030.0249.121010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2010» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և 2000 թվականի հոկտեմբերի 11-ի «Հավաքական անվտանգության համակարգի միջոցների և ուժերի կազմավորումների կարգավիճակի մասին» համաձայնագրի դրույթներով` որոշում եմ.
2010 թվականի հոկտեմբերի 25-ից 28-ը Չեբարկուլում (Ռուսաստանի Դաշնություն) անցկացվելիք «Փոխգործակցություն-2010» համատեղ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով 2010 թվականի հոկտեմբերի 12-ից 29-ը Ռուսաստանի Դաշնություն ուղարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից մեկ մոտոհրաձգային վաշտ` իրեն ամրագրված սպառազինությամբ:
12 հոկտեմբերի 2010 թվականի
ՆՀ-249-Ա