041.0631.111198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 1998 թվականի թիվ 631
Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԼԱԼԱՅԱՆԻ ԿԻՊՐՈՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Սևակ Լալայանին 1998 թվականի նոյեմբերի 14-17-ը գործուղել Կիպրոս Կիպրոսի զարգացման բաժնի հետ բանակցություններ վարելու համար:
Գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Մանուկյանի և Ս. Լալայանի Կիպրոս մեկնելու հետ կապված հարցերը: