Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ Հ ...

 

 

041.0894.271010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2010 թվականի N 894-Ա

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

2010 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված` տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության հարցերով Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության ենթակոմիտեի մեկնարկային նիստի անցկացման ընթացքում (35 մարդ) դահլիճի վարձակալության, պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 1227500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.10.2010
N 894-Ա
Որոշում