Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 սեպտեմբերի 2010 թվականի N 38

 

9. 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ 2011 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 30-ի

նիստի N 38 արձանագրային

որոշման

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

2011 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`

- բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

- բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,

- մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,

- բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության և դեղերով ապահովումը:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է 2011 թվականին ապահովել`

- Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության միջոցառումների իրականացումը.

- բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման կազմակերպչական-մեթոդական ղեկավարումը.

- վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների կազմակերպումը

- սանիտարական օրենսդրության կատարելագործումը և պատշաճ համակարգի ստեղծումը.

- բնակչության բժշկական և հիգիենիկ գիտելիքների ուսուցումը և առողջ ապրելակերպի քարոզչությունը:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.

1. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ուղղությամբ`

. սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության իրականացում` լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ ստուգումների, ուսումնասիրությունների և հիգիենիկ փորձաքննության կատարման միջոցով,

. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպում,

. բնակչության զանգվածային անընկալության ապահովման միջոցառումների (կանխարգելիչ պատվաստումների` իմունիզացիա) կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,

. վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների ու պայմանների բացահայտում (հայտնաբերում) ու քննում,

. բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,

. վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

. վարակիչ, մասնագիտական ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը:

2. Համաճարակաբանական հատուկ ծրագրերի ուղղությամբ`

ա) մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացումը.

բ) մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացումը.

գ) հակածխախոտային գործողությունների միջոցառումների իրականացումը.

դ) իմունականխարգելման միջոցառումների իրականացումը,

ե) ՀՀ Միջազգային առողջապահական կանոնների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում:

3. Սանիտարական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ` նորմատիվ իրավական բազայի մշակման ապահովումը:

4. Բնակչության բժշկական և հիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացման, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության ուղղությամբ`

. վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման ուղղությամբ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված քարոզչության իրականացումը և բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցման կազմակերպումը:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են`

2011 թվականին ապահովել առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացման շարունակականությունը, որպես բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունը ապահովող հիմնական օղակի, և առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղու:

2011 թվականի պետական նպատակային ծրագրում առաջնային բուժօգնության ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`

- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների ապահովումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, որակյալ բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը (ամբուլատոր պոլիկլինիկական անվճար բուժօգնության իրականացման սկզբունքի պահպանմամբ), ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության և լաբորատոր-ախտորոշիչ ծառայության տեսակների ու դրանց տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը և այդ ամենի արդյունքում` հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը.

- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատող բուժանձնակազմի գիտելիքների, հմտությունների ու գործունեության որակի բարձրացումը` շարունակելով մասնագետների շարունակական կրթության խնդրում առավել ուշադրություն հատկացնել առողջության առաջնային պահպանման գյուղական բնակավայրերում աշխատողներին.

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային ծառայությունների կողմից /դիսպանսերներ/:

2011 թվականի առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է`

- ընտանեկան բժշկության ներդրման գործընթացի շարունակականության ապահովմանը, որպես բուժօգնության մատչելիության բարձրացման և որակի ապահովման գրավական.

- առաջնային օղակի բուժանձնակազմի գիտելիքների, հմտությունների ու գործունեության որակի բարելավմանը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մարզային և գյուղական առաջնային օղակի աշխատողներին.

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտանոթային, էնդոկրինոլոգիական ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով:

- ոչ տարափոխիկ քրոնիկ հիվանդությունների բուժմանն ու բարդությունների երկրորդային կանխարգելմանը` ապահովելով բուժօգնության շարունակական բարելավումը և զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

Ա. Առաջնային բուժօգնության գծով` համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013 թվականների ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի N 24 արձանագրային որոշման պահանջների.

1. Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:

2. Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ախտորոշման, բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից` ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:

3. Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը. առաջնային բժշկական օգնության մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:

4. Առաջնային բժշկական օգնության մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակում և ամփոփում:

5. Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում /անկախ սեփականության ձևից/, հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար.

6. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական /նարկոլոգիական/, մաշկավեներաբանական, հակատուբերկուլյոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական /վնասվածքաբանական/ կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:

7. Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական օգնության իրականացումը` մինչև 8 տարեկան երեխաներին, 12 տարեկան երեխաներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին:

8. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տնային կանչերի իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

9. Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի մասնագիտական բժշկական կոնսուլտացիաների կազմակերպումը:

10. Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև հոգեկան և որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբեթ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար (համաձայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի»):

11. Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բոլոր անձանց համար:

12. Հիպերտոնիկ հիվանդության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բոլոր անձանց համար:

13. Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերում, բարդությունների կանխարգելում և բուժում:

14. ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբեթ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար, ինչպես նաև առողջարանային, ստոմատոլոգիական բուժման ուղեգրվող հիվանդների կամավոր խորհրդատվության և հետազոտության կետերի միջոցով արյան հավաքագրման կազմակերպում:

15. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` ներառյալ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:

16. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց տուբերկուլյոզի կանխարգելում ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը համաձայն ստորև առաջարկվող հաջորդականության.

. հայտնաբերված հիվանդ զինապարտների (նախազորակոչ` 16-18 և զորակոչ` 18-27 տարեկան), ինչպես նաև տուբերկուլյոզի պատճառով վաղաժամկետ ազատված զինծառայողների առողջական վիճակի վերահսկում և համակարգում

. տարածքային պոլիկլինիկաների և ՀՀ ԱՆ ՊՀՀ տարածքային և մարզային կենտրոնների կողմից հետագա դիսպանսերային հսկողության, կանխարգելիչ և համաճարակային միջոցառումների իրականացում.

. հիվանդների հաշվառում, բուժման արդյունքների մոնիտորինգ:

17. Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:

18. հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2011 թվականի պետական նպատակային ծրագրի:

19. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ապահովումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում:

20. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, երկրորդային կանխարգելման նպատակով որոշ հիվանդությունների (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բուժման կազմակերպումը:

21. Ոչ տարափոխիկ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը առաջնային օղակի մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:

22. Վերականգնողական բուժման կազմակերպում որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով /տուբերկուլոզ, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն/:

23. Անհրաժեշտության դեպքում, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձանց տնային բուժման/խնամքի կազմակերպումը:

Բ. Դեղերով ապահովման գծով` տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 23.11.2006 թ.-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

Գ. Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`

1. Ընտանեկան բժշկության խմբերի անկախ պրակտիկայի փորձարարական ներդրումը:

2. Գյուղական բնագավառում բուժաշխատողների վարձատրման տարբերակված մեթոդի մշակումը և ներդրումը:

3. Առաջնային բուժօգնության օղակում որակի վերահսկման չափորոշչի և առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակում և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսանքի մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացում:

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են` 2011 թվականին ապահովել`

- երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը.

- անվտանգ մայրության հովանավորում, սկրինինգային հետազոտությունների իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովում` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

 

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

Ա. Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

 

1.1. Մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով: Այն իր մեջ ներառում է`

ա) տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`

- առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,

- հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը.

- ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,

բ) անկախ սոցիալական կարգավիճակից մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը.

գ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև բոլոր մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից.

դ) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո:

ե) երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի և ծավալների.

զ) նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը և բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով, այդ թվում վերականգնողական բուժումը.

է) «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:

1.2. Արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպման այլ ծավալներ`

ա) մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից.

բ) դիսպանսերային հսկողության և բուժման իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագիտական կաբինետների և մասնագիտացված բժշկական հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից.

