | | |
| |4000 դրամ | 495| 4| 1980|
|__|__________________________________________|______|_______|________|
|10|Ճանապարհածախսի փոխհատուցում, այդ թվում | | | 1590|
|__|__________________________________________|______|_______|________|
| |ա) Հայաստան | 6| 10| 60|
|__|__________________________________________|______|_______|________|
| |բ) ԱՄՆ | 1| 670| 670|
|__|__________________________________________|______|_______|________|
| |գ) Ռուսաստան | 1| 340| 340|
|__|__________________________________________|______|_______|________|
| |դ) Վրաստան | 1| 100| 100|
|__|__________________________________________|______|_______|________|
| |ե) Գերմանիա | 1| 420| 420|
|__|__________________________________________|______|_______|________|
|11|Շաբաթ-կիրակի օրերին հանգստի կազմակերպում, | | | |
| |6 շաբաթ, 12 օր | 12| 60| 720|
|__|__________________________________________|______|_______|________|
|12|Սիմպոզիումի փակման արարողություն | | | 1000|
|__|__________________________________________|______|_______|________|
|13|Քանդակների տեղադրում | 10| 50| 500|
|__|__________________________________________|______|_______|________|
|14|Կատալոգի հրատարակում | | | 500|
|__|__________________________________________|______|_______|________|
| |ընդամենը | | | 25070|
._____________________________________________________________________.