Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Համաձայնեցված է

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                        ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

                                            ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

                                                     ՆԱԽԱԳԱՀ

 

    -------------- Տ. Դավթյան               -------------- Գ. Խաչատրյան

 

    4 հոկտեմբերի 2010 թվականի N 656-Ն       4 հոկտեմբերի 2010 թվականի N 10

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)» կարգի (այսուհետ` կարգ) 1-ին և 2-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) առաքող կամ տրամադրող (այսուհետ` առաքող) կամ տեղափոխող և կարգի 1-ին կետի 2-րդ պարբերության պահանջներին բավարարող կազմակերպությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատերերը` եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց, շարժական (նյութական) գույք հանդիսացող արտադրանքի (ապրանքների), առաքման կամ տեղափոխման դեպքում պարտավոր են նույն կարգին համապատասխան վարել դրանց հաշվառումը` գրանցումներ կատարելով առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում (այսուհետ` առաքումների գրանցման գիրք):

Կարգի 2-րդ կետի համաձայն` առաքումների գրանցման գրքում չեն գրանցվում, մասնավորապես, պատրաստի արտադրանք կամ ապրանք չհանդիսացող գույքի ներտնտեսական (նույն հասցեի տարածքում) տեղափոխումը, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների հիմնական միջոցների տեղափոխումը:

Կարգի 3-րդ կետի 4-րդ պարբերության համաձայն` առաքումների և (կամ) տեղափոխումների իրականացման յուրաքանչյուր հասցեի (կետի, այդ թվում` նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով առաքումների գրանցման գրքի կազմի վրա)) համար (պատրաստի արտադրանքի կամ ապրանքի պահեստ, այլ մատակարարման վայրեր) վարվում է առանձին առաքումների գրանցման գիրք:

Կարգի 5-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` տնտեսավարող սուբյեկտների կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող կամ իրենց մոտից տեղափոխվող ամբողջ արտադրանքը և ապրանքները (այսուհետ` ապրանք)` բացառությամբ կարգի 2-րդ կետի 2-րդ մասում նշվածների:

Կարգի 5-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` առաքվող ապրանքը ներառում է տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտներին իրացնելու համար նախատեսված ապրանքը (այդ թվում` կոմիսիոն վաճառքի ձևով և այլն), իրացման համար չնախատեսված ապրանքների (պատրաստի արտադրանքի) տրամադրումը (հատկացումը, բացթողումը, այլ ձևով օտարումը, այդ թվում` անհատույց): Առաքվող ապրանք է համարվում նաև առևտրական կետից տնտեսավարող սուբյեկտներին իրացվող (վաճառվող, տրամադրվող) ապրանքը:

Կարգի 5-րդ կետի 3-րդ պարբերության համաձայն` տեղափոխվող ապրանքը ներառում է տնտեսական տեղաշարժերի ենթարկվող (պատրաստի արտադրանքի` պահեստից կամ այլ վայրերից ֆիրմային խանութ, պահեստից վաճառքի կետ կամ այլ վայր (պահեստ և այլն) տեղափոխվող) ապրանքը (պատրաստի արտադրանքը), ինչպես նաև մաքսատուն կամ մաքսային կետ տեղափոխվող կամ ի պահ հանձնվող ապրանքը:

Առկա իրավիճակում տարաբնույթ են ընկալվում նույն հասցեի տարածքում մի քանի առաքման կետերի դեպքում առաքումների գրանցման առանձին գրքերի վարման, ինչպես նաև առաքման կետում ֆիզիկապես չտեղավորվող հիմնական միջոցների առաքումների գրանցման հարցերը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. տնտեսավարող սուբյեկտը առաքումների և (կամ) տեղափոխումների իրականացման յուրաքանչյուր հասցեի առանձին կետի` պատրաստի արտադրանքի կամ ապրանքի պահեստի կամ այլ մատակարարման վայրի համար պարտավոր է վարել առաքումների գրանցման առանձին գիրք,

2. առաքումների գրանցման գրքերում տնտեսավարող սուբյեկտի կողմից գրանցում (հաշվառում) չի կատարվում կարգի 2-րդ կետի 2-րդ մասով սահմանված դեպքերում,

3. տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է իր կողմից այլ տնտեսավարող սուբյեկտներին իրացվող, տրամադրվող (հատկացվող, բացթողնվող, այլ ձևով օտարվող, այդ թվում` անհատույց) շարժական գույք հանդիսացող ապրանքի (այդ թվում` հիմնական միջոցի) առաքումը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 որոշմամբ հաստատված կարգով գրանցել (հաշվառել) նույն հասցեի առանձին կետի` պատրաստի արտադրանքի կամ ապրանքի պահեստի կամ այլ մատակարարման վայրի համար վարվող առաքումների գրանցման գրքում: Տնտեսավարող սուբյեկտի հիմնական միջոցների առաքման վայրը համարվում է առաքումների իրականացման առանձին վայր, որի համար գրանցումները պետք է կատարվեն առաքումների գրանցման առանձին գրքում:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
04.10.2010
N 656-Ն
Պաշտոնական պարզաբանում