գ) արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժական ծառայությունների մատուցում` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):

 

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

ա) սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը` անկախ հիվանդության ախտորոշումից,

բ) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, այն թվում` սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,

գ) մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների և սուր հիվանդությունների դեպքերում (որոնց ցանկերը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում,

ե) նորածնային և վաղ հասակի երեխաների բժշկական սպասարկման ծառայությունների ուժեղացման ծրագրի իրականացումը,

զ) երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը:

 

3. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`

ա) սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը համապատասխան բուժկազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով:

 

4. Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`

ա) հաշմանդամ և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների պրոթեզաօրթոպեդիկ իրերով ապահովումը (օրթեզավորում, կորսետավորում և աչքի պրոթեզավորում)` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով.

բ) տուբերկուլյոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատկապես կարևորելով դեռահասության շրջանում տուբերկուլյոզի կանխարգելման հիմնախնդիրը.

գ) ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված երեխաներին սննդապահովման (ադապտացված կաթնախառնուրդներով ապահովման) ծրագրի իրականացումը.

 

5. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`

ա) երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի և նորմատիվ-իրավական ակտերի մշակումը և ներդրումը.

բ) հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը.

գ) մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ծրագրերի տարածումը և ամրապնդումը համայնքային մակարդակով.

դ) երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը.

ե) վաղ հասակի երեխաների ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը.

զ) բժշկական մասնագետների և հասարակության լայն զանգվածների համար մեթոդական և լուսավորչական նյութերի մշակումը, տպագրումը, տարածումը, հեռուստառադիոհեռարձակումների կազմակերպումը:

 

Բ. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

ա) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկանների հսկողության իրականացումը.

բ) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը.

գ) ռիսկի բարձր խմբում (որի ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) ընդգրկված հղիների լաբորատոր-գործիքային հետազոտությունների ծավալի մեծացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծրագրի.

դ) «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» ծրագրի ներդրումը` ապահովելով բոլոր հղիների կամավոր խորհրդատվություն և հետազոտումը, թեսթերի ձեռք բերումը և անվճար հետազոտման շարունակական ապահովումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը.

ե) «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» համակարգի («Մայրական դպրոց») ներդրումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում.

զ) գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից.

է) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձագինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից.

ը) սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը) հետազոտումը և բուժումը.

թ) անցանկալի հղիությունների դեմ պայքարի, հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը

ժ) չբերությամբ տառապող ամուսնական զույգերի անվճար հետազոտում և բուժում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության կողմից սահմանված ծավալների` բնակչության սոցանապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական նպատակային ծրագրի շրջանակներում

ժա) քաղցկեղի կանխարգելման նպատակով տարվա մեջ մեկ անգամ 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշման, բուժման և կանխարգելման ազգային ծրագրով սահմանված ծավալներին համապատասխան

ժբ) հղիների ստոմատոլոգիական օգնությունը` բերանի խոռոչի սանացիան:

 

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

 

ա) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`

- հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը.

- ծննդալուծումը, այն թվում կեսարյան հատումով

- բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում

- նորածինների խնամքը և անհետաձգելի բուժօգնությունը, այն թվում ցածր քաշով ծնված նորածինների խնամքը

բ) նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուս-բացասական պատկանելիությամբ հղիներին և ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը

գ) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում.

դ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային կազմակերպություններում հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով.

ե) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային կազմակերպություններում բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը

զ) հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից:

է) արտագնա, անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական և հարակից շտապ բուժօգնության կազմակերպումը, այդ թվում հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը` մասնագիտական բրիգադաների միջոցով` ներգրավելով Երևանի առողջապահական կազմակերպությունների առաջատար մասնագետներին:

ը) «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:

 

3. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`

ա) վերարտադրողական և մայրական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքներ

բ) մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի և չափորոշիչների ներդրում

գ) Առողջ մայրության քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում

 

Գ. Դեղերով ապահովման ուղղությամբ`

 

- տեղամասային մանկաբույժների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաներին և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Դ. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ

 

Բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը`

- ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող հղի կանանց, ծննդաբերների, ծննդկանների համար (ներառյալ բարձր ռիսկի հղիների նախածննդյան ախտորոշումը),

- ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժվող մինչև 18 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց (անկախ տարիքից) համար,

- հիվանդանոցային պայմաններում բուժվող սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված կանանց (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) համար.

- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող և ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող երեխաների ու կանանց համար:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է` 2011 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման առավելագույնս ապահովումը առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով`

ա) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժիշկի կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության և տնային կանչերի իրականացումը ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա, բժշկական միավորումների պոլիկլինիկական ստորաբաժանում) ամբողջ բնակչության համար.

բ) նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը` բժշկական ցուցումներին համապատասխան` առանց մասնագետների ցանկի և այցելությունների սահմանափակման.

գ) բժշկական ցուցումների առկայության դեպքում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը.

դ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը` պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված բժշկական կենտրոններում միավորումներում, համալիրներում.

ե) ստոմատոլոգիական բուժօգնության և ատամնապրոթեզավորման իրականացումը:

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով` բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բժշկական համալիրներում, հիվանդանոցային բուժկազմակերպություններում, նեղ մասնագիտացված դիսպանսերների հիվանդանոցային բաժիններում` անկախ ախտորոշումից և տարիքից:

2.1. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն, բարդ և թանկարժեք միջամտություններ, միջոցներ և ինպլանտներ պահանջող բուժման կիրառում, այդ թվում.

. սրտանոթային վիրաբուժություն,

. գլխուղեղի և պերիֆերիկ ռենտգեն/էնդովասկուլյար միջամտությունների կիրառում

. երիկամի փոխպատվաստում,

. առիթմոլոգիական բուժում և ռիթմը կանոնավորող հատուկ միջոցների կիրառում,

. ձայնալարի պրոթեզի կիրառում` կոկորդի չարորակ նորագոյացությունների վիրահատության ժամանակ,

3. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով` ամբուլատոր-պոլիկլինիկական և/կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են`

2011 թվականին ապահովել սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:

Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են`

- ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրուսային հիվանդություններ),

- սրտանոթային (այդ թվում նաև սրտային վիրաբուժություն) համակարգի հիվանդություններ,

- նյարդային համակարգի հիվանդություններ,

- աչքի հիվանդություններ,

- հոգեկան խանգարումներ,

- չարորակ նորագոյացություններ,

- դիաբետ,

- ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն,

- վնասվածքներ և թունավորումներ,

- վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ,

- պարբերական հիվանդություն

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից ֆինանսավորող միջոցառումներն են`

Ա. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) պայմաններում`

1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների բժշկական օգնության և շարունակական հսկողության իրականացումը:

2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպում պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:

3. Բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով` նեղ մասնագետների կողմից բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության իրականացումը` ուղղված սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, վնասվածքների, թունավորումների և անհետաձգելի վիճակների կանխարգելմանը:

4. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:

5. Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`

ա) ինֆեկցիոն կաբինետների միջոցով`

- ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը` ամբողջ բնակչության համար.

- առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համատեղ.

բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միջոցով`

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը, դիսպանսեր հսկողության իրականացումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով բարձր ռիսկի խմբերի բնակչության շրջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հետ կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը.

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության տրամադրումը բնակչության տարբեր խմբերին.

գ) հակատուբերկուլոզային դիսպանսերների և կաբինետների միջոցով`

- տուբերկուլոզով հիվանդների, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը` ամբողջ բնակչության համար,

- նոր հայտնաբերված բոլոր տուբերկուլոզով հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը,

- բնակչության տուբերկուլոզի դեմ պատվաստումների իրականացումը,

- տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլոզին բնորոշ ախտանիշեր ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

- տուբերկուլոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց և բնակչության այլ հատուկ խմբերի (որոնց ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) ռենտգենաբանական հետազոտությունների և խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը.

