Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0708.121198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 1998 թ. թիվ 708

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 15-ի «Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» թիվ 257 որոշումը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» թիվ 166 որոշումը.

i

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 17-ի «Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» թիվ 185 որոշումը.

i

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ավտոտրանսպորտային գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» թիվ 188 որոշումը.

i

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի կազմակերպման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների) և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» թիվ 228 ա որոշումը.

i

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» թիվ 431 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.1998
N 708
Որոշում