Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0635.161198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 1998 թվականի թիվ 635

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրության հայեցակարգի մշակման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ կազմը`

 

    Դ. Հարությունյան          - ՀՀ արդարադատության նախարար

                                 (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Պետրոսյան               - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Հ. Մանուկյան               - ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի

                                 նախագահ (համաձայնությամբ)

    Ս. Անտոնյան                - ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ

                                 դատարանի դատավոր (համաձայնությամբ)

    Գ. Դանիելյան               - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի

                                 պաշտպանության վարչության պետ

    Կ. Գևորգյան                - Երևանի  պետական համալսարանի իրավաբանական

                                 ֆակուլտետի դեկանի տեղակալ, սահմանադրական

                                 և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս

    Ռ. Եղյան                   - Երևանի  պետական համալսարանի սահմանադրական

                                 և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ,

                                 իրավաբանական գիտությունների թեկնածու

    Ս. Մուրադյան               - Երևանի  պետական համալսարանի սահմանադրական

                                 և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ,

                                 իրավաբանական գիտությունների թեկնածու

    Ա. Վաղարշյան               - Երևանի  պետական համալսարանի սահմանադրական

                                 և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ,

                                 իրավաբանական գիտությունների թեկնածու

    Հ. Խաչատրյան               - ՀՀ ներքին գործերի նախարարության իրավական

                                 ապահովման վարչության նորմատիվ իրավական

                                 ակտերի մշակման բաժնի պետ

(կազմը փոփ. 15.02.99 թիվ 98, խմբ. 11.04.00 թիվ 183, 07.06.00 թիվ 336 որոշումներ)

 

2. Հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրության հայեցակարգի և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրության մաս կազմող հիմնական օրենսգրքերի ու օրենքների նախագծերի մշակման ժամանակացույցի վերաբերյալ:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրության մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին» թիվ 96 որոշումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.11.1998
N 635
Որոշում