դ) մաշկավեներաբանական դիսպանսերների և կաբինետների միջոցով`

- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը` ամբողջ բնակչության համար:

6. Սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` սրտաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սիրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:

7. Աչքի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` ակնաբուժական մասնագիտացված կաբինետների միջոցով աչքի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար

8. Նյարդային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` նյարդաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով նյարդային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, վերականգնողական բուժման ապահովումը` ամբողջ բնակչության համար

9. Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ` ուռուցքաբանական դիսպանսերներում և նեղ մասնագիտական կաբինետներում չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիոթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը` ամբողջ բնակչության համար.

10. Դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ` էնդոկրինոլոգիական դիսպանսերների և մասնագիտացված կաբինետների միջոցով դիաբետով հիվանդների վաղ հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև հակադիաբետիկ դեղորայքով ապահովումը` ամբողջ բնակչության համար

11. Հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ` բնակչության բոլոր խմբերի համար`

ա) նյարդահոգեբուժական դիսպանսերների և նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով, հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով, հարկադիր բուժման բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը:

բ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացում` ուղղված խնամքի կենտրոններում գտնվող հիվանդների խնդիրների լուծմանը:

12. Ալկոհոլամոլության, թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ` ամբողջ բնակչության համար

ա) մասնագիտացված դիսպանսերի և կաբինետների միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները. ինչպես նաև մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը.

բ) տոկսիկոքիմիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով.

գ) ալկոհոլային հարբածության վկայարկման կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների ուղեգրով.

դ) դատանարկոլոգիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով.

ե) հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

13. Վնասվածքների, թունավորումների, ինչպես նաև վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ` բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում, անկախ սեփականության ձևից, անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը մասնագիտացված բաժանմունքների և կաբինետների կողմից` ամբողջ բնակչության համար.

14. Պարբերական հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ` թերապևտիկ կաբինետների միջոցով պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար ու հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների համար:

Բ. Հիվանդանոցային պայմաններում

1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացում:

2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող հիվանդների բուժման կազմակերպում հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:

3. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:

4. Ինֆեկցիոն հիվանդությունների ուղղությամբ`

- ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով ինֆեկցիոն հիվանդների հիվանդանոցային բուժում` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակի.

- առանձին ինֆեկցիոն հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլյոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդների, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացում համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում.

- նոր հայտնաբերված հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպում և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում:

5. Սրտանոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

- սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպում սրտաբանական մասնագիտացված և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:

6. Նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

- նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում /ինսուլտ/ ախտորոշմամբ հիվանդների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:

7. Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`

- ախտորոշված չարորակ նորագոյացություններով /այդ թվում օնկոհեմատոլոգիական/ անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, այդ թվում նաև քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման կազմակերպման` ամբողջ բնակչության համար:

8. Հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`

- հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում.

- հարկադիր բուժման կազմակերպում և իրականացում` դատարանների որոշումով:

9. Ալկոհոլամոլության, թմրամոլության և ուղղությամբ`

- մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ և թունամոլությամբ տառապող անձանց հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպում.

- հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

 

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահական

համակարգի արդիականացում թիվ 4267 AM վարկային ծրագրով 2011 թ.

նախատեսված աշխատանքները

 

Ծրագրի շրջանակներում ընտանեկան բժշկության զարգացման ուղղությամբ 2011 թ. շարունակվելու են ընտանեկան բժիշկների և բուժքույրերի մասնագիտացման գործընթացները 12-ամսյա և 6-ամսյա ուսումնական ծրագրերով: Նախատեսվում է հիմնականում քաղաքային վայրերի բժիշկների մասնագիտացում, քանի որ գյուղական վայրերի գրեթե բոլոր ընտանեկան բժիշկներն արդեն ընդգրկվել են մասնագիտացման ծրագրերում: 2011 թ. նախատեսվում է իրականացնել 80 ընտանեկան բժիշկների և 200 ընտանեկան բուժքույրերի մասնագիտացում:

Հիվանդանոցային ցանցի օպտիմալացման և արդիականացման նպատակով 2011 թ. շարունակվելու է աջակցությունը ընտրված հիվանդանոցային կազմակերպությունների օպտիմալացման գործընթացներին, ներառյալ` ենթակառուցվածքների և ծառայությունների միավորում, կառավարման համակարգերի արդիականացում, հաշվետվական համակարգի ուժեղացում, որակի երաշխավորման համակարգերի ներդրում: 2011 թ. ծրագրի շրջանակներում ֆինանսավորվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները, ավարտվելու են նաև Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոնի վերանորոգման շինարարական աշխատանքները:

Կառավարման, առողջապահության քաղաքականության մշակման և արդյունավետության վերահսկման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ 2011 թ. նախատեսվում է շարունակել Առողջապահության ազգային հաշիվների մշակման գործընթացը և մշակել 2009-2010 թթ. առողջապահության ազգային հաշիվների զեկույցները:

Կշարունակվեն նաև Առողջապահական համակարգի գործունեության գնահատման զեկույցի մշակման աշխատանքները, ներառյալ` տեղեկատվության հավաքագրման, մշակման և վերլուծության աշխատանքներ:

 

ՑԱՆԿ

 

«2011 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի»

նախագծի վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|N |«2011 թվականի        |ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի|Գումար      |

|  |առողջապահական պետական|«Առողջապահություն» խմբի        |(հազար դրամ)|

|  |նպատակային ծրագրերի» |համապատասխան ծրագրի            |            |

|  |անվանումը            |անվանումը                      |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|1.|«Բնակչության հիգիենիկ|Հիգիենիկ և  հակահամաճարակային  | 1,814,627.9|

|  |և  համաճարակային     |փորձագիտական ծառայություններ   |            |

|  |անվտանգության        |                               |            |

|  |ապահովման 2011       |                               |            |

|  |թվականի պետական      |                               |            |

|  |նպատակային ծրագիր»   |                               |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հիգիենիկ և  հակահամաճարակային  |   202,656.0|

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հատուկ վտանգավոր վարակների     |   228,846.3|

|  |                     |կանխարգելման ծառայություններ   |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և     |   112,938.4|

|  |                     |բուժօգնության ծառայություններ  |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Վարակիչ հիվանդությունների      |    60,700.0|

|  |                     |օջախների ախտահանման            |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Իմունականխարգելման ազգային     |   230,000.0|

|  |                     |ծրագիր                         |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Արյան հավաքագրման              |   211,300.0|

|  |                     |ծառայություններ                |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|2.|«Բնակչության         |Բնակչության առողջության        | 8,791,970.6|

|  |առողջության առաջնային|առաջնային պահպանման            |            |

|  |պահպանման 2011       |ծառայություններ                |            |

|  |թվականի պետական      |_______________________________|____________|

|  |նպատակային ծրագիր»   |Նեղ մասնագիտացված բժշկական     | 2,862,238.1|

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Շարունակական հսկողություն      |   142,000.0|

|  |                     |պահանջող և  առանձին            |            |

|  |                     |հիվանդությունների բուժման      |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Օրթոդոնտոլոգիական բժշկական     |    11,702.5|

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Ստոմատոլոգիական բժշկական       |   744,704.6|

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Երեխաների ստոմատոլոգիական      |    95,316.0|

|  |                     |առաջնային կանխարգելման         |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ | 2,843,027.7|

|  |                     |հետազոտություններ              |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Զորակոչային և  նախազորակոչային | 2,620,558.7|

|  |                     |տարիքի անձանց փորձաքննության և |            |

|  |                     |բժշկական օգնության             |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հեմոդիալիզի անցկացման          | 1,287,724.5|

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Բարձր ռիսկի խմբերում ընդգրկված |   128,000.0|

|  |                     |բնակչության մոտ                |            |

|  |                     |հիվանդությունների հայտնաբերման,|            |

|  |                     |առողջության գնահատման և        |            |

|  |                     |բուժման ծառայություններ        |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Շտապ բժշկական օգնության        | 2,986,870.3|

|  |                     |ծառայություններ                |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|3.|«Մոր և  մանկան       |Մանկաբարձական օգնության        | 6,858,815.8|

|  |առողջության պահպանման|ծառայություններ                |            |

|  |2011 թվականի պետական |_______________________________|____________|

|  |նպատակային ծրագիր»   |Գինեկոլոգիական                 |   396,128.9|

|  |                     |հիվանդությունների բժշկական     |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Երեխաների բժշկական օգնության   | 6,388,000.0|

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Մանկաբարձագինեկոլոգիական       | 1,298,898.8|

|  |                     |բժշկական օգնության             |            |

|  |                     |ծառայություններ (ամբուլատոր)   |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|4.|«Բնակչության         |Սոցիալապես անապահով և  հատուկ  | 3,831,758.5|

|  |սոցիալապես անապահով  |խմբերում ընդգրկվածներին        |            |

|  |և  առանձին (հատուկ)  |բժշկական օգնության             |            |

|  |խմբերում ընդգրկված   |ծառայություններ                |            |

|  |անձանց բժշկական      |                               |            |

|  |օգնության 2011       |                               |            |

|  |թվականի պետական      |                               |            |

|  |նպատակային ծրագիր»   |                               |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|5.|«Սոցիալական          |Տուբերկուլյոզի բժշկական        | 1,304,956.0|

|  |կախվածություն և      |օգնության ծառայություններ      |            |

|  |հատուկ նշանակություն |_______________________________|____________|

|  |ունեցող              |Աղիքային և  այլ ինֆեկցիոն      | 1,117,863.7|

|  |հիվանդությունների դեմ|հիվանդությունների բժշկական     |            |

|  |պայքարի 2011 թվականի |օգնության ծառայություններ      |            |

|  |պետական նպատակային   |_______________________________|____________|

|  |ծրագիր»              |Սեռական ճանապարհով փոխանցվող   |   170,130.1|

|  |                     |հիվանդությունների բժշկական     |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հոգեկան և  նարկոլոգիական       | 1,786,155.4|

|  |                     |հիվանդների բժշկական օգնության  |            |

|  |                     |և  խնամքի բժշկական օգնության   |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |ՈՒռուցքաբանական և              | 1,035,264.8|

|  |                     |արյունաբանական                 |            |

|  |                     |հիվանդությունների բժշկական     |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Վերականգնողական բժշկական       |   561,517.6|

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Զորակոչային և  նախազորակոչային | 1,017,553.0|

|  |                     |տարիքի անձանց փորձաքննության և |            |

|  |                     |բժշկական օգնության             |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Անհետաձգելի բժշկական օգնության | 2,900,593.8|

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Թրաֆիքինգի զոհերին բժշկական    |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |     2,200.0|

|__|_____________________|_______________________________|____________|

|6.|«2011 թվականի        |Պաթանատոմիական, դատաբժշկական և |   369,129.6|

|  |նպատակային ծրագրերին |գենետիկ ծառայություններ        |            |

|  |օժանդակող հարակից    |_______________________________|____________|

|  |ծառայություններ      |Հանրապետությունից դուրս բուժման|    40,365.0|

|  |ծրագրեր (այլ         |ուղեգրված հիվանդների           |            |

|  |դասերին)»            |ճանապարհածախսի փոխհատուցում    |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Դժվարամատչելի ախտորոշիչ        |   395,500.0|

|  |                     |հետազոտություններ              |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Դեղաքաղաքականությունից բխող    |    20,000.0|

|  |                     |փորձագիտական և  մեթոդաբանական  |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Դեղորայքի տրամադրում           | 3,585,900.0|

|  |                     |ամբուլատոր-պոլիկլինիկական,     |            |

|  |                     |հիվանդանոցային բուժօգնություն  |            |

|  |                     |ստացողներին և  հատուկ խմբերում |            |

|  |                     |ընդգրկված ֆիզիկական անձանց     |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Առողջապահական այլ              |   399,040.9|

|  |                     |ծառայությունների գծով պետական  |            |

|  |                     |պատվեր                         |            |

|________________________|_______________________________|____________|

|   ԸՆԴԱՄԵՆԸ             |                               |58,854,953.5|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2010
N 38
Արձանագրային որոշում